Բոստոնի ժամանակակից արվեստի թանգարան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բոստոնի ժամանակակից արվեստի թանգարան
Տեսակպատկերասրահ և արվեստի պատկերասրահ
Երկիր ԱՄՆ[1]
ՏեղագրությունԲոստոն[1]
Ղեկավարության նստավայրԲոստոն, ԱՄՆ[2]
Հիմնադրվել է1936
ՏնօրենJill Medvedow?
Կայքicaboston.org(անգլ.)
Քարտեզ
Քարտեզ

Ժամանակակից արվեստի թանգարան (Բոստոն) (անգլ.՝ Institute of Contemporary Art), ժամանակակից արվեստին նվիրված գեղարվեստական թանգարան և ցուցահանդեսային հարթակ Մասաչուսեթս նահանգի Բոստոն քաղաքում։

Պատմություն և գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վարձակալական գրասենյակով և Հարվարդի գեղարվեստական թանգարանի պատկերասրահներով ժամանակակից արվեստի ինստիտուտը հիմնադրվել է 1936 թվականին որպես Բոստոնի ժամանակակից արվեստի թանգարան (Boston Museum of Modern Art)[3]։ Թանգարանի առաջին տնօրենն է եղել քսանվեցամյա ճարտարապետ Նաթանիել Սոլտոնստոլը (Nathaniel Saltonstall)։ Թանգարանում անցկացված առաջին ցուցահանդեսն եղել է Պոլ Գոգենի աշխատանքների ցուցադրությունը։ Թանգարանի գոյության հենց առաջին տարում անցկացվել է միջոցների հավաքագրում «Ժամանակակից արվեստի պարահանդես» (Modern Art Ball) կազմակերպելու համար, որին ներկա են գտնվել արվեստի աշխարհի շատ հայտնիներ, այդ թվում՝ Գալա Դալին և Սալվադոր Դալին[4]։

1937 թվականին Բոստոնի թանգարանը տեղափոխվել է14 Newbury Street-ում գտնվող իր սեփական պատկերասրահը։ Այդ տարի թանգարանում ներկայացվել է դադաիզմին և սյուռեալիզմին նվիրված առաջին էքսպոզիցիան, որի ժամանակ ցուցադրվել է Մերետ Օպենհայմի հայտնի Object (Le Déjeuner en fourrure) աշխատանքը։ 1938 թվականին թանգարանը կրկին տեղափոխվել է Բոստոնի արվեստի ակումբ (Boston Art Club270 Dartmouth Street։ 1939 թվականին գեղարվեստական կազմակերպությունն անվանվել է «Ժամանակակից արվեստի ինստիտուտ» (Institute of Modern Art) և անվանափոխությունից հետո անցկացրել գերմանական դեգեներատիվ արվեստի ցուցահանդես, որն այդպես է անվանել Հիտլերը։ Ցուցահանդեսին ներկայացված նկարիչներից են եղել Մաքս Բեքմանը, Էռնստ Լյուդվիգ Կիրխները, Էմիլ Նոլդեն և Պաուլ Կլեեն։

1940 թվականին թանգարանում անցկացվել է Պաբլո Պիկասոյի աշխատանքների «Picasso, Forty Years of His Art» շարժական ցուցահանդեսը, որի մեջ ներառվել է նրա «Գեռնիկա» հանրահայտ աշխատանքը։ Նույն թվականին թանգարանը երրորդ անգամ տեղափոխվել է 210 Beacon Street և ԱՄՆ-ում առաջին անգամ անցկացրել անվանի ճարտարապետ Ֆրենկ Լլոյդ Ռայթի աշխատանքների թանգարանային ամփոփումը։ Թանգարանն այստեղ աշխատել է մինչև 1943 թվականը, երբ հերթական անգամ տեղափոխվել է 138 Newbury Street, որտեղ առաջին անգամ Նոր Անգլիայում ցուցադրել է աֆրոամերիկացի նկարիչների, այդ թվում՝ Ռոմարե Բիրդենի, Ջեյկոբ Լոուրենսի և այլոց աշխատանքները։ Բոստոնի արվեստի համալսարանը դարձել է նաև Բոստոնի էքսպրեսիոնիստների աշխատանքների հարթակ[5]։ 1948 թվականին «Ժամանակակից արվեստի ինստիտուտը» անվանվել է «Ժամանակակից կերպարվեստի ինստիտուտ» (Institute of Contemporary Art)՝ «մոդերն» տերմինից տարբերվելու համար։ Նոր անվանափոխումից հետո Բոստոնի թանգարանը ցուցադրել է Շառլ Էդուար լը Կորբյուզիեի աշխատանքները ԱՄՆ-ում նրա առաջին ցուցահանդեսի ժամանակ[4]։

