Էդուարդու Սոուտու դե Մոուրա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Էդուարդու Սոուտու դե Մոուրա
Eduardo Souto de Moura.jpg
Ծնվել է հուլիսի 25, 1952(1952-07-25)[1] (66 տարեկան)
Ծննդավայր Պորտու, Պորտուգալիա[1]
Կրթություն Պորտուի համալսարան
Աշխատավայր Հարվարդի համալսարան և Փարիզի համալսարան
Ուշագրավ աշխատանքներ Estádio Municipal de Braga
Պարգևներ Պրիցկերի ճարտարապետական մրցանակ
Eduardo Souto de Moura Վիքիպահեստում

Էդուարդու Սոուտու դե Մոուրա (պորտ.՝ Eduardo Elísio Machado Souto de Moura, հուլիսի 25, 1952(1952-07-25)[1], Պորտու, Պորտուգալիա[1]), պորտուգալացի ճարտարապետ։ 2011 թվականին արժանացել է Պրիցկերի[2] և 2013 թվականին` Վոլֆի մրցանակներին[3]:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Էդուարդու Սոուտու դե Մոուրան ծնվել է 1952 թվականին՝ Պորտու քաղաքում։ Ճարտարապետություն է սովորել Պորտուի համալսարանի գեղարվեստի դպրոցում` 1980 թվականին ստանալով վկայական։ 1974-1979 թվականներին աշխատել է պորտուգալացի հայտնի ճարտարապետ Ալվարու Սիզա Վիեյրայի գրասենյակում, ում աղջկա հետ հետագայում ամուսնացել է։ 1981-1990 թվականներին դասավանդել է իր ալմա մատերում:

Եղել է ճարտարապետության բնագավառում ամենահեղինակավոր Պրիցկերի մրցանակի ժյուրիի անդամ։ Մոուրան հայտնել է այն տեսակետը, որ ճարտարապետն իր աշխատանքներում կարող է համատեղել այնպիսի հակադիր հասկացություններ, ինչպիսիք են հզորությունն ու զսպվածությունը, խրոխտությունն ու քնքշությունը։ Մորուայի նախագծերից են Պորտուգալիայի Բրագա քաղաքի մարզադաշտը` կառուցված ժայռի վրա, Պաուլա Ռեգոյի թանգարանը` «Պատմության տունը», որի բաղկացուցիչ մասերն են երկու բուրգերը։

Հայտնի գործեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Պաուլա Ռեգոյի թանգարան, Քաշքայշ, Պորտուգալիա
  • Բրագա մունիսիպալ - մարզադաշտ Բրագա քաղաքում (2003)
  • Պորտու քաղաքի մետրոպոլիտեն (2004)
  • Սերպենտայն պատկերասրահ Լոնդոնում (Ալվարու Սիզայի հետ համատեղ աշխատանք) (2005)
  • Պաուլա Ռեգոյի թանգարան (2010-2011)
  • Դիակիզարան Կորտրեյկում, Բելգիա

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 German National Library, Berlin State Library, Bavarian State Library et al. Record #119224895 // Gemeinsame Normdatei — 2012—2016.
  2. Bloomberg. "Portugal's Eduardo Souto de Moura wins 2011 Pritzker Architecture Prize". Retrieved 28 March 2011.
  3. "Award – Eduardo Sousa de Moura a Wolf Prize Laureate". Portuguese American Journal. 3 January 2013. Retrieved 3 January 2013

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]