Ջասպեր Ջոնս
Ջասպեր Ջոնս անգլ.՝ Jasper Johns | |
---|---|
![]() | |
Ծնվել է | մայիսի 19, 1930[1][2][3][…] (92 տարեկան) կամ մայիսի 15, 1930[1] (92 տարեկան) |
Ծննդավայր | Օգաստա, Ջորջիա, ԱՄՆ[4][1] |
Քաղաքացիություն | ![]() |
Կրթություն | Հարավային Կարոլինայի համալսարան և Sumter High School? |
Մասնագիտություն | նկարիչ, քանդակագործ, հագուստ ձևագծող, դիզայներ, լուսանկարիչ, գծանկարիչ, նկարիչ-փորագրող և նկարազարդող |
Ոճ | Նեոդադա[6] |
Ժանր | աբստրակցիոնիզմ[1], նատյուրմորտ[1] և Ֆիգուր[1] |
Ուշագրավ աշխատանքներ | Target with Four Faces?, Երեք դրոշ և Քարտեզ |
Մեկենասներ | Ռոբերտ Ռաուշենբերգ |
Պարգևներ | |
Անդամակցություն | Արվեստի և գրականության ամերիկյան ակադեմիա, Արվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա, Գեղարվեստի թագավորական ակադեմիա և Շվեդիայի գեղարվեստի թագավորական ակադեմիա |
Կայք | jasperjohns.com |
![]() |
Ջասպեր Ջոնս (անգլ.՝ Jasper Johns, մայիսի 19, 1930[1][2][3][…] կամ մայիսի 15, 1930[1], Օգաստա, Ջորջիա, ԱՄՆ[4][1]), ամերիկացի ժամանակակից նկարիչ, փոփ արտ ուղղության կարևոր ներկայացուցիչներից մեկը։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Մեծացել է Հարավային Կարոլինայի Ալենդեյլ ավանում և, նկարագրելով իր կյանքի այս ժամանակահատվածը, նշել է. «այն վայրում, որտեղ ես մեծացել եմ, չեն եղել նկարիչներ և արվեստ, ես իսկապես չեմ իմացել` ինչ է դա»։ Որոշ ժամանակ` 1947 թվականից մինչև 1948 թվականը` ընդհանուր երեք կիսամյակ, Հարավային Կարոլինայի համալսարանում սովորել է նկարչական արվեստ։ Այնուհետև տեղափոխվել է Նյու Յորք, որտեղ ծանոթացել է Ռոբերտ Ռաուշենբերգի հետ, որից ստացել է ժամանակակից արվեստում առաջնորդող գաղափարներ։ Ջոնսի վրա ազդեցություն են ունեցել նաև Մարսել Դյուշանի գաղափարները. «Հեծանիվային անիվը» և Դյուշանի մյուս ռեդի-մեյդերը բրոնզե մի շարք առարկաների համար դարձել են ոգեշնչման աղբյուր։ Նկարիչը վերոնշյալ առարկաներն ստեղծել է 1950-ական թվականների վերջին և 1960-ական թվականների սկզբին։ 1958 թվականին պատկերասրահի սեփականատեր Լեո Կաստելին Ռաուշենբերգի ստուդիա կատարած այցի ժամանակ իր համար բացահայտել է Ջոնսին։ Ընկերացել է Էնդի Ուորհոլի հետ[7]։
Ստեղծագործություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ջոնսի ամենանշանավոր ստեղծագործությունն ընդունված է համարել նրա վաղ գեղանկարչական աշխատանքների շարքը, որն ստեղծվել է 1950-ական թվականների երկրորդ կեսին։ Առավել հայտնի աշխատանք է «Դրոշը» (1954-1955), որը նկարիչը նկարել է Միացյալ Նահանգների դրոշի մասին երազից հետո։ Այս ժամանակաշրջանի աշխատանքները ժամանակ առ ժամանակ վերաբերում են ոչ թե փոփ արտին, այլ նեոդադային` չնայած այն հանգամանքին, որ զանգվածային մշակույթի պատկերները հաճախ են օգտագործվում։ Առաջին աշխատանքներն ստեղծվել են այնպիսի պարզ պատկերների օգտագործմամբ, ինչպիսիք են դրոշները, խաղաքարտերը, նշանները, տառերը և թվերը։ Պատկերների արձագանքներում նշվում է, որ այն հաճախ գունեղ է և գեղատեսիլ։ Նկարիչն իր գեղանկարներում հաճախ ներառում է մոմանկարչություն և ռելիեֆ։
Ջոնսի քանդակները բրոնզե սովորական առարկաներ են, օրինակ` էլեկտրական լապտերը, լամպը կամ ատամի խոզանակը։ Առավել հայտնի ստեղծագործություններից մեկում պատկերված է գարեջրով լցված բրոնզե երկու տարա։
