Ագա Խանի թանգարան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ագա Խանի թանգարան
Aga Khan Museum in Toronto- Exterior.jpg
Տեսակիսլամական արվեստ և թանգարան
ԵրկիրFlag of Canada (Pantone).svg Կանադա
ՏեղագրությունՏորոնտո
Հիմնադրված է2014
Կոորդինատներ: 43°43′31.4″ հս․ լ. 79°19′55.2″ ամ. ե. / 43.725389° հս․. լ. 79.332000° ավ. ե. / 43.725389; 79.332000
Կայքagakhanmuseum.org

Ագա Խանի թանգարան (ֆր.՝ Musée Aga Khan), իսլամական արվեստին, իրանական (պարսկական) արվեստին և մուսուլմանական մշակույթին նվիրված թանգարան Կանադայի Օնտարիո նահանգի Տորոնտո քաղաքի Նորտ Յորք թաղամասում[1]: Թանգարանի ստեղծումը Aga Khan Development Network-ի գործակալություն Aga Khan Trust for Culture-ի նախաձեռնությունն է: Թանգարանի հավաքածուն ներառում է իսլամական արվեստի և ժառանգության հավաքածուներ, այդ թվում Ձերդ Մեծություն Ագա Խանի, Լոնդոնում Իսմայիլի հետազոտությունների ինստիտուտի և Արքայազն ու արքայադուստր Սադրուդդին Ագա Խանի մասնավոր հավաքածուները, որոնք ցուցադրում են մուսուլմանական քաղաքակրթությունների գեղարվեստական, մտավոր և գիտական ներդրումները:

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1996 թվականին Ագա Խանը Շել կորպորացիայից գնել է 77 Wynford Drive սեփականությունը: 2002 թվականին գնել է հարակից սեփականությունը, որը նախկինում եղել է Bata կոշիկների գլխավոր գրասենյակը: 2002 թվականի հոկտեմբերի 8-ին Ագա Խան զարգացման ցանցը (Aga Khan Development Network) հայտարարել է այդ վայրում Ագա Խանի թանգարանի, Իսմայիլի կենտրոնի և այգու ստեղծման մասին[2]: Թեև ժառանգության հարցերով խումբը ցանկանում էր պահպանել, սակայն 2007 թվականին նախագծի իրականացման համար Bata կոշիկի մոդեռնիստական շենքը քանդվեց: Ծրագրի հիմնարկեքի արարողությունը տեղի է ունեցել 2010 թվականի մայիսի 28-ին Կանադայի վարչապետ Ստիվեն Հարբերի և Ագա Խանի կողմից[3]:

Թանգարանը նախագծել է Պրիցկերի ճարտարապետական մրցանակի դափնեկիր Ֆումիհիկո Մակին: 10000 քառակուսի մետր տարածք ունեցող կառույցը տեղակայված է այգիների մեջ և շրջապատված է մեծ զբոսայգով (Ագա Խան զբոսայգի), որը նախագծել է լանդշաֆտային ճարտարապետ Վլադիմիր Դյուրովիչը[4]: Ընդարձակ տարածքում է գտնվում նաև հնդկացի ճարտարապետ Չարլզ Կորեայի նախագծած Իսմայիլի կենտրոնը[5]: Մակին, Դյուրովիչն ու Կորեան համատեղ աշխատել են Տորոնտոյում գտնվող Moriyama և Teshima ճարտարապետական ֆիրմաների հետ[6]:

Թանգարանը բացվել է 2014 թվականի սեպտեմբերի 18-ին[7]:

Հավաքածու[խմբագրել | խմբագրել կոդը]

Թանգարանի ներքին հարդարանքներ

Թանգարանը նվիրված է մուսուլմանական համայնքների անցյալի և ներկայի մտավոր, մշակութային, գեղարվեստական և կրոնական ավանդույթների հետ կապված արտեֆակտների ձեռքբերմանը, պահպանմանը, դրսևորմանն ու մեկնաբանմանը: Արվեստի գործերը ներառում են կերամիկա, մետաղագործություն, նկարներ, որոնք ընդգրկում են իսլամական պատմության բոլոր շրջանները: Հավաքածուի ձեռագրերը ներառում են 1052 թվականի Աբու Ալի իբն Սինայի «Կանոն բժշկության» ձեռնարկի ամենավաղ օրինակը[4]: Նախատեսվում է երաժշտական ծրագիր, որը կփորձի ընդլայնել Ասիայի և իսլամական աշխարհի ավանդական երաժշտության վերաբերյալ գիտելիքները, ինչպես նաև դրանց ժամանակակից մեկնաբանությունը:

Թանգարանը կդառնա Իսմայիլի համայնքի պատմական նյութերի պահեստ՝ ներառելով իր ինստիտուցիոնալ առաքելության յուրաքանչյուր ոլորտին առնչվող հետազոտական ծրագրեր:

