Jump to content

Դեփեշ Մոդ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Դեփեշ Մոդ
Ժանրերսինթիփոփ, Էլեկտրոնային, նոր ալիք, դարկ ուեյվ, ալտերնատիվ ռոք, արդյունաբերական երաժշտություն և էլեկտրոնիկ ռոք
Գործունեություն1980
ԼեյբլMute Records, Columbia Records[1], EMI, Ռեփրայզ Ռեքորդս, Sire Records, Virgin Records և Capitol Records
Պարգևներ
Կայքdepechemode.com
 Depeche Mode Վիքիպահեստում

Դեփեշ Մոդ, բրիտանական երաժշտական խումբ, կազմավորվել է 1980 թվականին Անգլիայի Բազիլդոն քաղաքում։ Այս խումբը, որն իր սեփական ոճն է ստեղծել էլեկտրոնային և ռոք երաժշտության մեջ, համարվում է աշխարհի ամենահաջողակ և երկարակյաց երաժշտական խմբերից մեկը։

2006 թվականի նոյեմբերի 2-ին Դեփեշ Մոդը MTV եվրոպական երաժշտական մրցանակաբաշխություն ժամանակ հաղթեց «Լավագույն խումբ» անվանակարգում։ 2011 թվականին խումբը վաճառեց շուրջ 115 միլիոն օրինակ ալբոմ[2], իսկ 44 սինգլ հայտնվեց բրիտանական հիթ-շքերթներում։ «Քյու» ամսագիրը Դեփեշ Մոդ խմբին անվանեց «էլեկտրոնային երաժշտության ամենահայտնի խումբը, որը աշխարհը գիտի»[3] և խմբին ներառեց «50 խումբ, որ փոխեցին աշխարհը» ցանկում[4]։

2010 թվականին ամերիկյան «Վհ1» երաշժտական ալիքը Դեփեշ Մոդը ներառեց «Բոլոր ժամանակների և ազգերի լավագույն 100 կատարաղները» ցանկում[5]։ 2016 թվականին Դեփեշ Մոդը առաջադրվեց ներառվելու Ռոքնռոլի փառքի սրահում[6]։

Դեփեշ Մոդի ստեղծագործական գործունեության վրա մեծ ազդեցություն է ունեցել գերմանական էլեկտրոնային երաժշտության «առաջամարտիկները»՝ Քռաֆթվերք (գերմ.՝ Kraftwerk)[7]: Հետագայում Դեփեշ Մոդը ոգեշնչեց շատ կատարողների իր ձայնագրման տեխնիկայի և ձայնագրման մեջ ինովացիոն տեխնոլոգիաների օգտագործման շնորհիվ։ Չնայած նրան, որ խումբը զգալի ազդեցություն ունի ժամանակակից էլեկտրոնային երաժշտության վրա դասակարգում են ալտերնատիվ ռոք խումբ։

Դեփեշ Մոդը ստեղծվել է 1980 թվականին, որպես քառյակ և նրա կազմի մեջ մտնում էին Դեյվիդ Գաան(հիմանական մեներգիչ), Մարտին Գոռ(ստեղնաշարային գործիքներ, վոկալ, կիթառ), Էնդրյու Ջոն Ֆլետչեր (ստեղնաշարային գործիքներ), Վինս Կլարկ(ստեղնաշարային գործիքներ)։ Վինս Կլարկը լքեց խումբը 1981 թվականին խմբի դեբյուտային ալբոմի դուրս գալուց հետո։ Նրա տեղը զբաղեցրեց Ալան Ուայլդերը (ստեղնաշարային և հարվածային գործիքներ), որ նվագեց խմբում 1982 թվականից 1995 թվականները։ Ուայլդերի խումբը լքելուց հետո խուբը վերափոխվեց տրիոյի՝ Գաան, Գոռ, Ֆլետչեր։

1977—1980 թվականներ ՝ Խմբի ստեղծում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Դեփեշ Մոդի ուղին սկսվում է 1977 թվականից, երբ Վինս Կլարկը և Էնդյու Ջոն Ֆլետչեր ստեղծեցին «Նո Ռոմանս ին Չայնա» (անգլ.՝ No Romance in China) խումբը[8], որտեղ Վինսը մեներգիչն էր և կիտառահարը իսկ Էնդյուն՝ բաս-կիթառակար։ 1978 թվականին Կլարկը նվագում էր «Դը Պլան» (անգլ.՝ The Plan) խմբում իր դպրոցական տարիների ընկեր Ռոբերտ Մառլոու(անգլ.՝ Robert Marlow), ով մեներգիչն էր իսկ Կլարկը ՝ կիթառահար և ստեղնաշարային գործիքներ[9]։ Այդ ժամանականհատվածում 1978-ից 1979 թվականներին Մարտին Գոռը որպես կիթառահար հանդես էր գալիս Նորման էնդ Դը Վորմս (անգլ.՝ Norman and The Worms) ակուստի դուետում իր դասընկեր Ֆիլիպո Բյորդետտոյի (անգլ.՝ Philip Burdett) հետ, ով հիմա հանդես է գալիս որպես ֆոլկ-երաժիշտ[10]։ 1979 թվականին Մառլոուն, Գոռը, Կլարկը և իրենց ընկեր Պոլ Ռեդմոնդը (անգլ.՝ Paul Redmond) ստեղծեցին Դը Ֆրենչ Լուկ (անգլ.՝ The French Look) Մառլոուն հանդես էր գալիս որպես մեներգիչ, ստեղնաշարայի գործիքներ, Գոռը՝ կիթառ, Կլարկը և Ռեմոնդը՝ ստեղնաշարային գործիքներ։ Մոտավորապես մեկ տարի անց 1980 թվականի մարտին Կլարկը, Գոռը, Ֆլետչերը ստեղծեցին «Կոմփոզիշն օֆ Սաունդ» (անգլ.՝ Composition of Sound), որտեղ Կլարկը հանդես էր գալիս որպես մեներգիչ և կիթառահար, Գոռը՝ ստեղնաշարային գործիքներ, Ֆլետչերը՝ բաս-կիթառահար։ Դը Ֆրենչ Լուկը (անգլ.՝ The French Look) և Կոմփոզիշն օֆ Սաունդը (անգլ.՝ Composition of Sound) 1980 թվականին համատեղ ելույթ ունեցան Սաութենդ-օն-Սի (անգլ.՝ Southend-on-Sea) քաղաքի Սուրբ Նիկոլայի երիտասարդական դպրոցում։

Շուտով Կոմփոզիշն օֆ Սաունդ խմբի ձևավորվելուց հետո Կլարկը և Ֆլետչերը սկսեցին սինթզատոր նվագել։ 1980 թվականին Դեյվիդ Գաանը միացավ խմբին, այն բանից հետո երբ Վինս Կլարկը լսեց նրա կատարմամաբ Դեյվիդ Բոուի(անգլ.՝ David Bowie) «Heroes» երգը տեղական համերգներից մեկը ընթացքում[11]։ Այդպես ստեղծվեց Դեփեշ Մոդ խումբը։ Նոր անվանումը վերցված էր ֆրանսիական «Dépêche Mode» նորաձևության ամսագիրից, որ թարգմանվում է որպես «Նորաձևության նորույթներ», բայց և այնպես անվանումը շատ հաճախ սխալ է թարգմանվում․ «Արագ նորաձևություն»` ֆրանսերեն se dépêcher (շտապել) բայի նմանության պատճառով[12]

