Էմիլ Նոլդե

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Picto infobox artiste.png
Էմիլ Նոլդե
WP Emil Nolde.jpg
Ծնվել է օգոստոսի 7, 1867({{padleft:1867|4|0}}-{{padleft:8|2|0}}-{{padleft:7|2|0}})[1][2][3][4][5][6]
Ծննդավայր Burkal, Օբենրո, Հարավային Դանիա տարածաշրջան, Դանիա, Դանիա
Վախճանվել է ապրիլի 13, 1956({{padleft:1956|4|0}}-{{padleft:4|2|0}}-{{padleft:13|2|0}})[1][2][4][5][7][6] (88 տարեկանում)
Մահվան վայր Neukirchen, Nordfriesland, Շլեզվիգ-Հոլշտայն, Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետություն
Քաղաքացիություն Flag of Germany.svg Գերմանիա
Կրթություն Ժյուլիանի ակադեմիա
Մասնագիտություն նկարիչ
Ոճ էքսպրեսիոնիզմ
Ուսուցիչ Friedrich Fehr[8] և Adolf Hölzel[8]
Ներշնչվել է Ջեյմս Էնսոր[9]
Պարգևներ
Արվեստի և գիտության ոլորտում ունեցած վաստակի շքանշան Արժանիքների շքանշան և

Q19652418?

Անդամակցություն Die Brücke
Կուսակցություն Նացիոնալ-սոցիալիստական ​​գերմանական բանվորական կուսակցություն
Կայք nolde-stiftung.de
ստորագրություն
Nolde autograph.png
Emil Nolde Վիքիպահեստում

Էմիլ Նոլդե (գերմ.՝ Emil Nolde, օգոստոսի 7, 1867({{padleft:1867|4|0}}-{{padleft:8|2|0}}-{{padleft:7|2|0}})[1][2][3][4][5][6], Burkal, Օբենրո, Հարավային Դանիա տարածաշրջան, Դանիա, Դանիա - ապրիլի 13, 1956({{padleft:1956|4|0}}-{{padleft:4|2|0}}-{{padleft:13|2|0}})[1][2][4][5][7][6], Neukirchen, Nordfriesland, Շլեզվիգ-Հոլշտայն, Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետություն), իսկական անունը` Հանս Էմիլ Հանսեն (գերմ.՝ Hans Emil Hansen): Գերմանացի առաջատար էքսպրեսիոնիստ նկարիչ, համարվում է 20-րդ դարի մեծագույն ջրանկարիչներից մեկը[10]: Նոլդեն հայտնի է դարձել իր արտահայտիչ գունային որոշումների շնորհիվ: Ծնվել է 1867 թվականի օգոստոսի 7-ին, Նոլդեում, Պրուսիայում, մահացել է 1956 թվականի ապրիլի 13-ին Զեեբյուլում, ԳԴՀ:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատանեկություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Էմիլ Նոլդեն ծնվել է 1867 թվականի օգոստոսի 7-ին, Նոլդե փոքրիկ բնակավայրում, Թոնդերից մի քանի կմ հեռավորության վրա, ընտանիքի 5 զավակներից չորրորդն էր[11]: Մինչև 1920 թվականն այդ տարածքը մտել է Պրուսիայի կազմի մեջ, այսպիսով` եղել է Հյուսիսգերմանական միության մեջ: Տարածքները Դանիային հանձնելուց հետո Նոլդեն Դանիայի քաղաքացիություն ստացավ, որը նա պահպանեց մինչև իր կյանքի վերջ: Հայրն ազգությամբ հյուսիսային ֆրիզ էր: Էմիլը հաճախել է գերմանական դպրոց և համարում էր, որ իր մեջ հոսում է շլեզվիգյան և ֆրիզական արյունների խառնուրդ: Էմիլի պատանեկան տարիներն անցել են աղքատության մեջ և լի են եղել դժբարություններով[12]:

Կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1884-1891 թվականներին Էմիլ Նոլդեն կրթություն է ստացել Ֆլենսբուրգյան գեղարվեստի դպրոցում: Նոլդեն մասնակցել է Բրույգգեմանների խորանի և Շլեզվիգյան տաճարի վերականգնողական աշխատանքներին: Ճանաչողական այցով եղել է Մյունխենում, Կարլսրուեում և Բեռլինում:

Ստեղծագործություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գեղանկար[խմբագրել | խմբագրել կոդը]

1902 թվականից հետո Էմիլը վերցրեց Նոլդե կեղծանունը` ի պատիվ իր հայրենի գյուղի: Մինչև 1903 թվականը Նոլդեն նկարում էր լիրիկական բնանկարներ[13]: 1906-1907 թվականներին Էմիլ Նոլդեն մտնում է «Կամուրջ» գեղարվեստական խմբի մեջ և ծանոթացել է Էդվարդ Մունկի հետ: 1909 թվականին Նոլդեն դարձել է Բեռլինյան սեցեսսիոնի անդամ: Այդ ժամանակ սկսեցին հայտնվել նրա առաջին կրոնական թեմաներով աշխատանքները: 1910-1912 թվականներին Նոլդեն առաջին հաջողություններն ունեցավ Համբուրգում, Էսսենում և Հագենում: Նոլդեն նկարում էր նաև գիշերային Բեռլինի կյանքին նվիրված նկարներ, որտեղ ժամանակ-առ ժամանակ բնակվում էր նրա կինը: Նկարում էր թատերական ուրվագծեր, դիմակների նատյուրմորտներ, «Աշնանային ծով» խորագրով 20 աշխատանք և «Քրիստոսի կյանքը» խորագրով 9 մասից բաղկացած աշխատանքը: 1913-1914 թվականներին Նոլդեն որպես Բժշկական-ժողովրդագրական-գերմանա-նորգվինեական հետազոտողների խմբի անդամ մեկնել է Հարավային կիսագունդ: 1916 թվականին Նոլդեն տեղափոխվել է Ուտենվաֆր, արևմտյան ափ: Նոլդեն բացասական վերաբերմունք ուներ գերմանա-դանիական սահմանի ձևավորմանն ու բախումներին Առաջին համաշխարհային պատերազմից հետո, և չնայած նրան, որ իրեն գերմանացի էր համարում, 1920 թվականին ընդունել է դանիական քաղաքացիություն:

