Ֆրենկ Ստելլա
Ֆրենկ Ստելլա | |
---|---|
Ծնվել է | մայիսի 12, 1936[1][2][3][…] (87 տարեկան) |
Ծննդավայր | Malden, Միդլսեքս շրջան, Մասաչուսեթս, ԱՄՆ[4][2][5] |
Ազգություն | սպիտակ ամերիկացի |
Քաղաքացիություն | ԱՄՆ[6] |
Կրթություն | Փրինսթոնի համալսարան և Ֆիլիպսի ակադեմիա |
Մասնագիտություն | նկարիչ, քանդակագործ, փորագրիչ, դիզայներ, լուսանկարիչ, գծանկարիչ, նկարիչ-փորագրող, ինստալյացիոն արտիստ և ակնագործ |
Ոճ | Zebi?, աբստրակտ էքսպրեսիոնիզմ և մինիմալիզմ |
Ժանր | shaped canvas?[7] |
Թեմաներ | ակնագործություն[8] և ոսկերչական իրերի դիզայն[8] |
Ուշագրավ աշխատանքներ | Flin Flon VI? |
Ներշնչվել է | Կարավաջո |
Պարգևներ | |
Անդամակցություն | Գեղարվեստի թագավորական ակադեմիա |
Ամուսին | Cid Hiaya?[10] |
Զավակներ | Peter Stella?[11] |
Frank Stella Վիքիպահեստում |
Ֆրենկ Ստելլա (մայիսի 12, 1936[1][2][3][…], Malden, Միդլսեքս շրջան, Մասաչուսեթս, ԱՄՆ[4][2][5]), ամերիկացի նկարիչ և քանդակագործ, ով հայտնի է մինիմալիստական և հետգեղանկարչական աբստրակցիոնիզմ ոճերում։ Ստելլան ապրում և աշխատում է Լոնդոնում։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ստելլան ծնվել է Մասաչուսետսում՝ Մալդենում[12]։ Նրա ծնողներն ունեն իտալական ծագում։ Նրա հայրը եղել է գինեկոլոգ, իսկ մայրը ունեցել է գեղարվեստական հակումներ, հաճախել է նորաձևության դպրոց, իսկ ավելի ուշ սկսել է զբաղվել բնանկարչությամբ[13]։
Ֆիլիպսի ակադեմիայի ավագ դպրոցն ավարտելուց հետո Ստելլան հաճախել է Փրինսթոնի համալսարան, որտեղ մասնագիտացել է պատմության բնագավառում և հանդիպել է աբստրակտ նկարիչ Դարբի Բանարդին և արվեստագետ Միշել Ֆրիդին։ Նյու Յորքի արվեստի պատկերասրահներ հաճախելը նպաստել է նրա աշխարհայացքի զարգացմանը, իսկ Ջեքսոն Պոլլոքի և Ֆրանց Քլինի աբստրակտ էքսպրեսիոնիզմը ազդել է նրա աշխատանքների վրա։ 1958 թվականին՝ ուսումն ավարտելուց հետո, Ստելլան տեղափոխվել է Նյու Յորք։ Նա ամերիկացի ամենագնահատված նկարիչներից մեկն է, ով աշխատում է ցայսօր։ Ստելլան հայտնի է աբստրակտ նկարներ ստեղծելու շնորհիվ, որոնք չեն պարունակում տեսողական խաբկանքներ կամ 20-րդ դարի հոգեբանական հիշատակումներ[14]։
Այժմ Ստելլան ապրում է Ներքին Մանհեթենի Գրինվիչ թաղամասում (անգլ.՝ Greenwich Village), իսկ շաբաթ և կիրակի տեղափոխվում է Նյու Յորքի իր արվեստանոց[13]։
Արվեստ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ստելլայի յուրօրինակ ոճը ձևավորվել է 1950-ական թվականի վերջերին՝ սև պատկերների շրջանում, որոնց մակերեսը լցված էր սև գծերով, որ միմյանցից բաժանվում էին սպիտակ, նեղ շերտերով։ Հենց այդ ժամանակ վարպետը կենտրոնացել էր մաքուր, բացարձակ անկերպար վիզուալությանը։ 1959 նրան ոգևորում է նյույորքցի նշանավոր արվեստաբան Լ. Կաստելին։ Շուտով՝ 1969 թվականին, հաջորդում են «այլումինե» և «պղնձե» նկարները՝ նկարված համապատասխան մետաղի երանգներով։ Բացի դրանից՝ վարպետը ավանդական ուղիղ գծերից անցում է կատարում պատկերային կտավներին՝ L, T և U տառերի տեսքով։ 1971 թվականին