1981—1982 թվականներ ՝ Առաջին հաջողություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Բրիջ Հաուս(անգլ.՝ Bridge House) ակումբում ելույթներից մեկից հետո[13] Մյութ Ռեքորդս անգլ.՝ Mute Records ձայնագրման ընկերության հիմնադիր Դենիել Միլլերը (անգլ.՝ Daniel Miller խմբին առաջարկություն արեց, ով ցանկանում էր, որ նրանք դեբյուտային ձայնարկություն թողարկեն իր լեյբլի գովազդման համար[14]։ Այդ բանավոր համաձայնության արդյունքը դարձավ Dreaming of Me երգը, որը թողարկվեց 1981 թվականի փետրվարին։ Նրան հաջողվեց բարձրանալ մինչև հիսունյոթերորոդ տեղը բրիտանական չարթերում։ Ոգևորվելով այս անսպասելի հաջողությունից խումբը ձայնագրեց իր երկրորոդ New Life սինգլը, որը զգալիորեն գերաղանցեց առաջինին հայտնվելով տասնմեկերորդ հորիզոնականում։ Երեք ամիս անց խումբը թողարկեց իր առաջին ՝Just Can’t Get Enough սինգլը, որը հայտնվեց Մեծ Բրիտանիայի լավագույն տասնյակում զբաղեցնելով ութերորդ հորիզոնականը։ Այդ ձայնագրությունը շատ դեպքերում դարձավ հայտնություն և նրա հաջողությունը ճանապարհ հարթեց դեպի խմբի դեբյուտային Speak & Spell ալբոմի ստեղծմանը, որը թողարկվեց «1981 թվական»ի նոյեմբերին, վերջնական արդյունքում զբաղեցրեց տասներորոդ հորիզոնականը բրիտանական չարթերում։ Քնադատական արձաքանքները տարբեր էին։ Մելոդի Մեյքեր անգլ.՝ Melody Makerամսագիրը ալբոմի մասին գրեց հետևյալը․ «… մեծ ալբոմ, հենց այնպիսին ինչպիսին նրանք պիտի ձայնագրեին, որպեսզի ձեռք բերեին նոր լսարան և ուրախացնեն իրեն հավատարիմ երկրպագուներին։  », անգլ.՝ «… great album, the one they had to make to conquer fresh audiences and please the fans who just can’t get enough.»[15] այն ժամանակ երբ Rolling Stone ամսագիրը ավելի քննադատորեն մոտեցավ ալբոմին այն անվանելով լրիվ ձախողում[16].

Հյուրախաղերի ընթացքում, որոնք կազպակերպվել էին ի սատարում նոր ալբոմի, Կլարկը արտահայտեց իր դժգոհությունը կապված այն ուղղության հետ, որով զարգանում է խումբը։ Ավելի ուշ նա ասաց․ «երբեք չի եղել բավականաչափ ժամանակ ինչ-որ բան անելու համար».[17] 1981 թվականի նոյեմբերին Կլարկը հայտարարեց, որ լքում է խումբը[18]։ Բացի դրանից, պարզվել է, որ Վինս Կլարկը հիվանդ է եղել հյուրախաղերի ընթացքում, ինչի վերաբերյալ Դեյվ Գաանը մի քանի տարի հետո ասել է․«հիմարություն է անկեղծ ասած»[19]։ Շուտով Կլարկը ուրիշ ծրագրեր սկսեց։ Նա միացավ բլյուզ երգիչ Մոյ Էլսոնին (անգլ.՝ Alison Moyet)և ստեղծվեց Yazooն, իսկ հետագայում ստեղծեց Erasure դուետը Էնդի Բելլի (անգլ.՝ Andy Bell)հետ։

1981 թվականի վերջում խմբի մասնակիցները Մելոդի Մեյկեր թերթում հայտարարություն տվեցին, որտեղ ասվում էր․ «Պահանջվում է ստեղնահար կայացած խմբի համար այլ ոչ ժամանցի համար ».[11]; Հայտարարությանը արձագանքեց քսաներկու ամյա Ալան Ուայլդերը Արևմտյան Լոնդոն, ով Դենիել Միլլերի մոտ երկու անգամ լսումներից հետո ընգրկվեց խմբում որպես չորրորդ մասնակից[20]։ Այդուհանդերձ չնայած դրան Միլլերը ասաց Ալանին, որ չկա անհարժեշտություն, որ նա մասնակցի նոր ալբոմի ձայնագրման աշխատանքներում։ Ալանի առաջին երաժշտական նեդրումն է արել խմբում 1983 թվականին[21]

Խմբի երկրորդ ՝ A Broken Frame ալբոմը թողարկվեց 1982 թվականի սեպտեմբերի 27-ին[22]։ Այս ալբոմը ընդհանուր առմամաբ դիտվեց որպես անցումային։ Կլարկի խումբը լքելուց հետո Մարտին Գոռը դարձավ Դեփեշ Մոդ հիմնական և փաստացի միակ երգերի հեղինակը։Այժմ ստեղծագործությունները դարձան ավելի մռայլ ցույց տալով թե ինչ ուղղությամբ է աշխատելու խումբը հետագա տարիներին[23]

