Jump to content

Ցինցինատիի ժամանակակից արվեստի կենտրոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ցինցինատիի ժամանակակից արվեստի կենտրոն
Տեսակcontemporary arts centre? և ոչ առևտրային կազմակերպություն
Երկիր ԱՄՆ
ՏեղագրությունՑինցինատի
ՎայրRosenthal Center for Contemporary Art?[1]
Ղեկավարության նստավայրՑինցինատի, Օհայո, ԱՄՆ[2]
Հիմնադրվել է1939
Կայքcontemporaryartscenter.org(անգլ.)
Քարտեզ
Քարտեզ

Ժամանակակից արվեստի կենտրոն (անգլ.՝ Contemporary Arts Center, կրճատ՝ CAC), ժամանակակից արվեստին նվիրված թանգարան Օհայո նահանգի Ցինցինատի քաղաքում։

Կենտրոնն իրականում ավելի շատ գեղարվեստի պատկերասրահ է, քան թե իսկական թանգարան, քանի որ չունի մշտական հավաքածու և նրա առաքելությունը գեղանկարչության, քանդակագործության, լուսանկարչության, ճարտարապեստության, փերֆորմանսի և նոր մեդիայի ժամանակակից նկարիչների նոր աշխատանքների էքսպոզիցիաների անցկացումն է, ինչն արտահայտված է հետևյալ կարգախոսում՝ «The art of the last five minutes»[3]։

Պատմություն և գործունեություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ի սկզբանե հիմնադրվել է 1939 թվականին Բեթթի Պոլակ Ռաուհի (Betty Pollak Rauh), Փեգգի Ֆրենկ Կրոուֆորդի (Peggy Frank Crawford) և Ռիտա Ռենտսլեր Քուշմանի կողմից որպես Ժամանակակից արվեստի միություն (Modern Art Society)։ Այս երեք կանանց հաջողվել է նվիրաբերությունների հաշվին հավաքել բավականաչափ միջոցներ ժամանակակից արվեստի ստեղծագործությունները Ցինցինատիի գեղարվեստի թանգարանում ցուցադրելու համար։ «Modern Painting from Cincinnati Collections» անունը կրող միության առաջին ցուցահանդեսը բացվել է միևնույն թվականի դեկտեմբերին։

1954 թվականին Ժամանակակից արվեստի միությունը փոխել է իր անունը այժմյանով՝ Ժամանակակից արվեստի կենտրոնով (Contemporary Arts Center)։ Անվան փոփոխությունը համընկնել է երկու մշտական պատկերասրահների ստեղծման հետ, որոնք վերականգնել են Կարլ Շտրաուսիը (Carl Strauss) և Ռեյ Ռոուշը (Ray Roush) Ցինցինատիի գեղարվեստի թանգարանում։ Դրանք 900 ֆուտ² տարածքով հրապարակներ էին և ունեին որմնային շարժական ժամանակավոր ծածկեր։ Ցինցինատիի շատ աշխատանքներ ցուցադրվել են այստեղ, այդ թվում՝ այժմ Ցինցինատիի գեղարվեստի թանգարանի Մերի Է․ Ջոնսթոնի (Mary E. Johnston) հավաքածուում պահպանվածները[4]։

Ցինցինատիի գեղարվեստի թանգարանի Emery Wing թևի կառուցման ժամանակ այնտեղ է տեղափոխվել Ժամանակակից արվեստի կենտրոնը։ Բայց ընդլայնման անհրաժեշտության պատճառով 1962 թվականին կենտրոնը ժամանակավորապես տեղափոխվել է Տաֆտի գեղարվեստի թանգարան և Carew Tower շենք։ 1964 թվականին կենտրոնը զբաղեցրել է Women’s Exchange building շենքի չորրորդ հարկը, որտեղ մնացել է հաջորդող վեց տարիների ընթացքում։ 1970 թվականին Ժամանակակից արվեստի կենտրոնը տեղափոխվել է Mercantile Center։ Նոր շենքն արժեցել է 400 000 դոլլար և նախագծվել է ամերիկացի ճարտարապետ Հարրի Ուիզի կողմից։ Այն զբաղեցնում էր շուրջ 12 000 ֆուտ² տարածք և հասնում էր մինչև Ցինցինատիի կենտրոնում գտնվող նոր ավտոկայանը։

Ժամանակակից արվեստի կենտրոնի շենքը

Կենտրոնի համար նոր տարածության ստեղծամն գաղափարներ ի հայտ են եկել 1980-ական թվականներին։ Դրանք հնարավոր տարածքներ էին ներառում Ohio Mechanics Institute-ում (այժմ՝ Emery Center) և Aronoff Center-ում։ Ավելի ուշ, երբ նոր շենքի կառուցման գաղափարը դարձավ իրական, Ժամանակակից արվեստի կենտրոնը իր ուշադրությունը կենտրոնացրեց Sixth and Walnut Streets-ի վրա։ 1997 թվականին կենտրոնի ճարտարապետական լուծումների ընտրության հանձնաժողովը հայտարարել է մրցույթ և 97 հայտից ընտրվել են 12 եզրափակիչ փուլի մասնակիցներ, որոնցից հաղթող է ճանաչվել ամերիկացի ճարտարապետ Զահա Հադիդի նախագիծը[5]։ Շինարարական աշխատանքները մեկնարկել են 2001 թվականին և նոր շենքը բացվել է 2003 թվականի մայիսի 31-ին։

Շենքն ունի յոթ հարկ և 7400 մ² մակերեսով ընդհանուր հրապարակ։ Նախագիծն արժեցել է 34 միլիոն դոլար։ Իր երկու գլխավոր դոնորներին հարգանքի տուրք մատուցելու համար Ժամանակակից արվեստի կենտրոնին է շնորհվել Ռոզենտալ ամուսինների անունը՝ Lois and Richard Rosenthal Center for Contemporary Art։

2004 թվականին Ժամանակակից արվեստի կենտրոնն արժանացել է Royal Institute of British Architects Award մրցանակին, իսկ 2005 թվականին՝ American Architecture Award from The Chicago Athenaeum մրցանակին։

1990 թվականին Ցինցինատիի ժյուրին արդարացրել է Ժամանակակից արվեստի կենտրոնին և նրա տնօրեն Դենիս Բարիին, որոնք մեղադրվում էին Ռոբերտ Մեպլտորնի լուսանկարի նկատմամբ անպարկեշտ վերաբերմունքի համար[6]։ Սա գեղարվեստի թանգարանի դեմ ցուցահանդեսի բովանդակության համար ընթացող եզակի քրեական գործընթացներից է։ Այս ամենին պատճառ են հանդիսացել 175 նկարներից յոթը, որոնցից հինգը պատկերում էին սադոմազոխիստական դիրքերով տղամարդկանց և հիմք են հանդիսացել թանգարանին և նրա տնօրենին մեղադրելու համար (որոնք ի վերջո ճանաչվել են անմեղ)։ Այս գործընթացը ցուցադրվել է 2000 թվականի «Կեղտոտ նկարներ» հեռուստատեսային ֆիլմում (Դենիս Բարիի դերում՝ Ջեյմս Վուդս

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ցինցինատիի ժամանակակից արվեստի կենտրոն» հոդվածին։