Fall Out Boy

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Fall Out Boy
Fall Out Boy-Rock im Park 2014- by 2eight DSC8554.jpg
Հիմնական տվյալներ
Ժանրերփոփ ռոք, փոփ փանկ, ալտերնատիվ ռոք և էլեկտրոփոփ
Գործունեություն2001
ԼեյբլDCD2 Records?[1], Crush Management?, Fueled by Ramen և Uprising Records?
Կայքfalloutboy.com
Անդամներ
Պատրիկ Ստամպ
Փիթ Վենթց
Ջոզեֆ Թրոման
Էնդրյու Հըրլի
Նախկին անդամներ
Թ․ Ջ․ Քանեշ
Բրենդոն Համ
Բեն Ռոուզ
Մայք Պարեսկուվիչ
Fall Out Boy Վիքիպահեստում

Fall Out Boy, ամերիկյան փոփ ռոք խումբ, որը հիմնվել է 2001 թվականին Իլինոյս նահանգի Ուիլմեթ քաղաքում։ Խմբի կազմի մեջ են մտնում Պատրիկ Ստամպը (վոկալ, ռիթմ կիթառ), Փիթ Վենթցը (բաս կիթառ), Ջոզեֆ Թրոմանը (կիթառ) և Էնդրյու Հըրլին (թմբուկ)։ Խմբի հիմնադիրներն են համարվում Ջոզեֆ Թրոմանը և Փիթ Վենթցը։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Fall Out Boy-ի ելույթը 2006 թվականին

Խմբի բոլոր չորս մասնակիցներն էլ սկսել են իրենց երաժշտական կարիերաները մեկ-մեկ, լինելով Չիկագոյի տարբեր անդերգրաունդ հարդքոր խմբերի անդամներ[2]։ Fall Out Boy-ի հիմնադիրներից մեկը՝ Փիթ Վենթցը, որոշել է ստեղծել սեփական խումբ, ինչի համար ներգրավել է իր հին ծանոթ Ջո Թրոմանին, որի հետ նա ավելի վաղ հանդես էր գալիս մեկ խմբում[3]։ Խմբի կիթառահար և վոկալիստ Պատրիկ Ստամպն աշխատում էր իր հոր երաժշտական խանութում, որը հաճախ հաճախում էր Ջոն, ով և առաջարկել է Պատրիկին միանալ կոլեկտիվին։ Հետո խմբին միացել է թմբկահար Էնդի Հըրլին։ Թմբկահարի մեջ անհրաժեշտությունը հայտնվել է այն բանից հետո, երբ Պատրիկի մոտ վոկալի տաղանդ է հայտնաբերվել, և նա դարձել է խմբի վոկալիստ, թեև դրանից առաջ կատարում էր թմբկահարի դերը։

Ամերիկյան փոփ փանկի ավանդույթների այս չորս ժառանգները, միանալով 2001 թվականին, մի քանի համերգ էին արդեն կատարել, բայց դեռ չէին կարողանում անվանում մտածել։ Նրանք դիմել են իրենց համերգները հաճախողներին այդ հարցով։ Համերգներից մեկի ժամանակ նրանք հարցրել են իրենց լսողներին, թե ինչպես անվանել խումբը։ Դահլիճից մեկն ասել է՝ «Fall Out Boy!»։ Խմբին դուր է եկել այդ անվանումը, թեև ոչ մեկ այն ժամանակ չէր հասկանում, որտեղից է առաջացել այն։ Հնարավոր է, որ այն վերցրվել է Սիմփսոնների ընտանիքի մասին մուլտսերիալից, որտեղ այդպես է անվանվել Ռադիոակտիվ մարդու մասին կոմիքսներից մեկը[4]։ Այն նաև կարող է լինել հղում Fallout տեսախաղերի շարքի վրա։

Երաժշտական ոճ և ազդեցություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Խմբի մեղեդիներից շատերը ստեղծվել են Ստամպի կողմից (ձախից), իսկ տեքստերը՝ Վենթցի (աջից)։