1983—1988 թվականներ՝ Միջազգային ճանաչում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Իրենց երրորոդ ՝Construction Time Again ալբոմի թողարկման հետ կապված Դեփեշ Մոդը որոշում կայացրեց համագործակցել պրոդյուսեր Գարետ Ջոնսոնի (անգլ.՝ Gareth Jones) հետ Ջոն Ֆոքս (անգլ.՝ John Foxx) ստուդիայում[24]։ Ալբոմում կտրուկ փոփոխություններ տեղի ունեցան կապված խմբի հնչողության հետ, քանի որ օգտագործվեցին նոր երաժշտական գործիքներ[24][25]։ Նոր հնչողության լավագույն օրինակը իրանց նոր ալբոմի առաջին՝ «Everything Counts» սինգլն էր[26] ,որ բարձրացավ մինչև վեցերորոդ հորիզոնականը Բրիտանիայում նաև մտավ լավագույն 30 սինգլների ցանկում Հարավաֆրիկյան Հանրապետությունում, Շվեդիայում, Գերմանիայում։ Ալան Ուուլդերը երկու երգ գրեց այս ալբոմի համար(The Landscape is Changing, Two Minute Warning).[27]։ Դեփեշ Մոդը իր գոյության սկզբանական շրջանում հասել էր հաջողության և ճանաչման միայն Մեծ Բրիտանիայում, Եվրոպայում և Ավստրալիայում։ Ամեն ինչ փոխվեց 1984 թվականի մարտին, երբ նրանք ելույթ ունեցան իրենց՝ «People Are People»։ Այդ երգը վեր էր հանում այնպիսի խնդիրները ինչպիսին է ռասիզմը։ Այս երգը բարձրացավ մինչև 13-րդ հորիզոնականը ամերիկայն չարթերում, չորրորդ հորիզոնական Մեծ Բրիտանիայում և Շվեցարիայում և առաջին հորզոնականը գերմանական չարթերում[28]։ Փորձելով առավել օգուտ քաղել այս սինգլի անսպասելի հաջողությունից խմբի՝ Հյուսիսաիյն Ամերիակայում գտնվող ձայնագրող՝ Սայր Ռեքորդս անգլ.՝ Sire Records ընկերությունը թողարկես համանուն «People Are People» ժողովածուն։ Մեկ ամիս անց խումբը ավարտեց իր նոր Some Great Reward ալբոմի ձայնագրությունները, որը ընդկանուր առմամաբ դրական արձագանքներ ունեցավ։ «Մելոդի Մեյկեր» ամսագիրը ալբոմի մասին ասաց հետևյալը․ «դուք հաճելիորեն կզարմանաք այն բանի համար ինչը կատարվում է հենց այստես ձեր քթի »[29]. Some Great Reward ցուցյ տվեց, որ խումբը փորձեր է անում իր ավելի մռայլ թեմաներով, ինչպիսիք են ոչ ստանդարտ սեռական հարաբերությունները («Master And Servant»),արտաամուսնական կապերը («Lie To Me»), համընդհանուր անարդարությունը («Blasphemous Rumours»)։ Ինչպես նած ալբոմում տեղ գտավ Մարտին Գոռի առաջին՝ Somebody բալլադը։ Միտքը, որը դարձավ առանցքային հաջորդ ալբոմների ստեղծման ժամանակ։ Սա Դեփեշ Մոդի առաջին ալբոմն էր, որը տեղ գտավ ամերիկյան չարթերում նաև այն տեղ գտավ եվրապական չարթերի լավագույն տասնյակներում[30]։ Հենց այս ժամանակահատվածում էր, երբ խումբը ասոցացվում էր, գոթերի՝ գոտական մշակույթի հետ, որ այդ ժամանակ ծնունդ էր առել Մեծ Բրիտանիայում և արագորեն տարածվում էր Ամերիկայի Միացյալ Նահանգներում։ Այդպիսով խումբը սկզբում հայտնի դարձավ ուսանողական ռադիոկայաններում, որոնք ժամանակակից ռոք երաժշտություն էին հեռարձակում։ Այդպիսի ռադիոկայաններ էին Լոս-Անջելեսի KROQ-ը , Լոնգ Այլենդի WLIR ռադիոկայանը և մի քանի նյույորքյան ռադիոկայաններ , այդ կերպով նրանք դիմում էին այլընտրանքայնի լսարանին[31]։ Այս առումով խումբը առանձնանում էր Եվրոպայում և Մեեծ Բրիտանիայում, չնայած նրան, որ նրանք երգերում մռայլ և լուրջ տոն կար։ Ամենամեծ փոփոխությունները Դեփեշ Մոդը կրեց 1986 թվականին իր նոր Black Celebration ալբոմի և «Stripped» սինգլի դուրս թողարկվելուց հետո։ Հարժարվելով ընդհանուր առամամբ արդյունաբերական ձայնից, որը բնորոշեր նախորդ երկու ալբոմներին (սակայն պահպանելով խմբին հատուկ սեմպլը)։ Խումբը հանդես եկավ ավելի տագնապային, ավելի կոլորիտային, ձայնին համահունչ տեքսով, որոնց հեղինակը Մարտին Գոռն էր։ Ալբոմում տեղ գտավ նաև ձևափոխված «Fly On The Windscreen» երգը, որ սկզբանական շրջանում դուրս եկավ որպես սինգլ «It’s Called a Heart» սինգլի հետ միասին։ A Question Of Time երգի տեսահոլովակը, որի ռեժիսորը Անտոն Կորբեյն (անգլ.՝ Anton Corbijn) էր, սկիզբ դրեց երկար աշխատանքային հարաբերությունների, որոքն շարունակվում են մինչև օրս[32] Անտոնը նկարահանել է խմբի տեսհալովակների մեծ մասը, ավելի կոնկրետ՝ 21 տեսահոլովակ, որոնցից վերջինը «Where’s the Revolution» է՝ նկարահանված 2017 թվականին։ Անտոնը զբաղվում է նաև խմբի ալբոմների և սինգլների նկարազարդումով։ Սակայն խմբի գլխավոր և էպոխային ժամանակաշրջանը դեռ առջևում էր։ 1987 թվականի ապրիլի 13-ին թողարկվեց խմբի «Strangelove» սինգլը, որի տեսհոլովակի ռեժիսորը ևս Անտոն Կորբեյն էր։ Սինգլը զբաղեցրեց տասնվեցերոր հորիզոնականը բրիտակական չարթերում, սակայն խմբի երկրպագուների համար այս սիրգլը ինչ-որ յուրահատուկ բան էր։ Այդ ձևով Դեփեշ Մոդը դեռ երբեք չէր հնչել իր պատմության ողջ ընթացքում։ «Strangelove»-ի դուրս գալուց հետո կարելի խոսել Դեփեշ Մոդի մասին որպես դասական էլեկտրոնային երաժշտության մասին։ Ամռանը՝ 1987 թվականի օգոստոսի 24-ին թողարկվես երկրորդ՝ «Never Let Me Down Again» սինգլը, որը մինչ օրս խմբի երկրպագուների ամենասիրելի երգերից մեկն է, որ նաև շատերը համարում են խմբի լավագույն երգերից մեկը։ 1987 թվականի սեպտեմբերի 28-ին թողարկվեց խմբի Music for the Masses ալբոմը, որը վաճառվեց միլիոնավոր օրնակներով։ Ալբոմը, համեմատ նախորդների, համարվում է խմբի դասական աշխատանքներից[33]։ Այդ նույն տարվա աշնանը Խումբը սկսեց իր «For The Masses» շրջագայությունը, որ սկսվեց Եվրոպայում և հետո շարունակվեց Ճապոնիայում և Ամերիկայի Միացյալ Նահանգներում։ Շրջագայությունը ավարտվեց 1988 թվականի հունիսի 18-ին հռչակավոր թվով 101-րդ համերգով, որը տեղի ունեցավ Կալիֆորիա նահանգի Փասադենա քաղաքի Rose Bowl մարզադաշտում։ Համերգին ներկա էին 85000 հանդիսական[34][35][36] ։

1989—1994 թվականներ․ Երկու հաջողված ալբոմ և Ալան Ուալդերի խմբից հեռանալը

[խմբագրել | խմբագրել կոդը]

1989 թվականի կեսերին խումբը սկսեց ձայնագրվել Միլանում երաշժտական պրոդյուսեր Մարկ Էլլիսի (անգլ.՝ Mark Ellis) հետ համատեղ, ով առավել հայտնի է որպես Ֆլադ (անգլ.՝ Flood)։ Այս ամենի արդյունքը եղավ «Personal Jesus» սինգլը, որում Դեփեշ Մոդը հանդես եկավ հիշվող ռիթմիկ հնչողությամբ, որը արմատապես տարբերվում է այն ամենի հետ ինչ աչել էր խումբը նախկինում։ Ավելի ուշ գովազդում նշվեղ հեռախասահամար, որի զանգահարելով կարելի էր լսել այդ երգը։ Այս հայտարարությունները թույլ տվեցին սինգլին բարձրանալ մինչև տասներեքերորդ հորզոնակը Մեծ Բրիտանիայում և դարձավ խմբիա ամենաշատ վաճառված սինգլներից մեկը։ ԱՄՆ-ում այն դարձավ ոսկե սինգլ մաև այն համարվում է Warner Bros. Recordsի ամենաշատ վաճառված տասներկու դյումանոց սինգլնեից մեկը[37]։ Այդ երգի քավեր տարբերակը թողարկել են այնպիսի հայտնի երաժիտներ, ինչպիսիք են Ջոնի Քեշը (անգլ.՝ Johnny Cash), Նինա Հագենը (գերմ.՝ Nina Hagen), Մերիլին Մենսոնը (անգլ.՝ Marilyn Manson) և այլք։ 2006 թվականի սեպտեմբերին բրիտանական Քյու ամսագիր հարցում կատարեց իր ընթերցողների շրջանում, որի արդյունքում երգը ընդգրկվեց բոլոր ժամանակների լավագույն երգերի ցանկում։ Ինչպես նաև երգը ընդգրկվել է «Rolling Stone», ամերիկյան ամսագիր կազմած բոլոր ժամանակների լավագույն 500 երգերի ցանկում։ Այդ ընթացքում խումբը մեծ ճանաչում գտավ Ամերիակյի Միացյալ Նահանգներում։

1990 թվականի փոտրվարին թողարկված «Enjoy the Silence» սինգլը դարձավ խմբի ամենահաջողված սինգլներից մեկը և զբաղեցրեց վեցերորոդ հորիզոնականը բրիտակական չարթերում։ Մի քանի ամիս անց ԱՄՆ-ում առաջին(և մինչ օրս միակ) սինգլը Դեփեշ Մոդի, որը ընդգրկվել է ամերիկայն չարթերի լավագույն տասնյակում և հասել մինչև ութերորոդ հորիզոնական բացի դրանից այն դարձավ խմբի երկրորդ ոսկե սիմգլը։ 1991 թվականին Brit Awards-ում «Enjoy the Silence»-ը «Լավագույն բրիտանական սինգլ» անվանակարգում[38]։ Այդ դինամիկ երգը սկզբնական շրջանում դանդաղ հիպնոզացնոց բալադ էր դո-մինորում։ Սկզբանական ձայնագրությունում, որը խումբ էր բերել երգի հեղինակ Մարտին Գոռը լսվում էր նրա ձայնը ֆիսգրամոնիայի ուղեկցությամբ։ Ձայնագրությունը արագացնելու միտքը ծագեց Ալան Ուայլդերի գլխում։ Խմբին այդ միտքը դուր եկավ, սակայն երգի հեղինակ Մարտինը մի որոշ ժամանակ նեղացած մնաց և դեմ էր երգի այդ ձևափոխությանը։ Նոր՝ Violator ալբոմի դուրս գալուց հետո նրանք կազմակերպեցին ինքնագրերի բաժանման միջոցառում Լոս-Անջելեսի Wherehouse Records խանութում, որին մասնակցեցին խմբի ավելի քան 17000 երկրպագու, որ քիչ էր մնում դառնար անկարգությունների պատճառ։ Violator կարողացավ ընդգրկվել բիրտանական և ամերիկյան չարթերի լավագույն տասնյակներում։ Նա նաև դարձավ եռակի Պլատինե սկավառակ և Ամերիկայի Միացյալ Նահանգներում վաճառվեց շուրջ 3,5 միլիոն օրինակով։ Դրան հաջորդեց համաշխարհային շրջագայությունը, որը խմբին բերեց ևս մեկ նշանակալի հաջողություն, երբ Նյու-Յորքում կայանալիք համերգի 40000 տոմսերը վաճառվեցին 8 ժամվա ընթացքում իսկ Լոս-Անջելեսում կայանալիք համերգի 48000 տոմսերը վաճառվեցին ավելի քիչ քան մի ժամվա ընթացքում։ Խմբի երկու՝ «Policy of Truth» և «World in My Eyes» սինգլները հաջողության հասան Մեծ Բրիտանիայում[39]։

