Քեյսի Քեյսեմ
![]() | |
Ծնվել է | ապրիլի 27, 1932[1][2] |
Ծննդավայր | Դետրոյթ, Միչիգան, ԱՄՆ |
Մահացել է | հունիսի 15, 2014[1][2] (82 տարեկան) |
Մահվան վայր | Gig Harbor, Փիրս շրջան (Վաշինգտոն), Վաշինգտոն, ԱՄՆ[3] |
Կրթություն | Ուտյնի պետական համալսարան, Northwestern High School? և Wayne State University College of Fine, Performing, and Communication Arts? |
Քաղաքացիություն | ![]() |
Մասնագիտություն | հնչյունավորող, կինոպրոդյուսեր, լրագրող, ռադիոհաղորդավար, երաժիշտ, դիջեյ, հեռուստատեսային դերասան և կինոդերասան |
Ամուսին(ներ) | Ջին Քեյսեմ |
Երեխա(ներ) | Kerri Kasem? և Mike Kasem?[5] |
Պարգևներ և մրցանակներ | |
Քեյսի Քեյսեմ (անգլ.՝ Kemal Amin "Casey" Kasem, ապրիլի 27, 1932[1][2], Դետրոյթ, Միչիգան, ԱՄՆ - հունիսի 15, 2014[1][2], Gig Harbor, Փիրս շրջան (Վաշինգտոն), Վաշինգտոն, ԱՄՆ[3]), ամերիկացի ռադիոհաղորդավար և դերասան։ 1970-2009 թվականներին վարել է American Top 40, American Top 20 և American Top 10 երաժշտական ռադիո հիթ-շքերթները, որոնք դարձել են ռադիո հիթ-շքերթների չափանիշներ, իսկ նա՝ «Հիթ-շքերթների արքա» («King of the Countdowns»)[6]։ Հայտնի Հոլիվուդյան փառքի ծառուղում արժանացել է անձնական աստղի (1981) և ընդգրկվել ռադիոյի փառքի ազգային սրահում (1985)[7][8]։ 1997 թվականին Billboard ամսագիրը նրան պարգևատրել է իր առաջին «Lifetime Achievement Award» մրցանակով, իսկ 2003 թվականին Radio Music Awards արարողության ժամանակ դարձել է առաջին դափնեկիրը «Radio Icon» կատեգորիայում[9][10][11][12]։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծնվել է 1932 թվականի ապրիլի 27-ին ԱՄՆ-ի Միչիգան նահանգի Դետրոյթ քաղաքում, անունը ի ծնե Քեմալ Ամին Քասեմ է։ Նրա ծնողները ծագումով եղել են ներգաղթյալներ, լիբանանցի ընկերներ[13]։ Սովորել է Դետրոյթի Northwestern High School-ում և Ուեյնի համալսարանում (Դետրոյթ)[14]։
Կորեայում զինվորական ծառայության ժամանակ Քեյսին աշխատել է ռազմական ռադիոյում (Armed Forces Radio Service)։ 1954 թվականին աշխատանքից ազատվելուց հետո որպես սկավառակի ժոկեյ աշխատել է Դետրոյթում, Քլիվլենդում, Բուֆֆալոյում, Սան Ֆրանցիսկոյում և Լոս Անջելեսում[6]։
Ամուսնացած է եղել։ Ունեցել է երկու կին՝ Լինդա Մայերսը (Linda Myers, առաջին կինը 1972—1979 թվականներին, երեք երեխա) և Ջին Քեյսեմը (երկրորդ կին 1980—2014 թվականներին, մեկ երեխա)։ Երեխաներ առաջին ամուսնությունից՝ որդի Մայքը (Mike), դուստրեր Ջուլիան (Julie) և Քերի Քեյսեմը (Kerri Kasem)[15][16]։ Քեյսեմը եղել է վեգան[17][18]։
Աշխատել է ТВ և ABC հեռուստաընկերություններում ու Westwood One և AMFM Radio Networks ռադիոընկերություններում։ 1970-1988 և 1998-2009 թվականներին Քեյսին վարել է ամերիկյան American Top 40 (AT40), American Top 20 և American Top 10 հիթ-շքերթ ռադիոհաղորդումները։ Պայմանագրերի միջև ընկած ժամանակահատվածում (1989 թվականի հունվարից մինչև 1998 թվականի մարտ) եղել է Casey’s Top 40, Casey’s Hot 20 և Casey’s Countdown շոու ծրագրերի ռադիոհաղորդավար՝ մրցակցող ամենամեծ Westwood One Radio Networks ռադիոինդիկատի մոտ։ Նրա հաղորդումը հոմանիշ է դարձել ռադիոհաղորդաշարի ձևաչափի ստանդարտի հետ, և ինքը՝ Քեյսին, համարվել է անվիճելի «Հիթ-շքերթների արքա» («King of the Countdowns»)[6][19][20]։
