21-րդ դարի արվեստի ազգային թանգարան
21-րդ դարի արվեստի ազգային թանգարան | |
---|---|
Տեսակ | պատկերասրահ, արվեստի պատկերասրահ, ազգային թանգարան և թանգարան |
Երկիր | ![]() |
Տեղագրություն | Municipio II?[1] |
Վայր | Հռոմ |
Հասցե | Via Guido Reni, 4/a - Roma[2]00196[2] |
Հիմնադրված է | 2010 |
Հիմնադիր | Իտալիայի մշակութային ժառանգության, մշակութային գործունեության և զբոսաշրջության նախարարություն |
Կայք | fondazionemaxxi.it |
![]() | |
![]() |
21-րդ դարի արվեստի ազգային թանգարան / MAXXI (իտալ.՝ MAXXI — Museo nazionale delle arti del XXI secolo), ժամանակակից արվեստի ազգային թանգարան Հռոմում։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
1990-ական թվականներին իտալացիները գիտակցել են, որ Հռոմը միակ եվրոպական մայրաքաղաքն է, որտեղ չկա ժամանակակից արվեստի պետական թանգարան[3] և որոշել են կառուցել երկու թանգարան՝ ազգային և քաղաքային[3]։ MACRO (Museo d’Arte Contemporanea di Roma) քաղաքային թանգարանը ստեղծվել է Պիայի դարպասից ոչ հեռու՝ Peroni հին գարեջրի գործարանի կորպուսներում[3]։
21-րդ դարի արվեստի ազգային թանգարանը (MAXXI) բացվել է Հռոմում 2010 թվականի մայիսին[4]։ Հանդիսասրահներից բացի MAXXI-ն ունի կոնֆերանսի դահլիճ, թանգարան, արհեստանոցներ, տարբեր միջոցառումների անցկացման սրահներ։ Թանգարանը բաղկացած է երկու հատվածներից՝ «MAXXI Art» և «MAXXI Architecture», որոնք պարտավոր են հավաքել, պահպանել, ուսումնասիրել և ժողովրդականացնել կերպարվեստի և ճարտարապետության արդի ուղղությունները[5]։ Բացումից անմիջապես հետո հռոմեացիները թանգարանն անվանել են «մակարոնային»[3]։
2012 թվականի մայիսին թանգարանն անցել է Իտալիայի մշակույթի նախարարության կողմից նշանակված հատուկ վարչության կառավարման տակ[6]։ Հնարավոր է՝ թանգարանը փակվի։ Թանգարանի ժամանակավոր կառավարիչ է նշանակվել ճարտարապետ Անտոնիա Պասկա Ռեքյան[6]։ 2011 թվականին պետական դոտացիաները 43 %-ով պակասելուց հետո թանգարանում առաջացել են ֆինանսական խնդիրներ և բյուջետային ճեղքվածք[6]։
Թանգարանի շենքը[խմբագրել | խմբագրել կոդը]
Թանգարանի շենքը, որի կառուցումը արժեցել է 150 միլիոն եվրո, կառուցվել է հայտնի ճարտարապետ Զահա Հադիդի նախագծով[4]։ Այն նրա նախագծած ամենամեծ շինությունն է[5]։ 27 հազար մետր² մակերեսով պարուրաձև բետոնե շինության կառուցումը տևել է 11 տարի[7]։ Շինության համար հիմք է ծառայել Մոնտելոյի զորանոցային համալիրը, որի ճակատամասը MAXXI-ի համար դարձել է գլխավոր․ այստեղ է գտնվում դրա շքամուտքը[5]։ Զորանոցները աչքի չեն ընկնում առանձնահատուկ ճարտարապետական արժանիքներով[3]։ Դրանցից մնացել է միայն մեկ դասական ճակատ, որը նայում է դեպի վիա Գվիդո Ռենի[3]։
2010 թվականին Maxxi ժամանակակից արվեստի հռոմեական թանգարանը լավագույն ճարտարապետական ձևավորման համար ստացել է Սթիրլինգի մրցանակ (Մեծ Բրիտանիա)[8]։
Հավաքածու[խմբագրել | խմբագրել կոդը]
Երկու թանգարանների մշտական հավաքածուներն աճում են ինչպես ուղղակի ձեռքբերումներով, այնպես էլ հանձնաժողովների, թեմատիկ մրցույթների, երիտասարդ նկարիչների մրցանակների և նվիրատվությունների միջոցով։
Հավաքածուն ներառում է հայտնի նկարիչների աշխատանքներ, ինչպիսին են Վանեսա Բիկրոֆտի, Գերհարդ Ռիխտերի գործերը, ինչպես նաև իտալացի ճարտարապետներ Ալդո Ռոսսիի, Կառլո Սկարպայի արխիվներից[9]։
Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 archINFORM — 1994.
- ↑ 2,0 2,1 dati.beniculturali.it — 2014.
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 Толстова А. Итальянский максимализм // Weekend. — 2010. — 9 июля.
- ↑ 4,0 4,1 Гусева Е. В Риме открылся музей современного искусства MAXXI // AartInvestment.Ru. — 2010. — 31 мая.
- ↑ 5,0 5,1 5,2 Собств. корр. В Риме закончено строительство Музея MAXXI // www.archi.ru. — 2009. — 16 ноября.
- ↑ 6,0 6,1 6,2 Собств. корр. Римскому музею МАХХI грозит закрытие // www.artguide.ru. — 2012. — 21 мая.
- ↑ Собств. корр. В Риме открылся музей современного искусства // Русская служба BBC. — 2010. — 30 мая.
- ↑ Собств. корр. Римский музей получил приз за оформление // www.lifenews.ru. — 2010. — 3 окт.
- ↑ Rowan Moore: "Zaha Hadid's new Roman gallery joins the pantheon of the greats", in The Guardian, 6 June 2010, retrieved 5 July 2010
|