Simple Plan

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Simple Plan
Ժանրերփանկ-ռոք և փոփ փանկ
Գործունեություն1999
ԼեյբլLava Records և Atlantic Records
Պարգևներ
Կայքofficialsimpleplan.com
 Simple Plan Վիքիպահեստում

Simple Plan (անգլ.՝ Simple plan, թարգմանաբար` Պարզ Ծրագիր, նաև կրճատ` SP), կանադական ռոք-խումբ, որը ձևավորվել է 1999 թվականին Մոնրեալում։ Խմբի բոլոր մասնակիցները Քվեբեկ գավառում ծնված ֆրանկոկանադացիներ են։ Խումբն իր անունն ստացել է ի պատիվ 1998 թվականի «Պարզ ծրագիր» ֆիլմի։ Մինչև հիմա խումբը թողարկել է հինգ ստուդիական ալբոմ և երեք համերգային ալբոմ։ Կոմերցիոն առումով խմբի առավել հայտնի ալբոմներն են համարվում No Pads, No Helmets... Just Balls-ը և Still Not Getting Any...-ը, որոնցից յուրաքանչյուրը Հյուսիսային Ամերիկայում վաճառվել է մոտ երկու միլիոն օրինակով։ Simple Plan-ի ռելիզները զբաղեցրել են պատվավոր տեղեր ամբողջ աշխարհի հիթ-շքերթներում, իսկ երկրորդ ստուդիական ալբոմը՝ Still Not Getting Any...-ն, 10 լավագույն փոփ-փանք ալբոմների շարքում զբաղեցրել է 8-րդ տեղը։ Ընդհանուր առմամբ խումբը վաճառել է իրենց ալբոմների մոտ չորս միլլիոն օրինակ ԱՄՆ-ում և Կանադայում և ավելի քան 7,5 միլիոն ամբողջ աշխարհում։ 1999-2005 և 2011, 2013, 2015 թվականներին խումբը մասնակցել է Vans Warped Tour փառատոնին MxPx, Rancid, New Found Glory, The Offspring, Pennywise, Man Overboard և այլ հայտնի խմբերի հետ։ Խումբը նաև ելույթ է ունեցել Վանկուվերում՝ ձմեռային օլիմպիական խաղերի փակման արարողության ժամանակ։

Խմբի երգերը հիմնականում դեռահասների խնդիրների մասին են, քանի որ խմբի գլխավոր հանդիսատեսը հենց դեռահասներն են։

Simple Plan-ը հայտնի է իր բարեգործություններով․ խմբի անդամները պարբերաբար գումար են տրամադրում բարեգործական կազմակերպություններին։ 2005 թվականին խումբն ստեղծում է իր սեփական կազմակերպությունը՝ «Simple Plan Foundation»-ը։

Խմբի ձևավորումը[խմբագրել | խմբագրել կոդը]

1993 թվականին դպրոցական ընկերներ Պյեր Բուվը և Չակ Կոմոն ստեղծեցին Stone Garden խումբը։ ref name="Reset History">«Reset» (անգլերեն). SimplePlan.cz. Վերցված է 2015 թ․ ապրիլի 15-ին.</ref> Այդ ժամանակ երաժիշտները դեռ 13 տարեկան էին։ 1995 թվականին նրանք իմացան, որ նման անվանումով խումբ արդեն գոյություն ունի և իրենց խումբը վերանվանեցին Roach։ Որոշակի դադարից և դրան հաջորդող վերամիավորումից հետո նրանք որոշեցին, որ նոր անունը իրենց չի բավականացնում և կրկին փոխեցին այն, այս անգամ անվանելով այն Reset։ Reset-ի կազմում մտնում էին վոկալիստ Բուվեն, թմբկահար Կոմոն, կիթառիստ Ֆիլիպ Ջոլիկոեչը և բասիստ Ժան Սեբաստյան Բուալոն։ Reset-ը համերգներով է հանդես եգել Կանադայում այնպիսի պանք-ռոք խմբերի հետ, ինչպիսին են MxPx-ը, Ten Foot Pole-ը Face to Face-ը, սակայն հետագայում այլ հաջողություններ չի ունեցել։ 1997 թվականին գրվում է առաջին No Worries ալբոմը։ Բուվեի հետ վեճի պատճառով Կոկոն որոշում է լքել խումբը և գնալ քոլեջ սովորելու։ Նրա տեղը զբաղեցնում է Ադրիան Ուայթը։ Շուտով Reset-ից դուրս է գալիս նաև Ժան Սեբաստյան Բուալոն և այդ պատճառով Բուվեն վոկալին զուգահեռ սկսում է նվագել բաս կիթառ։

2 տարի անց Կոմոն որոշում է թողնել ուսւոմը և սկսում էզբաղվել երաժշտությամբ։ Նա կապ է հաստատում իր հին դպրոցական ընկե Ջեֆ Ստինկոյի հետ, և նրանք միասին նոր նախագիծ են կազմում։Նորաստեղծ խմբին անհրաժեշտ էր երկրորդ կիթառհար և բեկ վոկալիս, այդ պատճառով երկար անհաջող փորձերից հետո խումբ է հրավիրվում Սեբաստիան Լեֆովրը, ով սովորել էր նւոյն դպրոցում, եղել էր Reset-ի մեծ երկրպագու և Կոմոյի ու Ստինկոյի հետ ապրել էր նույն տանը։Բայց խումբը ամեն դեպքում կարիք ուներ գլխավոր վոկալիստի։ Չակ Կոմոն հիշում է

