Լուիս Ֆոնսի
| Լուիս Ֆոնսի | |
|---|---|
| Ծնվել է | ապրիլի 15, 1978[1] (48 տարեկան) Սան Խուան, ԱՄՆ |
| Երկիր | |
| Ժանրեր | փոփ, լատինական փոփ, բալլադ և ռեգետոն |
| Մասնագիտություն | կիթառահար, երգիչ, կոմպոզիտոր, երգերի հեղինակ, հեռուստատեսային դերասան, դերասան և երաժիշտ |
| Երգչաձայն | տենոր |
| Գործիքներ | կիթառ, դաշնամուր և վոկալ |
| Լեյբլ | Universal Music Latin Entertainment |
| Կրթություն | Ֆլորիդայի նահանգային համալսարան և Dr. Phillips High School? |
| Ամուսին | Adamari López? |
| Պարգևներ | |
| Կայք | luisfonsi.com |
Լուիս Ֆոնսի (անգլ.՝ Luis Fonsi, իրական անունը՝ Լուիս Ալֆոնսո Ռոդրիգես Լոպես-Սեպերո, իսպ.՝ Luis Alfonso Rodríguez López-Cepero, ապրիլի 15, 1978[1], Սան Խուան, ԱՄՆ), պուերտոռիկացի երգիչ և երաժիշտ։ Ավելի հայտնի է Դեդի Յանկիի հետ կատարած իր «Despacito» երգի շնորհիվ, որը YouTube-ում հավաքել է ավելի քան 4 մլրդ. դիտում և 34 անգամ արժանացել պլատինե հավաստագրի[2]։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է 1978 թվականի ապրիլի 15-ին Պուերտո Ռիկոյում՝ Սան Խուանում, Ալֆոնսո Ռոդրիգեսի (Alfonso Rodriguez) և Դելի Տատա Լոպես-Ցեպերոյի (Alfonso Rodriguez) ընտանիքում։ Ընտանիքը Ֆլորիդա է տեղափոխվել այն ժամանակ, երբ Ֆոնսին դեռ երեխա էր։
1995 թվականին համալսարան է ընդունվել, որտեղ երաժշտությունն է ուսումնասիրել։ Անդամակցել է դպրոցական երգչախմբին և միացել սիմֆոնիկ նվագախմբին[3]։
1998 թվականին Ֆոնսին ձայնագրել է իր առաջին ալբոմը՝ В 1998 Comenzaré, որը Լատինական Ամերիկայում մեծ հայտնիություն է ձեռք բերել։ Նրա հաջորդ ալբոմը՝ Eterno, որը դուրս է եկել 2000 թվականին, կրկին այդպիսի հաջողություն է ունեցել։ Հաջորդ 6 ալբոմները նույնպես վատ չէին վաճառվում, հատկապես Լատինական Ամերիկայի երկրներում[4]։
2017 թվականին թողարկվել է երգիչ և կոմպոզիտոր Դեդի Յանկիի հետ ընդհանուր երգը՝ «Despacito»-ն, որը 4.6 միլիարդից ավել դիտում է ձեռք բերել YouTube կայքում, դրանով էլ դառնալով կայքի ամենաարագ աճող վիդեոներից մեկը[5]։
Սկավառակագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ստուդիական ալբոմներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Comenzaré (1998)
- Eterno (2000)
- Amor Secreto (2002)
- Abrazar la vida (2003)
- Paso a Paso (2005)
- Palabras del Silencio (2008)
- Tierra Firme (2011)
- 8 (2014)
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 Internet Broadway Database — 2000.
- ↑ McIntyre, Hugh. «'Despacito' Has Been Certified 34 Times Platinum... Well, Platino». Forbes. Վերցված է 2017 թ․ հունիսի 29-ին.
- ↑ Evan Bailyn (1978 թ․ ապրիլի 15). «Artists - Fonsi, Luis». Music of Puerto Rico. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հուլիսի 6-ին. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 13-ին.
- ↑ «Биография Luis Fonsi — Бесплатное воспроизведение музыки, видеоролики, концерты, статистика и фотографии на Last.fm» (ռուսերեն). www.last.fm. Վերցված է 2017 թ․ հունիսի 29-ին.
- ↑ LuisFonsiVEVO (2017 թ․ հունվարի 12). «Luis Fonsi - Despacito ft. Daddy Yankee». Վերցված է 2017 թ․ հունիսի 29-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լուիս Ֆոնսի» հոդվածին։ |
| ||||||||||||||||||||
- Ապրիլի 15 ծնունդներ
- 1978 ծնունդներ
- Ապրող անձինք
- ԱՄՆ-ում ծնվածներ
- Տենոր
- Անձինք այբբենական կարգով
- Երաժիշտներ այբբենական կարգով
- 21-րդ դարի ամերիկացի երգիչներ
- Ամերիկացի երգահաններ
- Ամերիկացի կիթառահարներ
- Ամերիկացի փոփ երգիչներ
- Բեմական կեղծանուններ
- Երաժշտական պրոդյուսերներ
- Հեռուստատեսային դերասաններ
- Պուերտոռիկացի դերասաններ