Օսլոյի ճարտարապետության և դիզայնի դպրոց

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Օսլոյի ճարտարապետության և դիզայնի դպրոց
Logo-AHO Oslo.svg
Arkitekthogskolen Oslo.jpg
Տեսակarchitecture school?
Հիմնադրված է1945
Ընդհանուր անձնակազմ218 մարդ
ԵրկիրFlag of Norway.svg Նորվեգիա
ՏեղագրությունՕսլո
Կայքaho.no/en
Կոորդինատներ: 59°55′27.789600099994″ հս․ լ. 10°45′5.1300000999976″ ավ. ե. / 59.92438600002777349° հս․. լ. 10.751425000027776235° ավ. ե. / 59.92438600002777349; 10.751425000027776235
Arkitektur- og designhøgskolen i Oslo Վիքիպահեստում

Օսլոյի ճարտարապետության և դիզայնի դպրոց (նորվ.՝ Arkitektur- og designhøgskolen i Oslo, AHO), ինքնավար հաստատություն Նորվեգիայի բուհական համակարգում: Դպրոցն առաջարկում է եզակի hետազոտական հենքով կրթություն ճարտարապետության, քաղաքաշինության, դիզայնի և լանդշաֆտային ճարտարապետության բնագավառներում:

Օսլոյի ճարտարապետության և դիզայնի դպրոցն առաջարկում է երեք ամբողջական դասընթացներ՝ տրամադրելով ճարտարապետության, դիզայնի և լանդշաֆտային ճարտարապետության մագիստրոսի աստիճան: Վերջին ծրագիրն առաջարկվում է Օսլոյում Տրոմսյոյի Արկտիկական համալսարանում: Դպրոցն ունի նաև հետբուհական մասնագիտական մագիստրատուրա քաղաքաշինության և ճարտարապետական պահպանության բնագավառներում, առաջարկում է միասնական դոկտորի աստիճան:

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Դպրոցը հիմնադրվել է Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո որպես «ճգնաժամային դասընթաց» ճարտարապետական ուսանողների համար, ովքեր չէին կարողացել ավարտել իրենց կրթությունը պատերազմի պատճառով: Նախքան այս հաստատության հիմնադրումը ճարտարապետության աստիճան շնորհող նորվեգական միակ կառույցը Տրոնհեյմում գտնվող Նորվեգիայի տեխնոլոգիայի ինստիտուտն էր: 20-րդ դարի առաջին կեսին մի խումբ ճարտարապետներ ստիպված էին ջանասիրաբար աշխատել՝ ունենալու ճարտարապետական դպրոց, որը գեղագիտական և ակադեմիական առումներով կտարբերվեր պոլիտեխնիկական կրթությունից: Դպրոցը տեղակայվել է Օսլոյում:

Ի սկզբանե ճարտարապետական դասընթացը ներգրավված է եղել Արհեստի և արվեստի արդյունաբերության Նորվեգիայի ազգային ակադեմիայի կազմում: 1961 թվականին Օսլոյի ճարտարապետության դպրոցը հիմնադրվել է որպես անկախ կառույց, 1968 թվականից տեղակայված է St. Olavs gate-ում: 1979 թվականին Նորվեգիայում արդյունաբերական դիզայնի առաջին ֆորմալ կրթությունն առաջարկվել է որպես երկու տարվա հետբուհական դասընթաց: Որպես ամբողջական դասընթաց՝ ծրագիրը հաստատվել է 1983 թվականին, 1989 թվականին ընդգրկվել է Նորվեգիայի արվեստի և արհեստի դպրոցի ծրագրում: 1996 թվականին Արդյունաբերական դիզայնի ինստիտուտը նույնպես ընդգրկվել է Օսլոյի ճարտարապետության դպրոցի կազմում[1]:

Լանդշաֆտային ճարտարապետությունը մագիստրոսի կոչում կառույցը տալիս է 2004 թվականից: 2005 թվականին Օսլոյի ճարտարապետության դպրոցը վերանվանվել է Օսլոյի ճարտարապետության և դիզայնի դպրոց: 2009 թվականին Արդյունաբերական դիզայնի ինստիտուտն անվանափոխվել է Դիզայնի ինստիտուտ: 2001 թվականին դպրոցը տեղափոխվել է նորոգված արդյունաբերական Վուլկան տարածք՝ քաղաքի կենտրոնական, նորարարական, ստեղծագործական և մշակութային հատված: Դպրոցը գտնվում է Օսլոյի արվեստի ազգային ակադեմիայի հարևանությամբ: 2005 թվականին դպրոցն անվանափոխվել է Օսլոյի ճարտարապետության և դիզայնի դպրոցի:

Բաժիններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ճարտարապետության ինստիտուտ
  • Քաղաքաշինության և լանդշաֆտի ինստիտուտ
  • Դիզայնի ինստիտուտ
  • Ինստիտուտ ձևի, տեսության և պատմության ինստիտուտ

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]