Այդ ժամանակ Պյեր Բուվեն նախկինի պես Reset-ի անդամ էր, սակայն միաժամանակ իրականացնել վոկալիստի և բասիստի գործառույթները նրան հոգնեցրել էր։Բուվեն պատմում է «Ես ուզում էի ամեն ինչ թողնել, վերադառնալ դպրոց և մոռանալ երաժշտության մասին։ Բայց մի օր երեկոյան Մոնրեալում ես հանդիպեցի Չակին Sugar Ray-ի համերգի ժամանակ և նա ասաց «Ես խումբ ունեմ և մեզ երգիչ է պետք»։ Ես գնացի այնտեղ և տեսա, թե ինչպես են ընթանում նրանց փորձերը, նրանց երգերը այնքան նոր էին և ժամանակակից, որ ես ասեցի, որ ինքս ինձ կտամ ևս մեկ հնարավորություն»։

1999 թվականի վերջին Reset-ի երկրորդ No Limits ալբոմից հետո Բուվեն համաձայնեց հանդես գալ Չակ Կոմոյի նոր խմբում։

Չակի նոր կազմով խումբը նախկինի պես մնաց անանուն։ Խումբը պետք է շտապ անուն ընտրեր, որպեսզի հանդես գար առաջիկա համերգներին։ Խմբի պրոդյուսերը առաջակեց վերցնել 1998 թվականի «Պարզ ծրագիր» (անգ. A Simple Plan) ֆիլմի անունը։ Երաժիշտները հանեցին «a» մասնիկը և թողեցին ուղղակի «Simple Plan»։Խմբի անվանման առաջացման այլ տարբերակի համաձայն խմբի անդամները չէին ուզում իրենց ամբողջ կյանքը աշխատել գրասենյակում, այլ ցանկանում էին զբաղվել երաժշտությամբ և բացահայտել աշխարհը։ Եվ երաժշտական խումբը նրանց համար երազանքների իրականացման «պարզ ծրագիր» էր[1]։

Երաժիշտները սկսեցին փոփ-փանք երգեր ձայնագրել և ուղարկել լեյբլներին, որպեսզի նրանց հետ պայմանագիր կնքեն։ Չակ Կոմոն զանգահարեց ԱՄՆ-ում գտնվող գրեթե 55 լեյբլների և ներկայանալով Simple Plan-ի մենեջեր պատմեց խմբի հաջողությունների մասին։ Մի քանի անհաջող զանգերից հետո Չակը կարողացավ զանգել Atlantic Records խմբի գեղարվեստական ղեկավար Էնդի Կարպային։ Նա լսեց խմբի մի քանի դեմո ձայնագրություն, գնահատեց դրանք, սակայն վերջնականապես համոզված չէր նրանց հետ պայամանագիր կնքելու հարցում։ 2000 թվականի հունվարի 22-ին խումբը որպես քառյակ ունեցավ իր առաջին համերգը Simple Plan անունով։ Ունկնդիրների մեջ էր նաև Էնդի Կարպը։ Նա խմբին խորհուրդ է տալիս գտնել հինգերորդ մասնակցի՝ բաս-կիթառահարի, որպեսզի Բուվեն կարողանա կենտորնանալ վոկալիստի դերի վրա և այն չհամատեղի բաս-կիթառահարի հետ։ 2000 թվականի մայիսին այդ տեղը զբաղեցնում է Դևիդ Դերոզյեն, որը զբաղեցնում էր Բուվյեի դերը Reset-ում նրա գնալուց հետո։Այդպես վերջնականապես ձևավորվեց Simple Plan-ի կազմը։2001 թվականի հունվարի 3-ին տեղի ունեցավ ամբողջական կազմով նրանց առաջին համերգը։

Հաջորդ օրը Քարլը խմբին տեղեկացնում է, որ Atlantic Records-ը պատրաստ է նրանց հետ պայմանագիր կնքել։

Խմբի պատմությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

2001 թվականին խումբը մասնակցել է Vans Warped Tour-ին, այդ ժամանակ խումբն արդեն ուներ հստակ ձևավորված ոճ։ Vans Warped Tour-ի շրջանակներում ունեցած հյուրախաղերի ժամանակ խումբը գրավեց հանդսատեսի ուշադրությունը և ձեռք բերեց իր առաջին երկրպագուներին։Այդ տարի խումբը զբաղվում էր առաջին ալբոմի ձայնագրմամբ և հիմնականում կենտրոնացած էր փոթ-փանք երաժշտության վրա։ Սակայն երաժիշտները բախվեցին մի խնդրի հետ․ոչ մի ընկերություն համաձայնություն չէր հայտնում աշխատել Simple Plan-ի հետ։ Սակայն շուտով խումբը հետաքրքրեց Coalition ընկերության նախագահներ Էրիկ Լոուրենսին և Ռոբ Լանին, նրանք խմբին օգնություն առաջարկեցին։Դրանից հետո, որոշ ժամանակ խումբը աշխատեс Coalition-հետ, բայց շուտով պայմանագիր կնքեց ամերիկյան լեյբլ Lava Records-ի հետ, որը հանդիսանում էր Arctic Records-ի դուստր լեյբլ։ Ձայնագրումը շարունակվեց Lava ընկերության աջակցությամբ և ավարտվեց 2002 թվականի սկզբներին։ Խմբի անդամներից բացի ձայնագրմանը մասնակցեցին այլ խմբերից հրավիրված երաժիշտներ․ Մարկ Խոպուսը Blink-182-ից, որը օգնեց "I ' d Do Anything" երգի ձայնագրմնաը, և Ջոել Մեդենը Good Charlotte-ից որ ձայանագրեց "You don' t Mean Anything" երգի վոկալային հատվածը։ Ալբոմի պրոդյուսերն էր Առնոլդ Լաննին։

