Արատա Իսոզակի
Արատա Իսոզակի ճապ.՝ 磯崎新 | |
---|---|
![]() | |
Ծնվել է | հուլիսի 23, 1931[1][2][3] |
Ծննդավայր | Օիտա, Օիտա (պրեֆեկտուրա), Ճապոնիա |
Մահացել է | դեկտեմբերի 28, 2022[4] (91 տարեկան) |
Վախճանի վայր | Նահա, Օկինավա, Ճապոնիա[5] |
Ոճ(եր) | Metabolism? և պոստմոդեռնիզմ |
Կրթություն | Տոկիոյի համալսարան և Oita Uenogaoka high school? |
Աշխատավայր | Տոկիոյի համալսարան |
Ուշագրավ աշխատանքներ | Torino Palasport Olimpico?, Պալաու Սենտ Ժորդի, Clubhouse, Lake Sagami Country Club? և Ōita Prefectural Library? |
Պարգևներ | |
![]() |
Արատա Իսոզակի (ճապ.՝ 磯崎新 Իսոզակի Արատա) (հուլիսի 23, 1931[1][2][3], Օիտա, Օիտա (պրեֆեկտուրա), Ճապոնիա - դեկտեմբերի 28, 2022[4], Նահա, Օկինավա, Ճապոնիա[5]), ճապոնացի ճարտարապետ Օիտայից։ 1986 թվականին պարգևատրվել է Կայսերական ոսկե մեդալով, իսկ 2019 թվականին հայտարարվել է Պրիցկերի ճարտարապետական մրցանակի դափնեկիր[6][7][8][9][10][11]։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Իսոզակին ծնվել է 1931 թվականի հուլիսի 23-ին, Կյուսյու կղզում։ Դպրոցական ուսումնառությունն ավարտել է Օիտայի ավագ դպրոցում։ 1954 թվականին ավարտել է Տոկիոյի համալսարանը։ Մասնագիտական գործունեությունն սկսել է ճարտարապետության և քաղաքաշինւթյան բնագավառի հայտնի մասնագետ Կենձո Տանգեի ղեկավարության ներքո։ 1963 թվականին նա հիմնել է իր սեփական բյուրոն[12]՝ նախ և առաջ աշխատելով մետաբոլիզմի ոճով, իսկ հետո՝ 1970-ական թվականներին, անցում կատարեց պոստմոդեռնիզմին։ Իսոզակի ստեղծագործությունների շարքին են պատկանում՝ համերգասրահները, համալսարանական մասնաշենքերը, թանգարանները։ Իր կառույցներում նա հաճախ օգտագործում է պարզ, աբստրակտ ձևեր։ Որպես հանձնաժողովի անդամ՝ շատ է մասնակցում մրցույթների և իրեն համարում Զահա Հադիդի, Բեռնար Չումիի և Դանիել Լիբեսքինդի տաղանդների առաջին բացահայտողը։ Իսոզակին 1986 թվականին ստացել է Բրիտանացի ճարտարապետների թագավորական ինստիտուտի մրցանակը, իսկ 1995 թվականին ստացել է Վենետիկյան բիենալեի գլխավոր մրցանակը։
1968 թվականից Իսոզակին տարբեր երկրներում ներկայացնում է իր՝ «Կրկին փլուզված Հերոսիմա» ցուցադրությունը՝ դրանով իսկ ի ցույց դնելով իր վերաբերմունքն արարմանն ու փլուզմանը, առեղծվածին ու իրականությանը։
Ճարտարապետը բազմիցս այցելել է Ռուսաստանմ, մասնակցել է Մարինյան թատրոնի վերակառուցման ծրագրերի մրցույթին։ Ճարտարապետի արվեստի վրա ակնհայտ է Կազիմիր Մալևիչի ազդեցությունը։
Հիմնական կառույցներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Պալաու Սենտ Ժորդի (Բարսելոնա, 1990)
- Մանգհայի ճապոնական արվեստի և տեխնիկայի թանգարան (Կրակով, 1990-1994)
- Պալասպորտ Օլիմպիկ (Թուրին, 2005)
Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 http://www.encyclopedia.com/article-1G2-3070300073/isozaki-arata-1931.html
- ↑ 2,0 2,1 Arata Isozaki (նիդերլ.)
- ↑ 3,0 3,1 Կերպարվեստի արխիվ — 2003.
- ↑ 4,0 4,1 4,2 Muere Arata Isozaki, el arquitecto de las célebres torres de Bilbao (իսպ.)
- ↑ 5,0 5,1 5,2 https://www.lavanguardia.com/cultura/20221229/8662467/muere-arquitecto-arata-isozaki.html
- ↑ Պրիցկերի ճարտարապետական մրցանակը շնորհվել է Արատա Իսոզակիին
- ↑ Արատա Իսոզակին դարձել է Պրիցկերի 41-րդ դափնեկիրը
- ↑ Պրիցկերի ճարտարապետական միցանակի 2019 թվականի դափնեկիրը Արատա Իսոզակին է
- ↑ «Arata Isozaki Named 2019 Pritzker Prize Laureate» (անգլերեն)։ ArchDaily։ 2019-03-05։ Վերցված է 2019-03-05
- ↑ «Притцкеровская премия вручена Арате Исодзаки» (ռուսերեն)։ Интерьер+Дизайн։ Վերցված է 2019-03-05
- ↑ «Arata Isozaki | The Pritzker Architecture Prize» (անգլերեն)։ www.pritzkerprize.com։ Վերցված է 2019-03-05
- ↑ Spotlight: Arata Isozaki
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Պաշտոնական կայք
- Էջը Архи.ру-ում
- Ե. Պետրովա, «Պոստմոդեռնիզմը Արատա Իսոզակիի ճարտարապետությունում»
- Օ. Կաբանովա, «Սկսել փլուզվածի վրա»
|
![]() |
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Արատա Իսոզակի կատեգորիայում։ |