1964-2013 թվականներին Քեյսեմը մասնակցել է շուրջ հարյուր ֆիլմերի և հեռուստասերիալների, բայց հիմնականում հայտնի է իր «Սկուբի-Դու» անիմացիոն շարքի «Շեգի Ռոջերս» մուլտսերիալի «ձայնային» կերպարով։ Բացի այդ, հաճախ խաղացել է ինքն իր դերում։ 1985 թվականին Քեյսեմը ընդգրկվել է ռադիոյի փառքի ազգային սրահում (National Association of Broadcasters Hall of Fame)[7][8][21][22]։
Կյանքի վերջին տարիներին տառապել է Պարկինսոնի հիվանդությամբ։ Մահացել է ԱՄՆ-ի Վաշինգտոն նահանգի Gig Harbor հիվանդանոցում՝ շրջապատված ընտանիքի անդամներով և ընկերներով[23][24][25]։
Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Տարի | Անվանում | Դեր | Ծանոթագրություն |
---|---|---|---|
1968-1969 | Բեթմենի / Սուպերմենի ժամ | Ռոբին / Դիկ Գրեյսոն | հնչյունային |
1969 | Վայրի անիվներ | ||
1969-1971 | Երկնաքերներ | Սթիվ Ուիլսոն
Ջո Քոնուեյ |
հնչյունային |
1969-1971 | Տաք անիվներ | Թենկ Մալլորի
Դեքսթեր Քարտեր |
հնչյունային |
1969-1971 | Սկուբի-Դու, դու որտե՞ղ ես | Շեգգի | հնչյունային |
1971 | Եվ ահա Պիտեր Կոտոնտեյլ | Պիտեր Կոտտոնտեյլ | Հատուկ հեռուստատեսություն |
1972 | Սպասեք մինչ ձեր հայրը տուն գա | Ջորջ | հնչյունային |
1972-1973 | Նոր ֆիլմեր Սկուբի-Դուի մասին | Շեգգի
Ալեքսանդր Կաբոտ III |
հնչյունային |
1973-1986 | Սուպեր ընկերներ տարբեր կոչումներով | Ռոբին / Դիկ Գրեյսոն | հնչյունային |
1974 | Արտակարգ իրավիճակ + 4 | Լրացուցիչ ձայներ | հնչյունային |
1977 | Ոստիկանական պատմություն | Սոբհե | դեր «Trial Board» էպիզոդում |
1977 | Անջատիչ | Թոնի Բրոք | դեր «Fade Out» էպիզոդում |
1978 | Չարլիի հրեշտակները | Թոմ Ռոջերս | դեր «Winning Is for Losers» էպիզոդում |
1985 | Սկուբի Դուի 13 ուրվականները | Շեգգի | հնչյունային |
1991 | Փոքրիկ մուլտֆիլմերի արկածները | Ֆլաքեյ Ֆլաքեմս | հնչյունային |
1993 | 2 հիմար շներ | Բիլ Բարկեր | հնչյունային |
1997 | Ջոնի Բրավո | Շեգի | հնչյունային |
2002-2006 | Ի՞նչ նորություն կա, Սկուբի-Դու | Շեգի Ռոջերս | |
2010-2011 2013 |
Սկուբի Դու. խորհրդավոր կազմակերպություն | Քոլթոն Ռոջերս | հնչյունային |
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 http://www.nndb.com/people/630/000023561/
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Discogs — 2000.
- ↑ 3,0 3,1 3,2 http://www.sfgate.com/nation/article/Casey-Kasem-He-kept-reaching-for-the-stars-5553898.php
- ↑ http://www.nytimes.com/video/arts/music/100000002939816/casey-kasem-an-american-voice.html
- ↑ https://www.todayonline.com/entertainment/music/mike-kasem-my-dad-still-not-buried — 2014.