2002 թվականի հոկտեմբերին Simple Plan-ը համատարած հայտնվեց ռադիոյում և MTV -ում "I' d Do Anything" երգով։Մոտավորապես նույն ժամանակ երաժիշտները հրավիրվցին իրենց առաջին թոք-շոուին, այդ թվում ՝ "Spankin' New Bands", "Late Night With Conan O ' Brien" "Jimmy Kimmel Live!": Խմբի և ալբոմի հաջողությունը մեծացավ ի շնորհիվ թողարկած սինգլի և տեսահոլովակի և նրանք ձեռք բերեցին երիտասարդ երկրպագուների մեծ բանակ։ 2002 թվականին երաժիշտները ստացան նրանց առաջին մրցանակը՝ CASBY Award-ը "I' m Just a Kid" երգի համար սիրելի նոր տեսահոլովակը անվանկարգում։

Ամերիկայում և Կանադայում No pads, No Helmets... Just Balls-ը կրկնակի անգամ ստանում է պլատինե արտոնագիր. խմբի հայրենիքում Կանադական ալբոմների հիթ-շքերթում ալբոմը զբաղեցնում է 8-րդ հորիզոնականը, ԱՄՆ-ում Billboard 200-ի 35-րդ դիրքը և վաճառվում է 200 միլլիոնից ավել քանակաությամբ։ Շնորհիվ համաշխարհային երաժշտական շրջագայության ձայնասկավառակը հաջողության հասավ Հյուսիսային Ամերիկայից դուրս։ Նոր-Զելանդական չարտում ալբոմը զբաղեցրեց 5-րդ հորիզոնականը։ 2003 թվականին Ավրիլ Լավինի "Try To Shut Me Up Tour" շրջագայության ժամանակ խումբը հանդես է եկել բոլոր համերգների սկզբում, ինչպես նաև Green Day-ի Good Charlotte-ի հետ։ 2003 թվականի ամռանը Simple Plan-ը մասնակցում է Vans Warped Tour-ին, որպես հեդլայներ և ամրապնդում է փոփ-փանք բեմի աստղի իրենց կարգավիճակը։

2003 թվականի հունվարի 21-ին խումբը թողարկել է իր առաջին համերգային ալբոմը "Live in Japan 2002", ձայնագրված հատուկ Ճապոնիայի համար, 2002 թվականի սեպտեմբերին ունեցած ելույթներից մեկի ժամանակ։ 2003 թվականի նոյեմբերին լույս է տեսնում CD/DVD A Big Package for You-ն որը ստանում է պլատինե կարգավիճակ Կանադայում և ոսկե ԱՄՆ-ում և Ավստրալիայում։ Հաջորդ տարի խումբը այդ սկավառակի համար առաջադրվում է "Juno Awards" մրցանակի «Լավագույն տեսահոլովակ» անվանկարգում։

Still Not Getting Any… (2004-2006)[խմբագրել | խմբագրել կոդը]

Համերգային շրջագայության ժամանակ No Pads, No Helmets... Just Balls դեբյուտային ալբոմին աջակցելու համար Պյեր Բուվյոն և Չակ Կոմոն սկսում են նոր երգեր գրել։ Lava Records-ի մարքեթինգի գծով փոխտնօրենը տեղեկացնում է, որ կազմակերպությունը Բուվյեի և Կոմոյին տրամադրում է առանձին ավտոբուս, որպեսզի նրանց համար ստեղծի աշխատանքային միջավայր։ Նոր երգերի ստեղծման և ձայնագրման համար խումբը ուներ ընդամանեը մի քանի ամիս ժամանակ։ Խմբի անդամները զգում են, որ իրենց ստեղծագործությունները ամրապնդւմ է փոփ-փանք ժանրը, որում նրանք աշխատում էին No Pads, No Helmets... Just Balls ալբոմը ստեղծելիս։ Այս անգամ, նոր ալբոմը ատեղծելիս խումբը որոշել է դուրս գալ փանքից և, ինչպես ասել է Պիեռ Բուվյեն, թույլ է տվել իրեն գրել է «լավ երաժշտություն» անկախ նրանից, կարելի էր այն անվանել փանք, թե ոչ։

2004 թվականի հոկտեմբերին Simple Plan-ըթողարկել է իր երկրորդ ալբոմը՝ Still Not Getting Any...-ն որը ներառում էր Welcome to My Life, Shut Up!, Untitled (How Could This Happen to Me?), Crazy, Perfect World սինգլները։ Ալբոմի պրոդյուսերն էր Բոբ Ռոք, որն նախկինում աշխատել էր այնպիսի խմբերի հետ, ինչպիսիք են Metallica-ն եւ Mötley Crüe-ը։ Still Not Getting Any... -ի շուկայում խթանման աշխատանքներով միմյանցից անկախ մասնակցում էին Lava Records-ը և Warner Music Canada-ն։ Վերջինս զբաղվում էր վերջերս հայտնված CD-ի և DVD-ի հիբրիդ հանդիսացող DualDisc ձևաչափով ալբոմի կրնկօրինակների տարածմամաբ։ Billboard ամսագրի հոդվածի համաձայն՝ Still Not Getting Any...-ն այդ ձևաչափով ստեղծված առաջին ալբոմն էր։