Հաջորդող տարիների ընթացքում թանգարանը ներկայացրել է մի շարք ցուցահանդեսներ, այդ թվում՝ Էդվարդ Մունկի արվեստը նրա հանրահայտ «Ճիչ» աշխատանքով, Վասիլի Կանդինսկիի արվեստը՝ ներառյալ այն աշխատանքները, որոնք երբեք չեն ցուցադրվել ԱՄՆ-ում, ինչպես նաև Էվերի Միլթոնի (1953 թվական) առաջին ռետրոսպեկտիվը։ 1956 թվականին թանգարանը կրկին փոխել է իր գտնվելու վայրը՝ տեղափոխվելով School of the Museum of Fine Arts at Tufts դպրոց, որտեղ նույն թվականին կազմակերպել է Ռոբերտո Մատտայի առաջին թանգարանային ցուցադրությունը ԱՄՆ-ում։ 1960 թվականին Բոստոնի թանգարանը տեղափոխվել է Metropolitan Boston Arts Center գեղարվեստական կենտրոն, որը նախագծել է թանգարանի առաջին տնօրեն Նաթանիել Սոլոնստոլը։ Հաջորդող հինգ տարիների ընթացքում այդտեղ ցուցադրվել են ԱՄՆ-ն Վենետիկյան ֆորումում ներկայացնող նկարիչների՝ Ջոն Չեմբերլենի, Ջիմ Դայնի, Ջասպեր Ջոնսի, Մորիս Լուիի, Քենեթ Նոլանդի, Կլաս Օլդենբուրգի, Ռոբերտ Ռաուշենբերգի և Ֆրենկ Ստելլայի աշխատանքների հավաքածուները, իսկ 1965 թվականին թանգարանում է զետեղվել «Art Turned On» խորագրով տեսանյութերի և էլեկտրոնային արվեստի ցուցահանդեսը, որին մասնակցել է Մարսել Դյուշանը։ 1966 թվականին Բոստոնի թանգարանը կազմակերպել է Էնդի Ուորհոլի ցուցահանդեսը, որի ժամանակ ցուցադրվել է նկարչի շուրջ 40 ստեղծագործություն։

Թանգարանային շենքը 955 Boylston Street-ում
LOVE քանդակը

1968 թվականին թանգարանը վերադարձել է Բոստոնի արվեստի Մետրոպոլիտեն-կենտրոն, բայց երկու տարի անց հերթական անգամ տեղափոխվել է 33 Beacon Street-ում գտնվող Parkman House։ Այդ տարիների ընթացքում այն անցկացրել է «Monumental Sculpture for Public Spaces» խորագրով ցուցահանդես, որի ժամանակ ներկայացվել են հայտնի նկարիչներ Ալեքսանդր Կոլդերի, Դոնալդ Ջադի, Կալս Օլդենբուրգի, Ռոբերտո Մորիսի, Լուիզա Նևելսոնի և Մարկ դի Սուվերոյի լայնածավալ քանդակագործական ստեղծագործությունները։ Նրանց աշխատանքները զետեղվել են քաղաքի հասարակական վայրերում։ Ամենանկատելի աշխատանքներից է դարձել Ռոբերտ Ինդիանայի աշխատանքը՝ City Hall Plaza քաղաքային հրապարակում տեղադրված կորտեն պողպատից պատրաստված 12 ֆուտանոց LOVE քանդակը։ 1973 թվականին տեղափոխվել է 955 Boylston Street-ում գտնվող նախկին ոստիկանական բաժանմունքի շենք։

Թանգարանը զբաղեցրել է այդ շենքը հաջորդող 33 տարիներին, որոնց ընթացքում ձեռք է բերել և ցուցադրել մեծ քանակությամբ նոր ցուցանմուշներ։ Այս շրջանի նշանակալից իրադարձություններից են Կլաս Օլդենբուրգի աշխատանքների ռետրոսպեկտիվ ցուցահանդեսը, որին ներկա է եղել հենց ինքը՝ հեղինակը, ինչպես նաև 1977 թվականին Դևիդ Հոկնիի աշխատանքների առաջին ցուցադրությունը Ամերիկայում։ 1980 թվականին (առաջին անգամ ԱՄՆ-ում) թանգարանում կայացել է միայն դադաիզմին վերաբերող աշխատանքների ցուցահանդես։