1991 թվականին Դեփեշ Մոդը ձայնագրեց «Death’s Door» երգը որը դարձավ Վիմ Վենդերսի «Մինչև աշխարհի վերջը» ֆիլմի սաունթրեքներից մեկը իսկ Ալան Ուայլդերը իր սեփական նախագծի համար ձայնագրեց իր երրորդ՝ Bloodline ալբոմը, որը թողարկվեց 1992 թվականի ապրիլին։ Նշանակալի փոփոխություններ տեղի ունեցան խմբի ութերորոդ՝ Songs of Faith and Devotion ալբոմի դուրս գալուց հետո։ Այդ ժամանակ Դեփեշ Մոդը գտնվում էր այնպիսի խմբերի ազդեցության տակ ինչպիսինն են Nirvana-ն և Jane's Addiction-ը[40]։

1995—2000 թվականներ․ Հաջողության շարունակություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

1995 թվականի հունիսին Ալան Ուայլդերը հայտարարեց, որ լքում է Դեփեշ Մոդը՝ նրա խոսքերով՝ «խմբի ներսում աշխատանքային հարաբերությունների վատթարացման և աճող դժգոհությունների պատճառով »[41]։ Նա շարունակում է աշխատել իր սեփական նախագծի՝ Recoil-ի վրա։ Ուայլդերը հայտարարել է, որ նա վերջին ալբոմի ստեծման ժամանակ խմբում կատարել է աշխատանիքի մեծ մասը, սակայն «նրա կատարած աշխատանքը այդպես էլ չի ստացել համապատասխան հարգանք և հեղինակություն, որին նա արժանի էր»[41]։ Ալան Ուայլդերի խումբը լքելուց հետո շատերը սնահավատորեն էին վերաբերվում նրան, որ Դեփեշ Մոդը կարող է երբևէ նորից ձայնագրվել։ Դեյվդի Գաանի հոգեվիճակը, որը ավելի ծանր էր դարձել թմրանյութերի կախվածությունից։ Թմրանյութերի հանդեպ նրա կախվածությոնը կարող էր ճակատագրական կարող էր լինել․ նա լոսանջելեսյան «Sunset Marquis» հյուրանոցում գրեթե մահացու թվրանյութերի չափաբաժին էր ընդունել[42][43]։ Համարվում է նաև, որ դա ինքնասպանության փորձ էր, ինչը Գաանը կտրուկ հերքում է[44]։

Չնայած Գաանի անձնական խնդիրների շատանալուն՝ Գոռը 1995-1996 թվականների փորձում էր ամեն ինչ անել, որպեսզի խումբը նորից սկսի ձայանգրվել։ Այնուամենայնիվ Գաանը հազվադեպ էր հայտվում ձայնագրման ստուդիայում և եթե հայտվում էր, նրա պետք էին շաբաթներ մի վոկալայնի պարտիա ձայնագրելու համար[45]։ Գոռը ստիպված էր մտածել խումբը փակելու և իր սեձական ալբոմը ձայնագրելու շուրջ[46][47]։ Վերջ ի վերջո պարզվեց, որ Գոռի մտահոգությունները անհիմն էին։ 1996 թվականի սկզբում Գաանը սկսեց բուժման կուրս անցնել հերոինի կախվածության դեմ[44]։ Գաանի բուժման կուրսը անցնելուց հետո խումբը շարունակեց աշխատանքները պրոդյուսեր Թիմ Սիմենսոնի (անգլ.՝ Tim Simenon) և հաջորդ տարի նրանք թողարկեցին իրենց «Ultra» ալբոմը և երկու ՝ Barrel of a Gun և It’s No Good սինգլ։ Ալբոմը նորից Մեծ Բրիատանիայի չարթերում առաջադրվեց առաջին հորիզոնականի։ Լարվածության պատճառով, որի պատճառը անցած շրջագայությունն էր, այս անգամ խումբը որոշեց հրաժարվել նոր շրջագայությունից ի սատարում նոր՝ «Ultra» ալբոմի[48]։ «Ultra» ալբոմի ձայնագրման աշխատանքներին մասնակցել է հայտնի «Can» խմբի նախկին ամդամ Յակի Լիբեցայտը։

Երկորոդ ՝The Singles 86-98 սինգլների ժողովածուն թողարկվեց 1998 թվականին։ Ժաղավածուի թողարկվելուն նախորդել էր Only When I Lose Myself սինգլը, որը ձայագրվել էր Ultra ալբոմի ձայնագրման ժամանակ։ 1998 թվականի ապրիլին Դեփեշ Մոդը մամլո ասուլիս կազմակերպեցին Քյոլնի «Hyatt» հյուրանոցում, որպեզսի հայտարարեն իրենց նոր «The Singles Tour» անունը կրող շրջագայության մասին[49]։

2001—2004 թվականներ․ Exciter

[խմբագրել | խմբագրել կոդը]

2001 թվականին Դեփեշ Մոդը թողարկեց Exciter ալբոմը, որի պրոդյուսերը LFO խմբի նախկին մասնակից Մարկ Բելլն էր (անգլ.՝ Mark Bell)։ Բելլ ներկայացրեց մինիմալսիտական, թվային ձայն այնպիսի ժաներերի ազդեցության տակ ինչպիսիք են Intelligent Dance Music-ը և Գլիչը։ Նոր ալբոմի քննադատական արձագանքը ոչ միանշանակ էր։ «Exciter»-ի մասին իրենց դրական կարծիքը հայտնեցին բրիտանական New Musical Express-ը ամսագիրը ամերիկյան «Rolling Stone» և «L.A. Weekly» ամսագրերը, սակայն մնացած ամսագրերի մեծամասնությունը ներառյալ «Քյու», «PopMatters», «Pitchfork Media» ամսագրերը և բազմաթիվ երկրպագուներ նշել էին, որ ալբոմում պակասում է խորությունը, ոգեշնչումը և շքեղությունը[50]։ «Exciter» դարձավ Դեփեշ Մոդի առաջին ստուդիական ալբոմը, որը ամերիկյան չարթերում ավելի բարձր տեղ գրավեց քան բրիտանական չարթերում։ 2001 թվականի մարտին Դեփեշ Մոդը Համբուրգում մամլո ասուլիս կազմակերպեց, որպեզսի հայտարարի նոր «Exciter Tour» անունը կրող համաշխարհային շրջագայության մասին, որը Դեփեշ Մոդի պատմության մեջ ամենահաջողվածներից մեկը դարձավ։ Փարիզի «Palais Omnisports Paris-Bercy» համերգասրահում տեղի ունեցած համերգը տեսանկարահավեց և հետագայում թողարկվեց համերգային ձայնասկավառակի տեսքով, որը կոչվեց «One Night in Paris»[51]։

2002 թվականի հոկտեմբերին խումբը հաղթեց «Քյու» ամսագրի կողմից կազմակերպված «Innovation Award» (հայերեն՝ Նորարարական Մրցանակ) մրցանակաբաշխության ընթացքում[52]։

2003 թվականին Դեյվիդ Գաանը թողարկեց իր առաջին՝ «Paper Monsters» սոլո ալբոմը և ուղևորվեց համերգային շրջագայության։