1000 նմուշներից բաղկացած հավաքածուն[8] ներառում է արաբական ձեռագրերի մի շարք հոյակապ օրինակներ, որոնք ներկայացնում են մուսուլմանական աշխարհում զարգացած ձեռագրերը, նյութերը, դեկորատիվ ոճերը: Դրանց շարքում է ութերորդ դարի հյուսիսաֆրիկյան ֆոլիոն, որը ներկայացնում է մագաղաթի վրա ամենավաղ ոճով գրված Քուֆիական ձեռագիրը: Հայտնի Կապույտ Ղուրանից մեկ էջը նրբաթիթեղ մագաղաթի վրա ոսկու քուֆիկ մագաղաթի օրինակ է:

Կապույտ Ղուրանը համարվում է երբևէ ստեղծված ամենաարտասովոր ձեռագիրը. գալիս է 9-10-րդ դարերից, Հյուսիսային Աֆրիկայից, և, հավանաբար, ստեղծվել է Ֆաթիմյան խալիֆայության համար[4]:

Եվրոպական շրջագայություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մինչ հավաքածուի համար կառուցվում էր մշտական ցուցադրման վայր, ընտրված նմուշները շրջագայել են Եվրոպայում: Ցուցահանդեսները տեղի են ունեցել հետևյալ հաստատություններում՝

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «New Aga Khan Museum To Showcase Cultural Contributions of Muslim Civilisations»։ Artlyst։ Վերցված է August 20, 2014 
  2. «Aga Khan to Establish Major Academic and Cultural Center and Museum in Canada» (Press release)։ Aga Khan Development Network։ October 8, 2002։ Արխիվացված է օրիգինալից December 7, 2008-ին։ Վերցված է April 28, 2009 
  3. «Mawlana Hazar Imam is awarded Honorary Canadian Citizenship as he is joined by Prime Minister for Foundation Ceremony in Toronto»։ TheIsmaili.org։ May 28, 2010։ Արխիվացված օրիգինալից June 1, 2010-ին։ Վերցված է May 30, 2010 
  4. 4,0 4,1 4,2 4,3 Spirit & Life: Masterpieces of Islamic Art from the Aga Khan Museum Collection։ Switzerland: The Aga Khan Trust for Culture։ 2007։ ISBN 978-2-940212-02-6 
  5. «Correa, Maki Tapped to Design Aga Khan Center»։ Architectural Record, The McGraw-Hill Companies։ October 6, 2008։ Արխիվացված օրիգինալից October 7, 2008-ին։ Վերցված է October 9, 2008 
  6. Rochon, Lisa. “Maki’s Aga Khan Museum Makes its Debut”. Architectural Record. October 2014, pp. 25-26.
  7. Rochon, Lisa: "Maki's Aga Khan Museum Makes Its Debut", in The Architectural Record, September 19, 2014
  8. Mehnaz Thawer (May 20, 2010)։ «Aga Khan Museum Collection reflects pluralism of the Muslim world and shared human heritage»։ TheIsmaili.org։ Արխիվացված օրիգինալից May 24, 2010-ին։ Վերցված է May 24, 2010 
  9. «Sacred Art and Music of the Muslim World in Parma, Italy» (Press release)։ Aga Khan Development Network։ March 30, 2007։ Արխիվացված օրիգինալից April 19, 2007-ին։ Վերցված է April 8, 2007 
  10. «Splendori a Corte»։ Արխիվացված է օրիգինալից May 24, 2007-ին 
  11. Renzetti Elizabeth (July 11, 2007)։ «A stunning debut for Toronto-bound Treasures of Islam»։ The Globe and Mail։ Արխիվացված է օրիգինալից August 24, 2007-ին։ Վերցված է December 2, 2007 
  12. «Masterpieces of Islamic Art from the Aga Khan Museum»։ Louvre։ Արխիվացված օրիգինալից December 10, 2007-ին։ Վերցված է December 2, 2007 
  13. «The Path of Princes: Masterpieces from the Aga Khan Museum Collection»։ Museu Calouste Gulbenkian։ Արխիվացված օրիգինալից March 19, 2008-ին։ Վերցված է March 12, 2008 
  14. «Catorce siglos de arte islámico»։ masdearte.com։ Վերցված է March 31, 2010 
  15. «Treasures of the Aga Khan Museum, Masterpieces of Islamic Art Exhibition»։ Martin-Gropius-Bau։ Վերցված է March 31, 2010 
  16. «Treasures of the Aga Khan Museum: Arts of the Book and Calligraphy»։ MSakıp Sabancı Museum։ Արխիվացված է օրիգինալից January 23, 2011-ին։ Վերցված է March 7, 2011 
  17. «Architecture in Islamic art: treasures of the collection of Aga Khan»։ The Hermitage։ Արխիվացված է օրիգինալից May 14, 2011-ին։ Վերցված է March 7, 2011 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]