Չնայած նրան, որ նոր ալբոմի երգերը չէին հեռարձակվում ռադիոյով Still Not Getting Any… -ն շատ արագ հասավ հաջողության։ 2004 թվականին հոկտեմբերի 26-ից 31-ը ընկած ժամանկահատվածում Lava Records-ը վաճառեց ալոբոմի 13175 օրինակ և ալբոմը Nielsen SoundScan-ի ամենաշատ վաճառված նոր ալբոմների ցանկում գրավեց երկրորդ տեղը։ Հիթեր դարձան երկու զգացմունքային երգեր՝ Welcome to My LifeCrazy-ն։ ԱՄՆ-ում վաճառվեց միլլոնից ավելի օրինակ և ալբոմը Billboard 200-ը հիթ-շքերթում զբաղեցրեց 3-րդ տեղը։ Still Not Getting Any… -ն Կանադայում 4 անգամ ստացավ պլատինե կարգավիճակ, երկու անգամ Ավստրալիայում և մեկ անգամ ԱՄՆ-ում։ Ընդհանուր առմամբ ալբմոը ստացավ քննադատների դրական գնահատականին։ Տեսաբանները նշեցին, որ այն ավելի լավ է ստացվել քան դեբյուտային No Pads, No Helmets... Just Balls-ը, որի շնորհիվ 2002 թվականին սկսեցին ուշադրություն դարձնել խմբի վրա, ինչպես նաև այն «խմբի համար չդարձավ ճիշտ ուղղությամբ ուղղակի քայլ, այլ նաև լավ քայլ ամբողջ փոփ-փանք ժանրի համար»։ Q ամսագրի գրախոսի կարծիքով, «հնարավոր չէ չհիանալ երաժիշտների վարպետությամբ»։ Still Not Getting Any․․․-ն առաջադրվեց «Juno Awards» մրցանակաբաշխությանը «Լավագույն ալբոմ» և «Լավագույն փոփ ալբոմ» անվանակարգերում։

Այդ նույն թվականին Simple Plan-ը նկարահանվեց «Փանք-ռոք կոտորած» սարսափ կատակերգությունում։ Հաջորդ տարի սկսվում է «Simple Plan Foundation» բարեգործական կազմակերպության գործունեությունը։

2005 թվականին Nickelodeon հեռւոստաընկերության կողմից անկացվող «Kids' Choice Awards»-ի մրցանակաբաշխության արարողության ժամանակ խումբը երգեց «Shut Up!» երգը, որպեսզի գովազդի նոր ալբոմը։ Still Not Getting Any... ալբմոը թողարկելուց հետո վերսկսեց ակտիվ համերգային գործունեությունը և կազմակերպեց համաշխարհային համերգային շրջագայություն. Որոշ համերգների ձայնագրություններ, 2005 թվականին տեղ գտան է MTV-Hard Rock Live համերգային ալբոմում։ Կանադայում ձայնասկավառակը ստացավ ոսկե կարգավիճակը, իսկ 2006 թվականին ADISQ-ը խմբին շնորհեց մրցանակ «Տարվա անգլալեզու ալբոմ» անվանակարգում։ Նույն տարում խումբը «Juno Award»s-ի կողմից ստացավ մրցանակ «Երկրպագուների ընտրություն» անվանակարգում.

Simple Plan (2007-2009)[խմբագրել | խմբագրել կոդը]

2006 թվականի փետրվարին, Still Not Getting Any... ալբոմի տարածման համար կես տարի ծախսելուց հեոտ խումբը դադարեցնում է համերգային գործունեությունը և շատ հազվադեպ է հանդես գալիս։ Հենց նույն թվականին Simple Plan-ը սկսում է աշխատել իր երրորդ ստուդիական ալբոմի վրա։ Ալբոմի ձայնագրումը սկսվեց Մոնռեալում, հուլիսի 15-ին, Piccolo ստուդիայում, որտեղ մինչ այդ ձայնագրվել էր Still Not Getting Any...-ն։ Ալբոմի գործիքավորումը տեղի է ունենում Մայամիում և Լոս-Անջելեսում։ Նոր ձայնասկավառակի աշխատանքները պաշտոնապես ավարտվեցին հոկտեմբերի 21-ին, սակայն հետո խումբը վերադարձավ ստուդիա, որպեսզի կրկին ձայնագրի «Generation» երգի մի հատվածը։ Ալբոմի պրոդյուսերներն էին Դեյվ Ֆորտմենը, Ֆլոյդ Նատանիել Հիլսը և Մաքս Մարթինը։ Հենց խմբի անունը կրողը ալբոմը թողարկվեց 2008 թվականի փետրվարի 12-ին, սակայն խումբը նոր երգերը ներկայացրել էր 2007 թվականի դեկտեմբերին, տոնական համերգների ժամանակ։

iAfrica-ին ևCalgary Herald-ին տված հարցազրույցներում Պիեռ Բուվյեն հայտարարեց, որ խումբը այդ պահին ինչ-որ նոր բան է ստեղծում, շատ ավելի լավը քան իրեցն նախկին ալբոմները և ավելացրեց, որ ալբոմը ունի ժանրային բազմազանություն։ «Այս ալբոմը ուղղակի երաժշտություն չէ, այն «մեր ստեղծագործական ձգտումների հաստատումն է»», հայտարարեցին խմբի անդամները[2]։

