Կենձո Տանգե

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կենձո Տանգե
ճապ.՝ 丹下健三
Դիմանկար
Ծնվել էսեպտեմբերի 4, 1913(1913-09-04)[1][2][3][…]
ԾննդավայրՍակաի, Ճապոնական կայսրություն
Մահացել էմարտի 22, 2005(2005-03-22)[2][4][5][…] (91 տարեկան)
Մահվան վայրՄինատո, Տոկիո, Ճապոնիա
ՔաղաքացիությունFlag of Japan.svg Ճապոնիա
ԿրոնՀռոմի Կաթոլիկ եկեղեցի
ԿրթությունTokyo Imperial University?, Նիհոն համալսարան, Hiroshima High School (old system)? և Ehime Prefectural Imabari Nishi High School?
Գիտական աստիճանDoctor of Engineering?
ԵրկերYoyogi National Gymnasium?, Nippon Gaishi Hall?, Ազգային օլիմպիական մարզադաշտ (Տոկիո) և Singapore Indoor Stadium?
Մասնագիտությունճարտարապետ, քաղաքաշինարար և համալսարանի դասախոս
ԱշխատավայրՏոկիոյի համալսարան և Tange Associates?
Պարգևներ և
մրցանակներ
ԱնդամությունԱրվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա և Արգենտինայի գեղարվեստի ազգային ակադեմիա
Կայքtangeweb.com
Commons-logo.svg Kenzo Tange Վիքիպահեստում

Կենձո Տանգե (ճապ.՝ ՝丹下 健三, սեպտեմբերի 4, 1913(1913-09-04)[1][2][3][…], Սակաի, Ճապոնական կայսրություն - մարտի 22, 2005(2005-03-22)[2][4][5][…], Մինատո, Տոկիո, Ճապոնիա), ճապոնացի ճարտարապետ։

Ճարտարապետական կրթությունը ստացել է Տոկիոյի համալսարանում1935-1938 թվականներին։ Տանգեին մեծ համբավ է բերել Խաղաղության կենտրոնի հուշահամալիրը Հիրոսիմայում (1949-1956)։ Այստեղ դրսևորվել է Տանգեին բնորոշ ձգտումը՝ ճապոնական միջնադարյան ճարտարապետի հնարքների ստեղծագործաբար վերաիմաստավորումը։ 1950—1960-ական թվականներին Լե Կորբյուզիեի «նոր պլաստիցիզմի» ազդեցությամբ Կենձո Տանգեն նախագծել է Սուրբ Մարիամի կաթողիկե տաճարը։ 1964 թվականին Տոկիոյում Տանգեն կերտել է քանդակային արտահայտչականությամբ օժտված ծավալներով կառույցներ՝ Կուրասիկիի քաղաքապետարանը 1960 թվականին, Զանգվածային տեղեկատվության կենտրոնը 1962-1967 Կոֆուում, Սուրբ Մարիամի կաթողիկե տաճարը 1964 թվականին Տոկիոյում, կիրառել մեծաթռիչք կոնստրուկցիաներ (Ցոյոգի օլիմպիական մարզահամալիրը՝ «Գիմնասիոն»-ը, 1963-1964 թվականներին, Տոկիոյում։ 1961 թվականին Տանգեն ներկայացրել է Տոկիոյի վերակառուցման նախագիծը, որը նախատեսում էր քաղաքի հետագա կառուցապատումը իրականացնել հատուկ կոնստրուկցիաներով Տոկիոյի ծոցում։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 11, էջ 562 CC BY-SA icon 80x15.png