Պաբլո Ալբորան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Պաբլո Ալբորան
Concerto de Pablo Alboran em Cantanhede, Portugal (7753466030).jpg
Պաբլո Ալբորանը Պորտուգալիայում
Հիմնական տվյալներ
Բնօրինակ անուն իսպ.՝ Pablo Alborán
Ի ծնե անուն Պաբլո Մորենո դե Ալբորան Ֆեռանդիս
Ծնվել է մայիսի 31, 1989(1989-05-31)[1] (29 տարեկան)
Մալագա, Անդալուզիա, Իսպանիա
Երկիր Flag of Spain.svg Իսպանիա[2]
Ժանրեր Փոփ, լատինական փոփ, կոպլա, ֆլամենկո
Մասնագիտություն հեղինակ-կատարող, երգիչ, կիթառահար, դաշնակահար և հեղինակ-կոմպոզիտոր
Երգչաձայն տենոր
Գործիքներ վոկալ, կիթառ, դաշնամուր
Գործունեություն 2010 - այժմ
Լեյբլ EMI Music Spain, Trimeca, Warner Music, Parlophone
Կապված Դիանա Նավառո, Էստրեյա Մորենտե, Կարմինիո, Միգել Բոսե, Մալու, Jesse & Joy
Կայք pabloalboran.es
Nuvola apps kaboodle.svg Արտաքին տեսաֆայլեր
Nuvola apps kaboodle.svg Պաբլո Ալբորան «Solamente Tú»

Պաբլո Մորենո դե Ալբորան Ֆեռանդիս[Ն 1] (իսպ.՝ Pablo Moreno de Alborán Ferrándiz, մայիսի 31, 1989, Մալագա, Իսպանիա), հայտնի է որպես Պաբլո Ալբորան[3][4], իսպանացի երգիչ և երաժիշտ[5][6][7]: Առաջադրվել է 14 Լատինական Գրեմմիի։ Թողարկել է 3 ստուդիական ալբոմ, 2 կենդանի կատարմամբ ալբոմ, 6 սինգլ, 6 տեսահոլովակ և բազում զուգերգեր։ Ալբոմները թողարկվում են EMI Music լեյբլի կողմից[8]: Առաջին բեմելը եղել է 2010 թվականին՝ «Solamente tú» («Միայն դու») սինգլով, որը նրա դեբյուտային ալբոմի՝ «Pablo Alborán»-ի առաջին սինգլն էր։ Ալբոմը թողարկվել է 2011 թվականի փետրվարին՝ դառնալով 1998 թվականից հետո առաջին ալբոմն Իսպանիայում, որ վաճառքի թվով գրավեց առաջին հորիզոնականն առաջին իսկ շաբաթվա ընթացքում[9]:

Իր առաջին ալբոմից հետո թողարկեց «En acústico» ալբոմը, որը երգչի առաջին ձայնագրված, կենդանի կատարմամբ համերգն էր։ Ալբոմն Իսպանիայում կրկին առաջին հորիզոնականը զբաղեցրեց։ Մի քանի շաբաթ անց ալբոմը թողարկվեց նաև Պորտուգալիայում՝ շաբաթներ շարունակ պահպանելով առաջին հորիզոնականը։ Սինգլներից առանձնացվում են երկուսը՝ «Solamente tú» («Միայն դու») և «Perdóname» («Ների՛ր ինձ»)՝ Կարմինիոյի հետ համատեղ կատարմամբ։ Սինգլները վաճառքի թվով առաջատար էին թե՛ Իսպանիայում, թե՛ Պորտուգալիայում[10][11]:

Ըստ Parlophone ընկերության՝ Պաբլո Ալբորանն ամբողջ աշխարհում իր առաջին 3 ալբոմներից վաճառել է ավելի քան մեկ միլիոն օրինակ և 2, 5 տարվա ընթացքում եղել է Պորտուգալիայի[12] ու Իսպանիայի (2011, 2012) ամենաշատ ալբոմ վաճառած երգիչը։ Ունեցել է 30 պլատինե սկավառակ Եվրոպայում (որոնցից 23-ը դարձել են պլատինե 24 ամսում), 2 ոսկե սկավառակ ԱՄՆ-ում և մեկը՝ Պորտուգալիայում, որտեղ 36 շաբաթ շարունակ վաճառքի թվով զբաղեցրել է առաջին հորիզոնականը (ալբոմներ՝ «Tanto» և «En Acústico»), իսկ Իսպանիայում՝ 60 շաբաթ (իր 3 սկավառակներով)՝ ընդհանուր առմամբ այս 2 երկրներում 96 շաբաթ շարունակ եղել է առաջինը[13][14][15][16][17][18]:

