Մեհրիբան Ալիևա
Մեհրիբան Ալիևա | |
![]() | |
Կուսակցություն՝ | Նոր Ադրբեջան |
---|---|
Կրթություն՝ | Մոսկվայի Ի. Սեչենովի անվան առաջին պետական բժշկական համալսարան |
Գիտական աստիճան՝ | փիլիսոփայական գիտությունների թեկնածու |
Մասնագիտություն՝ | ակնաբույժ, քաղաքական գործիչ և բժիշկ |
Դավանանք | իսլամ |
Ծննդյան օր | օգոստոսի 26, 1964 (58 տարեկան) |
Ծննդավայր | Բաքու, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | ![]() ![]() |
Հայր | Արիֆ Փաշաև |
Մայր | Աիդա Իմանգուլիևա |
Ամուսին | Իլհամ Ալիև |
Զավակներ | Լեյլա Ալիևա և Արզու Ալիևա |
Կայք՝ | mehriban-aliyeva.az |
Ինքնագիր | ![]() |
Պարգևներ | |
Մեհրիբան Արիֆ քիզի Ալիևա (ադրբ.՝ Mehriban Arif qızı Əliyeva, օգոստոսի 26, 1964, Բաքու, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ), ադրբեջանցի քաղաքական և հասարակական գործիչ, Ադրբեջանի ներկայիս նախագահ Իլհամ Ալիևի կինը, երկրի առաջին փոխնախագահը[1]։
Հեյդար Ալիևի հիմնադրամի նախագահն է։
2017 թվականի փետրվարի 21-ին նշանակվել է Ադրբեջանի փոխնախագահի պաշտոնում (այս պաշտոնը ստեղծվել է 2016 թվականի սահմանադրական հանրաքվեի միջոցով)[2]։ Ըստ Լոս Անջելես Թայմսի Մեհրիբան Ալիևան ամենայն հավանականությամբ կհաջորդի իր ամուսնուն Ադրբեջանի նախագահի պաշտոնում[3]։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Մեհրիբան Արիֆ քիզի Ալիևան ծնվել է 1964 թ. օգոստոսի 26-ին Բաքվում։ Նրա հայրը՝ Ադրբեջանի Գիտությունների ազգային ակադեմիայի գիտնական, մանկավարժ, հասարակական գործիչ և ակադեմիկոս Արիֆ Փաշաևն է։ Մեհրիբան Ալիևայի մայրը արևելագետ, գրականագետ, թարգմանիչ, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Աիդա Իմանգուլիևան է[4]։
Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]
Մեհրիբան Ալիևան ամուսնացավ Իլհամ Ալիևի հետ 1983 թ. դեկտեմբերի 22-ին Բաքվում։ Ունի երեք երեխա՝ Լեյլա, Արզու ու Հեյդար, և 4 թոռնիկ[5]։
Կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Մեհրիբան Ալիևան սովորել է Բաքվի թիվ 23 միջնակարգ դպրոցում (1972-1982)։ 1982 թ. ընդունվել է Ադրբեջանի բժշկական համալսարան։ 1988 թ. ավարտել է Մոսկվայի 1-ին պետական բժշկական ինստիտուտը։ 1988-1992 թթ. աշխատել է Մոսկվայի աչքի հիվանդությունների գիտահետազոտական ինստիտուտում։
Մեհրիբան Ալիևան ստացել է փիլիսոփայական գիտությունների դոկտորի գիտության աստիճանը 2005 թ.։
Աշխատանքային գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]
1988-1992 թթ. Մեհրիբան Ալիևան աշխատել է Աչքի հիվանդությունների գիտահետազոտական ինստիտուտում Մոսկվայում։
Նա ստեղծեց ադրբեջանական մշակույթի հիմնադրամը 1995 թվականին։
1996 թվականին Մեհրիբան Ալիևան հիմնեց «Ադրբեջան-Ժառանգություն» ամսագիրը երեք լեզուներով(ադրբեջաներեն, անգլերեն և ռուսերեն)։
2002 թ. ընտրվել է Ադրբեջանի մարմնամարզության դաշնության նախագահ։ Մեհրիբան Ալիևան Հեյդար Ալիևի Հիմնադրամի նախագահն է[6]։ Հեյդար Ալիևի Հիմնադրամը հիմնադրվել է 2004 թ. մայիսի 10-ին.