Ալբոմը տարածելու համար թողարկվեցին When I’m Gone, Take My Hand, Your Love Is A Lie և Save You սինգլները, որոնց հիման վրա հետագայում ստեղծվեցին տեսահոլովակներ։ Ինպես նաև մի խումբ անիմատորներ ստեղծեցին I Can Wait Forever երգի մուլտիպլիկացիոն տեահոլովակ։ Save You երգի տեսահոլովակը նվիրված էր քաղցկեղով հիվանդ մարդկանց։ Դեռ 2007 թվականի հոկտեմբերի 27-ից ալբոմի խթանման համար When I’m Gone երգը հայտնվեց ռադիոկայաններում։ Հնգյակը թողեց իր փոփ-փանք ոճը և ավելի մեծ ուշադրություն դարձրեց ալտերնատիվ ռոքին։ Allmusic-ի համաձայն Simple Plan-ը ինչպես այլ փոփ-փանք երաժիշտներ, երրորդ ալբոմում փորձարկեցին կամ ավելի մռայլ կամ ավելի պարային երաժշտություն։ Չնայած Simple Plan ալբոմը չդարձավ համաշխարհային բեստսելլեր, ինչպես No Pads, No Helmets...Just Balls և Still Not Getting Any...-ն, բայց ամեն դեպքում ձայնասակավառակը դարձավ պլատինե Կանադայում, որտեղ փոփ երգերի պահանջը դեռ մեծ էր։Ալբոմը պլատինե դարձավ նաև Բրազիլիայում և ոսկե Մեքսիկայում։ Ամերիկյան Billboard 200 հիթ-շքերթում Simple Plan-ը բարձրացավ 14-րդ հորիզոնական։Ալբոմում թողարկված սինգլներից առավել հաջողության հասան When I'm Gone երգը։

Ալբոմի տարածմանը նպաստելու համար Simple Plan-ը կազմակերպեց լայն շրջագայություն։ Համաշխարհային շրջագայությունից հետո, 2007 թվականի դեկտեմբերին խումբը մի քանի տոնական համերգներ ունեցավ։ 2008 թվականի հուլիսի 1-ին, Կանադայի օրը խումբը կազմակերպեց անվճար համերգ Աբրահամի հովտում՝ Քվեբեքում, հավաքելով շուրջ 150 000 ունկնդիրների։ 2008 թվականին խումբը մասնակցել է Cross Canada Tour-ին Faber Drive-ի Cute Is What We Aim For-ի և Metro Station-ի հետ։ Օգոստոսի 19-ին կայացավ Simple Plan-ի առաջին համերգը Ռուսաստանում։ Միջոցառումն անցկացվեց մոսկովյան Maximum ակումբում։ Աշնանը երաժիշտներ կազմակերպեցին եվրոպական շրջագայություն, որը ձգվեց գրեթե մեկ ամիս։ Շրջագայության շրջանակներում նրանք առաջին անգամ այցելեցին Էստոնիա և Լեհաստան։ Դեկտեմբերի սկզբին խումբը համերգներ ունեցավ Թել-Ավիվում և Դուբայում որպես քառյակ, քանի որ Դեվիթ Դերզյեն ստիպված էր բացակայել ընտանեկան հանգամանքներից ելնելով։ Բասիստի նրա դերը ժամանակավորապես իրականցնում էր Սեբաստիան Լեֆևրը։

2009 թվականին Simple Plan-ը առաջադրվում է «Juno Awards» մրցանակաբաշխության «տարվա խումբ» և «տարվա ալբոմ» անվանակարգերում։

Get Your Heart On! (2010—2012)[խմբագրել | խմբագրել կոդը]

2010 թվականի հունիսին Simple Plan-ը մասնակցեց Bamboozle Road Show փառատոնին, որտեղ երաժիշտները ներկայացրեցին երգեր, որոնք ձայնագրվեցին ավելի ուշ։ 2010 թվականի օգոստոսին կվարտետY վերադարձել է ստուդիա և սկսել է արձանագրել նոր երգեր։ Ձայնագրությունը տևել է շուրջ չորս ամիս և ավարտվել նոյեմբերին։ Լոնգփլեի երգերի ձայնագրմանը մասնակցել են բազմաթիվ հայտնի երաժիշտներ՝ Ռիվերսը Weezer-ից, Նատաշա Բեդինգֆիլդը, Ք՛Նանը, Մերի Մեյը, Ջոել Մեդդենը Good Charlotte-ից, Ալեքս Հասկարտը All Time Low-ից, Մարկ Հոպուսը Blink-182-ից և այլն։ Նաև This Song Saved My Life երգի վերջին կրկներգը ձայնագրելու համար հրավիրվել էին Simple Plan-ի երկրպագուները։ Իչնպես ասել է Դեվիդ Դերոզյեն Simple Plan-ը փորձնական համանուն ալբոմ թողարկելուց հետո կրկին ցանկացավ վերադառնալ աշխույժ երաժշտությանը։ 2011 թվականին YouTube-ի իր պաշտոնական էջում խումբը տեղադրում է իր նոր երգերի դեմո տարբերակները։ Մարտի 30-ին Can't Keep My Hands Off You երգը հասանելի է դառնում iTunes-ից ներբեռնման համար։ Ապրիլի 20-ին խումբը հայտարարում է, որ նոր ալբոմի առաջին սինգլը լինելու է Jet Lag երգը, որի ձայնագրման համար հրավիրված է եղել բրիտանացի երգչուհի Նատաշա Բեդինգֆիլդը։ Երգը տարածելու համար պաշտոնական կայքում ստեղծվել է Jet Lag Airlines ծառայությունը որտեղ գտնվում էին թողարկվելի ալբոմի մասին լուրեր, երգերի բառերը, երգացանկերը տեսահոլովակներ և այլն։ Jet Lag սինգլը թողարկվում է ապրիլի 25-ին[3]։