2016 թվականին «Palmeras en la nieve» երգի համար կոմպոզիտոր Լուկաս Վիդալի հետ արժանացել է Գոյա մրցանակի։ Երգը գրվել է համանուն ֆիլմի համար։

Երաժշտական կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Մանկություն և երաժշտական կարիերայի սկիզբ (1989-2010)[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայրը՝ ճարտարապետ Սալվադոր Մորենո դե Ալբորան Պերալտան, Մալագայից էր։ Մայրը՝ Ելենա Ֆեռանդիս Մարտինեսը[19], ֆրանսուհի էր, ով ծնվել էր իսպանացիների ընտանիքում Կասաբլանկայում՝ ֆրանսիական Մարոկկոյում: Մանուկ հասակից հետաքրքրվել է երաժշտությամբ, սովորել նվագել կիթառ և դաշնամուր: Սկսել է երգել Մալագայի պրոֆեսիոնալ երգիչների հետ, փոքր հասակից վոկալի դասերի է հաճախել Առոյո լա Միելում գտնվող Մանուել Էստեպայի մշակութային կենտրոնում, ինչպես նաև Մադրիդում[20]:

Պաբլոն ծովակալ Ֆրանսիսկո Մորենո Ֆերնանդեսի ծոռն է, ով մեծացել է Ֆրանսիսկո Ֆրանկոյի հետ, ով նրան հետմահու շնորհել է դուքսի կոչում։

12 տարեկան հասակից սկսել է գրել հեղինակային երգեր՝ «Amor de Barrio» («Արվարձանի սեր») և «Desencuentro» («Ձախողված հանդիպում»), որոնք տեղ են գտել իր առաջին ալբոմում։ Իր ստեղծագործական կարիերան սկսել է Մալագայի ռեստորաններից մեկում, որտեղ հանդես էր գալիս ֆլամենկո կատարող մի ընտանիքի հետ։ Վերջիններս էլ նրան կնքեցին «Սպիտակամորթ թուխը» («El Blanco Moreno») անվամբ։ 14 տարեկանում սկսեց իր վիդեոները բեռնել Myspace: Հենց այնտեղ էլ սկսեց հանդես գալ որպես մենակատար։

Բացի այդ հայրենիքում հանրաճանաչություն ձեռք բերեց, երբ իր հոլովակները, որտեղ երգում էր, ՅուԹյուբ բեռնեց։ Առաջին հոլովակն ունեցավ ավելի քան 2 մլն դիտում[21]։ Թեև նրան հանրաճանաչություն բերեց ՅուԹյուբ բեռնած «Solamente tú» սինգլը[22], որն ունեցավ ավելի քան 269 մլն դիտում՝ մեծ հաջողություն ունենալով ողջ Իսպանիայում և Լատինական Ամերիկայում։ Տարիներ անց Պաբլոն ծանոթացավ պրոդյուսեր Մանուել Իլյանի հետ։ Ձայնագրեց մի դեմո, որտեղ ներառեց Դիանա Նավառոյի «Déjame de volverme loca» երգը։ Իլյանի շնորհիվ երգի այս տարբերակը հասավ Դիանային, որին հետաքրքրեց երիտասարդը և երգչուհին դարձավ վերջինիս երաժշտական կնքամայրը, ում նկատմամբ Պաբլոն մեծ քնքշություն է զգում իրեն օգնելու համար և ում հետ երգում է իր երկրորդ ձայնասկավառակում։ Բացի այդ Ալբորանն իրեն բացահայտողներից է համարում նաև Սերխիո Դալմային, որը հավատաց և հնարավորություն տվեց նրան ձայնագրելու իր առաջին ձայնասկավառակը։ Երգիչներն այժմ ընկերներ են, և նրանց կարելի է միասին երգելիս տեսնել շատ համերգներում և հեռուստատեսային ծրագրերում։

Այսպիսով, Պաբլոն ներկայացրեց իր կողմից գրված 40 երգ, որպեսզի իր առաջին ձայնասկավառակը ձայնագրելիս դրանցից ընտրեն։ Այս ընթացքում Պաբլոն ՅուԹյուբ բեռնեց նաև իր երգերից մի քանիսը, որպեսզի դրանք տարածում գտնեն[23]։ Այսպիսով նրան լսեցին շատերը՝ ներառյալ երգչուհի Քելլի Ռոուլենդը, որին զարմացրեց Պաբլոյի ձայնը[24][25]։ Այդ օրվանից Պաբլո Ալբորանը հայտնվեց սոցիալական ցանցերում, որն էլ դարձավ նրա լավագույն առաջընթացը[26]։ 2010 թվականի հոկտեմբերին վաճառքի հանվեց նրա առաջին սինգլը՝ «Solamente tú»-ն («Միայն դու»)։

