Զագրեբի ժամանակակից արվեստի թանգարան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Զագրեբի ժամանակակից արվեստի թանգարան
Muzej suvremene umjetnosti Zg 111209 1.jpg
Տեսակպատկերասրահ և թանգարան[1]
ԵրկիրFlag of Croatia.svg Խորվաթիա[2]
ՏեղագրությունԶագրեբ
ՎայրԶագրեբ
Հիմնադրված է1954
Կոորդինատներ: 45°46′41″ հս․ լ. 15°58′51″ ավ. ե. / 45.77806° հս․. լ. 15.98083° ավ. ե. / 45.77806; 15.98083
Կայքmsu.hr

Զագրեբի ժամանակակից արվեստի թանգարան (խորվ.՝ Muzej suvremene umjetnosti, MSU), գտնվում է Խորվաթիայում՝ Զագրեբի Դուբրովնիկ-ավենյուում։ Խորվաթիայի մեծագույն և ամենաժամանակակից թանգարանն է[3][4]։

Թանգարանը վարում է իր պատմությունը 1954 թվականին հիմնադրված Ժամանակակից արվեստի քաղաքային պատկերասրահի հետ միասին[4]։ Այն գտնվել է Կուլմեր պալատում՝ Ստորին քաղաքում, որտեղ գտնվել է նաև Լուսանկարչության, կինեմատոգրաֆիայի և հեռուստատեսության կենտրոնը, ինչպես նաև գրադարանը։ Տարածքի պակասության պատճառով թանգարանը չուներ մշտական էքսպոզիցիա։

1998 թվականին որոշում է կայացվել թանգարանը տեղափոխել լրիվ այլ շենք, որը գտնվում էր Դուբրովնիկի և Վյաչեսլավ Հոլևացի պողոտաների անկյունում՝ Նոր Զագրեբ շրջանում։ Անցկացվել է շենքի նախագծի մրցույթ և ներկայացված 85 աշխատանքներից ընտրվել է ճարտարապետ Յորգան Ֆրանիչի նախագիծը։ 2003 թվականի նոյեմբերին տեղադրվել է հիմնվող թանգարանի առաջին քարը, որը վերջապես բացվել է 2009 թվականի դեկտեմբերի 11-ին՝ կառուցման վեց տարիներից հետո, որոնք ուղեկցվում էին որոշ հետաձգումներով։ Նախապես շենքի արժեքը գնահատվում էր 200 միլիոն խորվաթական կուն, իսկ արդյունքում այն կազմել է շուրջ 450 միլիոն կուն (շուրջ 84 միլիոն ԱՄՆ դոլլար)[5]։

Թանգարանի արտակազմվածքը
Թանգարանի ինտերիերը
Թանգարանի հավաքածուի քանդակներ
Կրկնակի բլուր, Կարսթեն Հյոլերի մետաղյա քանդակը[6].

Շենքի մակերեսը կազմում է 14 600 մ² տարածք, որից 3500 մ²-ին զբաղեցնում է մշտական էքսպոզիցիան, իսկ շուրջ 1500 մ²-ին նախատեսված է ժամանակավոր ցուցահանդեսների անցկացման համար։ Շենքում կա գրադարան, մուլտիմեդիայի սրահ, գրախանութ, սրճարան և ռեստորան։

Թանգարանի հավաքածուն ունի շուրջ 12 000 արվեստի առարկա, որոնցից շուրջ 600-ը գտնվում են մշտական էքսպոզիցիայի մեջ[7]։ Թանգարանում ներկայացված են ժամանակակից խորվաթ նկարիչներ Յուլիե Կնիֆերի, Տոշո Դաբացի, Իվան Կոժարիչի, Վենցեսլավ Ռիխտերի, Բենկո Խորվաթի, Իվան Պիցելի, Միրոսլավ Շուտեյի, Տոմիսլավ Գոտովացի, Դալիբոր Մարտինիսի, Սանյա Իվեկովիչի, ինչպես նաև ժամանակակից արվեստի օտարազգի ներկայացուցիչներ Ջետուլիո Ալվիանի, Ալբերտո Բյազի, Մաքս Բիլի, Պիերո Դորացիայի, Հուլիո Լե Պարկի, Ռիխարդ Մորտենսենի, Օտտո Պենեյի Վիկտոր Վազարելիի և այլոց աշխատանքներ։

Կարսթեն Հյոլերի մետաղյա քանդակը՝ Կրկնակի բլուր-ը, տեղադրվել է թանգարանի նախասրահում պաշտոնական բացման և շենքի հարավային մուտքի դիմաց Բրացո Դիմիտրիևիչի և Միրոսլավ Բալկայի ինստալյացիայի ժամանակ[8]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. COURAGE Registry
  2. GeoNames — 2005.
  3. Mamić Tomislav (6 октября 2009)։ «Nakon otvaranja MSU na redu su drugi muzeji» (Croatian)։ Jutarnji list։ Արխիվացված է օրիգինալից 2012-03-22-ին։ Վերցված է 1 августа 2019 
  4. 4,0 4,1 «MSU otvorenje: osnovne informacije»։ msu.hr (Croatian)։ Museum of Contemporary Art, Zagreb։ Վերցված է 1 августа 2019 
  5. Jendrić Dorotea (11 декабря 2009)։ «Šest godina trajao je put od kamena temeljca do novoga MSU» (Croatian)։ Večernji list։ Վերցված է 1 августа 2019 
  6. «Carsten Höller - Double Slide»։ msu.hr։ Museum of Contemporary Art, Zagreb։ Վերցված է մարտի 6, 2010 
  7. Jendrić Dorotea (12 декабря 2009)։ «Hram kulture: Umjetnička avangarda dočekala je vidjeti svoja djela u MSU» (Croatian)։ Večernji list։ Վերցված է 1 августа 2019 
  8. Babić Vanja (17 декабря 2009)։ «Prokletstvo razbijeno, nastavak slijedi»։ Vijenac (Croatian) (Матица хорватская)։ Վերցված է 1 августа 2019 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]