Թեև Fall Out Boy-ը համարվում է փոփ փանկ խումբ[5][6][7][8][9][10][11], այն նաև նկարագրվում է, որպես փոփ ռոք[6][12][13][14][15], փոփ[5][11][15][16][17], ալտերնատիվ ռոք[18][19][20][21][22], էմո[5][6][23][24], էմո փոփ[25], փանկ ռոք և էլեկտրափոփ[26], էլէկտրոնային, ռիթմ ընդ բլյուզ, սոուլ, հիփ հոփ և հարդքոր փանկ երաժշտության տարրերով[17][27][28][29]։ Խումբը պնդում է, որ նրանց վրա ամենամեծ ազդեցությունն է թողել The Get Up Kids խումբը[30]։ Վենթցը նաև ասում է, որ խմբի վրա ազդեցություն են ունեցել Green Day, Misfits, Ramones, Screeching Weasel, Metallica, Earth Crisis, Gorilla Biscuits և Lifetime խմբերը[31]։ Պատրիկ Ստամպը նշել է, որ նրա վրա ազդել են նաև այն արտիստները, որոնց նա լսում էր մանուկ հասակում, ներառյալ Փրինսին[32], Մայքլ Ջեքսոնին[32] և Դեյվիդ Բոուիին[33]։

Fall Out Boy-ի ձայնի կենտրոնական մասն արմատներով գնում է խմբի երգերի տեքստեր, որոնց հեղինակը հիմնականում բասիստ Փիթ Վենթցն է, ով հաճախ հեգնանք և այլ գեղարվեստական ոճաձևեր է օգտագործում անձնական փորձի և պատմությունների մասին գրելու համար[34][35]։ Նա ոգեշնչվում է այնպիսի հեղինակներից, ինչպիսիք են օրինակ Չարլզ Բուկովսկին և Էռնեստ Հեմինգուեյը[36][37][38]։

Ժառանգություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Fall Out Boy-ը կարևոր դեր են ունեցել այլ արտիստների կարիերայում, օրինակ՝ Panic! at the Disco խմբի համար, որին 2004 թվականին Փիթ Վենթցը ստորագրել է իր լեյբլի՝ Decaydance Records-ի հետ[39]։ Մի քանի կատարողներ, ինչպես օրինակ You Me at Six-ը[40] և Թեյլոր Սվիֆթը[41], Fall Out Boy-ի երգերի քավերներ են ձայնագրել որպես հարգանք խմբի նկատմամբ։

Fall Out Boy-ի անդամներն առաջինն էին 2015 MtvU Woodie Awards-ում, որոնք հրավիրվել են «Hall of Wood» և կատարել պոպուրի հինգ երգերից։ Այդ պատիվը տրվում է այն արտիստներին, ովքեր օգտագործել են MTV Woodie Awards որպես «սկսելու համար հարթակ» երաժշտական կարիերայում հաջողության հասնելու համար, դրանով ազդեցություն ունենալով նոր և ապագա խմբերի վրա[42]։ Մրցանակը նաև ճանաչում է այն խմբերը, որոնք «հավատարիմ են մնում իրենց արմատներին» և «աջակցում են իրենց երկրպագուների բազային»[43]։ 2004 թվականին խումբը Woodie Award է ստացել «Grand Theft Autumn»-ի սթրիմինգի համար[44]։

Rolling Stone ամսագիրը տեղադրել է Fall Out Boy-ի 2003 թվականի «Take This To Your Grave» ալբոմը իր «Բոլոր ժամանակների 50 լավագույն փոփ փանկ ալբոմներ» ցանկի 5-րդ հորիզոնականին[45]։ Նմանատիպ ցանկում, Kerrang! ամսագիրը տեղադրել է «Take This To Your Grave» ալբոմը 18-րդ հորիզոնականին, նկարագրելով այն որպես «բանաստեղծական և բացարձակ գոհար» այն ժամանակ, երբ 2005 թվականի «From Under The Cork Tree» ալբոմը տեղադրվել է 3-րդ հորիզոնականին, առաջին երկու տեղերը զիջելով Green Day-ի «Dookie» և Blink-182-ի «Enema of the State» ալբոմներին[46]։

