Դավիդ Բիսբալ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Դավիդ Բիսբալ
DavidBisbal.jpg
Դավիդ Բիսբալ, օգոստոս, 2006
Հիմնական տվյալներ
Ծնվել է հունիսի 5, 1979({{padleft:1979|4|0}}-{{padleft:6|2|0}}-{{padleft:5|2|0}})[1] (38 տարեկան)
Ալմերիա, Անդալուզիա, Իսպանիա
Երկիր Flag of Spain.svg Իսպանիա
Ժանրեր փոփ երաժշտություն
Մասնագիտություն հեղինակ-կատարող, երգիչ, հեղինակ-կոմպոզիտոր և դերասան
Գործիքներ վոկալ
Գործունեություն 2001–այժմ
Լեյբլ Signature Records, Wrasse Records (Միացյալ Թագավորություն)
Կայք davidbisbal.com
Nuvola apps kaboodle.svg Արտաքին տեսաֆայլեր
Nuvola apps kaboodle.svg Դավիդ Բիսբալ «No Amanece»

Դավիդ Բիսբալ Ֆեռե (իսպ.՝ David Bisbal Ferre) (հունիսի 5, 1979, Ալմերիա, Իսպանիա), իսպանացի փոփ երգիչ, Լատինական Գրեմմիի մրցանակակիր, երգերի հեղինակ, դերասան։ Հայտնի է դարձել 2001 թվականին, երբ մասնակցել է Իսպանիայի հանրային հեռուստատեսությամբ հեռարձակվող Operacion Triunfo ինտերակտիվ հեռուստատեսային շոուի առաջին եթերաշրջանին՝ զբաղեցնելով երկրորդ տեղը։

Թողարկել է 5 ստուդիական ալբոմ, որոնք բոլորն էլ գլխավորել են իսպանական ալբոմային հիթ շքերթները։ Սոլո կարիերան սկսելուց հետո (2002) վաճառել է ավելի քան 5 միլիոն ալբոմ, որոնցից 60-ը դարձել են պլատինե և ոսկե։

Ունեցել է 5 միջազգային հյուրախաղ և տվել 600 համերգ ամբողջ աշխարհում։ Ստացել է ավելի քան 60 մրցանակ, որոնցից ամենանշանակալիներն են՝ Լատինական Գրեմմին՝ «Լավագույն նոր արտիստ» (2003) և «լավագույն ավանդական փոփ վոկալ ալբոմ» անվանակարգերում՝ «Una noche en el Teatro Real» ալբոմի համար (2012), Լատինական Բիլբորդ մրցանակներ՝ ալբոմների համար, 2 ONDAS մրցանակ՝ լավագույն ալբոմի («Corazón latino», 2002) և լավագույն իսպանական երգչի համար (2006), WMA մրցանակ՝ որպես աշխարհի լավագույն լատինաամերիկյան երգիչ և 2 IFPI պլատին մրցանակներ։ Հանդես է եկել այնպիսի համաշխարհային փոփ երգիչների հետ, ինչպիսիք են Ռիհաննան և Մայլի Սայրուսը: 2011 թվականին մեկնարկել է իր սեփական նախագիծը՝ առաջին ակուստիկ շրջագայությունը։ Այս ռեկորդակիր շրջագայության շրջանակներում կազմակերպվել է 125 համերգ Իսպանիայում, Լատինական Ամերիկայում, ԱՄՆ-ում, Կանադայում, եվրոպական մի շարք մայրաքաղաքներում՝ ներառյալ Փարիզը և Լոնդոնը:[2]

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Դավիդ Բիսբալը ծնվել է 1979 թվականի հունիսի 5-ին Իսպանիայի Ալմերիա քաղաքում (Անդալուսիա)՝ Խոսե Բիսբալի, ով պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ էր ու ֆլամենկո երաժշտական եռյակի անդամներից մեկը և Մարիա Ֆեռեի ընտանիքում։ Երեք երեխաներից ամենակրտսերն է․ եղբայրը՝ Խոսե Մարիա և քույրը՝ Մարիա դել Մար։ Մանուկ հասակից սիրում էր հանդես գալ հանրության առջև։

15 տարեկանում կիսատ թողեց ուսումը Ալմերիայի IES Al-Andalus ինստիտուտում, որից հետո հայրը նրան աշխատանքի տեղավորեց Ռեյնջերում՝ քաղաքային ծաղկարանում, որը նրա առաջին աշխատանքն է։ Տարիներ անց հանդիպեց Orchestra Expressions բենդի պրոդյուսերի հետ, ով բացահայտեց Դավիդի՝ երգելու ունակությունները և նրան աշխատանք առաջարկեց՝ որպես բենդի մենակատար։

Դավիդն սկսեց աշխատել Orchestra Expressions բենդում, որն այդ ժամանակ հայտնի խումբ էր Ալմերիայում։ Աստիճանաբար սկսեց զարգանալ որպես երգիչ և բացահայտեց երգելու հանդեպ իր կիրքը։ Բենդում հանդես գալու ժամանակ մասնակցել է Իսպանիայի Բարսելոնա քաղաքում կայացած Pop Idol-ի լսումներին։ 2001 թվականին նա Idol-ի՝ առաջին իսպանական թողարկման այն 16 մասնակիցներից էր, որոնցից պետք է ընտրվեր այն երգիչը, ով պետք է ներկայացներ Իսպանիան եկող տարվա Եվրատեսիլ երգի մրցույթում։ Նա գրավեց երկրորդ տեղը՝ Ռոսա Լոպեսից հետո։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

2001-2002․ «Operación triunfo» մրցույթ[խմբագրել | խմբագրել կոդը]

