Լենա Մայեր-Լանդրութ
Լենա Մայեր-Լանդրութ | |
---|---|
![]() | |
Հիմնական տվյալներ | |
Բնօրինակ անուն | գերմ.՝ Lena Johanna Therese Meyer-Landrut |
Նաև հայտնի է որպես | Lena[1] |
Ծնվել է | մայիսի 23, 1991![]() Հաննովեր, Ստորին Սաքսոնիա, Գերմանիա |
Երկիր | գերմանացի |
Ժանրեր | փոփ, Ինդի երաժշտություն և ինդի փոփ |
Մասնագիտություն | Երգիչ, երգահան |
Երգչաձայն | մեցցո-սոպրանո |
Գործիքներ | դաշնամուր և վոկալ |
Լեյբլ | USFB, Universal |
Կրթություն | IGS Roderbruch? և Կյոլնի համալսարան |
Անդամակցություն | Սկաուտիզմ |
Պարգևներ | Q113062373? (2011) ևQ113081160? (2013) |
Կայք | www.lena-meyer-landrut.com |
![]() |
Լենա Մայեր-Լանդրութ (գերմ.՝ Lena Meyer-Landrut, ծնվ. 1991 թ. մայիսի 23, Հաննովեր) գերմանացի երգչուհի, որը ներկայացրել է Գերմանիան Եվրատեսիլ 2010 երգի մրցույթում և ճանաչվել է հաղթող։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Լենա Մայերը ծնվել է 1991 թվականի մայիսի 23-ին գերմանական Հաննովեր քաղաքում։ Նրա հայրը լքել է ընտանիքը, երբ նա եղել է 2 տարեկան։ Լենան Անդրեաս Մայել-Լանդրութի թոռնուհին է, ով եղել է Արևմտյան Գերմանիայի դեսպանը ԽՍՀՄ-ում։
Լինելով ընտանիքում միակ երեխան՝ Լենան հինգ տարեկանից սկսել է զբաղվել պարով, իսկ որոշ ժամանակ անց գերմանական հեռուստասերիալներում երկրորդ պլանի դերեր է խաղացել, սակայն լրջորեն չի զբաղվել դերասանական աշխատանքով։
Եվրատեսիլ երգի մրցույթ[խմբագրել | խմբագրել կոդը]
Եվրատեսիլ 2010[խմբագրել | խմբագրել կոդը]
2010 թվականի մարտի 12-ին Լենան, «Satellite» երգով մասնակցելով Եվրատեսիլ 2010-ի Գերմանիայի ազգային ընտրությանը, ճանաչվում է հաղթող և հնարավորություն ստանում ներկայացնել Գերմանիան Եվրատեսիլ 2010 երգի մրցույթում։
Քանի որ Եվրատեսիլում Գերմանիան մեծ հնգյակի անդամ է, Լենան միանգամից հանդես եկավ եզրափակչում և ճանաչվեց 55-րդ մրցույթի հաղթողը։
Եվրատեսիլ 2011[խմբագրել | խմբագրել կոդը]
Քանի որ Գերմանիան հաղթել էր Եվրատեսիլ 2010-ում, հաջորդ տարի մրցույթն անցկացվեց Գերմանիայում, և Լենան կրկին ընտրվեց Գերմանիայի ներկայացուցիչ։ Նա մրցույթում ներկայացրեց «Taken by a Stranger» երգը և 110 միավորով զբաղեցրեց 10-րդ հորիզոնականը։
Եվրատեսիլ 2012[խմբագրել | խմբագրել կոդը]
Լենան՝ որպես հյուր, 2012 թվականի մայիսին Եվրատեսիլի վերջին 5 տարիների հաղթողների հետ ելույթ ունեցավ Եվրատեսիլ 2012 երգի մրցույթի երկրորդ կիսաեզրափակչում, որտեղ կատարեց 2010 թվականի մրցույթում հաղթած իր «Satellite» երգը։
Եվրատեսիլ 2013[խմբագրել | խմբագրել կոդը]
2013-ին Լենան նորից մասնակցությունը ունեցավ հերթական Եվրատեսիլում։ Նա մրցույթի եզրափակչում Համբուրգից հայտարարեց Գերմանիայի քվեարկության արդյունքները։
Սկավառակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ալբոմներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Սինգլներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- 2010 - «Satellite»
- 2010 - «Bee»
- 2010 - «Love Me»
- 2010 - «Touch A New Day»
- 2011 - «Taken by a Stranger»
- 2011 - «What a Man»
- 2012 - «Stardust»
- 2013 - «Neon (Lonely People)»
- 2013 - «Mr. Arrow Key»
- 2015 - «Traffic Lights»
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
![]() |
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Լենա Մայեր-Լանդրութ կատեգորիայում։ |