2017 թվականին, Fall Out Boy-ը Rock Sound Awards-ի ժամանակ հայտարարվել են Hall of Fame Award-ի առաջին հաղթողներ[47]։

Հարցազրույցում, որն ուղեկցում էր խմբի հաղթանակը, Պատրիկ Ստամպը հայտարարել է, որ խմբի հաջողության գլխավոր պատճառներից մեկը «Sugar, We're Goin Down»-ն է, բացատրելով, որ «երգը փոխել է իմ ամբողջ կյանքը, ես հիմա երաժշտական կարիերա ունեմ միայն այդ երգի շնորհիվ»[48]։ 2009 թվականին Phoenix New Times-ի գրող Մարթին Քիզմարը նկարագրել է «Sugar, We're Goin Down» երգը որպես «բոլոր ժամանակների ամենալսվող էմո թրեք»[49]։

2018 թվականից խումբը երկու անգամ առաջադրվել է Գրեմմի մրցանակի համար։ Առաջինը՝ 2006 թվականին «Լավագույն նոր արտիստ» անվանակարգում, երկրորդը՝ «Լավագույն ռոք ալբոմ»՝ 2019 թվականին[50]։

Խմբի կազմ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ներկա անդամներ

Նախկին անդամներ

  • Թ․Ջ․ Քանեշ՝ ռիթմ կիթառ (2001-2002)
  • Բրենդոն Համ՝ ռիթմ կիթառ (2002)
  • Բեն Ռոուզ՝ հարվածայիններ, պերկուսիա (2001)
  • Մայք Պարեսկուվիչ՝ հարվածայիններ, պերկուսիա (2001-2003)

Ժամանակագիծ

Սկավառակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Take This to Your Grave (2003)
  • From Under the Cork Tree (2005)
  • Infinity on High (2007)
  • Folie à Deux (2008)
  • Save Rock and Roll (2013)
  • American Beauty/American Psycho (2015)
  • ManiaMania (2018)

