LOVE քանդակ (ԱՄՆ)
LOVE քանդակ | |
---|---|
տեսակ | քանդակ |
քանդակագործ | Robert Indiana? |
տարի | 1970 |
ստեղծման երկիր | ԱՄՆ |
ուղղություն | փոփ արտ |
ժանր | հանրային արվեստ |
նյութ | weathering steel? |
գտնվելու վայր | Ինդիանապոլիսի արվեստի թանգարան |
հավաքածու | Ինդիանապոլիսի արվեստի թանգարան |
քաղաք | Ինդիանա |
պատկերված են
| |
LOVE, քանդակ, որը գտնվում է ԱՄՆ- ի Ինդիանա նահանգի մայրաքաղաք Ինդիանապոլիսի արվեստի թանգարանում։ Այն ամերիկացի հայտնի նկարիչ Ռոբերտ Ինդիանայի արվեստի աշխատանքներից է։ Քանդակը ստեղծվել է 1970 թվականին և շարունակաբար ցուցադրվել Ինդիանապոլիսի արվեստի թանգարանում, որը ձեռք է բերվել 1975 թվականին։ Այն նկարչի հայտնի LOVE նկարի առաջին քանդակ է[1]։
Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Այս փոփ արվեստի քանդակը բաղկացած է երեք առանձին տարրերից, որոնք պատրաստված են 3/8 դյույմ հաստության տասը պողպատի շերտերից։ Նրանք միացված են իրար երկու շարքով և ներկայացնում են տեքստային դիզայնը եռաչափ ձևով։ Տառերի միջև եղած հեռավորությունը 72 դյույմ է։ Ամենամեծ կտորը L տառը տեղադրված է V տառի վերևում և այնպես է միացված կարծես մի ամբողջական տառ լինեն։ O տառը և E -ն, որոնք առանձին տարրեր են, միացված են L և V տառերին։ O -ն մի փոքր կորություն ունի և կպած է L տառին, իսկ ներքևում E տառն է[2]։
Պատմական տեղեկություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Չնայած «Սեր» (անգլ.՝ love) բառը 1960 -ական թվականների մշակույթում մեծ դեր է ունեցել, սակայն Ռոբերտ Ինդիանան բառը կապում է իր մանկության հետ։ Հաճախելով Ինդիանապոլիսի Քրիստոնեական գիտություն եկեղեցին, նա տպավորվել է ընթերցողի հարթակի վերևում գտնվող մի փոքր սկավառակով, որի վրա կար հետևյալ գրությունը «Աստված սեր է»."[3]։ Նա այլևս եկեղեցու անդամ չէ, սակայն պնդում է, որ Սեր հաղորդագրությունը վերցվել է շարականներից։
Քանդակի հիմքում նկարչի 1965 թվականի օրիգինալ, Սուրբ ծննդյան բացիկի դիզայն է[4], որը պատրաստել էր մտերիմ ընկերների համար[5], իսկ մեկ տարի անց, արդեն Նյու Յորքի Ժամանակակից արվեստի թանգարանի (անգլ.՝ MoMA) համար։
LOVE քանդակների ցանկ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ռոբերտ Ինդիանայի քանդակի բազմաթիվ տարբերակներ կան ամբողջ աշխարհում։ Այս փոփ արվեստի բնօրինակ պատկերը ստեղծվել է տպագիր մամուլի համար, 1960 - ականներին։ Առաջին աշխատանքը քանդակագործական տարբերակով պատրաստվել է Ինդիանապոլիսի արվեստի թանգարանի համար, 1970 թվականին։ Այժմ քանդակի օրինակներ կան ամբողջ աշխարհի քաղաքային կենտրոններում։ Տարբեր աշխատանքներ ներկայացված են ոչ միայն օրիգինալ անգլերեն լեզվով, այլև եբրայերեն, չինարեն, իտալերեն և իսպաներեն լեզուներով։
ԱՄՆ-ում գտնվող քանդակներ․
- Ինդիանա, Ինդիանապոլիսի արվեստի թանգարան
- Նյու Յորք, Նյու Յորք Սիթի, 6- րդ պողոտա
- Փենսիլվանիա, Բեթլեհեմ, Ֆեըչայլդ- Մարփինդեյլ գրադարան
- Արիզոնա, Սքոթսդեյլ
- Փենսիլվանիա, Ֆիլադելֆիա, Ջոն Քենեդի պլազա
- Լուիզիանա, Նյու Օռլեան