2003 թվականին թողարկվեց Մարտին Գոռի երկրորոդ՝ «Counterfeit ²» սոլո ալբոմը[53], իսկ Էնդյու Ֆլետչեր ստեղծեց իր անձնական լեյբլը, որը մասնագիտացած էր էլեկտրոնային երաժշտության մեջ։

2004 թվականին թողարվեց ռեմիքների Remixes 81-04 ժողովածուն, որը ներառում էր 1981-2004 թվականների խմբի սինգլների նոր և դեռ երբեք չհրապարակված տարբերակները։ Մայկ Շինոդան ռեմիքս արեց խմբի «Enjoy the Silence» սինգլը և թողարկեց այդ ռեմիքսը Enjoy the Silence 04 սինգլի տեսքով, որը գրավեց մինչև յոթերորոդ հորիզոնական բրիտանական չարթերում։

2005—2007 թվականներ․ Playing the Angel

[խմբագրել | խմբագրել կոդը]

2005 թվականին հոկտեմբերին 17-ին Դեփեշ Մոդը թողարկեց իր տասնմեկերորոդ՝ Playing the Angel ստուդիական ալբոմը, որը դրական արձագանքների արժանացավ։ Երկրպագուներից շատերը այս ալբոմը դիտեցին, որպես խմբի վերադարձ։ Սա խմբի առաջին ալբոմն էր «Some Great Reward»-ից (1984 թվական) հետո երբ ալբոմում ներկայացված տեքստերի հեղինակը միայն Մարտին Գոռը չէր․ երեք՝ Suffer Well, I Want It All և Nothing’s Impossible երգի բառերի հեղինակը դարձավ Դեյդիդ Գաանը, իսկ երաժշտության հեղինակներն էին Քրիստին Այգները և Էնդրյու Ֆիլլիոտտնը։

2005 թվականի նոյեմբերին խումբը մեկնեց «Touring the Angel» անունը կրող համաշխարհային շրջագայության, որը շարունակվեց մինչև 2006 թվականի ամառ։ Ընդհանուր առմամբ խումբը նվագել է ավելի քան 2,8 միլիոն հանդիսականի համար 30-ից ավել երկրում։ «Touring The Angel»-ը համարվում է 2005-2006 թվականների ամենաշահութաբեր շրջագայություններից մեկը[3]։ Խումբը 2006 թվականին Կալիֆոrնիայում կայացած Coachella Valley Music and Arts Festival և լոնդոնյան «Հայդ» այգում կայացած O2 Wireless Festival-ների առաջատարն է եղել։

2006 թվականի սեպտեմբերի 25-ին թողարկվեց նրանց «Touring The Angel: Live In Milan» անունը կրող համերգային ալբոմը։ Ալբոմի ստեղծման աշխատանքներին մասնակցել է Բլու Լիչը (անգլ.՝ Blue Leach)։ Համերգները նկարահանվել են 2006 թվականի փետրվարի 18-ին և 19-ին Միլանի Fila Forum համերգասրահում[54]։ Ալբոմը բաղկացած է երկու DVD-ից և մեկ CD-ից։ Առաջին DVD-ին պարունակում է մեր ամբողջական համերգի տեսգրությունը և երկու «A Question of Lust» և «Damaged People» երգերի համերգային տեսգրությունը։ Երկրորդ DVD-ին պարունակում է 20 րոպեանոց վավաերագրական ֆիլմ, որը ներկայացնում է Անտոն Կորբեյնը այն համարվում է շրջագայության պաշտոնական անոնսը, որի մասին հայտարավել էր 2005 թվականին կայացած մամլո ասուլիսի ընթացքում։ Երրորդ CD-ին իրենից ներկայացնում է Playing the Angel ստուդիական ալբոմի երգերի ձայնագրությունները։

Լավագույն հիթերի The Best Of, Volume 1 անունը կրող ժողովածունը թողարկվեց 2006 թվականի նոյեմբերին։ Ժողովածուն ներառում է նաև նոր՝ Martyr երգը, որը ձայնագրվել է «Playing the Angel» ալբոմի ձայնագրման ընթացքում։

2006 թվականի նոյեմբերի 2-ին կայացած MTV եվրոպական երաժշտական մրցանակաբաշխություն ընթացքում Դեփեշ Մոդը մրցանակ ստացավ «Լավագույն խումբ» անվանակարգում[55]։

2006 թվականի դեկտեմբերին Դեփեշ Մոդի «Suffer Well» սինգլը առաջադրվեց Գրեմմի մրցանակին «Լավագույն պարային ձայնագրություն» անվանակարգում։ Խումբը արդեն երրորոդ անգամ էր առաջադրվում այս մրցանակի համար։ Առաջին անգան 1994 թվականին նրանց «Devotional» համերգի տեսաձայնագրությունը առաջադրվեց «Լավագույն երկարատև տեսահոլովակ» (անգլ.՝ Best Long Form Music Video) անվանակարգում, իսկ երկրորդ անգամ 2001 թվականին նրանց «I Feel Loved» սինգլը առաջադրվեց «Լավագույն պարային ձայնագրություն» (անգլ.՝ Best Dance Recording) և«Լավագույն ռեմիքս ձայնագրություն՝ ոչ դասական» (անգլ.՝ Best Remixed Recording — Non-Classical) անվանակարգերում, 2007 թվականի հոկտեմբերին կայացած [MTV եվրոպական երաժշտական մրցանակաբաշխություն ընթացում խումբը «Inter Act» բաժնում առաջադրվել էր «Լավագույն միջազգային կատարող» անվանակարգում։

2007 թվականին թողարկվեց Դեյվիդ Գաանի երկրորդ՝ «Ավազե ժամացույցներ» (անգլ.՝ Hourglass) սոլո ալբոմը։

2008—2011 թվականներ․ Sounds Of The Universe

[խմբագրել | խմբագրել կոդը]

2008 թվականի հոկտեմբերի 6-ին Բեռլինի «Olympiastadion» անունը կրող մարզադաշտում տեղի ունեցավ Դեփեշ Մոդի մամլո ասուլիսը, որի ընթացքում նրանք հայտարարեցին իրենց նոր համաշխարհային շրջագայության մասին, որը ստացավ Tour of the Universe անվանումը[56]։ Համաշխարհային շրջագայության ընթացքում կայանալիք համերգների տոմսերի վաճառքի սկիզբը դրվեց 2008 թվականին հոկտեմբերի 13-ին Թել Ավիվում իսկ եվրոպական հատվածում համերգները սկսվեցին 2009 թվականի մայիսի 10-ին[57][58]։