Դավիդ Բիսբալ

2001 թվականին Բիսբալը Բարսելոնայում մասնակցեց առաջին անգամ թողարկվող «Operación Triunfo»-ի լսումներին, որն Աստղերի ֆաբրիկայի իսպանական տարբերակն էր։ Դավիդն անցավ լսումների փուլը և համալրեց 16 մասնակիցների շարքը։ Հետագայում անցավ եզրափակիչ՝ գրավելով երկրորդ տեղը՝ Ռոսա Լոպեսից հետո։ Առաջին երեք տեղը գրաված մասնակիցներն անցան մրցույթի երկրորդ փուլ, որտեղ հաղթողը պետք է Իսպանիան ներկայացներ Եվրատեսիլ երգի մրցույթում: «Corazón Latino» (հայերեն՝ «Իսպանական սիրտ») երգով նա կրկին երկրորդ տեղը զբաղեցրեց այս փուլում՝ Ռոսա Լոպեսից հետո։ Լոպեսն ուղևորվեց Տալլին՝ մասնակցելու Եվրատեսիլին, իսկ Բիսբալը Դավիդ Բուստամանտեի, Չենոայի, Խիսելայի և Խենոյի հետ միասին հանդես եկավ որպես բեք վոկալիստ։[3]

2002-2003. դեբյուտային ալբոմ և միջազգային ճանաչում[խմբագրել | խմբագրել կոդը]

«Operación Triunfo» մրցույթից հետո Դավիդը պայմանագիր կնքեց Vale Music ընկերության հետ, ով վերջինիս առաջարկեց ձայնագրել իր առաջին ալբոմը որպես մենակատար։ «Corazón latino» անվամբ ալբոմի վաճառքն սկսվեց 2002 թվականի օգոստոսի 20-ին։ Ձայնագրվել է Մայամիում Կիկե Սանտանդերի պրոդյուսերությամբ։ Ալբոմն առաջին տեղը գրավեց հենց առաջին շաբաթում՝ վաճառվելով ռեկորդային թվով՝ ավելի քան 600 000 օրինակ։ Այն 7 շաբաթ շարունակ առաջին հորիզոնականն էր գրավում Իսպանիայի երաժշտական հիթ շքերթներում։

Իսպանիայում վաճառելով ավելի քան 900 000 ալբոմ՝ Բիսբալը մեկնում է այլ իսպանախոս երկրներ՝ իր դեբյուտային ալբոմը գովազդելու համար։ 2003 թվականի սեպտեմբերին Դավիդ Բիսբալը ստանում է իր առաջին Լատինական Գրեմմին՝ «Լավագույն նոր արտիստ» անվանակարգում։

Հոկտեմբերի 31-ին սկսվեց նրա առաջին լատինաամերիկյան շրջագայությունն Արգենտինայից, որի շրջանակներում 12 երկրներում տվեց 17 համերգ։ Նոյեմբերին Մեքսիկայում թողարկվեց «Corazón latino»-ի նոր հատուկ օրինակ։

Մինչև հիմա վաճառվել է 1 700 000 ալբոմ ամբողջ աշխարհում, որից 1 300 000 օրինակը վաճառվել է Իսպանիայում՝ դառնալով նրա առաջին պլատինե ալբոմը։[4]

2002 թվականին ձայնագրում է փոքր գովազդային ալբոմ՝ «Մեծ բալլադներ» (Grandes baladas) անվամբ, որոնց մեջ ներառվեցին 4 դասական բալլադների քավերներ՝ «El día que me quieras», «Contigo en la distancia» և «Nothing's gonna change my love for you» երգի իսպաներեն տարբերակը։ Քանի որ ալբոմը գովազդային նպատակով էր ձայնագրվել, այն վաճառքի չհանվեց։

Երգիչը «Corazón latino» ալբոմի համար ստացավ նաև Premio Ondas մրցանակ, իսկ 2003 թվականի հունվարին Մադրիդի Արգանսուելայի Կրիստալ պալատում՝ Amigo մրցանակ։

2004-2005․ Բուլերիա[խմբագրել | խմբագրել կոդը]

2004 թվականի հունվարի 12-ին թողարկվեց «Բուլերիա» երգը, որը երգչի երկրորդ ալբոմի առաջին սինգլն էր։ Երգը Իսպանիայի և Լատինական Ամերիկայի տարբեր հիթ շքերթներում առաջին հորիզոնականը զբաղեցրեց։ Նույն տարի փետրվարի 12-ին թողարկվեց երկրորդ ալբոմը, որը նույն անվանումն էր կրում, ինչ առաջին սինգլը։ Ալբոմը ձայնագրվել է Մայամի և Լոնդոն կատարած շրջագայությունների ընթացքում՝ Կիկե Սանտանդերի պրոդյուսերությամբ։[5]

Ալբոմը դարձավ Իսպանիայում ամենաշատ վաճառվող ալբոմներից մեկը՝ մի շաբաթում վաճառվելով ավելի քան 300 000 օրինակ, ինչպես նաև 2 շաբաթում ոսկե դարձավ Կոլումբիայում և Վենեսուելայում:

2004 թվականի նոյեմբերին Դավիդն առաջին անգամ մեկնեց Գերմանիա՝ երգչուհի Ջոանա Զիմերի հետ իր «Let’s make history» անվամբ զուգերգը գովազդելու համար։ Զուգերգի տեսահոլովակի եթեր գնալուց մի քանի օր անց Դավիդը ելույթ ունեցավ «Հարգանքի տուրք Ռոսիո Խուրադոյին» խորագրով համերգին, որտեղ հանդես եկավ մեծն երգչուհու հետ։

Ալբոմն ամբողջ աշխարհում վաճառվել է ավելի քան 1 300 000 օրինակով, որից 1 000 000-ը՝ Իսպանիայում՝ դառնալով երգչի երկրորդ ադամանդե ալբոմը։ Ալեխանդրո Սանսի հետ այն միակ երգիչներն են, ովքեր Իսպանիայում ունեն մեկից ավել ադամանդե ալբոմ։

2006-2008. «Premonición» և շրջագայությունները Եվրոպա ու Ճապոնիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Դավիդ Բիսբալը «Amigo» մրցանակաբաշխությանը, 2007 թ