Մեհրիբան Ալիևան 2004 թվականից հանդիսանում է «Նոր Ադրբեջան» կուսակցության քաղաքական խորհրդի անդամ։ 2013 թվականից ի վեր նա կուսակցության փոխնախագահն է։ 2005 թ. և 2010 թ. ընտրվել է Ադրբեջանի ազգային ժողով պատգամավոր։
Կոչումներ և Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ՅՈՒՆԵՍԿՕ-ի բարի կամքի դեսպանը (2004 թ. Օգոստոսի 13);
- Ադրբեջանում «Տարվա կինը» (2005 թ․);
- ՄԱԿ-Ի ՄՍՀԿ-ի ոսկե մեդալ (2006 թ. Մարտ);
- ISESCO-ի բարի կամքի դեսպան (2006 թ.);
- Սուտակե խաչի շքանշանի առաջին կին ասպետ (2005 թ․)
- «Ոսկե սիրտ» մրցանակի դափնեկիր (2007 թ․)
- Ֆրանսիայի Պատվո լեգիոնի շքանշան(Փետրվարի 15, 2010 թ.);
- Քուվեյթի պատվավոր դիպլոմ (2014 թ․)
- Պակիստանի կանանց գերազանցության մրցական (2013 թ․)
- Թուրք-գերմանական դաշնակցությանն աջակցության մրցանակ (2014 թ․)
Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Azerbaijan President Aliyev makes wife Mehriban his deputy
- ↑ Holding APA Information Agency, APA (2017-02-21)։ «Mehriban Aliyeva appointed first vice-president of Azerbaijan» (անգլերեն)։ Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ սեպտեմբերի 4-ին։ Վերցված է 2017 թ․ փետրվարի 21
- ↑ Haley Sweetland Edwards, “AZERBAIJAN: WikiLeaks depicts lifestyles of Baku's rich and powerful”, Los Angeles Times, 25 Dec 2010, Accessed 26 Mar 2013
- ↑ The First Lady of Azerbaijan
- ↑ Биографические Страницы
- ↑ MEHRIBAN ALIYEVA: UN MODELLO DI IMPEGNO
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Մեհրիբան Ալիևայի պաշտոնական կայքը (ադրբ.)(անգլ.)(ռուս.)
- The Washington Times-ի հոդվածը (անգլ.)
|
- Նոր Ադրբեջան կուսակցության անդամներ
- Օգոստոսի 26 ծնունդներ
- 1964 ծնունդներ
- Ապրող անձինք
- Բաքու քաղաքում ծնվածներ
- Բարեկամության շքանշանի ասպետներ (Ռուսաստան)
- Պատվո լեգեոնի շքանշանի սպաներ
- Անձինք այբբենական կարգով
- Ադրբեջանի քաղաքական գործիչներ
- Առաջին տիկիններ
- Ադրբեջանի փոխնախագահներ
- Ադրբեջանի Ազգային ժողովի 5-րդ գումարման պատգամավորներ
- 21-րդ դարի կին քաղաքական գործիչներ
- ՅՈՒՆԵՍԿՕ-ի բարի կամքի դեսպաններ
- «Իտալիայի Հանրապետությանը մատուցած ծառայությունների համար» շքանշանի մեծ խաչի ասպետներ
- Փիլիսոփայական գիտությունների թեկնածուներ
- Ադրբեջանի կին քաղաքական գործիչներ
- Ադրբեջանցի ակնաբույժներ
- Ադրբեջանցի բժշկուհիներ