2009 թվականի հունվարի 15-ին խմբի պաշտանական կայքում տեղադրվեց մամլո հաղորդագրություն, որում ասվում էր խմբի նոր ալբոմի դուրս գալու մասին[59]։ "Sounds Of The Universe" այսպես էր կոչվում նրանց նոր ալբոմը, որ թողարկվեց 2009 թվականի ապրիլի 20-ին։ Այս անգամ խմբի մասնակիցները շեշտը դրել էին անալոգային գործիքավորման վրա։ Բացի դրանից երաժիշտների խոսքերով նոր ալբոմի վրա աշխատելիս նրանք ձայնագրել են նաև հավելյալ նյութեր, որը տեղ են գտնելու ալբոմի լյուք տարբերակում[60]։ Ալբոմի առաջին սինգլը դարձավ Wrong ստեղծագործությունը։ Ինչպես նախորդ երկու՝ «Playing the Angel» և «Sounds Of The Universe» ալբոմներ, որոնք թողարկվել էին 2005 թվականին այնպես էլ այս մեկը պարունակում էր ինչպես Մարտին Գոռի այնպես էլ Դեյվիդ Գաանի երաժշտական ստեղծագործությունները։ 2009 թվականի փետրվարի 21-ին կայացած ամենամյա գերմանական «ECHO Awards» անունը կրող մրցանակաբաշխության ընթացքում Դեփեշ Մոդը ներկայացրեց իր Wrong ստեղծագործությունը, որը դարձավ «Sounds Of The Universe» ալբոմի առաջին սինգլը։ Հենց ինքը սինգլը հանրության համար հասանելի դարձավ 2009 թվականի ապրիլի 6-ին։ «Tour of the Universe» անունը կրող համաշխարհային շրջագայության շրջանակներում 2010 թվականի փետրավարի 4-ին Սանկտ-Պետերբուգում և փետրվարի-6ին Մոսկվայում տեղի ունեցան Դեփեշ Մոդի համերգները[56], ի սատարում իրենց նոր ալբոմի։ Tour of the Universe» անունը կրող համաշխարհային շրջագայությունը եզրափակվեց 2010 թվականի փետրվարի 27-ին Գերմանիայի Դյուսսելֆորդ քաղաքում։ 2010 թվականի փետրվարի 17-ին Լոնդոնի «Royal Albert Hall» անունը կրող համերգասրահում տեղի ուենեցավ համերգ ի սատարում «Teenage Cancer Trust»-իհայերեն՝ Ֆոնդ դեռահասների քաղցկեցի դեմ։ Համերգի ընթացքում տեղի ուենացավ այն, ինչ խմբի երկրպագուները սպասել էին 15 տարի․ Մարտին Գոռի կողմից «Somebody»-ի երգի կատարման ժամանակ նրան ձայնակցեց Ալան Ուայլդերը, ով լքել էր խումբը 1995 թվականի ամռանը[61][62]։ Recoil-ի(Ալան Ուայլդերի ծրագիրը) պաշտոնական կայքում ասվում է, որ Գաանը զանգահարել է Ուայլդերին և առաջարկել մասնակցել համերգին ինչին Ուայլդերը սիրով համաձայնվել է[62]։ Բացի այն, որ համերգին ներկա էր Ալան Ուայլդերը հիշվեց նաև այն, որ «One Caress» (Songs Of Faith And Devotion ալբոմից) և «Home» (Ultra ալբոմից) երգերը խումբը երգեց նվագախմբի ուղեկցությամբ, իսկ դաշնակահարն էր Պիտեր Գորդինոն (անգլ.՝ Peter Gordeno); 2010 թվականի մարտի 3-ին գերմանական «Echo Awards» անունը կրող մրցանակաբաշխության ընթացքում Դեփեշ Մոդը հաղթեց «Լավագույն արտասահմանյան ռոք/փոփ խումբ» անվանակագում անգլ.՝ «Best International Group — Rock / Pop»։ Մրցանակաբաշխությանը ներկա էին Դելիել Միլլերը, Մարտին Գոռը և Էնդի Ֆլիտչերը[63]։ 2011 թվականին Դեփեշ Մոդը թողարկեց իր ռեմիքների երկրորոդ հավաքածուն, որ ստեղծման աշխատանքներին մասնակցեցին խմբի բոլոր մասնակիցները ներառյալ Վինսա Կլարկան և Ալան Ուայլդերը, որոնք վաղուց լքել էին խումբը։ Ռեմիքսների ժողովածում կոչվեց Remixes 2: 81-11, այն թողարկվեց 2011 թվականի հուլիսի 6-ին[64][65]։ «Personal Jesus» անունը կրող երգի ռեմիքսը, որը պատարաստել էր «Stargate» թողարկվել է որպես սինգլ 2011 թվականի մայիսի 30-ին «Personal Jesus 2011» անվան ներքո։ Դեփեշ Մոդը ձայնագրել է U2 խմբի «So Cruel» անունը կրող երգը Achtung Baby ալբոմի քսանամյակին ընդառաջ։ Ժողովածուն թողարկվել է 2011 թվականի դեկտեմբերին[66][67][68][69]։.

2012—2016 թվականներ․ Delta Machine

[խմբագրել | խմբագրել կոդը]

2011 թվականի նոյեմբերին Իտալիայում խմբի ելույթի ժամանակ Էնդրյու Ֆլետչերը հայտնեց, որ խումբը պատրաստ է իր տասերեքերորոդ ստուդիական ալբոմի ձայնագրմանը[70]։ Ավելի ուշ 2012 թվականի հունվարին Մարտին Գոռը հաստատեց, որ ալբոմը դուրս կգա 2013 թվականի սկզբին և դրանից հետո խումբը կմեկնի համաշխարհային շրջագայության[71]։ 2012 թվականի մաիտի 2-ին Դեյվիդ Գաանը հայտարարեց, որ արդեն պատրաստեն 20 ձայնագրությունների նախնական տարբերակներ և պրոդյուսերը կրկին կլինի Բեն Հիդլլերը[72]։ 2012 թվականի հուլիսի 21-ին Դեյվիդ Գաանը համատեղ համերգով հանդես եկավ «Soulsavers» խմբի հետ ինչից հետո խմբի մենեջեր Ջոնաթան Կեսսլերը հայտարարեց, որ խմբի տասերեքերորոդ ստուդիական ալբոմը կթողարկվի 2013 թվականի ապրիլին[73]։ 2012 թվակի հուլիսի 23-ին Դեյվիդ Գաանը իր հարցազրույցներից մեկում հայտնեց, որ երաժշտական ստուդիա է վերադառնում պրոդյուսեր Մարկ Էլլիսը(Ֆլադ) Դեփեշ Մոդի տասերեքերորոդ ստուդիական ալբոմի աշխատանքներին մասնակցելու համար[74]։ 2012 թվականի հոկտեմբերի 23-ին Փարիզում տեղի ունեցած վեհաժողովի ընթացքում հայտարավեց Դեփեշ Մոդի համաշխարհային շրջագայության ամսաթիվը, որ կազմակերպվում էր ի սատարում նոր ալբոմի։ Առաջին համերգը տեղի ունեցավ 2013 թվականի մայիսի 7-ին Թել Ավիվում։ Խումբը համերգներն է տվել Մոսկվայում հունիսի 23-ին, Սանկտ-Պետերբուրգում հուլիսի 24-ին և շրջագայության եվրապական հատվածում վերջին համերգը եղել է Մինսկում հուլիսի 29-ին[75]։ Նոր ալբոմի առաջին՝ «Heaven» սինգլը թողարկվել է 2013 թվականի փետրվարի 1-ին։ Իսկ նոր ալբոմը, որ կոչվեց Delta Machine թողարկվեց Եվրոպայում 2013 թվականի մարտի 26-ին[76]։ 2013 թվականի նոյեմբերի 25-ից 27-ը Բեռլինում տեսանկարահանվեց խմբի համերգային հոլովակը, որը թողարկվեց 2014 թվականի նոյեմբերի 17-ին «Live In Berlin» անվանումով։ «Live In Berlin»-ի լյուքս տարբերակը ներառում էր 2 DVD-ի «Live In Berlin» և «Alive in Berlin» (առաջին՝ համերգի ձայնագրությունն էր իսկ երկրորդը բացի համերգից ներառում էր խմբի բոլոր անդամների հարցազրույցները, որտեղ նրանք խոսում էին իրենց նոր՝ «Delta Machine» ալբոմի և Delta Machine Tour համաշխարհային շրջագայության մասին ինչպես նաև երկու բոնուսային տրեկեր ) և 2 CD, որը ներառում է համերգի ամբողջական աուդիո տարբերակը։ 2015 թվականին Դեյվիդ Գաանը թողարկեց համատեղ՝ Angels & Ghosts անունը կրող ալբոմ «Soulsavers» խմբի հետ։ 2015 թվականին Մաիտին Գոռը թողարկեց իր գործիքային սոլո ալբոմը։

2016 թվականից մինչև մեր օրերը․ Spirit

[խմբագրել | խմբագրել կոդը]

2016 թվականի փետրվարին Մարտին Գոռը հայտնեց, որ 2016 թվականի ապրիլին Դեփեշ Մոդը կվերադառնա ստուդիա նոր ալբոմ ձայնագրելու համար[77]։ 2016 թվականի սեպտեմբերին խմբի ֆեյսբուքյան էջում հայտնվեց հաղորդագրություն նոր ալբոմի թողարկման մասին, որը հետագայում պիտի հաստատավեր և դառնար Video Singles Collection վիդեոալբոմ, որը թողարկվեց 2016 թվականի նոյեմբերի 11-ին[78]։