անդրադարձել է պատմական թեմային («Լեհական գյուղեր» շարքը)՝ այն կատարելով անառարկայական ռելիեֆով, որ հիշեցնում է փայտե սինագոգի տանիք։ 1970-ական թվականների կեսերին նա սկսեց ստեղծել առանձնապես խոշոր, թեք գծերով նկարներ՝ օգտագործելով նավաշինական նախշեր («Էկզոտիկ թռչուններ» շարք, 1976)։ Հետագայում այդ կոմպոզիցիաներին մետաղյա խողովակների և ցանցերի միջոցով հաղորդեց ռելիեֆայնություն։ Վաղ շրջանի երկրաչափական հստակ գծերը ուշ շրջանում փոխարինվեցին ավելի փափուկ և ռոմանտիկ ձևերով («Ալիքների» տարածական-եռաչափ շարք, 1985-1989)։ Ստելլայի արվեստում դրսևորվել են հետգեղանկարչական աբստրակցիոնիզմին բնորոշ առանձնահատկությունները, երբ վերանում են գեղանկարչության և դեկորատիվ արվեստի սահմանները։
Ճանաչում[խմբագրել | խմբագրել կոդը]
- 2009 թվականին Ֆրենկ Ստելլան պարգևատրվել է ԱՄՆ արվեստի ոլորտի ազգային շքանշանով։
- 2011 թվականին Քանդակագործության միջազգային կենտրոնի կողմից ստացել է մրցանակ։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 Benezit Dictionary of Artists — OUP, 2006. — ISBN 978-0-19-977378-7
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Encyclopædia Britannica
- ↑ 3,0 3,1 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
- ↑ 4,0 4,1 4,2 https://americanart.si.edu/artist/frank-stella-4623
- ↑ 5,0 5,1 5,2 RKDartists (նիդերլ.)
- ↑ Ժամանակակից արվեստի թանգարանի առցանց հավաքածու
- ↑ https://www.tate.org.uk/art/art-terms/c/canvas
- ↑ 8,0 8,1 https://hedendaagsesieraden.nl/2023/02/19/galerie-minimasterpiece/
- ↑ https://commencement.miami.edu/about-us/archives/honorary-degree-recipients/index.html
- ↑ https://www.thecut.com/2019/04/i-was-married-four-times-once-to-a-famous-artist.html
- ↑ Deirdre Foley-Mendelssohn, Peter Stella(անգլերեն) // The New York Times / (not translated to en-us) — (untranslated), New York City: New York Times Company, (untranslated), 2014. — ISSN 0362-4331; 1553-8095; 1542-667X
- ↑ «Frank Stella Biography, Art, and Analysis of Works». The Art Story. Վերցված է 2012 թ․ մայիսի 25-ին.
- ↑ 13,0 13,1 Deborah Solomon (September 7, 2015), The Whitney Taps Frank Stella for an Inaugural Retrospective at Its New Home New York Times.
- ↑ Birmingham Museum of Art (2010). Birmingham Museum of Art: guide to the collection. [Birmingham, Ala]: Birmingham Museum of Art. էջ 236. ISBN 978-1-904832-77-5.
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆրենկ Ստելլա» հոդվածին։ |
|
- Մայիսի 12 ծնունդներ
- 1936 ծնունդներ
- Ապրող անձինք
- ԱՄՆ-ում ծնվածներ
- Փրինսթոնի համալսարանի շրջանավարտներ
- Անձինք այբբենական կարգով
- Նկարիչներ այբբենական կարգով
- Կոնստրուկտիվիստներ
- 21-րդ դարի ամերիկացի արվեստագետներ
- Ամերիկացի նկարիչներ
- Ամերիկացի քանդակագործներ
- Ամերիկացի դիզայներներ
- Ամերիկացի ժամանակակից արվեստագետներ
- 20-րդ դարի ամերիկացի նկարիչներ