Լև Շեստով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Picto infobox auteur.png
Լև Շեստով
Лев Шестов
Si Léon Chestov noong 1927.jpg
Ծնվել է փետրվարի 13, 1866({{padleft:1866|4|0}}-{{padleft:2|2|0}}-{{padleft:13|2|0}}) Կիև
Մահացել է նոյեմբերի 19, 1938({{padleft:1938|4|0}}-{{padleft:11|2|0}}-{{padleft:19|2|0}}) (72 տարեկանում) Փարիզ
Քաղաքացիություն Ռուսաստան
Մասնագիտություն փիլիսոփա
Ալմա մատեր Մոսկվայի պետական համալսարան
Lev Shestov Վիքիպահեստում

Լև Իսաակովիչ Շեստով (ռուս.՝ Лев Исаакович Шестов), ծնված Յեհուդա Լեյբ Շվարցման (ռուս.՝ Иегуда Лейб Шварцман, 1866թ. փետրվարի 13 (հին տոմարով՝ հունվարի 31), Կիև, Ռուսական կայսրություն - 1938թ. նոյեմբերի 19, Փարիզ, Ֆրանսիա), ռուս էկզիստենցիալիստ փիլիսոփա։

Պարադոքսներով և աֆորիզմներով հագեցված իր փիլիսոփայական երկերի մեջ Շեստովն ընդվզել է ինքնիշխան անհատականության վրա բանականության (համընդհանուր ճշմարտությունների) թելադրանքի և համապարտադիր բարոյական նորմերի ճնշման դեմ։ Ավանդական փիլիսոփայությանը հակադրել է «ողբերգության փիլիսոփայությունը», որի կենտրոնում մարդկային կեցության անհեթեթությունն է, իսկ փիլիսոփայական մտահայեցողությանը՝ հայտնությունը, որը շնորհվում է ամենազոր Աստծո կողմից։

Հիմնական ստեղծագործություններն են՝ «Անհիմնության ապոթեոզ» (Апофеоз беспочвенности" (1905), թարգմանվել է հայերեն, հրատարակվելու է 2013թ.[1]), «Աթնեք և Երուսաղեմ» («Афины и Иерусалим», հրատարակվել է 1951թ.) «Մտահայեցողությունև հայտնություն» (Умозрение и откровение (հրատարակվել է 1964թ.)).

Ծանոթագրություններ[խմբագրել]

Արտաքին հղումներ[խմբագրել]