Նրա հաջորդ ստուդիական ալբոմի՝ «Premonición»-ի առաջին սինգլը, որը կոչվում է «Quién me iba a decir» (հայերեն՝ «Ո՞վ ինձ կասի»), թողարկվեց 2006 թվականի օգոստոսին։ Իսպանիայի և Լատինական Ամերիկայի հիթ շքերթներում գրավեց առաջին հորիզոնականները։ Իսկ 2006 թվականի հոկտեմբերի 3-ին թողարկվեց թվով երրորդ՝ «Premonición» անվամբ ալբոմը։[6] Վաճառվեց ռեկորդային թվով ալբոմ՝ 5 անգամ դառնալով պլատինե։ Ամբողջ աշխարհում վաճառքի թիվն անցավ 900 000 օրինակը։

Հոկտեմբերի 24-ին բացառիկ համերգով հանդես եկավ Ստրասբուրգում՝ Եվրոխորհրդարանում՝ 25 երկրի ներկայացուցիչների առջև կատարելով իր ալբոմի երգերը։

Ալբոմն իսպանական հիթ շքերթներում 1 ամիս շարունակ չիջավ առաջին հորիզոնականներից։ Երգիչը Բարսելոնայի Երաժշտական թատրոնում ստացավ Premio Ondas և «Ոսկե միկրոֆոն» (Micrófono de Oro) մրցանակները։

2007 թվականի հունվարին ալբոմի երկրորդ սինգլը՝ «Silencio»-ն (հայերեն՝ «Լռություն»), 8 շաբաթ շարունակ գլխավորեց 40 Principales հիթ շքերթը։

2008 թվականին Բիսբալը զուգերգով հանդես եկավ Ռիհաննայի հետ։ Երգը կոչվում էր «Hate That I Love You» և ընդգրկվեց Ռիհաննայի «Good girl gone bad» ալբոմի վերաթողարկման մեջ։ Նույն թվականին համատեղ հանդես եկավ Լուիս Ֆոնսիի, Ալեքս Սինտեքսի և Նոել Շախրիսի հետ «Aquí estoy yo» (հայերեն՝ «Ես այստեղ եմ») երգով։ Այս քառյակի կազմում Դավիդն ստացավ իր երկրորդ Լատինական Գրեմմին։[7]

2009-2010․ «Sin mirar atrás»[խմբագրել | խմբագրել կոդը]

Դավիդ Բիսբալի չորրորդ ստուդիական ալբոմը՝ «Sin mirar atrás»-ը, թողարկվեց 2009 թվականի հոկտեմբերի 20-ին Իսպանիայում, Լատինական Ամերիկայում և ԱՄՆ-ում։ Ալբոմի առաջին սինգլը կոչվում է «Esclavo de tus Besos» (հայերեն՝ «Քո համբույրների ստրուկը»)։ Թողարկվել է մեքսիկացի Արմանդո Ավիլայի պրոդյուսերությամբ։ Համաշխարհային պրեմիերան կայացավ օգոստոսի 24-ին,[8] իսկ հոլովակը թողարկվեց սեպտեմբերի 7-ին։ Սա իսպանացի երգչի ամենահաջողված սինգլներից մեկն էր իր կարիերայի ընթացքում՝ ունենալով ռեկորդային վաճառք Իսպանիայում, Լատինական Ամերիկայում և ԱՄՆ-ում։

2010 թվականի հունվարի 9-ին Իսպանական երաժշտության պրոդյուսերների միությունը հայտարարեց, որ «Esclavo de Tus Besos»-ը 2 անգամ պլատինե է դարձել՝ Իսպանիայում վաճառվելով ավելի քան 80 000 օրինակ, իսկ Արգենտինայում՝ ոսկե՝ 200 000-ից ավել օրինակ վաճառվելու համար։ Իսպանիայի հանրային հեռուստատեսության կողմից ընտրվեց որպես տարվա լավագույն ալբոմ։

Ալբոմի երկրորդ սինգլը կոչվում է «Mi Princesa» (հայերեն՝ «Իմ արքայադուստրը»)։ Երրորդ սինգլը՝ «24 Horas»-ը (հայերեն՝ «24 ժամ»)՝ գրված Էսպինոսա Պաս Մեքսիկոյի կողմից, ներկայացվեց 2010 թվականի Բիլբորդի մրցանակաբաշխությանը, մինչդեռ Իսպանիայում տարածվեց «Sin Mirar Atrás» սինգլը, որի անվամբ կոչվել էր նաև ալբոմը։ 2010 թվականի նոյեմբերի 14-ին նրան շնորհվեց Gold Record՝ Միացյալ Նահանգներում և Պուերտո Ռիկոյում ալբոմի բարձր վաճառքի համար։

2010 թվականին Մայլի Սայրուսի հետ ձայնագրեց զուգերգ «La última canción» ֆիլմի համար։[9][10]

2011-2013. «Herederos»[խմբագրել | խմբագրել կոդը]

Դավիդ Բիսբալը հատուկ երգ ձայնագրեց «Herederos de una venganza» հեռուստասերիալի համար։ Հեռուստասերիալն Արգենտինայում ամենաբարձր վարկանիշն ուներ։ Սերիալում խաղում էին Ռոմինա Գաետանին, Լուսիանո Կաստրոն և Ֆեդերիկո Ամադորը․ բոլոր ռոմանտիկ պահերն անցնում էին Դավիդ Բիսբալի երգի ներքո։ Երգի հեղինակներն են Դավիդ Բիսբալը, Սեբաստիան Բասան և Կարեն Օլիվերը:[11]

