Ինդիանապոլիսի գեղարվեստի թանգարան
Ինդիանապոլիսի գեղարվեստի թանգարան | |
|---|---|
| Տեսակ | պատկերասրահ և ոչ առևտրային կազմակերպություն |
| Երկիր | |
| Տեղագրություն | Ինդիանապոլիս |
| Ղեկավարության նստավայր | Ինդիանապոլիս, ԱՄՆ |
| Հիմնադրվել է | 1883[1] |
| Հիմնադիր | May Wright Sewall?[2] և Theodore Lovett Sewall?[2] |
| Այցելուներ | 428 213 մարդ |
| Տնօրեն | Collette Pierce Burnette?[3] և Belinda Tate? |
| 39°49′33.668″N 86°11′8.358″W / 39.82601889°N 86.18565500°W | |
| Կայք | discovernewfields.org(անգլ.) |
![]() | |
![]() | |
Ինդիանապոլիսի գեղարվեստի թանգարան (անգլ.՝ Indianapolis Museum of Art, կրճատ՝ IMA), թանգարան ԱՄՆ-ի Ինդիանապոլիս քաղաքում։ Զբաղեցնում է 152 ակրա (0,62կմ²) տարածք Ինդիանապոլիսի հյուսիս-արևմուտքում ընկած Կամպուս քաղաքի մոտակայքում և գտնվում է Crown Hill Cemetery գերեզմանատնից ոչ հեռու։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]
Հիմնադրվել է 1883 թվականին «Art Association of Indianapolis» ստեղծագործական միության կողմից, սկզբում բացվել է 1906 թվականին որպես John Herron Art-ի մաս։ 1969 թվականին տեղափոխվել է ներկայիս վայր՝ Ինդիանապոլիսի մոտ։ 2009 թվականին Ինդիանապոլիսի գեղարվեստի թանգարանը արժանացել է «National Medal for Museum and Library Service» մրցանակի։
Թանգարանի հիմնական նպատակը հանրությանը վիզուալ արվեստի մասին տեղեկացնելն ու գեղարվեստական կրթություն տալն է եղել։ 1883 թվականի նոյեմբերի 7-ին «Art Association of Indianapolis » միությունը կազմակերպել է ցուցահանդես, որում ընդգրկված էին 137 նկարիչների 453 արվեստի գործեր։ 1895 թվականին Ինդիանապոլիսի ամենահարուստ բնակիչը՝ Ջոն Հերրոնը (անգլ.՝ John Herron), մահվանից հետո իր կտակի համաձայն՝ թանգարանին է թողել միջոցներ, որոնք պետք է օգտագործվեին թանգարանի և իր անունը[4] կրող դպրոցի համար։ Ջոն Հերրոնի անվան արվեստի ինստիտուտը բացվել է 1902 թվականին 16-րդ փողոցի և Փնսիլվանիայի փողոցի անկյունում, իսկ առաջին տնօրենը 1905 թվականին եղել է Ուիլյամ Հենրի Ֆոկսը (անգլ.՝ William Henry Fox):
Հետագա տարիներին թանգարանի հավաքածուն համալրվել է նոր գործերով՝ անընդհատ հարստանալով։ Շուտով թանգարանի տարածքն ընդլայնելու անհրաժեշտություն է առաջացել, և ինդիանապոլիսեցի «Lilly» ընտանիքի ժառանգները 1966 թվականին «Art Association of Indianapolis» ասոցացիային են փոխանցել իրենց Oldfields կալվածքը։ 1969 թվականին՝ նոր վայր տեղափոխվելուց հետո, Ինդիանապոլիսի արվեստի ասոցացիան պաշտոնապես փոխել է իր անունը և կոչվել Ինդիանապոլիսի գեղարվեստի թանգարան։
Այսօր այն Ամերիկայի Միացյալ Նահանգների իններորդ հնագույն և ութերորդ ամենամեծ գեղարվեստի թանգարանն է, որն ունի ավելի քան 54000 աշխատանքների մշտական հավաքածու ամբողջ աշխարհից։ 2010 թվականին նրա այցելուների թիվը կազմել է ավելի քան չորս հարյուր հազար մարդ։
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Официальный сайт(անգլ.)
- Indianapolis Museum of Art to charge general admission Արխիվացված 2016-06-03 Wayback Machine(անգլ.)
- Индианаполис. Художественный музей Արխիվացված 2016-08-16 Wayback Machine
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ինդիանապոլիսի գեղարվեստի թանգարան» հոդվածին։ |
| ||||||||||||||||||||

