Սակաի
| Բնակավայր | |||||
|---|---|---|---|---|---|
| Սակաի | |||||
| |||||
| 34°34′24.0″N 135°28′58.8″E / 34.573333°N 135.483000°E | |||||
| Երկիր | |||||
| Համայնք | Օսակայի պրեֆեկտուրա[1] | ||||
| Ներքին բաժանում | Sakai-ku?, Naka-ku?, Higashi-ku?, Նիսիկու, Minami-ku?, Kita-ku? և Միգարա | ||||
| Հիմնադրված է | ապրիլի 1, 1889 թ. | ||||
| Մակերես | 149,83 կմ² | ||||
| Բնակչություն | ▼824 408 մարդ (մարտի 1, 2021)[2] | ||||
| Ժամային գոտի | UTC+9 | ||||
| Հեռախոսային կոդ | 72 | ||||
| Փոստային դասիչ | 590-0078 | ||||
| Պաշտոնական կայք | city.sakai.lg.jp(ճապոներեն) | ||||
|
| |||||
Սակաի, քաղաք և նավահանգիստ Ճապոնիայում, Հոնսյու կղզու հարավումում, Ներքին Ճապոնական ծովի Օսակայի ծոցի ափին, Օսակա պրեֆեկտուրայում։ Յամատո գետը Սակաին բաժանում է Օսակա քաղաքից։ Քաղաքը ունի 820 հզ բնակչություն (2022)։ Մտնում է Հանսին տնտեսական շրջանի կազմի մեջ։ Տրանսպորտային խոշոր հանգույց է։ Զարգացած են մեքենաշինությունը, մետալուրգիան, նավթաքիմիան, տեքստիլ արդյունաբերությունը։ Կա գորգերի, հեծանիվների և մետաղե իրերի ավանդական արտադրություն։ Հիշատակվում է VIII դարից։
Տեսարժան վայրեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Սակաիում է գտնվում Մոզուի դամբարանները՝ աշխարհի ամենամեծ գերեզմաններից մեկը, որի տարածքը կազմում է 320 հզ մ²։ Այն պատկանւմ է 4-րդ դարի Ճապոնիայի կայսր Նինտոկուին։
Անհատականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ճապոնայի վարչապետ Սուզուկի Կանտարոն ծնվել է Սակաիում։
Աշխարհագրություն և տնտեսագիտություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Սակաի քաղաքը գտնվում է Հոնսյու կղզու հարավ-արևմուտքում` Օսակա ծոցի ափին։ Մտնում է Կինկի շրջանի Օսակա պրոֆեկտուրայի կազմի մեջ։ Վարչականորեն բաժանված է 7 քաղաքային շրջանի։
Քաղաքը սահմանակից է Օսակա, Մացուբարա, Հաբիկինո, Տոնդաբայասի, Օսակասայամա, Կավատինագանո, Իզումի և Տակաիսի քաղաքների հետ։
15-րդ դարից ի վեր Սակաին հայտնի է որպես Չինաստանի և Կորեայի հետ առևտրի կարևոր նավահանգիստ։ Ներկայումս քաղաքը զարգացրել է էլեկտրոնային, էլեկտրական, մետաղագործական և քիմիական արդյունաբերությունը։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ GEOnet Names Server — 2018.
- ↑ 大阪府 > 推計人口 > 月報
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սակաի» հոդվածին։ |
| ||||||||||||||||||||||||
| Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 10, էջ 132)։ |