2011 թվականի նոյեմբերի 5-ին թողարկվեց երգչի առաջին DVD-ն, որը կոչվում էր «Una noche en el Teatro Real», որը նկարահանվել էր երաժշտական թատրոնում 4 օր առաջ։ Վաճառքի առաջին շաբաթվա ընթացքում իրականացվեց ռեկորդային թվով վաճառք․ առաջին անգամ DVD-ի վաճառքը 7 օրվա ընթացքում գերազանցեց ալբոմի վաճառքին։ Վաճառվելով ավելի քան 50 000 օրինակ՝ այն 2 անգամ դարձավ պլատինե։

Հունվարի 18-ին սինգլը 3 անգամ պլատինե դարձավ՝ վաճառվելով ավելի քան 75 000 օրինակով։ 2012 թվականին Իսպանիայում ալբոմը դարձավ պլատինե։

«Una noche en el Teatro Real» շրջագայության ժամանակ երգիչը համերգներ տվեց Իսպանիայի, Հյուսիսային Ամերիկայի, Չիլիի, Արգենտինայի, Պարագվայի, Ուրուգվայի, ինչպես նաև եվրոպական մի շարք մայրաքաղաքների ամենանշանավոր համերգասրահներում՝ ինչպիսիք են Լոնդոնի Ռոյալ Ալբերտ Հոլը, Նյու Յորքի Կարնեգի Հոլը կամ Բուենոս Այրեսի Լունա պարկը։ Ընդհանուր առմամբ կազմակերպվեց 128 համերգ։[12]

2012 թվականի նոյեմբերի 15-ին Լաս Վեգասում Դավիդ Բիսբալը ստացավ իր երրորդ Լատինական Գրեմմին՝ այս անգամ «Լավագույն ավանդական փոփ ալբոմ» անվանակարգում։[13]

2014․ «Tú y yo»[խմբագրել | խմբագրել կոդը]

«Tú y yo» ալբոմի «Diez mil maneras» («Տաս հազար ձև») սինգլը թողարկվեց 2014 թվականի հունվարի 23-ին և առաջին շաբաթից առաջին հորիզոնականը գրավեց iTunes-ում։ Մարտի 18-ին թողարկվեց «Tú y yo» ալբոմը։ Համերգային շրջագայությունն սկսվեց Արգենտինայից և շարունակվեց Իսպանիայում ու Հարավային Ամերիկայի մի շարք երկրներում։[14] Ալբոմում ընդգրկված են համագործակցություններ այնպիսի արտիստների հետ, ինչպիսիք են Ինդիա Մարտինեսը, Անտոնիո Օրոսկոն և բրազիլուհի Սենդին, կոմպոզիտորներ Վեգան, Մանուել Կառասկոն:

Ալբոմի թողարկման առաջին շաբաթվա ընթացքում այն 2 անգամ պլատինե դարձավ Իսպանիայում և ոսկե՝ Արգենտինայում, իսկ սինգլը դարձավ պլատինե։ Այս ալբոմի հետ մեկտեղ Բիսբալը նկարահանվեց նաև մի միջին մետրաժ ֆիլմում, որի ռեժիսորը Կիկե Մաիլյոն էր։ Խաղընկերուհին Մարիա Վալվերդեն էր։ Ֆիլմը ցուցադրվեց Իսպանիայի և Մեքսիկայի կինոթատրոններում։[15]

2015. շրջագայություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Դավիդ Բիսբալ

2015 թվականի փետրվարին Բիսբալը շարունակեց իր «Tú y Yo» միջազգային շրջագայությունն Արգենտինայում, Պերուում և Չիլիում: Առաջին համերգը կայացավ փետրվարի 7-ին արգենտինական Կորդովա քաղաքում, որտեղ երգիչը ելույթ ունեցավ 12 000 հանդիսականի առաջ։ Նույն օրը երեկոյան Դավիդը հյուրընկալվեց արգենտինացի երգիչ Լուսիանո Պերեյրայի հեռուստատեսային շոուին։ Հաջորդ օրը Բիսբալը մեկնեց Ռիո Նեգրոյի Խեներալ Ռոկա քաղաք, որտեղ «Fiesta Nacional de la Manzana» փառատոնին ելույթ ունեցավ 50 000 հանդիսականի առաջ։[16]

Փետրվարի 11-ին Բիսբալը համերգով հանդես եկավ Լիմայում: Համերգի բացումն արեց Պերուի «Ձայնը» երաժշտական մրցույթի առաջին եթերաշրջանի հաղթող Դանիել Լասոն: Շաբաթվա վերջում երգիչը ելույթ ունեցավ Չիլիի Տալկայի փառատոնում և Արգենտինայի «Carnavales de Lincoln»-ում։[16] Հարավում իր շրջագայությունը երգիչն ավարտում է Սան Խուանի «Fiesta del Sol» փառատոնում իր համերգով։ Համերգին ներկա էր 30 000 հանդիսական։[17]

2015 թվականի մարտի 11-ին Լոս Անջելեսի Բևերլի Հիլզ հյուրանոցում կայացավ ASCAP երրորդ ամենամյա մրցանակաբաշխությունը, որտեղ Դավիդ Բիսբալին շնորհվեց «Voice of Music» մրցանակը, որը տրվում է այն կոմպոզիտորներին և արտիստներին, ում երաժշտությունը նոր շունչ է հաղորդում նոր սերնդին։ Նախկինում այս մրցանակին են արժանացել նաև Մերի Ջեյ Բլայջը, Գարթ Բրուքսը, Կենի Չեսնին, Լուիս Ֆոնսին, Էմի Գրանթը, Դեդի Յանկին։[18]

Մարտի 16-ին Դավիդը նկարահանվեց «Jane The Virgin» հեռուստասերիալի 16-րդ սերիայում, որն Իսպանիայում հեռարձակվեց ապրիլի 25-ին Canal Plus հեռուստաալիքով։[19] Մարտի վերջում երգիչը հանդես եկավ Կանարյան կղզիներում, որտեղ ներկայացնրեց իր «Tú y yo» համերգաշարը Las Palmas de Gran Canaria-ում։[20]