Get your heart on անվանմամբ ալբմոը թողարվեց 2011 թվականի հունիսի 21-ին։ Ալբոմի պրոդյուերն էր Բրայան Խաուեսը։Ամբողջ ալբոմից թողարկվեց ընդամենը 4 սինգլ՝ Can't Keep My Hands Off you-ն, Jet Lag-ը, Astronaut-ը և Summer Paradise-ը։Այդ ալբոմով խումբը վերադարձավ ավելի լավատեսական հնչողության, առաջին երկու սկավառակների ոճով։Ալբոմը թողարկվելուց հետո արժանացավ երաժշտական քննադատների մեծ մասամբ դրական գնահատականին։ Allmusic-ից Էնդրյու Լիին գրեց, որ Get your heart on-ն ոչ մի բանով չի զիջել խմբի առաջին ալբոմին։ Առաջին շաբաթվա ընթացքում, ԱՄՆ-ում վաճառվել է ալբոմի 9000 օրինակ։ Կանադայում հուլիսի 21-ից 29-ը ընկած ժամանակահատվածում վաճառվել է 13000 օրինակ և Neilsen SoundScan-ը ձայնասկառակաին շնորհել է նոր թողարկված ալբոմներից ԱՄՆ-ում ամենաշատ վաճառք ունեցողենրից եկրորդը տեղը։ Հետագայում, Կանադայի ձայնագրող ընկերությունների ասոցիացիանն Get Your Heart On! ալբոմին հանձնում է ոսկե սերտիֆիկատ, չնայած այլ երկրներում ձայանսկավառակը այդքան էլ մեծ հաջողություններ չգրանցեց։ Ամենից հաջողվածը դարձավ You Suck at Love երգը, որը կատարվել էր խմբի կողմից դեռ Bamboozle Road Show-ի ժամանակ և շնորհիվ կրկներգի արագ հատվածի երգը շատ հայտնի դարձավ Simple Plan-ի երկրպագուների շրջանակում[4]։

2011 թվականի հուլիսի 6-ից 30-ը խումբը մասնակցել է Warped Tour փառատոնին։ Աշնանը Simple Plan-ը շրջագայություն է կազմակերպում ԱՄՆ-ում, ալբոմը խթանելու համար։ Խմբի համերգների սկզբում ելույթ էին ունենում The Cab, Marians Trench և Forever the Sickest Kids խմբերը։ 2012 թվականի ամռանը՝ հուլիսին շրջագայություն է կազմակերպվում Կանադայում, ոին մասկացում էին All Time Low, Marianas Trench և These Kids Were Crowns խմբերը։ Սեպտեմբեր-հոկտեմբերի ասմիներին Simple Plan-ը ունենում է 4 համերգ Ավստրալիայում Tonight Alive և New Empire խմբերի հետ։ 2012 թվականի մարտին խումբը տարածում էր Get Your Heart On!-ը Եվրոպայում։ Այդ նույն տարվա ընթացքում խումբը կազմակերպում է համաշխարհային շրջագայություն, որ ձգվում է մինչև 2013 թվականը։

Taking One for the Team (2013)[խմբագրել | խմբագրել կոդը]

2013 թվականի փետրվարի 6-ին Simple Plan-ը ստանում է Էլիզաբեթ II-ի ադամանդե տարելիցի մեդալները, իսկ 2014 թվականի սեպտեմբերի 21-ին YMCA Peace Medal (Médailles de la paix) մեդալը։

2013 թվականի սկզբին Պիեռ Բուվյեն «Musichel»-ին տված հարցազրույցի ժամանակ հայտարարում է նոր ստուդիական ալբոմի և նոր DVD-ի թողարկման մասին։ Նոյեմբերին խումբը տեղեկացնում է Get Your Heart On – The Second Coming! անվամբ մինի ալբոմի թողարկման մաիսն։ Նոր մինի ալբոմը թողարկվեց 2013 թվականի դեկտեմբերի 3-ին։ Ալբոմը ներառում էր Get Your Heart On! ալբոմի ձայնգրման ժամանակ ձայնագրված երգեր, որոնք ինչ-ինչ պատճառներով չէին ընդգրկվել ալբոմի մեջ։