2011: Պաբլո Ալբորանը և «En acústico»-ն[խմբագրել | խմբագրել կոդը]

2011 թվականի փետրվարի 1-ին վաճառքի հանվեց Պաբլո Ալբորանի առաջին ձայնասկավառակը, որը մեծ հաջողություն ունեցավ և շաբաթներ շարունակ ամենավաճառվող ձայնասկավառակներից մեկն էր[27][28][29][30]։

Պաբլո Ալբորանն իր առաջին շրջագայությունն սկսեց 2011 թվականի մայիսի 27-ին Մադրիդի Վիստալեգրե պալատում և հետագա ամիսների ընթացքում համերգներով հանդես եկավ Իսպանիայում և լատինաամերիկյան տարբեր երկրներում՝ Արգենտինայում, Չիլիում և Մեքսիկայում[31]։ Նույն տարվա նոյեմբերին թողարկեց իր երկրորդ ձայնասկավառակը՝ «En acústico»-ն, որը ձայնագրվել էր կենդանի և ակուստիկ կատարմամբ՝ ներառելով երգեր առաջին ալբոմից, 2 նոր երգ և 4 բոնուս երգ[32]։ «Perdóname»-ն այս ալբոմի առաջին սինգլն էր, որը զուգերգ է պորտուգալացի երգչուհի Կարմինիոյի հետ[33]։

2011 թվականի դեկտեմբերի 9-ին ստացավ իր առաջին մրցանակը՝ «40 Principales»-ը՝ որպես տարվա բացահայտում։ Նրա նույնանուն ալբոմը Itunes Store-ում գրավեց 3-րդ հորիզոնականն ամենաշատ վաճառվող ձայնասկավառակների շարքում, իսկ «Solamente tú» սինգլը երկրում ամենաշատ վաճառվողների ցանկում զբաղեցրեց 7-րդ հորիզոնականը[34]։ Դեկտեմբերի 27-ին TVE-ն նրա «Pablo Alborán» ալբոմը ճանաչեց 2011 թվականի տարվա ալբոմ[35]։ 2012 թվականի առաջին շաբաթվա ընթացքում «En acústico» ալբոմը Պորտուգալիայում դարձավ ոսկե և ճանաչվեց ամենաշատ վաճառված ալբոմն այդ երկրում[36]։

17 շաբաթ անց նույն ալբոմը դեռ շարունակում էր առաջինը լինել Պորտուգալիայում[37]։ 2011 թվականին տվեց ավելի քան 60 համերգ՝ սկսելով փոքր բեմերում և տարին փակելով Մադրիդի Սպորտի պալատում տեղի ունեցած համերգով, որին ներկա էր 15000 հանդիսական։

2012: Tanto[խմբագրել | խմբագրել կոդը]

Պաբլո Ալբորանը 2012 թվականին Պորտուգալիայի Կանտանիեդի քաղաքում ունեցած համերգի ժամանակ։

2012 թվականին Պաբլո Ալբորանն իսպանացի երգիչ Միգել Բոսեի հետ համատեղ ձայնագրեց «Puede qué» զուգերգը, որը թողարկվեց սեպտեմբերի 4-ին։ Նույն տարվա նոյեմբերի վերջին համագործակցեց Մարիա Դոլորես Պրադերայի հետ՝ կատարելով Վիկտոր Մանուելի «No se por qué te quiero» երգը, որը տեղ գտավ երգչուհու վերջին՝ «Gracias a vosotros» ալբոմում։ 2012 թվականի նոյեմբերի 6-ին թողարկեց իր նոր ալբոմը՝ «Tanto»-ն, որն Իսպանիայում դարձավ ամենաշատ վաճառվող ալբոմը։ Առաջին շաբաթվա ընթացքում ձայնասկավառակը դարձավ պլատինե, մինչդեռ Պաբլո Ալբորանի մյուս երկու ձայնասկավառակները զբաղեցրին հաջորդաբար երկրորդ և երրորդ հորիզոնականները՝ «En Acústico»-ն և «Pablo Alborán»-ը։ Նման բան առաջին անգամ էր իսպանական երաժշտական աշխարհում։