2016 թվականի հոկտեմբերի 11-ին Միլանում տեղի ունեցած մամլո ասուլիսի ժամանակ հայտին դարձավ Դեփեշ Մոդի նոր ալբոմի անվանումը։ Այն կոչվեց Spirit իսկ դրան հաջորդած համաշխարհային շրջագայությունը, որը կոչվեց «Global Spirit Tour»[79]։ Նոր ալբոմի պրոդյուսերը դարձավ Ջեյմս Ֆորդը, որը թողարկվեց 2017 թվականի մարտի 17-ին։ «Global Spirit Tour»-ի առաջին համերգը տեղի ունեցավ մայիսի 5-ին Ստոկհոլմի «Ֆրենդս Արենա» անունը կրող մարզադաշտում[80]։ Մինչ այդ պրորմո տուր էր կազմակերպվել Բեռլինում՝ մարտի 17-ն, Փարիզում՝ մարտի 21-ին, Բազելում՝ մարտի 23-ին։ Ինչպես նաև խումբը բարեգործական համերգ է տվել Գլազգոյում մարտի 26-ին ի աջակցություն Hublot-ի և Charity Water-ի։ Ինչպես նաև B«BC Radio Music 6 Festival» անունը կրող փառատոնի ընթացքում համերգներ է տվել Հոլիվուդում՝ ապրիլի 21-ին և 26-ին և Նյու-Յորքում՝ ապրիլի 24-ին։ Դեփեշ Մոդը համերգներ է տվել նաև Մոսկվայում՝ հուլիսի 15-ին և Սանկտ-Պետերբուրգում։ Կիևում խմբի համերգը տեղի է ունեցել հուլիս 19-ին[81]։

2017 թվականի փետրվարի 3-ի խումբը թողարկեց «Where’s The Revolution» սինգլը, որ Spirit ալբոմի առաջին սինգլն էր[82]։ Սինգլի թողարկվելու հետո թողարկվեց նաև համանուն տեսահոլովակը։

Սկավառակագրություն (ալբոմներ)

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Speak & Spell (1981)
  • A Broken Frame (1982)
  • Construction Time Again (1983)
  • Some Great Reward (1984)
  • Black Celebration (1986)
  • Music for the Masses (1987)
  • Violator (1990)
  • Songs of Faith and Devotion (1993)
  • Ultra (1997)
  • Exciter (2001)
  • Playing the Angel (2005)
  • Sounds of the Universe (2009)
  • Delta Machine (2013)
  • Spirit (2017)
  • Memento Mori (2023)

Գրականություն խմբի մասին

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Depeche Mode. Some great new art А. Глебов; оригинальный текст — Some great new art 1993 թվական.: О. Бочаров, А. Глебов. — М.: Rock Biz, 1999 թվական, 256 էջ
  • Depeche Mode. Подлинная история — Джонатан Миллер; пер. — Е. Трифонов, О. Чеснокова. — СПб.: «Амфора», 2008 թվական, 664 էջ . — ISBN 978-5-367-00826-5
  • Depeche Mode. «Взлёты и падения» 1999. ISBN 5-88775-004-9 (ռուսերեն թարգմանություն)
  • Miller, Jonathan. Stripped: The True Story of Depeche Mode. 2004. ISBN 1-84449-415-2 (անգլերեն)