1988 թվականին «Ֆալստարտ» աշխատանքն արժեցել է 17,050 միլիոն դոլար։ Տվյալ պահին դա եղել է ռեկորդային գումար, որը վճարվել է նկարչի կենդանության օրոք` ժամանակակից արվեստի ստեղծագործության համար[8]։
1998 թվականին Նյու Յորքում գտնվող Մետրոպոլիտեն թանգարանը ձեռք է բերել Ջոնսի «Սպիտակ դրոշ» կտավը[9][10]։ Գործարքի գինը հայտնի չէ, բայց փորձագետները կարծում են, որ այն կազմել է ավելի քան 20 միլիոն դոլար։
2010-ական թվականների դրությամբ` բնակվում է Կոնեկտիկուտում և համարվում է ամենահարուստ ապրող նկարիչը[11]։
Հայտնի կտավներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- «Դրոշ» (1954-1955)
- «Սպիտակ դրոշ» (1955)
- «Երեք դրոշ» (1958)
- «Ֆալստարտ» (1959)
- «Քարտեզ» (1961)
- «Մաշկի ուսումնասիրություն» (1962)
- «Հինգ անձ» (1963-1964)
- «Տարվա եղանակներ» (1986)
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 1,8 1,9 RKDartists (նիդերլ.)
- ↑ 2,0 2,1 Internet Broadway Database — 2000.
- ↑ 3,0 3,1 Encyclopædia Britannica
- ↑ 4,0 4,1 4,2 https://americanart.si.edu/artist/jasper-johns-2467
- ↑ Ժամանակակից արվեստի թանգարանի առցանց հավաքածու
- ↑ https://www.tate.org.uk/art/art-terms/n/neo-dada
- ↑ «Биография Энди Уорхола»։ Արխիվացված է օրիգինալից 2013-05-09-ին։ Վերցված է 2013-04-22
- ↑ События в мире в 1988году
- ↑ White Flag, Metropolitan Museum of Art
- ↑ Джонс Джаспер
- ↑ «Хороший художник — живой художник», КоммерсантЪ Украина № 103 от 22.06.2007, пт: «Самым дорогим здравствующим художником в целом остается пока 77-летний американский поп-артист Джаспер Джонс, одна работа которого была продана за $17 млн.»
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Томкинс К. Жизнеописания художников. — Москва: V-A-C press, 2013. — 272 p. — 1500 экз. — ISBN 978-5-9904389-2-7
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Jasper Johns: An Allegory of Painting, 1955—1965, National Gallery of Art, Washington, DC
- Jasper Johns (born 1930) Timeline of Art History | The Metropolitan Museum of Art
- Jasper Johns bio at artchive.com
- Flag at the Museum of Modern Art
- White Flag at the Metropolitan Museum of Art
- False Start Act out a Jasper Johns painting.
- Իրինա Կուլիկի դասախոսությունը. «Ջասպեր Ջոնս»
|
- Մայիսի 19 ծնունդներ
- 1930 ծնունդներ
- Ապրող անձինք
- Մայիսի 15 ծնունդներ
- ԱՄՆ-ում ծնվածներ
- Ազատության նախագահական մեդալով պարգևատրվածներ
- Ամերիկայի արվեստների և գիտությունների ակադեմիայի անդամներ
- Անձինք այբբենական կարգով
- Նկարիչներ այբբենական կարգով
- Ամերիկացի նկարիչներ
- 20-րդ դարի ամերիկացի նկարիչներ
- Արվեստի և գրականության ամերիկյան ակադեմիայի անդամներ
- Փոփ արտ
- Ամերիկացի արվեստագետներ
- Ամերիկացի քանդակագործներ
- Ամերիկացի դիզայներներ
- 21-րդ դարի նկարիչներ
- 20-րդ դարի քանդակագործներ
- Շվեդիայի գեղարվեստի թագավորական ակադեմիայի անդամներ
- Ամերիկացի ժամանակակից արվեստագետներ
- Ամերիկացի փորագրիչներ
- Ամերիկացի լուսանկարիչներ