2013 թվականի մայիսի 17-ին Պաբլո Ալբորանն սկսում է իր «Tanto en Almería» շրջագայությունը Պիրենեյան թերակղզով՝ սեպտեմբերի 26 և 27-ին Մադրիդում (Սպորտի պալատ), հոկտեմբերի 11-ին և 12-ին Բարսելոնայում (Palau Sant Jordi), հոկտեմբերի 25-ին Օպորտոյում (Coliseu do Porto), հոկտեմբերի 26-ին Լիսաբոնում (Campo Pequeno)[38]։ 2012 թվականի նոյեմբերի 12-ի համերգը Լիսաբոնի «Coliseu dos Recreios»-ում պորտուգալական Cotonete հեղինակավոր երաժշտական կայքի կողմից ճանաչվել է որպես տարվա վեցերորդ լավագույն համերգ, այնուհետև շարունակել է իր շրջագայությունը Լատինական Ամերիկա՝ Արգենտինա, Մեքսիկա, ԱՄՆ, որտեղ 2011 և 2012 թվականներին ելույթ է ունեցել Լատինական Գրեմմիում։ 2013 թվականի ապրիլի սկզբին «Tanto»-ն Իսպանիայում ստացավ 7 պլատինե ձայնասկավառակ, իսկ Պորտուգալիայում՝ 1 պլատինե՝ 15 շաբաթ Իսպանիայում մնալով առաջինը։ «Tanto» ալբոմի առաջին սինգլը 5 շաբաթ շարունակ գլխավորում էր Իսպանիայի ամենալսվող երգերի ցանկը։ 2012 թվականին «Tanto»-ն ամենաշատ վաճառված ալբոմն է Իսպանիայում։

2013 թվականի փետրվարին հրավիրվեց «Viña del Mar» փառատոն՝ որպես ժյուրիի անդամ։ Համագործակցել է նաև մեքսիկական Jesse & Joy խմբի հետ՝ ձայնագրելով «La de la mala suerte» երգը «¿Con quién se queda el perro?» ալբոմի համար, որը ներառեցին ձայնասկավառակի իսպանական տարբերակում։ Համատեղ ձայնագրեցին նաև «Dónde está el amor» երգը, որը տեղ է գտել «Tanto» ալբոմում, որը թողարկվեց ավելի ուշ՝ հոկտեմբերին։ 2013 թվականի մարտին ստացավ Cadena Dial 2012 մրցանակը։ 2013 թվականին Telecinco Aída հեռուստաընկերության հեռուստասերիալի համար կատարեց «Doscientos» երգը, որը եթեր հեռարձակվեց սեպտեմբերի 15-ին։ 2013 թվականի դեկտեմբերի 24-ին Պաբլո Ալբորանը հանդես եկավ TVE հեռուստաընկերության Սուրբ ծննդյան երաժշտական հատուկ թողարկման մեջ, որը կոչվում էր «Especial Pablo Alborán»։ Երեկոյի ընթացքում կատարեց «Te he echado de menos», «Dónde está el amor», «Éxtasis» կամ «Solamente tú» երգերը։ Նրա հետ հանդես եկան նաև Սերխիո Դալման, Մալուն, Ռաֆայելը, Լաուրա Պաուսինին և Ջեյմս Բլանտը[39]։

2015: Terral[խմբագրել | խմբագրել կոդը]

Պաբլո Ալբորանը «Terral» հյուրախաղի ժամանակ, 2015 թ․

«Terral»-ը Պաբլո Ալբորանի երրորդ ստուդիական ալբոմն է, որը 8 անգամ դարձել է պլատինե։ Ալբոմի մեջ ներառված են Por Fin, La Escalera, Ecos, Pasos De Cero, Está Permitido, Recuérdame, Ahogándome En Tu Adiós, Volvería, Un Buen Amor, Vívela, Gracias, Quimera (զուգերգ Ռիկի Մարտինի հետ), Despídete, El Olvido, La Escalera (ակուստիկ) և Por Fin (ակուստիկ) երգերը։

«Por fin» սինգլը թողարկվեց 2014 թվականի սեպտեմբերի 16-ին, իսկ ձայնասկավառակը վաճառքի հանվեց նոյեմբերի 11-ին[40]։

2015 թվականի փետրվարի վերջերին Պաբլո Ալբորանը սկսեց «Tour Terral» շրջագայությունը, որը տևեց 9 ամիս և ավարտվեց նոյեմբերին։ Շրջագայության ընթացքում Ալբորանն ավելի քան 20 երկրներում ունեցավ ավելի քան 80 համերգ։

Շրջագայության շրջանակներում տեղի ունեցած համերգների ժամանակ Las Ventas արենան լի էր հանդիսականով 3 օր շարունակ՝ հունիսի 11, 12 և 13-ին, իսկ «Palau Sant Jordi»-ն՝ 2 օր շարունակ։ Այսպիսով «Tour Terral» շրջագայությունը դարձավ լավագույն շրջագայություններից մեկը, ինչպես նաև ամենաշատ տոմսեր վաճառած շրջագայությունն Իսպանիայում, որին 2015 թվականին ներկա է եղել կես միլիոն հանդիսատես[41]։