1980-ական թվականներին թանգարանը շարունակել է ցուցահանդեսային ակտիվ գործունեությունը՝ 1982 թվականին անցկացնելով Ֆրանչեսկո Կլեմենտի և Անսելմ Կիֆերի աշխատանքների թանգարանային ցուցահանդեսը։ 1984 թվականին Բոստոնի թանգարանը WGBH-ի և Բոստոնի հեռարձակող ծառայության Public Broadcasting Service հետ միասին ստեղծել է Contemporary Art Television Fund ֆոնդը, որն օգնում է նկարիչներին իրենց աշխատանքներն ու արվեստը ներկայացնել հեռուստատեսությամբ։ 1986 թվականին թանգարանը ցուցադրել է Ալան Սեքուլայի աշխատանքները նրա առաջին թանգարանային ցուցադրությամբ։

1990 թվականին Բոստոնի Ժամանակակից արվեստի ինստիտուտը դարձել է «The Perfect Moment» շարժական ծայրահեղ հակադիր ցուցահանդեսի վերջին կանգառը, որի ժամանակ ներկայացվել են Ռոբերտ Մեպլտորպի աշխատանքները, ինչպես նաև ցուցադրվել է ԱՄՆ-ում Սոֆի Կալեյի աշխատանքների առաջին թանգարանային ցուցահանդեսը։ 1997 թվականին Սիլդո Մեյրելեշը Բոստոնի թանգարանում անցկացրել է ԱՄՆ-ում իր առաջին ցուցահանդեսը։

1990-ական թվականների ավարտը Բոստոնի գեղարվեստի թանգարանում նշանավորվել է կտրուկ փոփոխություններով։ Նոր տնօրեն է դառնում Ջիլ Մեդվեդովը, որը ձեռնամուխ է լինում «Vita Brevis» նախագծի ստեղծմանը, որը Բոստոնի հասարակական վայրերում ցուցադրվող մեծամասշտաբ արվեստի գործերի շարք է։ Այս աշխատանքները զգալիորեն բարձրացրել են հասարակական տեղեկացվածությունը և թանգարանի հեղինակությունը։ Թանգարանի համար մյուս նշանակալից իրադարձությունը 1999 թվականի Fan Pier ափամերձ տարածքում մշակութային հաստատության նոր շենք կառուցելու մրցույթի հաղթանակն էր։ Շենքի կառուցմանը զուգահեռ թանգարանը շարունակել է իր գործունեությունը և անցկացրել մի քանի կարևոր ցուցահանդես, այդ թվում՝ 2000 թվականին Կորնելիա Փարքերի աշխատանքների այս թանգարանում առաջին անհատական ցուցահանդեսը և 2001 թվականին Էլիսոն Օլաֆուրի առաջին անհատական ցուցահանդեսը ԱՄՆ-ում։

2006 թվականին Բոստոնի ժամանակակից արվեստի ինստիտուտը տեղափոխվել է քաղաքային ափամեձ տարածքում գտնվող 65 000 կմ2 մակերեսով իր նոր շենքը, որը ներառում է պատկերասրահներ և տարածք ցուցահանդեսների համար։ Ձեռք բերելով նոր հիմնական տարածք՝ թանգարանը սկսել է ստեղծել հիմնական հավաքածու, ինչին չէին նպաստում նախկին տեղափոխությունները։ Թանգարանի նոր շենքը նախագծել է Diller Scofidio + Renfro[en] ճարտարապետական ֆիրման։

Բոստոնի ժամանակակից արվեստի ինստիտուտի տնօրենն է Ջիլ Մեդվեդովը (Jill Medvedow, հենց ինքը՝ Ellen Matilda Poss)[6]։ Թանգարանը լիազորագրված է Թանգարանների ամերիկյան ասոցացիայի կողմից։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 archINFORM (գերմ.) — 1994.
  2. https://www.charitynavigator.org/ein/042104327
  3. Smee, Sebastian.A beacon among its contemporaries Արխիվացված 2011-10-28 Wayback Machine. The Boston Globe. September 11, 2011. Accessed February 18, 2012. (Note: In the printed version of this article, a map with previous ICA venues was included. Some cited information has been retrieved from this map)
  4. 4,0 4,1 75. Institute of Contemporary Art / Boston. 2011. edited by Flint, Lucy. Accessed February 18, 2012
  5. Chaet, Bernard The Boston Expressionist School: A Painter's Recollections of the Forties(անգլ.) // Archives of American Art Journal : journal. — The Smithsonian Institution, 1980. — Т. 20. — № 1. — С. 29.
  6. The Interview: Jill Medvedow

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բոստոնի ժամանակակից արվեստի թանգարան» հոդվածին։