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Discogs — 2000.
  2. «New Depeche Mode album number one in 20 countries | EMI Music». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հուլիսի 27-ին. Վերցված է 2017 թ․ հունիսի 28-ին.
  3. 3,0 3,1 «Depeche Mode – The Best Of Depeche Mode Volume One». DepecheMode.com. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հունիսի 24-ին. Վերցված է 2011 թ․ մայիսի 25-ին.
  4. «Rocklist.net...Q Magazine Lists». Rocklistmusic.co.uk. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հունիսի 3-ին. Վերցված է 2012 թ․ մարտի 31-ին.
  5. «VH1 100 Greatest Artists Of All Time». Stereogum. Վերցված է 2012 թ․ մարտի 31-ին.
  6. The Rock & Roll Hall of Fame Announces Nominees for 2017 Induction
  7. Kraftwerk: Man, Machine and Music, 2004.
  8. Miller, p. 14
  9. The Erasure Information Service, «Interview with Robert Marlow Արխիվացված 2012-10-23 Wayback Machine», Retrieved on 10 December 2007.
  10. philburdett.com, Phil Burdett Biography Արխիվացված 2011-07-15 Wayback Machine
  11. 11,0 11,1 Shaw, William (1993 թ․ ապրիլ), «In The Mode», Details magazine: 90–95, 168
  12. Max Bell, «Martin Gore — The Decadent Boy Արխիվացված 2007-03-13 Wayback Machine», No1 Magazine, 11 May 1985. Retrieved on 29 October 2007.
  13. Tickell, P., «A Year In The Life of Depeche Mode», The Face, January 1982
  14. Paige, Betty (1981 թ․ հունվարի 31). «This Year's Mode(L)». Sounds Magazine. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հուլիսի 24-ին. Վերցված է 2011 թ․ հոկտեմբերի 13-ին.
  15. Colbert, Paul (1981 թ․ հոկտեմբերի 31). «Talking Hook Lines». Melody Maker. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հուլիսի 24-ին. Վերցված է 2011 թ․ հոկտեմբերի 13-ին.
  16. Fricke, David. Depeche Mode — Speak & Spell(անգլ.) // Rolling Stone. — May 13, 1982.
  17. Ellen, Mark. «A Clean Break». Smash Hits (February 1982). Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հուլիսի 24-ին. Վերցված է 2011 թ․ հոկտեմբերի 13-ին.
  18. Miller, p. 103
  19. Rolling Stone magazine, «This band wants your respect — Depeche Mode may sell millions of albums and play to capacity crowds in huge football stadiums but these techno-pop idols still aren’t happy» by Jeff Giles, with photography by John Stoddart, page 84-87, 11 July 1990, retrieved 4 May 2012.
  20. Weidenbaum, Marc (1993 թ․ մայիս), «Fashion Victims», Pulse! magazine (114): 48–53
  21. Malins, p. 58
  22. Depeche Mode — A Broken Frame at Discogs
  23. Thompson, Dave (14 Հունվարի 2005 (2005-01-14)). «The Landscape Is Changing». Q Magazine. էջեր 78–83. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հուլիսի 24-ին. Վերցված է 29 Սեպտեմբերի 2011 (2011-09-29)-ին.
  24. 24,0 24,1 «Editorials: The Singles 81-85» Արխիվացված 2012-03-07 Wayback Machine, Shunt. Retrieved 16 October 2010.
  25. Benne (2005 թ․ մայիսի 3). «Inga Humpe – Mit Depeche Mode in einer 2raumwohnung» (German). Muna.de. Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ նոյեմբերի 10-ին. Վերցված է 2011 թ․ մայիսի 15-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  26. Moore, X., «Red Rockers Over the Emerald Isle», NME, 17 September 1983
  27. Moore, X. (1983 թ․ սեպտեմբերի 17). «Red Rockers Over the Emerald Isle». NME. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ հունվարի 13-ին. Վերցված է 2011 թ․ հոկտեմբերի 13-ին.
  28. Malins, p. 82
  29. McIlheney, B., «Greatness and Perfection», Melody Maker, 29 September 1984
  30. McIlheney, B. (1984 թ․ սեպտեմբերի 29). «Greatness and Perfection». Melody Maker. Արխիվացված օրիգինալից 2009 թ․ հունվարի 4-ին. Վերցված է 2011 թ․ հոկտեմբերի 13-ին.
  31. "Alan Wilder’s history — Historical evidence Part 1" Shunt. Retrieved 19 October 2010.
  32. Miller, p. 236
  33. «Editorials Singles 86-98: MUSIC FOR THE MASSES Արխիվացված 2014-02-03 Wayback Machine» Shunt. Retrieved 16 October 2010.
  34. Erb, Nadja and Geyer, Steven: «Andy Fletcher im Interview: Wir wären besser nicht aufgetreten» Frankfurter Rundschau. 27 October 2009. Retrieved 21 October 2010.
  35. Víctor Rodríguez 1 de abril de 2009 (1999 թ․ փետրվարի 22). «Especial Depeche Mode: 101». Hipersonica.com. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հունիսի 24-ին. Վերցված է 2010 թ․ հուլիսի 22-ին.{{cite web}}: CS1 սպաս․ թվային անուններ: authors list (link)
  36. Pimpf (1961 թ․ հուլիսի 23). «Pimpf / Depeche Mode in France». Pimpfdm.com. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հունիսի 24-ին. Վերցված է 2010 թ․ հուլիսի 22-ին.
  37. Miller, p. 291
  38. «The BRITs 1991 — The Brit Awards history Արխիվացված 2012-01-13 Wayback Machine» Brits.co.uk. Retrieved 14 October 2010.
  39. RIAA Gold and platinum album search for Violator Արխիվացված 2015-09-24 Wayback Machine RIAA. Retrieved 12 October 2010.
  40. Depeche Mode — Songs of Faith and Devotion (album review). Sputnikmusic (14 December 2006). Retrieved on 4 June 2011.
  41. 41,0 41,1 Alan’s Leaving Արխիվացված 2014-02-04 Wayback Machine, Jaakko’s Depeche Mode page. Retrieved 10 February 2007.
  42. Pop Singer Arrested, The Guardian, 29th May 1996
  43. DEPECHE DRUG HELL, Melody Maker, 1st June 1996
  44. 44,0 44,1 Cameron, Keith (1997 թ․ հունվարի 18). «Dead Man Talking». NME. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հուլիսի 24-ին. Վերցված է 2011 թ․ հոկտեմբերի 13-ին.
  45. Miller, p. 413
  46. Martin L. Gore interview, Pavement, 16 April 1997
  47. Brown, Mark: «Depeche vs. Drugs Արխիվացված 2017-01-26 Wayback Machine» Winnipeg Free Press. 1 May 1997.
  48. Miller, p. 429
  49. «Press Conference, Hyatt Hotel, Cologne Germany». Depechemode.com. ապրիլի 20, 1998). Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հունիսի 24-ին. Վերցված է 2010 թ․ հոկտեմբերի 18-ին.
  50. «Depeche Mode: Exciter (2001): Reviews» Արխիվացված 2001-12-24 Wayback Machine, Metacritic — проверена 1 октября 2007 г.
  51. «Press Conference, Valentino Hotel, Hamburg Germany». Depechemode.com. 2001 թ․ մարտի 13. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հունիսի 24-ին. Վերցված է 2010 թ․ հոկտեմբերի 18-ին.
  52. «depeche mode dot com». Depechemode.com. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հունիսի 24-ին. Վերցված է 2010 թ․ հուլիսի 22-ին.
  53. Daniel Barassi. «Martin L. Gore – Counterfeit²». Martingore.com. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունիսի 24-ին. Վերցված է 2010 թ․ հուլիսի 22-ին.
  54. Daniel Barassi. «Touring The Angel: Live In Milan». Liveinmilan.depechemode.com. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հունիսի 24-ին. Վերցված է 2010 թ․ հուլիսի 22-ին.
  55. «depeche mode dot com». Depechemode.com. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հունիսի 24-ին. Վերցված է 2010 թ․ հուլիսի 22-ին.
  56. 56,0 56,1 «BBC – Depeche Mode tour». BBC. 2008 թ․ հոկտեմբերի 7. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հունիսի 24-ին. Վերցված է 2010 թ․ հոկտեմբերի 19-ին.
  57. «Календарь Tour of the Universe». Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ հոկտեմբերի 1-ին. Վերցված է 2017 թ․ հուլիսի 1-ին.
  58. «Depeche Mode signs worldwide exclusive deal with EMI Music — to include the US for the first time» Արխիվացված 2013-06-23 Wayback Machine, EMI Music.com., 7 October 2008.
  59. «DEPECHE MODE ANNOUNCES THE RELEASE OF SOUNDS OF THE UNIVERSE 21 APRIL 2009». Depechemode.com. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հունիսի 24-ին. Վերցված է 2010 թ․ հուլիսի 22-ին.
  60. «Depeche Mode выпустят новый альбом в апреле». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2021 թ․ հունվարի 24-ին.
  61. «Depeche Mode joined by former band member at Teenage Cancer Trust show» Nme.com. 18 February 2010.
  62. 62,0 62,1 Harper, Kate: «Alan Wilder Rejoins Depeche Mode For One Song In London Արխիվացված 2010-02-21 Wayback Machine» Chartattack.com. 18 February 2010.
  63. «Robbie Williams Und Depeche Mode Gewinnen Echo 2010». Echopop.de. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հուլիսի 19-ին. Վերցված է 2010 թ․ հուլիսի 22-ին.
  64. «Depeche Mode готовят сборник ремиксов». 16 февраля 2011 года. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 26-ին. Վերցված է 16 февраля 2011-ին.
  65. Depeche Mode «Remixes 2: 81-11» Coming 6 June Արխիվացված 2012-06-28 Wayback Machine depeche mode dot com
  66. «Depeche Mode, Jack White, Patti Smith, Glasvegas help cover U2's 'Achtung Baby'». SlicingUpEyeballs.com. 2011 թ․ սեպտեմբերի 4. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հունիսի 24-ին. Վերցված է 2011 թ․ սեպտեմբերի 15-ին.
  67. Bliss, Karen (2011 թ․ սեպտեմբերի 9). «Bono Announces 'Achtung Baby' Covers Album». Rolling Stone. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մարտի 11-ին. Վերցված է 2011 թ․ հոկտեմբերի 4-ին.
  68. «Q 'releasing' U2 Achtung Baby covers album feat. Jack White, Patti Smith, Nine Inch Nails, Killers & more...». Q. 2011 թ․ հոկտեմբերի 10. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 11-ին. Վերցված է 2011 թ․ հոկտեմբերի 11-ին.
  69. Depeche Mode и Джек Уайт поучаствуют в трибьюте U2
  70. «Andy Fletcher: Depeche Mode to enter studio in March to begin recording next album». Slicingupeyeballs.com. 2011 թ․ դեկտեմբերի 1. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հունիսի 24-ին. Վերցված է 2011 թ․ դեկտեմբերի 10-ին.
  71. Name (required) (2012 թ․ հունվարի 30). «Depeche Mode to release new album in 2013». The RepubliKa. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունիսի 24-ին. Վերցված է 2012 թ․ մարտի 31-ին.
  72. By Rolling Stone (2012 թ․ մարտի 2). «Video: Dave Gahan Discusses Depeche Mode's Upcoming Album | Music News». Rolling Stone. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հունիսի 24-ին. Վերցված է 2012 թ․ մարտի 31-ին.
  73. By Rolling Stone (2012 թ․ հուլիսի 22). «Dave Gahan Joins Soulsavers for L.A. show». Rolling Stone. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 5-ին. Վերցված է 2012 թ․ հուլիսի 23-ին.
  74. «Soulsavers & Dave Gahan: 'We Were On The Same Page Very Quickly'». Արխիվացված օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 5-ին. Վերցված է 2017 թ․ հուլիսի 1-ին.
  75. «Depeche Mode приедут с гастролями в Москву и Петербург». Lenta.ru. 23.10.2012. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 4-ին. Վերցված է 2017 թ․ հուլիսի 1-ին.
  76. Depeche Mode’s 'Soulful' New Album Due March 2013 | SPIN | Newswire
  77. «Depeche Mode heading into studio this April to record 14th studio album». Post-Punk.com. 27 января 2016. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ փետրվարի 25-ին. Վերցված է 2016 թ․ մարտի 15-ին.
  78. Grow, Kory (2016 թ․ սեպտեմբերի 13). «Depeche Mode Detail Massive Video Box Set». Rolling Stone. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 4-ին.
  79. «Global Spirit Tour». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հոկտեմբերի 11-ին. Վերցված է 2017 թ․ հուլիսի 1-ին.
  80. «Depeche Mode Announce Global Spirit 2017 Tour Dates». Electronic Beats. 2016 թ․ հոկտեմբերի 11. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 27-ին.
  81. «Концерт Depeche Mode. Global Spirit Tour — Официальный сайт НСК «Олимпийский»». nsc-olimpiyskiy.com.ua. Վերցված է 2017 թ․ հունիսի 25-ին.
  82. «Depeche Mode выпустили сингл с нового альбома». Lenta.ru. 2017 թ․ փետրվարի 3.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]