2016[խմբագրել | խմբագրել կոդը]

«Tour Terral» շրջագայությունից հետո Պաբլո Ալբորանը թողարկում է նույնանուն կենդանի կատարմամբ ալբոմը։ Ալբոմը 2015 թվականի շրջագայության շրջանակներում Մադրիդում տեղի ունեցած վերջին 3 համերգների ձայնագրությունն է։ Համերգին մասնակցել են նաև Ալեխանդրո Սանսը, Բեբեն, Խորխե Դրեքսլերը և Կարմինիոն։ Բացի երգերից, որ Պաբլոն երգել է շրջագայության ընթացքում, ձայնասկավառակում ընդգրկվել են նաև «Entre un compás» երգը և «Palmeras en la nieve» ֆիլմի սաունդթրեքը, որը գրել է կոմպոզիտոր Լուկաս Վիդալի հետ։ Այս երգի համար Պաբլո Ալբորանը և Լուկաս Վիդալը 2016 թվականի փետրվարի 6-ին ստացան Գոյա մրցանակ «Լավագույն օրիգինալ երգ» անվանակարգում[42]։

2016 թվականին Պաբլո Ալբորանն առաջադրվել է 3 Լատինական Գրեմմիի՝ «Տարվա տեսահոլովակ»՝ «Se Puede Amar» հոլովակի համար, «Տարվա ալբոմ» և «Լավագույն ժամանակակից փոփ վոկալ» անվանակարգերում՝ «Tour Terral, Tres Noches en Las Ventas»-ի համար[43]։

2016 թվականի օգոստոսի 12-ին թողարկվեց Ալբորանի «Donde está el amor» երգի նոր տարբերակը բրազիլացի երգչուհի Tié-ի հետ։ Երգը ձայնագրվել է բրազիլական Գլոբո հեռուստաընկերությամբ հեռարձակվող «Haja coraçao» («Պետք է սիրտ ունենալ») հեռուստանովելի համար[44]։

Սկավառակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ստուդիական ալբոմներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Անվանում Ալբոմի տվյալներ Հորիզոնականը հիթ-շքերթներում Հավաստագրեր
SPA
[45]
MX
[46]
POR
[47]
US
Latin

[48]
US
Latin Pop

[48]
Pablo Alborán
  • Թողարկված՝ փետրվարի 1, 2011
  • Լեյբլ՝ Warner Music
  • Ֆորմատ՝ CD, թվային ներբեռնում
1 50 6 55 14
Tanto
  • Թողարկված՝ նոյեմբերի 6, 2012
  • Լեյբլ՝ Warner Music
  • Ֆորմատ՝ CD, թվային ներբեռնում
1 1 46 11
  • SPA: 10× պլատինե[50]
Terral
  • Թողարկված՝ նոյեմբերի 11, 2014
  • Լեյբլ՝ Warner Music
  • Ֆորմատ՝ CD, թվային ներբեռնում
1 2 2 1
"—" ցույց է տալիս, որ ալբոմը չի թողարկվել տվյալ երկրում

Կենդանի կատարմամբ ալբոմներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Անվանում Ալբոմի տվյալներ Հորիզոնականը չարթերում Հավաստագրեր
SPA
[45]
POR
[47]
En Acústico
  • Թողարկված՝ նոյեմբերի 15, 2011
  • Լեյբլ՝ Warner Music
  • Ֆորմատ՝ CD, թվային ներբեռնում
1 1
  • SPA: 8× պլատինե[53]
Tour Terral: Tres noches en Las Ventas
  • Թողարկված՝ նոյեմբերի 6, 2015
  • Լեյբլ՝ Warner Music
  • Ֆորմատ՝ CD, թվային ներբեռնում
6

Սինգլներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Սեփական սինգլներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Անվանում Հորիզոնականը հիթ-շքերթում Ալբոմ
SPA
[54]
US
Latin

[48]
US Latin Pop Airplay
[48]
2010 Solamente Tú 1 35 13 Pablo Alborán
2011 Miedo 40
Perdóname (զուգերգ Կարմինիոյի հետ) 1 En Acústico
2012 Te He Echado de Menos 2
Tanto 2 49 29 Tanto
El Beso 1
2013 Quién 1
Éxtasis 16
Dónde está el Amor (զուգերգ՝ Jesse & Joy-ի հետ) 32 16 8
2014 Por Fin 1 20 Terral
2015 Pasos de cero 1
Recuérdame / "Ne M'oublie Pas" 5 34 29
Inséparables (զուգերգ Զազի հետ) 37
Vívela 1 Tour Terral (Tres Noches en Las Ventas)
La Escalera 27 Terral