Ապրիլի 10-ին և 11-ին Դավիդ Բիսբալը Մեքսիկայում ելույթ ունեցավ երգիչ Խուան Գաբրիելի համերգին՝ որպես պատվավոր հյուր։[21] Երգիչները «Los Dúo» ալբոմի համար միասին ձայնագրեցին «Yo te bendigo mi amor» զուգերգը։[22] Մեքսիկայում իր համերգները Դավիդը եզրափակեց՝ հանդես գալով Սան Կրիստոբալ դե լաս Կասասում կազմակերպված «La Feria de la Primavera y la Paz 2015» փառատոնին՝ ավելի քան 10 000 հանդիսատեսի առաջ։[23]

Այլ նախագծեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Հեռուստատեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2011 թվականին որպես հրավիրված դերասան հանդես եկավ «Los Únicos» (հայերեն՝ «Միակները») արգենտինական հեռուստասերիալում։[24]
  • 2012 թվականին Տելեսինկո հեռուստաընկերությամբ հեռարձակվող «La voz» (հայերեն՝ «Ձայնը») երաժշտական մրցույթի 4 ժյուրիի անդամներից մեկն էր։[25] Մրցույթի հեռարձակումն սկսվեց 2012 թվականի սեպտեմբերի 19-ին։
  • 2012 թվականի դեկտեմբերի 19-ին «La voz»-ի եզրափակիչ համերգի ժամանակ Բիսբալի թիմի արտիստներից մեկը՝ Ռաֆա Բլաս Կարպենան, քվեարկության արդյունքում ճանաչվեց մրցույթի հաղթող։[26]
  • 2013 թվականին հրավիրվեց մեկ այլ հեռուստասերիալ՝ «Solamente vos» (հայերեն՝ «Միայն դու»), որի գլխավոր երգը՝ «Hasta el final» (հայերեն՝ «Մինչև վերջ») ևս ինքը կատարեց։[27][28] Երգի հեղինակներն են Բիսբալը, Կարեն Օլիվերը և Սեբաստիան Բասան:
  • 2013 թվականին «Մեքսիկայի ձայնը» երաժշտական մրցույթի երրորդ եթերաշրջանի ժյուրիի անդամներից մեկն էր։[29] Մրցույթը հեռարձակվեց Canal de las Estrellas և Տելեվիսա հեռուստաընկերություններով սեպտեմբերի 8-ին։ Մասնակցեց Իսպանիայի «Ձայնը» մրցույթի երկրորդ եթերաշրջանին ևս որպես ժյուրիի անդամ։[30] Մրցույթը հեռարձակվեց 2013 թվականի սեպտեմբերի 16-ին։
  • 2014 թվականին Իսպանիայի «"La Voz Kids"» («Մանկական ձայնը») մրցույթի առաջին եթերաշրջանի ժյուրիի անդամներից մեկն էր։[31] Մրցույթի հեռարձակումն սկսվեց 2014 թվականի փետրվարի 6-ին։

Գրքեր[խմբագրել | խմբագրել կոդը]

2013 թվականի նոյեմբերին լույս տեսավ Դավիդ Բիսբալի հեղինակած «Desde dentro» («Ներսից») գիրքը, որտեղ երգիչը պատմում է իր անձնական կյանքը։ Գրքում ընդգրկված են փաստեր Բիսբալի մանկության, պատանեկության, երաժշտական կարիերայի և հաջողությունների վերաբերյալ։[32][33]

Բարեգործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Դավիդ Բիսբալը ակտիվորեն մասնակցում է տարբեր բարեգործական երեկոների։ Red Hand հիմնադրամի անդամ է, որի նպատակն է օգնել զինվորականների երեխաներին։ Մասնակցում է ALAS հիմնադրամի կազմակերպած բարեգործական միջոցառումներին, որին մասնակցում են նաև այնպիսի հայտնի անձինք, ինչպիքին են Չայանը, Ռիկի Մարտինը, Շակիրան և այլք[34][35]: Մասնակցել է նաև հայտնի Տելեթոն արշավին՝ հաշմանդամ երեխաների համար կազմակերպված «Todos Somos Niños» («Բոլորս երեխաներ ենք») խորագիրը կրող համերգին, որը կազմակերպվել էր հայտնի երգիչներ Խուանեսի, Լուիս Ֆոնսիի, Խուան Լուիս Գեռայի, Ռիկարդո Մոնտաների և այլոց կողմից[36]:

Միջազգային ճանաչում[խմբագրել | խմբագրել կոդը]

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

«Orquesta Expresiones» խմբում երգելու ժամանակ Բիսբալը սիրավեպ ուներ գործընկերուհու՝ երգչուհի Ռակել Պերերայի հետ։ Թեև այդ հարաբերությունները բարեհաջող էին, 2001 թվականին Դավիդը «Operación Triunfo» հեռուստատեսային ծրագրում ծանոթացավ Չենոայի հետ։ Երկուսն էլ թողեցին իրենց զույգերին, երբ ծանոթացան միմյանց հետ։ Զույգը միասին էր ավելի քան 3 տարի։[43]

2004-2011 թվականներին երգիչն սկսեց հանդիպել իսպանացի դիզայներ Էլենա Տաբլադայի հետ։ Զույգի դստեր՝ Էլյա դե Բիսբալ Տաբլադայի (ծն․ փետրվարի 15, 2010) ծնվելուց մեկ տարի անց զույգը բաժանվեց։[43]

2011 թվականի փետրվարին Բիսբալը ծանոթացավ սևիլիացի մոդել Ռակել Խիմենեսի հետ։ Թեև փորձում էին հարաբերություններ կառուցել, սակայն որոշ հանգամանքներից ելնելով՝ բաժանվեցին։[43]