- ↑ 6,0 6,1 6,2 Casey Kasem. Archived 2018-01-31 at the Wayback Machine. National Radio Hall Of Fame. radiohof.org
- ↑ 7,0 7,1 «Умер знаменитый радиоведущий Кейси Кейсем» (ռուսերեն)։ jourdom.ru։ Արխիվացված է օրիգինալից 2014-06-20-ին։ Վերցված է 2014-06-15
- ↑ 8,0 8,1 «Casey Kasem, legendary DJ, dead at 82» (անգլերեն)։ chicagotribune.com։ Վերցված է 2014-06-15
- ↑ American Top 40 Honors Casy Kasem with On-Air and Online Tribute. Archived 2014-06-25 at the Wayback Machine. premiereradio.com LOS ANGELES, June 15, 2014
- ↑ How Casey Kasem Gave Billboard A Voice. billboard.com June 15, 2014
- ↑ Mike Barnes. Casey Kasem, Iconic Radio Host, Dies at 82. billboard.com June 15, 2014
- ↑ Grein Paul (7/1/2020)։ «On With the Countdown: Happy 50th Birthday to the ‘American Top 40’ Program»։ billboard.com։ Billboard։ Վերցված է 6 июля 2020
- ↑ «Casey Kasem: Our Arab American Star» (archived September 26, 2005)։ Washington Watch (The Arab American Institute)։ April 18, 1996։ Արխիվացված է օրիգինալից September 26, 2005-ին
- ↑ «Person of the Week: Casey Kasem»։ ABC News։ January 2, 2004։ Արխիվացված օրիգինալից October 12, 2004-ին։ Վերցված է January 1, 2012
- ↑ Fitzpatrick Laura (July 7, 2009)։ «Radio Host Casey Kasem»։ Time։ Վերցված է October 1, 2013։ «Married singer-actress Linda Myers in 1972. The couple had three children before divorcing in 1979.»
- ↑ «Casey Kasem Family Feud: Cops Called»։ TMZ.com։ October 1, 2013։ Վերցված է October 2, 2013
- ↑ Casey Kasem`s Flip Side — Chicago Tribune
- ↑ Casey Kasem Dead at 82 — ABC News
- ↑ «In Brief»։ Friday Morning Quarterback Album Report։ June 5, 2009։ Արխիվացված է օրիգինալից October 22, 2013-ին։ Վերցված է June 5, 2009
- ↑ Durkee, Rob. American Top 40: The Countdown of the Century. ISBN 0-02-864895-1. New York City: Schirmer Books, 1999. Accessed December 10, 2007.
- ↑ «NAB Broadcasting Hall of Fame»։ National Association of Broadcasters։ Վերցված է October 2, 2013
- ↑ Кейси Кейсем. kinopoisk.ru
- ↑ Vitello Paul (June 15, 2014)։ «Casey Kasem, Wholesome Voice of Pop Radio, Dies at 82»։ NYTimes.com։ The New York Times։ Վերցված է June 15, 2014
- ↑ cnn.com
- ↑ huffingtonpost.com
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Durkee, Rob. American Top 40: The Countdown of the Century, Schriner Books, New York, 1999. ISBN 0-02-864895-1
- Battistini, Pete. «American Top 40 with Casey Kasem (The 1970s)», Authorhouse.com, January 31, 2005. ISBN 1-4184-1070-5
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- American Top 40 Honors Casy Kasem with On-Air and Online Tribute. premiereradio.com LOS ANGELES, June 15, 2014
- voicechasers.com Archived 2007-09-30 at the Wayback Machine.
- Casey Kasem Remembered (1932—2014). PHOTO GALLERIES billboard.com June 15, 2014
- Denise Warner. Casey Kasem: 4 Video Moments to Remember. billboard.com June 15, 2014
|
- Ապրիլի 27 ծնունդներ
- 1932 ծնունդներ
- Դետրոյթ քաղաքում ծնվածներ
- Հունիսի 15 մահեր
- 2014 մահեր
- ԱՄՆ-ում մահացածներ
- Անձինք այբբենական կարգով
- Դերասաններ այբբենական կարգով
- Ամերիկացի դերասաններ
- Ամերիկացի հեռուստատեսային դերասաններ
- 20-րդ դարի դերասաններ
- 21-րդ դարի դերասաններ
- Հոլիվուդյան փառքի ծառուղի
- Հնչյունավորողներ
- Ամերիկացի կինոպրոդյուսերներ
- Ամերիկացի լրագրողներ
- Ամերիկացի երաժիշտներ
- Ամերիկացի դիջեյներ
- Ամերիկացի կինոդերասաններ