Պալաու Սենտ Ժորդի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Stadium.svg
Պալաու Սենտ Ժորդի
Barcelona Palau San Jordi 001.jpg
Տեսակխաղասպարեզ, կրկեսի հրապարակ
Մարզաձևբասկետբոլ
ՏեղագրությունSants-Montjuïc[1]
ԵրկիրFlag of Spain.svg Իսպանիա[1]
Հիմնադրվածսեպտեմբերի 21, 1990
Բացվածսեպտեմբերի 21, 1990
ՃարտարապետԻսոդզակի Արատա
Տարողություն17 960 (համերգասրահ)
16 500 (բասկետբոլ)
12 000 (թեթև ատլետիկա) հանդիսատես
Տնային թիմԲարսելոնա ԲԱ
Կայքbsmsa.cat/index.php?id=24&L=1
Կոորդինատներ: 41°21′48.20″ հս․ լ. 2°9′9.22″ ավ. ե. / 41.3633889° հս․. լ. 2.1525611° ավ. ե. / 41.3633889; 2.1525611
Պալաու Սենտ Ժորդիը գտնվում է Իսպանիաում
Պալաու Սենտ Ժորդի
Palau Sant Jordi Վիքիպահեստում

«Պալաու Սենտ Ժորդի», բազմաֆունկցիոնալ ծածկված սպորտային մարզադաշտ է, որն գտնվում է՝ Բարսելոնայում, Կատալոնիա, Իսպանիա։ Կառուցվել է 1999 թվականին, որպեսզի անցկացվեն 1992 թվականի Ամառային օլիմպիական խաղերը։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարզադաշտի նախագիծը մշակվել է ճապոնացի ճարտարապետ Իսոդզակի Արատայի կողմից և մարզադաշտը բացվել է 1990 թվականի սեպտեմբերի 21-ին, երկու տարի առաջ մինչ Ամառային օլիմպիական խաղերի անցկացվելը Բարսելոնայում։ Այն հանդիսանում ժամանակակից ճարտարապետության և տեղնիկայի գլուխգործոցը։ Նրա կառուցվածքը և կառուցելու ժամանակ օգտագործված նյութերը ավելի ճկունություն են տալիս, ինչը թույլ է տալիս մի շարք միջոցառումներ անցկացնել այնտեղ։

Մարզական միջոցառումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Պալաու Սենտ Ժորդին 2007 թվականին

Մարզադաշտում են անցկացվել 1995 թվականի թեթև ատլետիկայի աշխարհի առաջնությունը։

Նաև մարզադաշտում են անցկացվել 1997 թվականի բասկետբոլի Եվրոպայի առաջնությունը[2]։

«Պալաու Սենտ Ժորդին» հիմնական վայրն էր, որտեղ 2003 թվականի անցկացվեցին Ջրային սպորտի աշխարհի առաջնությունը։ Այս նպատակով տեղադրվեց ժամանակավոր կարգավորող լողավազան [3]։ 10 տարի անց, 2013 թվականին Բարսելոնան կրկին դարձավ ջրային սպորտի աշխարհի առաջնության անցկացման վայր[4]։

2014 թվականին «Պալաու Սենտ Ժորդին» դարձավ վեց մարզադաշտերից մեկը, որտեղ պետք է անցկացվին 2014 թվականի աշխարհի բասկետբոլի առաջնության հանդիպումները։


Երաժշտական միջոցառումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]