Ալեխանդրո Սանս
Jump to navigation
Jump to search
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Ալեխանդրո Սանս (իսպ.՝ Alejandro, Sanz իսկական անունը Alejandro Sánchez Pizarro, դեկտեմբերի 18, 1968[2][3], Մադրիդ, Իսպանիա), իսպանալեզու երգիչ, երգահան և Գրեմմի մրցանակակիր։ Իր առաջին երգը նա գրել է 7 տարեկանում։ 16 տարեկանում ձայնագրել է իր առաջին ալբոմը ՝ Los Chulos Son Pa' Cuidarlos անունով։ Չնայած դրան նրա դեբյուտը կայացել է 1991 թ․–ին Viviendo Deprisa ալբոմով։ 2003 թ․–ին ձայնագրել է իր No Es Lo Mismo ալբոմը, ինչի համար 2004 թ․–ին ստացել է հինգ Լատինական Գրեմմի։ Ալեխանդրո Սանսը Վենեսուելայի նախագահ Ուգո Չավեսի ամենաթունդ քննադատներից է։
Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ալեխանդրո Սանսը ստացել է 19 Գրեմմի մրցանակ, որոնցից 3–ը սովորական Գրեմմի մրցանակ, իսկ 16–ը՝ Լատինական Գրեմմի մրցանակ։ Ամբողջ աշխարհում վաճառվել է Ալեխանդրո Սանսի ալբոմների 25 միլիոն օրինակ։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
|