2014 թվականի ապրիլին «TU Y YO»-ի լատինաամերիկյան շրջագայության ժամանակ Արգենտինայում ծանոթացավ դերասանուհի և երգչուհի Էուխենիա Սուարեսի հետ, ով առավել հայտնի է որպես Չինա Սուարես։ Մայիսին Դավիդը և Էուխենիան նկարահանվեցին «HOY» (հայերեն՝ «Այսօր») երգի տեսահոլովակում։ Երգը նախատեսված էր Արգենտինայում հայտնի հաղորդման՝ Showmatch-ի համար, որի հաղորդավարը Մարսելո Տինելին է։ Նկարահանումներից մեկ ամիս անց զույգը հաստատեց, որ միասին է․ Էուխենիան հաստատեց Արգենտինայում, իսկ Դավիդը՝ հայրենիքում՝ Իսպանիայում՝ ¡Qué Tiempo Tan Feliz! հաղորդման ժամանակ։[44][45]

Սկավառակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալբոմներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ստուդիական ալբոմներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Ալբոմ[46] Հորիզոնականը հիթ շքերթում[47] Վաճառք և սերտիֆիկատներ
SPA US Latin GER SWI AUT
2002 Corazón Latino 1 13 Համաշխարհային վաճառք՝ 1,700,000
Վաճառքը Իսպանիայում՝ 1,300,000
PROMUSICAE-ի իսպանական սերտիֆիկատ՝ 13x պլատինե
2004 Bulería 1 5 Համաշխարհային վաճառք՝ 1,300,000
Վաճառքը Իսպանիայում՝ 1,000,000
PROMUSICAE-ի իսպանական սերտիֆիկատ՝ 10x պլատինե
2006 Premonición
  • Երրորդ ստուդիական ալբոմ
  • Թողարկում՝ հոկտեմբերի 3, 2006 (Համաշխարհային)
  • Ֆորմատ։ CD
1 6 41 26 27 Համաշխարհային վաճառք՝ 950,000
Վաճառքը Իսպանիայում՝ 400,000
PROMUSICAE-ի իսպանական սերտիֆիկատ՝ 5x պլատինե
2009 Sin Mirar Atrás
  • Չորրորդ ստուդիական ալբոմ
  • Թողարկում՝ հոկտեմբերի 20, 2009 (Համաշխարհային)
  • Ֆորմատ։ CD
1 1 81 Համաշխարհային վաճառք՝ 550,000+
Վաճառքը Իսպանիայում՝ 200,000+
PROMUSICAE-ի իսպանական սերտիֆիկատ՝ 3x պլատինե
2014 Tú y Yo
  • Հինգերորդ ստուդիական ալբոմ
  • Թողարկում՝ մարտի 18, 2014 (Համաշխարհային)
  • Ֆորմատ։ CD
1 8 Վաճառքը Իսպանիայում՝ 140,000+
PROMUSICAE-ի իսպանական սերտիֆիկատ՝ 3x պլատինե
«-» նշանակում է, որ ալբոմը որևէ հորիզոնական չի զբաղեցրել կամ չի թողարկվել այդ երկրում

Համերգային ալբոմներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Ալբոմ[46] Հորիզոնականը հիթ շքերթներում[47] Վաճառք և սերտիֆիկատներ
SPA US Latin GER SWI AUT
2005 Todo Por Ustedes 64 Համաշխարհային վաճառք՝ 100,000
Վաճառքը Իսպանիայում՝ 75,000
PROMUSICAE իսպանական սերտիֆիկատ՝ 1x ոսկե
2007 Premonición Live
  • Երկրորդ համերգային ալբոմ
  • Թողարկում՝ նոյեմբերի 27, 2007 (Համաշխարհային)
  • Ֆորմատ՝ 2 DVD + 2 CD
68 75 Համաշխարհային վաճառք՝ 100,000
Վաճառքը Իսպանիայում՝ 40,000
PROMUSICAE իսպանական սերտիֆիկատ՝ 1x ոսկե
2011 Acústico: Una Noche En El Teatro Real
  • Երրորդ համերգային ալբոմ
  • Թողարկում՝ դեկտեմբերի 6, 2011 (Իսպանիա)
  • Ֆորմատ՝ 2 DVDs + 2 CDs
45 Վաճառքը Իսպանիայում՝ 75,000
PROMUSICAE իսպանական սերտիֆիկատ՝ 3x պլատինե
2013 Live at the Royal Albert Hall
  • Չորրորդ համերգային ալբոմ
  • Թողարկում՝ հունվար, 2013 (Իսպանիա)
  • Ֆորմատ՝
28

Հավաքածու ալբոմներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Ալբոմ Հորիզոնականը հիթ շքերթներում Վաճառք և սերտիֆիկատներ
SPA US Latin GER SWI AUT
2006 David Bisbal
  • Առաջին լավագույն հիթային ալբոմ
  • Թողարկում՝ ապրիլի 4, 2006 (Համաշխարհային)
  • Ֆորմատ՝ CD
18 134 Համաշխարհային վաճառք՝ 150,000
Վաճառքը Իսպանիայում՝ 40,000
PROMUSICAE-ի իսպանական սերտիֆիկատ՝ ոսկե
2014 Lo Mejor de...
  • Երկրորդ լավագույն հիթային ալբոմ
  • Թողարկում՝ մարտ, 2014 (Իսպանիա)
  • Ֆորմատ՝
32

Սինգլներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Year Title Album Chart positions
SPA US Latin GER FRA SWI AUT ARG CHIL IA MEX COL
2002 «Corazón Latino» Corazón Latino Promo
«Ave María» 1 8 12 7 18 29 24
«Lloraré Las Penas» 1 3 10 17 25
«Dígale» 1 15 5 17
2003 «Quiero Perderme En Tu Cuerpo» 24
«Cómo Será»
«Rosa y Espinas»
(Դավիդ Սիվերայի հետ)
La Chiqui Big Band 1
2004 «Bulería» Bulería 1 11 6 4 15 9
«Oye El Boom» 1 5 7 17 13
«Desnúdate Mujer» 6 16 24
«Camina Y Ven» 1 40
2005 «Me Derrumbo» 5
«Cómo Olvidar» 1
«Esta Ausencia» 7 18 13
«Todo Por Ustedes» Todo Por Ustedes
2006 «Let’s Make History»
(Ջոանա Զիմերի հետ)
David Bisbal 5 48 23
«Quien Me Iba A Decir» Premonición 1 1 1 11 3 33 13
«Silencio» 1 32 13 10 6 62
«Soldado De Papel»
(Տոմատիտոյի հետ)
Promo
2007 «Amar Es Lo Que Quiero» 6 23* 24*
«Torre De Babel»
(Վիսենտո Ամիգոյի և Վիսին & Յանդելի հետ)
1 10
«Premonición» 6
2008 «Hate That I Love You (իսպաներեն-անգլերեն տարբերակ)»
(Ռիհաննայի հետ)
Premonición Live 2 2 11 13 26
2009 «Esclavo de Sus Besos» Sin Mirar Atrás 1 1 1 10 1 1 1
«Mi Princesa» 1 35 34 12 90 1
2010 «Wavin' Flag» (իսպաներեն տարբերակ)
(K'Naan-ի հետ)
Troubadour 2 2 4 1 1
«Sin Mirar Atrás» Sin Mirar Atrás
(և 24 Horas թողարկում)
42 17 76
«24 horas» 27 8
2011 «Ave Maria» (վերաթողարկում) Ակուստիկ՝ Una noche en el teatro real 26
2012 «Sombra y luz»
(Ակուստիկ տարբերակ՝ Una noche en el teatro Real, 2011)
32
«No hay 2 sin 3 (Gol)»
(Cali & El Dandee և Դավիդ Բիսբալ)
1
«Hasta el final» 34
2013 «Para enamorarte de mí» Tú y Yo 16
2014 «Diez Mil Maneras» 1 40 - - - - - 14 - 5 -
«Tú y Yo» 8
«Sí pero no» 6
«No amanece» 4

Սաունդթրեքեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Հեռուստասերիալ/Ֆիլմ Երգ
Hasta que el dinero nos separe Mi princesa
Juro que te amo Juro que te amo
Herederos de una venganza Herederos
Piel de otoño Esta Ausencia
Cuidado con el ángel Dígale
Solamente vos Hasta el final
Por siempre mi amor Para enamorarte de mi
Mamá Mechona Mamma
Showmatch (հեռուստահաղորդում) Hoy

Զուգերգեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Երգ Երգիչ/երգչուհի
Que Tendrás Լեո Խիմենես
Cuando te miro Մայլի Սայրուս
Hate that I love you Ռիհաննա
Tu ausencia Ալիսիա Վիլյարեալ
Let's make history Ջոանա Զիմեր
Wavin' Flag K'naan
24 horas Էսպինոսա Պաս
No Hay 2 Sin 3 (Gol) Cali & El Dandee
Aquí estoy yo Լուիս Ֆոնսի, Ալեքս Սինտեկ, Նոել Շախրիս
Y si fuera ella Ալեխանդրո Սանս
Sufrirás Պիքսի Լոտ
Doy la vida, Te voy a olvidar Մալու
TBA Պաուլա Ռոխո
Hombre de tu vida Սենդի
Lo que vendrá Անտոնիո Օրոսկո
Olvidé respirar Ինդիա Մարտինես

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հեռուստասերիալներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Հեռուստասերիալ
2011 Los Únicos
2011 Aída
2013 Solamente vos
2015 Jane the virgin

Հեռուստահաղորդումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Հեռուստահաղորդում
2001 Operación Triunfo
2011 Torrente 4
2012-2013 La Voz
2014 La Voz Kids
2014 David Bisbal (Mediometraje Tú y Yo)

Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Մրցանակաբաշխություն Անվանակարգ Առաջադրված աշխատանք
2002 Premio Ondas Լավագույն ալբոմ Corazón Latino
2002 Revista Bravo Լավագույն երգիչ -
2003 Լատինական Գրեմմի Լավագույն նոր երգիչ -
2003 World Music Award Լատինաամերիկյան լավագույն երգիչ -
2003 Tu Música Լավագույն նոր երգիչ -
2003 Tu Música Լավագույն արական փոփ ալբոմ Corazón Latino
2003 TV y Novelas Միջազգային որ արտիստ -
2003 Ritmosón Latino Տարվա ամենախոստումնալից

երաժշտական թողարկում

-
2003 OYE Լավագույն արական մենակատար -
2003 Paoli Նոր փոփ արտիստ -
2003 Cadena Dial -
2004 Lo Nuestro Նոր փոփ արտիստ -
2004 Premio Billboard Տարվա նոր սերնդի փոփ ալբոմ Corazón Latino
2004 Premio Billboard de la Audiencia -
2004 Espíritu Latino Աշխարհում լատինաամերիկյան

հասարակության համար օրինակելի

կերպար դառնալու համար։

-
2004 Premio de la Gente Նոր սերնդի տարվա լավագույն արտիստ
2004 Premio de la Gente Ժամանակակից երաժշտության տարվա

լավագույն մենակատար

-
2005 Premio Orgullosamente Latino Տարվա լավագույն լատինաամերիկյան երգ Desnúdate muje
2005 Premio Orgullosamente Latino Տարվա լավագույն տեսահոլովակ Bulería
2005 Premio Billboard de la Audiencia -
2005 Antorcha de Oro (Viña del Mar

միջազգային փառատոնում)

Հանդիսատեսի համակրանք -
2005 Antorcha de Plata (Viña del Mar

միջազգային փառատոնում)

Հանդիսատեսի համակրանք -
2005 Մրցանակ՝ կարճամետրաժ

ֆիլմերի ազգային մրցույթում

Լավագույն տեսահոլովակ Me derrumbo
2006 Medalla de Andalucía Երգչի կարիերայի, միջազգային ճանաչման

