Սկուբի դուն և հրեշը Մեքսիկայում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Picto infobox cinema.png
Սկուբի դուն և հրեշը Մեքսիկայում
անգլ.՝ Scooby-Doo! & The Monster of Mexico
Scooby-Doo! and the Monster of Mexico.jpg
Տեսակ կինոնկար
Ժանր սարսափ ժանրի կատակերգություն
Գործողության վայր Մեքսիկա
Ռեժիսոր Սկոթ Ջերալդս
Սցենարիստ Դուգլաս Վուդ
Պրոդյուսեր Մարգարետ Դին
Երաժշտություն Ռիչ Դիկերսոն
Երկիր Flag of the United States.svg Ամերիկայի Միացյալ Նահանգներ
Լեզու անգլերեն
Ընկերություն Warner Home Video
Դիստրիբյուտոր Warner Home Video
Տևողություն 75 րոպե
Պրիկվել Scooby-Doo! and the Legend of the Vampire
Սիկվել Scooby-Doo! and the Loch Ness Monster
Թվական 2003

Սկուբի դուն և հրեշը Մեքսիկայում (անգլ.՝ Scooby-Doo! & The Monster of Mexico), լիամետրաժ անիմացիոն մուլտֆիլմ, որի պրեմիերան տեղի է ունեցել 2003 թվականի սեպտեմբերի 30-ին:

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆրեդը և իր ընկերները՝ Դաֆնան, Վելման, Շեգին և Սկուբի դուն ստանում են հրավեր, դեպի Մեքսիկայի Վերակրուս քաղաք։ Խումբը Մեքսիկա ուղևորվում է մեքենայով, որպեսզի ճանապարհին տեսնեն Մեքսիկան։ Պարզվում է, Վերակրուս քաղաքում ապրում է մի հրեշ՝ Չուպակաբրա անունով, որը հասարակ մարդկանց գողանում է կամ դարձնում է մուտանտ։ Սկուբի դուն և իրենց խումբը ամեն կերպ փորձում են գտնել Չուպակաբրայի գաղտնիքը, սակայն մինչ այդ ուղևորվում են Մեխիկո քաղաքի թանգարան: Այնտեղ նրանք ծանոթանում են Ացտեկների մշակույթին և հանկարծակի հայտնվում է մի հոգի, որի անունն է «Հայր»: Նա վախեցնում բոլորին և հետո անհետանում։ Կարճ ժամանակ անց հայտնվում է նաև Չուպակաբրան։ Ընկերները հետևում են նրանց և բացահայտում այդ գաղտնիքը՝ հրեշի հագուստի տակ գտնվում էր Մեխիկո քաղաքի թանգարանի ղեկավարը։

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]