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. http://dcd2records.com/
  2. «Fall Out Boy | Biography & History»։ AllMusic։ Արխիվացված է օրիգինալից June 27, 2016-ին 
  3. «Պատրիկ Ստամպ tweet on past bands»։ Twitter։ Արխիվացված է օրիգինալից January 9, 2014-ին։ Վերցված է December 26, 2013 
  4. Wiederhorn Jon։ «You Hear It First՝ Fall Out Boy»։ MTV News։ Viacom։ Արխիվացված է օրիգինալից February 18, 2009-ին։ Վերցված է October 1, 2011 
  5. 5,0 5,1 5,2 Rolli Bryan (January 22, 2018)։ «Fall Out Boy's 'MANIA' Proves The Value Of Authenticity»։ Forbes։ Վերցված է August 28, 2018 
  6. 6,0 6,1 6,2 Richard S. He, Goulding Emma (April 3, 2018)։ «The Last Of The Real Ones: the long half-life of Fall Out Boy»։ Redbull։ Վերցված է August 28, 2018 
  7. Adita Bradley (March 2004)։ «Fall Out Boy Interview»։ Redline Distribution։ Արխիվացված է օրիգինալից December 17, 2008-ին։ Վերցված է November 28, 2009 
  8. Associated Press (December 14, 2005)։ «Fall Out Boy takes pop route to rock success»։ Today.com։ Վերցված է November 28, 2009 
  9. Trendell Andrew։ «Fall Out Boy unveil new song and video»։ NME։ Վերցված է April 27, 2017 
  10. McDermott Maeve (January 19, 2018)։ «Review: Fall Out Boy's 'Mania' is an unholy mess»։ USA Today։ Վերցված է April 15, 2018 
  11. 11,0 11,1 Ryan Kyle (January 19, 2018)։ «Fall Out Boy resets, sort of, on the delayed Mania»։ AV Club։ Վերցված է August 28, 2018 
  12. «Fall Out Boy Have Released Another New Single And Video»։ Kerrang։ September 14, 2017։ Վերցված է December 25, 2017 
  13. Zaleski Annie (January 20, 2015)։ «Fall Out Boy remain pop-rock mad scientists»։ AVCLUB։ Վերցված է December 25, 2017 
  14. «Fall Out Boy Hits 'High' Note With No. 1 Debut»։ Billboard.com։ September 14, 2009։ Արխիվացված է օրիգինալից July 4, 2013-ին։ Վերցված է December 7, 2011 
  15. 15,0 15,1 Sauers Camille (February 14, 2018)։ «What the **** happened to Fall Out Boy: A retrospective»։ Վերցված է November 29, 2019 
  16. «Who are Fall Out Boy in 2018?»։ LouderSound։ January 15, 2018։ Վերցված է August 28, 2018 
  17. 17,0 17,1 Eloise Marianne։ «How I Relearned To Love My Favourite Band, Fall Out Boy»։ Kerrang!։ Վերցված է November 29, 2019 
  18. «World Music Awards 2014 handed out»։ Վերցված է January 31, 2018 
  19. Sterling Scott (October 5, 2017)։ «Watch Fall Out Boy's Hilarious Fidget Spinner Commercial»։ Radio.com։ Արխիվացված է օրիգինալից January 21, 2018-ին։ Վերցված է January 20, 2018 
  20. Nickoloff Anne (October 21, 2017)։ «Fall Out Boy's "Mania Tour" gets off to fiery start at The Q (review, photos)»։ Clevland.com։ Վերցված է January 20, 2018 
  21. «Alternative Rock Band Fall Out Boy Brings “Wintour Is Coming” Tour to Hard Rock Live at Seminole Hard Rock Hotel & Casino on Friday, Feb. 26»։ October 12, 2015։ Վերցված է November 29, 2019 
  22. Smith Dom (December 16, 2008)։ «Fall Out Boy - Folie A Deux»։ Clickmusic։ Արխիվացված է օրիգինալից June 14, 2017-ին։ Վերցված է December 26, 2017 
  23. «Line-up and Artists: Fall Out Boy»։ BBC։ Արխիվացված է օրիգինալից April 22, 2009-ին։ Վերցված է November 22, 2009 
  24. Mansfield Brian (January 19, 2015)։ «Album of the week: Fall Out Boy»։ USA Today։ Վերցված է April 15, 2018 
  25. Marchese David (November 24, 2009)։ «Q&A: Fall Out Boy's Pete Wentz»։ SPIN։ Արխիվացված է օրիգինալից March 10, 2016-ին 
  26. Zaleski Annie (January 17, 2018)։ «Fall Out Boy Settles Into An Electronic Pop Mania»։ Las Vegas Weekly։ Վերցված է January 21, 2018 
  27. «Fall Out Boy on Apple Music»։ Վերցված է August 28, 2018 