- Վերմոնտ, Միդելբերի[6][7]։
- Փենսիլվանիա, Ֆիլադելֆիա, Փենսիլավնիայի համալսարանական համալիր
- Յուտա, Փռովո, Արվեստի թանգարան
- Փենսիլվանիա, Քոլեջվիլ
- Նևադա, Լաս Վեգաս, Ռեդ Ռոք սպա կենտրոնի և կազինոյի հարակից տարածք
- Կանզաս, Ուիչիտա, Պետական համարսարանական համալիր
- Մայն, Ռոքլենդ, Ֆարնվորս արվեստի թանգարան
- Տեխաս, Սան Անտոնիո, Մաքնեյ արվեստի թանգարան
- Օկլահոմա, Նորման, Օկլահոմայի համալսարան
- Արկանզաս, Բենթոնվիլ, Ամերիկայի արվեստի թանգարան
- Կալիֆորնիա, Սան Ֆրանցիսկո[8]։
Այլ վայրերոմ գտնվող քանդակներ
- Կանադա, Մոնթրեալ[9]
- Իսպանիա, Բիլբաո
- Պորտուգալիա, Լիսբոն
- Անգլիա, Դերբշիր, 2008
- Վրաստան, Թբիլիսի
- Հայաստան, Երևան, Կասկադ
- Անգլիա, Լոնդոն
- Շվեյցարիա, Մարտիգնի
- Ճապոնիա, Տոկիո
- Ճապոնիա, Չիբա[10]
- Սինգապուր ]][11]
- Հարավային Կորեա, Օզան
- Հարավային Կորեա, Յոնգին
- Չինաստան, Հոնկոնգ
- Չինաստան, Շանհայ
- Թայլանդ, Բանկոնգ
- Ֆիլիպիններ, Քվեզոն Սիթի[12]
- Ֆիլիպիններ, Նագա
- Կիրգիզստան, Բիշկեկ[13]
- Ինդոնեզիա Ջակարտա[14]
- Ինդոնեզիա, Բանդունգ
- Մալազիա, Կոտա Կինաբալու
- Մալազիա, Մելակա Սիթի
- Հնդկաստան, Մումբայի
Քանդակներ այլ լեզուներով
- Վաշինգտոն, Արվեստի բնական քանդակների ազգային պատկերասրահ, "amor"
- Իտալիա, Միլան
- Երուսաղեմ, Իսրայելի թանգարան, եբրայերեն
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ "Love" (sculpture), Explore Art: IMA Collections. Retrieved 5 March 2013.
- ↑ Save Outdoor Sculpture! (1993). «Love (sculpture)». SIRIS. Smithsonian. Վերցված է 2011 թ․ հունվարի 28-ին.
- ↑ Day, Holliday T. (2000). Crossroads of American Sculpture. Indianapolis, IN: Indianapolis Museum of Art. էջեր 34–51.
- ↑ LOVE, MoMA: The Collection. Retrieved 30 January 2010.
- ↑ Raynor, Vivien. "The Man Who Invented Love." Art News. February 1973. 59-62.
- ↑ «Robert Indiana (American, born 1928) Love, 1973». Public Art on Campus. Middlebury College. Վերցված է 2012 թ․ օգոստոսի 12-ին.
- ↑ «Frisbee Dog Memorial, Middlebury, Vermont». Roadsideamerica.com. Վերցված է 2012 թ․ փետրվարի 19-ին.
- ↑ «Real Normal». Public Art on Public Site. Baily Salisbury. 2015 թ․ ապրիլի 26. Վերցված է 2015 թ․ հունիսի 9-ին.
- ↑ «Love in Montreal». Վերցված է 2013 թ․ հոկտեմբերի 2-ին.
- ↑ 140.0968456, 3a, 84.5y, 246.04h, 78.76t/data=!3m6!1e1!3m4!1sltugX1rVL0aVaSM7Z0UkpA!2e0!7i13312!8i6656 Google Street View
- ↑ «Indiana's Love in Singapore». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ ապրիլի 23-ին. Վերցված է 2013 թ․ հոկտեմբերի 2-ին.
- ↑ «Indiana's LOVE at Quezon City Philippines». 2011 թ․ մարտի 29. Վերցված է 2013 թ․ հոկտեմբերի 2-ին.
- ↑ «В Бишкеке для посетителей открылся «Парк любви» - Информационное Агентство АКИpress». Kg.akipress.org. 2009 թ․ հուլիսի 20. Վերցված է 2012 թ․ փետրվարի 19-ին.
- ↑ «Patung LOVE di Gandaria City». 2012 թ․ դեկտեմբերի 1. Վերցված է 2013 թ․ հունվարի 25-ին.(չաշխատող հղում)