Մինի ալբոմը թողարկելուց հետո Simple Plan-ը ժամանակավորապես դադարեցնում է ստոիդիական գործունեությունը և կազմակերպում է համերգային շրջագայություններ, որոնց շրջանակներում նրանք այցելում են Հարավային Ամերիկայի մի շարք երկրներ, Մեքսիկա, Ավստրալիա, Եվրոպա, Ռուսաստան, Իսրայել Հարավարևելյան Ասիա[5]։ Շրջագայությունների ավարտից հետո հնգյակը սկսում է նոր երգեր գրել։ Նոր երգերի ստեղծման վրա խումբը ծախսում է կես տարուց ավելի ժամանակ։ Չակ Կոմոյի խոսքերով, այդ ընթացքում խումբը գրել է 70-ից ավելի երգ։ Ինչպես նաև, նա հայտտարարեց որ Simple Plan-ը փորձում է գտնել սեսիոն երաժիշտների։ 2014 թվականի մարտին պարզվում է, որ ալբոմի ստեղծման համար խումբը համագործակցել է էլեկտրոփոփ դուետ 3OH!3-ի հետ։ Հետո հայտնի է դառնում, որ նոր նյութի վրա նաև աշխատել են Մարկ Հոպուսը և Ալեքս Հասկարտը։ 2014 թվականի հուլիսի 30-ին խումբը իր ֆեյսբուքյան էջում պաշտոնապես հայտարարեց որ երաժիշտները սկսել են երաժշտություն գրել նոր ալբոմի համար։ 5 ամիս հետո Ջեֆ Ստինկոն Twitter-ում հայտարարեց, որ Simple Plan-ը ալբոմում ձայնագրման համար երգերի ընտրման փուլում է։ 2015 թվականի մարտի 1-ին Simple Plan-ը սկսեց առաջին երգի ձայնագրությունը Լոս Անջելոսի ստուդիաներից մեկում։Փետրվարին խումբը ստուդիայում որոշ երգեր ձայնագրեց 5 Seconds of Summer խմբի հետ։ Ալբոմի պրոդյուսերն եղավ Հովարդ Բենսոնը։ Նախատեսվում էր որ սկավառակի ձայնագրումը կտևի 3 ամիս և 5-րդ սոտւդիական ալբոմը կթողարկի 2015 թվականի կեսերին։ Հունիսի 25-ին թողարկվեց Saturday սինգլը։ Օգոստոսին 28-ին որպես սինգլ թողարկվում է Boom-ը, սեպտեմբերի 18-ին ՝ I Don't Wanna Be Sad-ը, հոկտեմբերի 16-ին ՝ I Don't Wanna Go to Bed: Սեպտեմբերի 17-ին Չակը իր Թվիթերյան էջում հայտարարու էր, որ Saturday երգը չի ներգրավվելու ալբոմի մեջ։ Հունվարի 23-ին սկսվում են Opinion overload երգի տեսահոլովակի նկարահանումները, որը դառնում է ալբոմի վերջին չորրորդ սինգլը։ Opinion overload սինգլը թողարկվեց 2016 թվականի փետրվարի 5-ին։

2015 թվականի ապրլին, կանադացի երգչուհի Անդերի հետ խումբը MuchMusic հեռուստաալիքով ելույթ ունեցեվ ՖԻՖԱ-յի կանանց աշխարհի առաջնության Trophy Tour-ի ժամանակ։ Հնգյակը ամռանը նաև ձայնագրեց սաունդթրեք կանադական «Շունը, որ դադարեցրեց պատերազմը» ֆիլմի համար։ 2015 թվականի ամռանը Simple Plan-ը մասնակցեց Vans Warped Tour'15 ֆեստիվալին, որի ժամանակ խումբն ունեցավ 40 համերգ։

2015 նոյեմբերի 30-ին հայտարվեց նոր հինգերորոդ ստուդիական ալբոմի թողարկման ամսաթիվը նրա անունը ու ցույց տրվեց ալբոմի շապիկը։ Նոր ստուդիական ալբոմը որը կոչվում էր Taking One for the Team թողարկվեց 2016 թվականի փետրվարի 19-ին[3]։

Simple Plan foundation[խմբագրել | խմբագրել կոդը]

Simple Plan խմբի անդամները ի սկզբանե զբաղվում էին բարեգործությամբ և գումաներներ տրամադրում այնպիսի հայտնի կազմակերպությունների ինչպիսին են MTV Asia Aid, MADD (Mothers Against Drunk Driving) RAAADD (Recording Artists, Actors, and Athletes against Drunk Driving) և Make-A-Wish Foundation֊ը[6]։ Սակայն խմբի անդամները վստահ չէին, թե ուր են գնում իրենց գումաները և այդ պատճառով հիմնեցին իրենց սեփական բարեգործական կազմակերպությունը՝ Simple Plan Foundation: Կազմակերպությունը կենտրոնացած է դեռահասների խնդիրների վրա՝ սկսած ինքնասպանությունից մինչև աղքատություն և թմրամոլություն։ 2005 թվականի դեկտեմբերի 9֊ի դրությամբ կազմակերպությունը հավաքել էր 100 հազարից ավելի դոլլար։ 2008 թվականի հունիսին խումբը հայտարարեց որ գումարը կփոխանցվի հիվանդ և աղքատ ընտանիքներով և երեխաներով զբաղվող կազմակերպություններին։ Այդպիսի կազմակերպութոյւններից էին Children's Wish Foundation of Canada-ը, Kids Help Phone-ը, War Child Canada-ն, College Beaubois-ը, The Lighthouse-ը, Children And Families-ը և այլն։ 2011 թվականի մարտի 15֊ին, Ճապոնիայում տեղի ունեցած ինը բալանոց երկրաշարժից հետո Simple Plan-ը հայտարարեց, որ պատրաստվում է հավաքել 10 հազար դոլլար Ճապոնիայի Կարմիր Խաչի համար։ Նշված գումարը հավաքելու համար խումբը վաճառքի հանեց հատուկ ֆիրմային շապիկներ խմբի լոգոյով։ Մեկ շապիկը արժեր 20 դոլլար[7]։