Զեեբյուլ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ուտենվարֆի հողերի չորացումից հետո իր դանիացի կնոջ` Ադոն Վիլստրուպի հետ Նոլդեն տեղափոխվել է գերմանական տարածք, որը նրան իր հայրենի Նոլդեն էր հիշեցնում: Նոլդե ընտանիքը Զեեբյուլ բարձր բլուրի վրա նախ հին տնակ է ձեռք բերում, իսկ մի քանի տարի անց Նոլդեն իր սեփական նախագծով կառուցում է նոր տուն` արվեստանոցով, որը միջնադարյան ամրոցի տեսք ուներ: Տանը տեղը բավական էր և՛ արվեստանոցի համար, և՛ արդեն նկարված աշխատանքների համար: 1927 թվականին Դրեզդենում անց է կացվել նկարչի 60-ամյա հոբելյանին նվիրված ցուցահանդես:

Նոլդեի տունը Զեեբյուլում

Նացիոնալ-սոցիալիզմի ժամանակ[խմբագրել | խմբագրել կոդը]

Նոլդեն վաղուց էր համոզված «գերմանական մշակույթի գերակայության» հարցում: 1934 թվականին նա մտավ Հյուսիսային Շլեզվիգի ազգային-սոցիալիստական աշխատավորական կազմակերպության մեջ: Սակայն նացիոնալ-սոցիալիստները Նոլդեի ստեղծագործությունը դեգեներատ էին որակում. «Քրիստոսի կյանքը» աշխատանքը «Դեգեներատ արվեստ» քարոզչական ցուցահանդեսի ամենահայտնի ու կենտրոնական ցուցանմուշներից մեկն էր, Նոլդեի ավելի քան 1000 աշխատանք որակազրկվել են, մի մասը վաճառվել է, մյուս մասը` ոչնչացվել: 1941 թվականին Նոլդեին արգելել են նկարել, և Նոլդեն մեկուսացել է Զեեբյուլում, որտեղ թաքուն փոքր չափերի կտավներ էր նկարում ջրաներկով ու թաղում էր դրանք հողի մեջ: Այդպես Նոլդեն նկարել է շուրջ 1300 ջրանկար:

Ուշ շրջանի գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1945 թվականին Նոլդեին սպասվում էր ճանաչում և մեծաթիվ ցուցադրություններ: 1946 թվականին մահացել էր նրա կինը, և երկու տարի անց Նոլդեն ամուսնանում է Յոլանտ Էրդմաննի հետ: Մինչև 1951 թվականը Նոլդեն նկարել է մոտավորապես 100 նկար և բազմաթիվ ջրանկարներ: Դրանք էլ հենց համարվում են նրա ստեղծագործության արդյունքն ու ամփոփումը: 1955 թվականին Նոլդեն մասնակցել է documenta 1 ցուցադրությանը, իր մահից հետո աշխատանքները ներկայացվել են նաև documenta II ցուցահանդեսին 1959 թվականին և documenta III ցուցահանդեսին 1964 թվականին Կասսելում: Էմիլ Նոլդեն թաղված է Զեեբյուլեում, իր կնոջ կողքին: Նոլդեի ժառանգությունը հիմք է դարձել նկարչի թանգարանի համար, որը բացվել է Զեեբյուլեի իր տանը: Ադա և Էմիլ Նոլդեի ֆոնդն[14] այնտեղ ամեն տարի կազմակերպում է ամենամյա ժամանակավոր ցուցահանդեսներ: Ամեն տարի Նոլդեի թանգարան է այցելում շուրջ 100.000 մարդ: Մահվան 50-ամյա տարելիցի առթիվ, 2006 թվականին թանգարանում անց է կացվել Նոլդեի ուշ շրջանի աշխատանքների ցուցահանդես: Նոլդեի կյանքը նկարագրված է Զիգֆրիդ Լենցի «Գերմաներենի դաս» վեպում:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 German National Library, Berlin State Library, Bavarian State Library et al. Record #118588494 // Gemeinsame Normdatei — 2012—2016.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 data.bnf.fr: տվյալների բաց շտեմարան — 2011.
  3. 3,0 3,1 Emil Nolde
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 Emil [Hansen, Emil Nolde]
  5. 5,0 5,1 5,2 5,3 5,4 Benezit Dictionary of Artists — 2006. — ISBN 978-0-19-977378-7, 978-0-19-989991-3
  6. 6,0 6,1 6,2 6,3 6,4 SNAC
  7. 7,0 7,1 7,2 Kunstindeks Danmark
  8. 8,0 8,1 https://www.kulturarv.dk/kid/VisWeilbach.do?kunstnerId=1572&wsektion=uddannelse
  9. Union List of Artist Names
  10. Вольф Н. Экспрессионизм. — М.: АРТ-РОДНИК, 2006. — էջ 96 :
  11. Вольф Н. Экспрессионизм. — М.: АРТ-РОДНИК, 2006. — էջ 96:
  12. Էմիլ Նոլդեի կենսագրությունն ու կտավները
  13. Նոլդեի կտավները
  14. Ադա և Էմիլ Նոլդեի ֆոնդը