Սկուբի Դուի 13 ուրվականները

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox cinema.png
Սկուբի Դուի 13 ուրվականները
անգլ.՝ The 13 Ghosts of Scooby-Doo
Scooby do 13 ghosts poster.jpg
Տեսականիմացիոն սերիալ
Ժանրսարսափ ֆիլմ
ՌեժիսորArthur Bowen Davies?
ՀնչյունավորումՎինսենտ Փրայզ
ԵրկիրFlag of the United States.svg ԱՄՆ
Լեզուանգլերեն
ԸնկերությունHanna-Barbera
ԴիստրիբյուտորWarner Bros. Television
Տևողություն20
Թվական1985 և 1969

Սկուբի Դուի 13 ուրվականները (անգլ.՝ The 13 Ghosts of Scooby-Doo), Հաննա-Բարբերա ստուդիայի կողմից ստեղծված 7-րդ մուլտֆիլմը Սկուբի Դուի արկածների մասին։ Պրեմիերան տեղի է ունեցել 1985 թվականի սեպտեմբերի 7-ին, Ամերիկական ABC հեռուստաալիքով։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայտնի խուզարկուներ Սկուբի Դուն և Շեգգին իրենց խմբի հետ՝ բացառությամբ Ֆրեդի և Վելմայի, գնում են հանգստանալու Գլազուլուպայում, բայց պատահականորեն «միստիկական» հանգամանքներում հայտնվում են Հիմալայներում։ Տեղի բնակիչները անհյուրընկալ կերպով են դիմավրրեցին նրանց, քանի որ այդ քաղաքը «անիծված» էր մութ ուժերի կողմից, և քաղաքի բնակիչները որոշում են նրանց վտարել, նրանց հետ վտարում են նաև վաճառական Ֆլիմֆլամին։ Սկուբին և Շեգգին տեսնում են, որ իրենց ինքնաթիռը կորել է։ Ֆլիմֆլամը նրանց ծանոթացնում է իր ընկեր հրաշագործի և մեդիումի՝ Վինսենտ վան Գոուբլինի հետ, որը պատմում է նրանց անեծքի մասին։ Քաղաքի բնակիչները իմանում են, որ մեդիումը պատմել է նրանց այդ գախնիքը և որոշում է մեր հերոսներին թողնել քաղաքում ընդմիշտ։ Շեգգիի, Սկուբի, Սկրեպլիի և Ֆլիմֆլամի վրա հարձակվում են աբորոգեններ Դաֆնոի գլխավորությամբ, ում վրա ազդում էր փոխակերպման անեծքը։ Բայց Ֆլիմֆլամը օգնեց ամբողջ քաղաքին ազատվել անեծքից։ Շեգգին և Սկուբին գտնում են սունդուկ չարի անեծքով, նրանց օգնում էին երկու անհաջողակ ուրվականները՝ Բուկան և Չուդիկը, նրան բացում են սունդուկը և բաց թողնում չարի 13 հրեշներին, ովքեր ուզում էին կործանել աշխարհը։ Եվ ամբողջ խմբով Ֆլիմֆլամի և Վինսենտ վան Գոուբլինի հետ՝ հաղթահարելով բազմաթիվ դժվարություններ, պայքարում են հրեշների և հոգիների դեմ, բայց վերջում հրեշների սունդուկը լցվում է հոգիներով։ Եվ այս անգամ հավերժ։

Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]

Կերպար Հնչունավորել է
Սկուբի Դու, Սկրեպպի Դու Դոն Մեսսիկ
Շեգգի Կեյսի Կասմ
Դաֆնա Բլեյկ Հազեռ Նորտ
Վինսենտ վան Գոբլին Վինսենտ Փրայզ
Ֆլիմ Ֆլամ Սյուզան Բլու
Բովժել Արտ Ջոնսոն
Վերնդ Հովարդ Մորրի
Սկրեպպի Դու

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]