2012 թվականի մայիսին MTV EXIT֊ի կազմակերպած համերգին խումբը հեդլայներ էր, որպեսզի կարողանար հանդիսատեսի ուշադրությունը դարձնել դեպի մարդկանց առևտրինն և ժամանակակից սրրկությանը Վիետնամում։ Այդ համերգին խումբը ներակայացնում էր նոր տեսահոլովակ «This Song Saved My Life» երգի համար[8]։ Տեսահոլովակի ռեժիսորն էր Էշ Բոլանդը։ Հնգյակը նաև նկարահանվեց MTV EXIT-ի կողմից արտադրվող հատուկ վավերագրական ֆիլմում։ 2012 թվականին տպագրվում է «Simple Plan: The Official Story» գիրքը, որից ստացած ամբողջ հասույթը փոխանցվում է Simple Plan Foundation-ին բարեգործության համար։ Այդ նույն թվականին խումբը ստանում է «Allan Waters Humanitarian Award» մրցանակը կազմակերպության բարեգործական գործունեության համար։

Simple plan-ը և Սկուբի-Դուն[խմբագրել | խմբագրել կոդը]

Խումբը սերտորեն կապված է Սկուբի Դու սերիալ-մուլտֆիլմի հետ։ Մասնավորապես 2002 թվականին խումբը ձայնագրել է «What's New, Scooby-Doo?» ներածական ստեղծագործությունը «Ի՞նչ նորություն կա, Սկուբի Դու» սերիալլի համար։ Բացի այդ խումբը մանսկացել է նաև «Simple Plan և Անտեսանելի խելագարը» (Simple Plan and the Invisible Madman), սերիայում, որտեղ հնչել են խմբի You Don't Mean Anything և The Worst Day Ever երգերը[9]։ Եվս մեկ երգ I'd Do Anything հնչել է «Կանաչ, ժլատ առեղծվածային արղիը» սերիայում։ Նոր մուլտսերիալի թողարկման համար ստեղծվեց 3 րոպեանոց պրոմովիդեո Simple Plan֊շ-ի հետ, որում նրանք նվագում էին What's New, Scooby-Doo? երգը[10]։

2002 թվականին No Pads, No Helmets... Just Balls ալբոմի Grow Up երգը դարձավ «Սկուբի Դու» լիամետրաժ ֆիլմի սաունդթրեքը։ 2 տարի անց «Սկուբի դու և հրեշը Մեքսիակում» ֆիլմի սաունդթրեքի համար խումբը ձայնագրեց Don’t Wanna Think About You երգը։ Ֆիլմի համար նկարահանվեց տեսահոլովակ, ըստ որի սյուժեի խմբի բոլոր անդամները փորձում էին հասնել «գաղտնիքների մեքենային» որպեսզի կարողանան գնալ «Սկուբի դու և հրեշք Մեքսիակում» ֆիլմի պրեմիերային։ Տեսահոլովակում նկահարնվել էին ֆիլմի դերասանները իրենց կերպարների տեսքով [11]:

Խմբի անդամները[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Origin of the name» (անգլերեն). SimplePlan.cz. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 4-ին.
  2. «We The Kings to Support Simple Plan Only in March» (անգլերեն). SimplePlan.cz. 2011 թ․ նոյեմբերի 14. Վերցված է 2015 թ․ մարտի 27-ին.
  3. 3,0 3,1 «FIFA Women's World Cup Trophy Tour stops in Toronto» (անգլերեն). Կաղապար:Не переведено 3. 2015 թ․ ապրիլի 29. Վերցված է 2015 թ․ հուլիսի 27-ին.
  4. «Welcome Aboard Jet Lag Airlines!» (անգլերեն). SimplePlan.com. 2011 թ․ ապրիլի 26. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 24-ին. Վերցված է 2015 թ․ մարտի 27-ին.
  5. Joe DeAndrea (2015 թ․ հունիսի 7). «Simple Plan — 07/06/15» (անգլերեն). AbsolutePunk.net. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 8-ին.
  6. «About the Foudnation» (անգլերեն). SimplePlanFoundation.org. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ ապրիլի 7-ին. Վերցված է 2015 թ․ ապրիլի 17-ին.
  7. «Special Report: Help Japan — Simple Plan» (jp). TopMusic.jp. Վերցված է 2015 թ․ ապրիլի 11-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  8. «Simple Plan and MTV Exit Release Unique Music Video to Raise Awareness of Human Trafficking» (անգլերեն). Կաղապար:Не переведено 3. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հունիսի 6-ին. Վերցված է 2015 թ․ ապրիլի 11-ին.
  9. «Simple Plan and the Invisible Madman» (անգլերեն). IMDb. Վերցված է 2015 թ․ մարտի 8-ին.
  10. «What's New, Scooby-Doo?» (անգլերեն). IMDb. Վերցված է 2015 թ․ մարտի 8-ին.
  11. «Simple Plan — Don't Wanna Think About You» (անգլերեն). MTV. 2012 թ․ նոյեմբերի 20. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 11-ին.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Simple Plan» հոդվածին։