  28. Montgomery James (November 13, 2006)։ «Fall Out Boy Leak New Track»։ MTV News։ Viacom։ Վերցված է May 16, 2011 
  29. Rosen Jody (December 15, 2008)։ «Folie à Deux»։ Rolling Stone։ Արխիվացված է օրիգինալից February 8, 2013-ին։ Վերցված է July 9, 2011 
  30. "Say Goodnight, Mean Goodbye: The Oral History of The Get Up Kids". Alternative Press, issue No. 204.
  31. «In The Firing Line: Fall Out Boy's Pete Wentz»։ fasterlouder.com.au։ September 24, 2013։ Արխիվացված է օրիգինալից September 28, 2013-ին։ Վերցված է October 1, 2013 
  32. 32,0 32,1 Graff Gary (July 25, 2011)։ «Patrick Stump: Solo Album Has 'Nothing To Do with Fall Out Boy'»։ Billboard.com։ Prometheus Global Media։ Արխիվացված է օրիգինալից May 11, 2016-ին։ Վերցված է May 25, 2016 
  33. Stump Patrick, Downey Ryan (January 12, 2016)։ «'It's an honor to have lived at the same time as David Bowie' – Patrick Stump remembers idol»։ Alternative Press։ Արխիվացված է օրիգինալից May 21, 2016-ին։ Վերցված է May 25, 2016 
  34. «In The Firing Line: Fall Out Boy's Pete Wentz»։ fasterlouder.com.au։ September 24, 2013։ Արխիվացված է օրիգինալից September 28, 2013-ին։ Վերցված է October 1, 2013։ «I write about what I'm going through most of the time, or what I imagine people are going through most of the time.» 
  35. Loftus Johnny։ «From Under The Cork Tree»։ Allmusic։ Արխիվացված է օրիգինալից December 2, 2010-ին։ Վերցված է November 28, 2009 
  36. Anderman Joan (հոկտեմբերի 7, 2005)։ «Fall Out Boy Stays Grounded Despite Skyrocketing Fame»։ The Boston Globe։ Վերցված է դեկտեմբերի 24, 2019 
  37. Montgomery James (July 18, 2006)։ «Pete Wentz Says: Don't Expect a Fall Out Boy Album This Year»։ MTV News։ Viacom։ Արխիվացված է օրիգինալից June 16, 2016-ին։ Վերցված է May 31, 2016 
  38. Loftus Johnny։ «Review – Fall Out Boy's Take This to Your Grave»։ Allmusic։ Վերցված է October 1, 2011 
  39. «Փիթ Վենթց Adds the Latest Piece to the Panic! at the Disco Puzzle»։ Rolling Stone։ January 8, 2008։ Արխիվացված է օրիգինալից August 3, 2016-ին։ Վերցված է May 25, 2016 
  40. «You Me at Six cover Fall Out Boy»։ rocksound.tv։ Արխիվացված է օրիգինալից December 6, 2015-ին։ Վերցված է October 21, 2015 
  41. «Here's a video of Taylor Swift covering Fall Out Boy's "Sugar, We're Going Down"»։ altpress.com։ Արխիվացված է օրիգինալից January 26, 2016-ին։ Վերցված է October 21, 2015 
  42. Fall Out Boy Flooded Our Brains (And Hearts) With Memories During This Super Nostalgic Performance Archived March 22, 2015, at the Wayback Machine.. MTV. Retrieved March 22, 2015.
  43. «Fall Out Boy to enter 'Hall of Wood'»։ videtteonline.com/։ Վերցված է May 31, 2016 
  44. Paoletta Rae (March 9, 2015)։ «5 Mind-Blowing Reasons We Should Have Known All Along That Fall Out Boy Would Make Woodies History»։ MTV News։ Արխիվացված է օրիգինալից July 14, 2015-ին։ Վերցված է May 25, 2016 
  45. «50 Greatest Pop-Punk Albums»։ Rolling Stone։ Վերցված է January 28, 2018 
  46. «THE BEST 100 POP-PUNK ALBUMS: 20-1»։ Rock Sound։ Վերցված է September 3, 2018 
  47. «Meet the Winners of the First Ever Rock Sound Awards!»։ rocksound.tv։ Վերցված է January 28, 2018 
  48. «Fall Out Boy's Պատրիկ Ստամպ: 'We were trying to be more of something else'»։ rocksound.tv։ Վերցված է January 28, 2018 
  49. Cizmar Martin (March 5, 2009)։ «10 Emo Songs That Don't Suck»։ Phoenix New Times։ Վերցված է June 14, 2016 
  50. «Fall Out Boy, Weezer, and more alt bands shine in Grammy 2019 nominations»։ 101WKQX։ December 7, 2018։ Վերցված է December 8, 2018 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]