Պրոմո սինգլներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Անվանում Հորիզոնականը չարթում Ալբոմ
SPA
[54]
US
Latin

[48]
US Latin Pop Airplay
[48]
2015 Palmeras en la nieve 28 Palm Trees in the Snow (սաունդթրեք)
2016 Se Puede Amar 6 N/A
Dónde está el Amor (զուգերգ Tiê-ի հետ) 24 Haja Coração (սաունդթրեք)

Մասնակցությունը ուրիշների սինգլներում[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Անվանում Հորիզոնականը հիթ-շքերթում Ալբոմ
SPA
[54]
2012 Cuestión de Príoridades por el Cuerno de África
(զուգերգ՝ Մելենդի և Դանի Մարտին, Պաբլո Ալբորան, Լա Դամա, Ռասել, Մալու և Կառլոս Բաուտե)
36
Vuelvo a verte
(Մալու և Պաբլո Ալբորան)
1 Dual
2013 La de la Mala Suerte
(Jesse & Joy և Պաբլո Ալբորան)
17 ¿Con Quién Se Queda El Perro?
2014 Solamente Tù
(Դամիեն Սարգե և Պաբլո Ալբորան)
Latin Lovers
2016 Tu frialdad
(Խոսե Մերսե և Պաբլո Ալբորան)
Doy La Cara

Հորիզոնականներ զբաղեցրած այլ երգեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Անվանում Հորիզոնականը հիթ-շքերթում Ալբոմ
SPA
[54]
2012 No te olvidaré 37 En Acústico
2014 Quimera
(զուգերգ Ռիկի Մարտինի հետ)
30 Terral
Gracias 37
2015 Sous le ciel de Paris
(Զազ և Պաբլո Ալբորան)
42 Paris

Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրեմմի[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրեմմին տրվում է Ձայնագրման արվեստի և գիտության ազգային ակադեմիայի կողմից ԱՄՆ-ում։ Ալբորանն առաջադրվել է 1 անգամ։

Տարի Ներկայացված աշխատանք Կատեգորիա Արդյունք (Ծնթ․)
2016 Terral Լավագույն լատինական փոփ ալբոմ Առաջադրված [55]

Լատինական Գրեմմի[խմբագրել | խմբագրել կոդը]

Լատինական Գրեմմին շնորհվում է Ձայնագրման արվեստի և գիտության լատինական ակադեմիայի կողմից ԱՄՆ-ում։ Ալբորանն առաջադրվել է 14 անգամ։

Տարի Ներկայացված աշխատանք Կատեգորիա Արդյունք (Ծնթ․)
2011 Պաբլո Ալբորան Լավագույն նոր արտիստ Առաջադրված [56]
2012 Solamente Tú Տարվա երգ Առաջադրված
Pablo Alborán Տղամարդու լավագույն փոփ վոկալ ալբոմ Առաջադրված
2012 En Acústico Լավագույն ժամանակակից փոփ վոկալ ալբոմ Առաջադրված [57]
2013 Tanto Տարվա ձայնագրություն Առաջադրված [58]
Tanto Տարվա ալբոմ Առաջադրված
Լավագույն ավանդական փոփ վոկալ ալբոմ Առաջադրված
2014 Dónde está el Amor Տարվա ձայնագրություն Առաջադրված [59]
2015 Terral Լավագույն ժամանակակից փոփ վոկալ ալբոմ Առաջադրված [60]
Լավագույն երաժշտական երկարատև հոլովակ Առաջադրված
Por Fin Տարվա երգ Առաջադրված
2016 Tour Terral Տարվա ալբոմ Առաջադրված [61]
Լավագույն ժամանակակից փոփ վոկալ ալբոմ Առաջադրված
Se Puede Amar Տարվա ձայնագրություն Առաջադրված

Գոյա մրցանակ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գոյա մրցանակն Իսպանիայում հայտնի «los Premios Goya» մրցանակն է, որը յուրաքանչյուր տարի շնորհվում է Իսպանիայի Կինեմատոգրաֆիական արվեստի և գիտությունների ակադեմիայի կողմից։ Ալբորանն ստացել է մեկ մրցանակ։

Տարի Ներկայացված աշխատանք Կատեգորիա Արդյունք (Ծնթ․)
2016 Palmeras en la nieve (Լուկաս Վիդալի հետ) Լավագույն օրիգինալ երգ Հաղթանակ [62]

Նշումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Առաջին կամ հայրական ազգանունը Մորենո դե Ալբորան է, երկրորդ կամ մայրական ազգանունը՝ Ֆեռանդիս։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Allmusic — 1991.
  2. Allmusic — 1991.
  3. 20minutos.es (Febrero 2, 2011)։ «Pablo Alborán, el éxito de la canción pop 2.0» (իսպաներեն) 
  4. El Pais (Febrero 28, 2011)։ «El subidón del "ángel"» (իսպաներեն) 
  5. El Mundo (Febrero 15, 2012)։ «El español que quiere cautivar a Colombia» (իսպաներեն) 
  6. La Nación (AP) (Noviembre 21, 2012)։ «Español Pablo Alborán quiere trascender su meteórico éxito» (իսպաներեն) 
  7. Mediterráneo (Agosto 8, 2013)։ «“Me voy a dejar la garganta por ese público que apuesta por mí”» (իսպաներեն) 
  8. «Pablo Alborán: Emi Music Spain» (իսպաներեն) 
  9. «Pablo Alborán hace historia y entra directo al Nº1 con su disco de debut.» (իսպաներեն) 
  10. «En acústico - Pablo Alborán in Portuguese Charts» (անգլերեն)։ Octumbre 1, 2011 
  11. Elportaldemusica.es (Deciembre 31, 2013)։ «Top anual 2012» (իսպաներեն) 
  12. Vousair.com (Octumbre 25, 2013)։ «Pablo Alborán» (պորտուգալերեն) 
  13. UKmix (Julio 27, 2013)։ «Pablo Alborán: Charts & Sales History» (անգլերեն) 
  14. Parlophone (Enero 1, 2013)։ «Pablo Alborán Biografía» (իսպաներեն) 
  15. Parlophone (Julio 11, 2013)։ «Pablo Alborán se mantiene 24 semanas en el nº1 de los más vendidos en España con su álbum Tanto, que ya certifica ocho discos de platino» (իսպաներեն) 
  16. Europapress.es (Agosto 2, 2013)։ «Pablo Alborán actuará el domingo en Gandia (Valencia) por votación del público» (իսպաներեն) 
  17. 306radio.com (Marzo 5, 2013)։ «Pablo Alboran triunfó en Viña del Mar» (իսպաներեն) 
  18. los40.com.co (Enero 11, 2012)։ «Pablo Alborán conquistó Colombia y es disco de oro» (իսպաներեն) 
  19. divinity.es (Deciembre 21, 2011)։ «Del Barça, bisnieto de un marqués, no fuma y estudia Filosofía» (իսպաներեն) 
  20. elpais.com (Junio 20, 2010)։ «Un talento que viene de la Red» (իսպաներեն) 
  21. YouTube։ «Pablo Alborán - Desencuentro» (español)։ Վերցված է September 19, 2013 
  22. YouTube։ «Pablo Alborán canta 'Solamente Tú'» (español)։ Վերցված է 19 September, 2013 
  23. 20minutos.es (09.01.2011)։ «El cantautor malagueño Pablo Alborán llenará la Sala Galileo de Madrid antes de publicar su primer disco» (español) 
  24. «Pablo Alborán debuta acompañado por Diana Navarro y Estrella Morente» (español)։ 10.06.2010 
  25. laopiniondemalaga.es (09.06.2010)։ «Pablo Alborán: debut de altura» (español) 
  26. rtve.es (02.03.2011)։ «En días como hoy - El éxito del cantautor Pablo Alborán» (español) 
  27. elmundo.es (16.02.2011)։ «Pablo Alborán, de 'chico You Tube' a líder de ventas» (español) 
  28. que.es (06.02.2011)։ «Pablo Alborán y 'Solamente tú', la revelación musical de este 2011» (español) 
  29. canalsur.es (02.02.2011)։ «Pablo Alborán nº1 en ventas» (español) 
  30. europapress.es (02.03.2011)։ «Pablo Alborán desbanca a Lady Gaga» (español) 
  31. eluniversal.com.mx (04.11.2011)։ «Pablo Alborán y Lovato a dueto en Grammy Latinos» (español) 
  32. elmundo.es (15.11.2011)։ «Pablo Alborán, en directo» (español) 
  33. europapress.es (15.11.2011)։ «Pablo Alborán: "Mis mejores vacaciones son encerrarme en mi estudio con mi guitarra y mi piano"» (español) 
  34. pcworld.com.mx (09.12.2011)։ «iTuness Rewind 2011, lo mejor del 2011 en iTunes» (español) 
  35. diariosur.es (28.12.2011)։ «Pablo Alborán, disco del año en TVE» (español) 
  36. afp.org.pt (10.01.2012)։ «Top Oficial da Associação Fonográfica Portuguesa» (portugués) 
