Սվերե Ֆեն
Սվերե Ֆեն | |
---|---|
![]() | |
Ծնվել է | օգոստոսի 14, 1924[1][2][3][…] |
Ծննդավայր | Կոնգսբերգ, Բուսկերուդ, Նորվեգիա[4][5] |
Մահացել է | փետրվարի 23, 2009[1][6][2][…] (84 տարեկան) |
Վախճանի վայր | Օսլո, Նորվեգիա |
Կրթություն | Օսլոյի ճարտարապետության և դիզայնի դպրոց |
Աշխատավայր | Օսլոյի ճարտարապետության և դիզայնի դպրոց |
Ուշագրավ աշխատանքներ | Norwegian Glacier Museum? |
Պարգևներ | |
![]() |
Սվերե Օլաֆ Ֆեն (նորվ.՝ Sverre Olav Fehn, օգոստոսի 14, 1924[1][2][3][…], Կոնգսբերգ, Բուսկերուդ, Նորվեգիա[4][5] - փետրվարի 23, 2009[1][6][2][…], Օսլո, Նորվեգիա), նորվեգացի ճարտարապետ, ճարտարապետական տարբեր մրցանակների, այդ թվում` Պրիցկերի ճարտարապետական մրցանակի մրցանակակիր[7]։
Ծնվել է Բուսքերուդում։ 1949 թվականին ավարտել է Օսլոյի ճարտարապետական դպրոցը։ Մի քանի տարի անց մեկնել է Մարոկկո, որտեղ ուսումնասիրել է պրիմիտիվ կացարաններ։ Ֆենը սովորել է Փարիզում` աշակերտելով Ժան Պրուվեին։ Ֆրանսիայում երիտասարդ ճարտարապետը ծանոթացել է Լե Կորբյուզիեի հետ։ Նորվեգիա վերադառնալուց հետո հիմնել է ճարտարապետական գրասենյակ` մտադրվելով աշխատել ինտերնացիոնալ ոճով։
1955 թվականին Սվերե Ֆենը Օսլոյի դպրոցի մեկ այլ շրջանավարտ Գրունգի հետ նախագծել է Յոկորն ծերանոցը։ Փայտի և բետոնի հաջող համադրությունը արժանացել է քննադատների դրական գնահատականին, ինչից հետո 1958 թվականին ճարտարապետին վստահվել է սկանդինավյան երկրների տաղավարի կառուցումը Բրյուսելի համաշխարհային ցուցահանդեսում[8]։ Այդ ժամանակ ճարտարապետն արդեն անցել էր ավելի ավանդական ձևերին. նրա նախագծած փայտե կառույցը այլազգիներին զարմացրել է իր պարզությամբ ու շքեղությամբ։
Լինելով նորվեգական ճարտարապետության և դիզայնի առաջատար դեմք` Ֆենը ստեղծել է տասնյակ նախագծեր, որոնցից ոչ բոլորն են կյանքի կոչվել։ Նրա ամենահայտնի գործերից է Սառցադաշտերի նորվեգական թանգարանը Ֆյորլենդ գյուղում։ Համարվում է, որ այս շենքը, չնայած ժամանակակից կոնստրուկցիաների կիրառմանը, ներդաշնակորեն համադրվում է շրջակա բնությանը։ Ֆենի մեկ այլ նախագիծ` Հեդմարկ թանգարանը Համար քաղաքում, արտացոլում է նորվեգացիների բնավորությունն ու ազգային նկարագիրը։
Նախագծեր[խմբագրել | խմբագրել կոդը]
Ֆենը նախագծել է ավելի քան 100 կառույց։ Երբ 1997 թվականին ճարտարապետն արժանացել է Պրիցկերի ճարտարապետական մրցանակին, դրանցից 11-ն արդեն կառուցվել էին[9]։ Դրանցից աչքի են ընկնում.
- 1958 - Նորվեգիայի տաղավարը Բրյուսելի համաշխարհային ցուցահանդեսում, Բելգիա
- 1962 - Վենետիկի ցուցահանդեսի հյուսիսային տաղավարը, Իտալիա
- 1963 - Schreiner House, Օսլո
- 1967-1979 - Հեդմարկ թանգարան, Համար, Նորվեգիա
- 1990 - Բասկերի տուն, Բամբլ, Նորվեգիա
- 1991-2002 - Սառցադաշտերի նորվեգական թանգարան, Ֆյորլենդ, Նորվեգիա
- 1993-1996 - Աուկրուստ կենտրոն, Ալվդալ, Նորվեգիա
- 2003-2008- Արվեստի, ճարտարապետության և դիզայնի ազգային թանգարան, Օալո
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Arkitekter verksamma i Sverige — 2014.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Sverre Fehn (նիդերլ.)
- ↑ 3,0 3,1 Encyclopædia Britannica
- ↑ 4,0 4,1 4,2 Arkitekter verksamma i Sverige — 2015.
- ↑ 5,0 5,1 5,2 https://rkd.nl/en/explore/artists/239901
- ↑ 6,0 6,1 6,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ "Norwegian architect, Sverre Fehn, dies at 84". Ministry of Foreign Affairs (Norway). 4 March 2009. Retrieved 25 April 2013.
- ↑ Grimes, William: Sverre Fehn, 84, Architect of Modern Nordic Forms, Dies, in The New York Times, February 27, 2009
- ↑ Swedish Architecture Museum: Architect Sverre Fehn, retrieved 29 December 2011
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Սվերե Ֆենի կյանքն ու գործերը Archived 2005-02-21 at the Wayback Machine.
- Սվերե Ֆենը Պրիցկերի ճարտարապետական մրցանակի կայքում
![]() |
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Սվերե Ֆեն կատեգորիայում։ |
|