Գլորիա Էստեֆան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գլորիա Էստեֆան
Gloria Estefan 2009.jpg
Հիմնական տվյալներ
Բնօրինակ անուն Gloria Estefan
Ի ծնե անուն Գլորիա Մարիա Միլագրոսա Ֆահարդո Գարսիա
Ծնվել է սեպտեմբերի 1, 1957
Հավանա, Կուբա
Երկիր ԱՄՆ-ի դրոշը ԱՄՆ
Ժանրեր լատինոամերիկյան փոփ երաժշտություն, դենս փոփ, փոփ, պարային երաժշտություն
Մասնագիտություն հեղինակ-կատարող, դերասանուհի, գրող
Երգչաձայն սոպրանո
Գործիքներ կիթառ և հարվածային գործիք
Լեյբլ Epic
Շրջանավարտ Մայամիի համալսարան, Our Lady of Lourdes Academy և St. Michael the Archangel Catholic Church
Ամուսին Emilio Estefan
Կայք gloriaestefan.com

Գլորիա Էստեֆան (Gloria Estefan, ի ծնե անունը՝ Gloria María Milagrosa Fajardo García, սեպտեմբերի 1, 1957, Հավանա, Կուբա), լատինոամերիկյան երգչուհի և երգերի հեղինակ, ով ապրում և աշխատում է ԱՄՆ-ում։ Վաճառել է մոտավորապես 100 ձայնագրություն և ստացել է հինգ Գրեմմի մրցանակ։ Էստեֆանը համարվում է լատինոամերիկյան փոփ երաժշտության թագուհին։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Էստեֆանը ծնվել է Հավանայում, 16 ամսականում հարազատները տեղափոխել են Մայամի, քանի որ Կուբայում կոմունիստական շարժումներ էին տեղի ունենում։ 1975 թվականին իր ամուսնու՝ Էմիլիո Էստեֆանի հետ Գլորիան ստեղծել է լատինոամերիկյան Miami Sound Machine խումբը, որում հանդես էլ որպես մենակատար։ Սկզբում նրանք երգերը կատարել են իսպաներենով, սակայն շուտով սկսել են անգլերենով հանդես գալ։ 1984 թվականին Էստեֆանը սոլո համերգներով հանդես է եկել ԱՄՆ-ում և Լատինական Ամերիկայի երկրներում։ 1980-ական թվականներին նա հայտնվել է աղյուսակներում, իսկ նրա 3 սինգլները գլխավորել են Billboard Hot 100-ը։

Երգչուհին իր ճանաչման գագաթնակետին հասել է շրջագայության ժամանակ՝ 1990 թվականի մարտի 20-ին, երբ իր ավտոբուսին բեռնատար է բախվել։ Էստեֆանը ստացել է լուրջ ողնաշարային վնասվածք, որից ապաքինվել է մեկ տարի հետո։ 1991 թվականին վերադարձել է և գլխավորել է հիթ շքերթները «Coming Out of the Dark» սինգլով։ Դրանից հետո թողարկել է մեծագույն հիթերի ալբոմ։ 1994 թվականին հրապարակվել է ամերիկյան փոփ երաժշտության դասական տարբերակով քավերներ, որոնց գլխավորել է Hold Me Thrill Me Kiss Me սինգլը։ Երկու տարի անց Էստեֆանը հրավիրվել է հանդես գալու Ատլանտայի Օլիմպիական խաղերի փակման արարողությանը։

2011 թվականի սեպտեմբերին երգչուհին թողարկել է նոր ալբոմ՝ «Միս փոքրիկ Հավանա» (անգլ.՝ Miss Little Havana)[1]:

Սկավառակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ստուդիական ալբոմներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Թողարկման տարեթիվ Անվանում
1977
Live Again/Renacer
1978
Miami Sound Machine
1979
Imported
1980
Miami Sound Machine
1981
Otra Vez
1982
Rio
1984
A Toda Maquina
1984
Eyes of Innocence
1985
Primitive Love
1987
Let It Loose / Anything for You
1989
Cuts Both Ways
1991
Into the Light
1993
Mi Tierra
1993
Christmas Through Your Eyes
1994
Hold Me, Thrill Me, Kiss Me
1995
Abriendo Puertas
1996
Destiny
1998
gloria!
2000
Alma Caribeña
2003
Unwrapped
2007
90 Millas
2011
Miss Little Havana
2013
The Standards

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]