  37. afp.org.pt (03.05.2012)։ «Top Oficial da Associação Fonográfica Portuguesa» (portugués) 
  38. Parlophone Music Spain (12.11.2012)։ «Pablo Alborán Biografía» (español) 
  39. «Pablo Alborán y Raphael, protagonistas de la Nochebuena de TVE» (español)։ 20.12.2013 
  40. Davina Ferreira (սեպտեմբերի 11, 2014)։ «‘POR FIN’, NUEVO SENCILLO DE PABLO ALBORÁN LANZAMIENTO: 16 DE SEPTIEMBRE»։ "Alegria" bilingual magazine։ Վերցված է փետրվարի 1, 2017 
  41. Javier Herrero (փետրվարի 24, 2016)։ «Pablo Alborán 'tira' de la música en directo en España»։ La Opinión de Málaga։ Վերցված է փետրվարի 1, 2017 
  42. «Pablo Alborán y Lucas Vidal ganan el Goya a Mejor Canción Original por Palmeras en la nieve»։ Premios Goya։ փետրվարի 6, 2016։ Վերցված է փետրվարի 1, 2017 
  43. «Pablo Alborán, nominado a los Grammy latinos»։ lainformacion.com։ սեպտեմբերի 22, 2016։ Վերցված է փետրվարի 1, 2017 
  44. «Pablo Alborán relanza el tema ‘Donde está el amor’ junto a Tié»։ www.popelera.net։ օգոստոսի 14, 2016։ Վերցված է փետրվարի 1, 2017 
  45. 45,0 45,1 «Pablo Alborán - Albums»։ spanishcharts.com/ 
  46. Peak positions for Mexico:
  47. 47,0 47,1 «Discography Pablo Alborán»։ portuguesecharts.com 
  48. 48,0 48,1 48,2 48,3 48,4 48,5 Pablo Alborán - Awards. Allmusic. Rovi Corporation. Accessed on 25 July 2013.
  49. «GFK: Promusicae (Weekly Charts)»։ PROMUSICAE։ Վերցված է 18 December 2013  Note: To retrieve the certification, under "Previous Charts", select "Albums", select "2012", select "Semana 48"
  50. «GFK: Promusicae (Weekly Charts)»։ PROMUSICAE։ Վերցված է 18 December 2013  Note: To retrieve the certification, under "Previous Charts", select "Albums", select "2014", select "Semana 44"
  51. «GFK: Promusicae (Weekly Charts)»։ PROMUSICAE։ Վերցված է 27 November 2014  Note: To retrieve the certification, under "Previous Charts", select "Albums", select "2016", select "Semana 01"
  52. «PABLO ALBORÁN ACREEDOR A “DISCO DE ORO” EN MÉXICO POR LAS ALTAS VENTAS DEL ÁLBUM “TERRAL”»։ Pablo Alboran։ Վերցված է 5 November 2016 
  53. «GFK: Promusicae (Weekly Charts)»։ PROMUSICAE։ Վերցված է 18 December 2013  Note: To retrieve the certification, under "Previous Charts", select "Albums", select "2013", select "Semana 28"
  54. 54,0 54,1 54,2 54,3 «Search for: Pablo Alborán - Singles»։ spanishcharts.com/ 
  55. «2016 Grammy Awards: Complete list of nominees»։ Los Angeles Times (Tribune Publishing)։ 7 December 2015։ Վերցված է 7 December 2015 
  56. «Latin Grammys 2011: Complete nominees and winners»։ Los Angeles Times (Tribune Company)։ 10 November 2011։ Վերցված է 25 November 2015 
  57. Romero Angie (25 September 2012)։ «Latin Grammy Awards 2012 Full List of Nominees»։ ABC News։ Վերցված է 25 November 2015 
  58. 8356eb4109151410VgnCLD2000000ec6eb0aRCRD.html «Premios Latin Grammy 2013: conozca la lista de nominados»։ Terra Networks (Spanish) (Telefónica)։ 25 September 2013։ Վերցված է 25 November 2015 
  59. Wang Andrea, Brown Tracy (24 September 2014)։ «Latin Grammys 2014: Complete list of nominees and winners»։ Los Angeles Times (Tribune Company)։ Վերցված է 25 November 2015 
  60. «La lista completa de nominados a los Latin Grammy 2015» (Spanish)։ infobae։ 23 September 2015։ Վերցված է 25 November 2015 
  61. Cobo Leila (21 September 2016)։ «Latin Grammys 2016 Nominations: See the Full List»։ Billboard։ Վերցված է 21 September 2016 
  62. «Todos los ganadores de los premios Goya 2016»։ La Vanguardia։ 8 February 2016 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]