և հայրենիքին նվիրվածության համար

-
2006 Micrófono de Oro -
2006 Premio Orgullosamente Latino Լատինաամերիկյան լավագույն երգիչ -
2006 Premio Orgullosamente Latino Լավագույն լատինաամերիկյան ալբոմ Premonición
2006 Doble Orquídea de Diamante Հանդիսատեսի համակրանք -
2006 Mara de Diamante Տարվա միջազգային երգիչ -
2006 Premio Ondas Լավագույն ազգային երգիչ -
2006 Premios Principales Լավագույն ազգային երգիչ և տեսահոլովակ -
2007 Premio Cadena Dial -
2007 Premio Yahoo! Տարվա լավագույն երաժշտական

ալբոմ

Quién Me Iba A Decir
2007 Premios Orgullosamente Latino Տարվա լատինաամերիկյան մենակատար -
2007 Medalla de Oro de la Provincia -
2007 Premio Amigo Հանդիսատեսի համակրանք -
2008 Premio Orgullosamente Latino Տարվա լատինաամերիկյան ալբոմ Premonición
2008 La Estrella del Barquisimeto Top Festival Փայլուն կատարման համար -
2009 Premio Casandra Internacional -
2009 Premio Español Universal -
2012 Լատինական Գրեմմի Լավագույն ավանդական փոփ վոկալ

ալբոմ

Una noche en el teatro real
2014 World Music Awards Ամենավաճառվող իսպանացի արտիստ -
2014 World Music Awards Տարվա լավագույն տեսահոլովակ -
2014 Մրցանակ Ալմերիայի լավագույն դեսպան -
2014 Premio 40 principales América Վերջին տարիներին ամենահաջողակ իսպանացի երգիչ -
2014 Premio 40 principales Լավագույն ալբոմ Tu y yo
2014 Premio 40 principales Որպես իսպանացի երգիչ՝ լավագույն

միջազգային շրջագայության համար

-
2015 Premio Ascap Լատինաամերիկյան լավագույն երգիչ -

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. German National Library, Berlin State Library, Bavarian State Library et al. Record #133432165 // Gemeinsame Normdatei — 2012—2016.
  2. David Bisbal "Biography"
  3. David Bisbal's biography in top40-charts.com
  4. IFPI Platinum Europe Awards - 2003
  5. Sobre Bulería en LaHiguera.net
  6. AllMusic Review by Jason Birchmeier "Premonición"
  7. The 10th Annual Latin GRAMMY Awards - Show
  8. Lo nuevo de Bisbal, a la venta en octubre
  9. David Bisbal graba canción con Miley Cyrus
  10. David Bisbal y Miley Cyrus juntos en el video del tema When I look at you
  11. El tema de David Bisbal para “Herederos de una venganza”
  12. David Bisbal "Una noche en el Teatro Real"
  13. Los Grammy Latino de David Bisbal
  14. David Bisbal presenta su nuevo disco "Tú y yo"
  15. David Bisbal y María Valverde estrenan el nuevo anuncio de Freixenet
  16. 16,0 16,1 David Bisbal continúa su exitosa internacional "Tú y Yo" en Argentina, Peú y Chile
  17. David Bisbal culmina con gran éxito su gira por los principales festivales de Argentina
  18. David Bisbal recibe el premio "Voice of music"
  19. El pasado lunes 16 de Marzo se emitió la participación de David Bisbal en "Jane The Virgin"
  20. David Bisbal culmina su imparable gira española "Tú y Yo" en las Islas de Canarias antes de dar el salto a México
  21. David Bisbal acompañará a Juan Gabriel en el escenario más importante de México:El auditorio Nacional
  22. David Bisbal acompaña a Juan Gabriel en "Yo te bendigo mi amor", segundo sencillo de su álbum los Dúo
  23. David Bisbal imparable
  24. David Bisbal en Los Unicos
  25. David Bisbal será jurado de 'La Voz' en Telecinco
  26. Rafa gana ‘La Voz’ y España se vuelve heavy
  27. David Bisbal presenta el tema de la tira "Solamente Vos"
  28. David Bisbal presentó "Hasta El Final", tema de Solamente Vos
  29. 'Coaches' de 'La Voz…México 3' están listos para competencia
  30. Malú, David Bisbal y Rosario estarán en 'La Voz 2'
  31. David Bisbal, Rosario Flores y Manuel Carrasco, coaches de 'La Voz Kids'
  32. Libro de David Bisbal:Desde dentro
  33. David Bisbal presenta el libro "Desde dentro"
  34. Alejandro Sanz, Shakira, Bosé y Bisbal entre otros presentaron la Fundación ALAS
  35. Las noticias Mexico
  36. Juan Luis Guerra, Bisbal, Juanes y Fonsi se unen al servicio de la infancia hispana en Miami
  37. Jessica Simpson y David Bisbal cantando "Angel"
  38. David Bisbal y Rihanna cantan a dúo
  39. Detalles del nuevo disco de David Bisbal
  40. David Bisbal:La musica y el futbol
  41. David Bisbal graba dúo con Miley Cyrus ‘Te miro a ti’
  42. XIII Latin Grammy Backstage
  43. 43,0 43,1 43,2 Sus secretos, sus éxitos, sus amores, su hija… David Bisbal abre su corazón 'Desde dentro'
  44. 'La China' Suárez, a David Bisbal: 'No solo es el más lindo del mundo. Además es el más bueno. Increíble pero real'
  45. ‘La China' Suárez se sincera sobre David Bisbal: 'Me apoya en todo, más no puedo pedir'
  46. 46,0 46,1 David Bisbal "Discography"
  47. 47,0 47,1 David Bisbal "Billboard Albums"

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Wikiquote-logo-hy.svg
Վիքիքաղվածքն ունի քաղվածքների հավաքածու, որոնք վերաբերում են
Դավիդ Բիսբալ հոդվածին