Home (երգ, Depeche Mode)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
«Home»
Depeche Modeսինգլը
«Ultra» ալբոմից
Թողարկված16 հունիսի, 1997
Ֆորմատ12", MC, CD
Ձայնագրվածհունվար 1996 — փետրվար 1997, Abbey Road, Strongroom, RAK (Լոնդոն), Electric Lady (Նյու Յորք), Larrabee West (Լոս Անջելես)
Ժանրալտերնատիվ դենս
ալտերնատիվ ռոք
Տևողություն5:42 (ալբոմային տարբերակ)
3:59 (ռադիոտարբերակ)
ԼեյբլMute Records
Depeche Mode-ի սինգլների ժամանակագրություն
«It’s No Good»
(1997)
«Home»
(1997)
«Useless»
(1997)
 Home

«Home» (հայ․՝ «Տուն»), բրիտանական Depeche Mode խմբի երգը, նրանց Ultra իններորդ ստուդիական ալբոմի երրորդ սինգլը, խմբի սկավառակագրության 33-րդ սինգլը։ Թողարկվել է 1997 թվականի հունիսի 16-ին։ Զբաղեցրել է 23-րդ հորիզոնականը բրիտանական ազգային սինգլ-չարթում։

Սինգլի մասին[խմբագրել | խմբագրել կոդը]

Սա երրորդ սինգլն է, որի գլխավոր երգը կատարել է Մարտին Գոռը (նախորդ երկուսը՝ «A Question of Lust» և «Blasphemous Rumours» / «Somebody» կրկնակի սինգլը, որտեղ Գոռը կատարել է «Somebody» երգը)։

Չնայած նրան, որ սինգլը նախատեսված էր ԱՄՆ-ում թողարկվելու համար, պլանները ստիպված փոխել են այն պատճառով, որ որոշ ռադիոկայաններ «Home»-ի փոխարեն ակտիվորեն «Useless» են հաղորդել, և շատերը «հավատացած էին», որ «Useless»-ը «Ultra» ալբոմի երրորդ սինգլն է, չնայած իրականում դա չորրորդ սինգլն է։ Արդյունքում, Reprise Records լեյբլը հրաժարվել է «Home»-ը թողարկել որպես ինքնուրույն սինգլ՝ դրա փոխարեն թողարկելով կրկնակի «Home» / «Useless» սինգլը[1]։ Այս թողարկման շապիկի առջևի կողմը զարդարված էր որպես «Home», հետի կողմը՝ որպես «Useless»: Երկու կողմերն էլ պարունակում են համապատասխան թրեք-ցանկեր։

Բացառիկ բի-սայդեր սինգլը չունի։ Դրա փոխարեն սինգլի որոշ տարբերակներում ներկայացված են «It’s No Good» և «Barrel of a Gun» երգերի «կենդանի» տարբերակները, որոնք ձայնագրվել են Լոնդոնի «Ultra Party» համերգին։

«Home»-ի տեսահոլովակը նկարահանել է ռեժիսոր Սթիվեն Գրինը[2]։ Տեսահոլովակում օգտագործվել է երգի կրճատ տարբերակը։

Երգը ներառվել է «Playing The Angel» ալբոմի համար կազմակերպված շրջագայության սեթ-ցուցակում, ընդ որում, նրա առաջին կեսը կատարվել է «Air Around the Golf» գործիքավորմամբ։

Երգացանկ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Բոլոր երգերը գրել է Մարտին Գոռը։
  • Բոլոր «կենդանի» կատարումները ձայնագրվել են 1997 թվականի ապրիլի 10-ին Adrenalin Village-ում (Լոնդոն, Անգլիա

Միացյալ Թագավորություն Բրիտանական թողարկումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

MC: Mute / CBong27
# Անվանում Տևողություն
1. «Home»   5:46
2. «It’s No Good» (Live) 4:06

Ամերիկայի Միացյալ Նահանգներ Ամերիկյան թողարկումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

CD: Reprise / PRO-CD-8855 (պրոմոթողարկում)
# Անվանում Տևողություն
1. «Home» (Radio Edit) 3:59
2. «Home» (Air “Around the Golf” Remix) 3:56

Վերաթողարկում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամերիկայի Միացյալ Նահանգներ «Home» / «Useless»[խմբագրել | խմբագրել կոդը]

7": Reprise / 7-17314
# Անվանում Տևողություն
1. «Home»   5:46
2. «Useless» (CJ Bolland Ultrasonar Edit) 4:06

Հիթ-շքերթներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հիթ-շքերթ (1997) Հորիզոնական
Բելգիա Ultratip Flanders[3] 19
Ֆինլանդիա Suomen virallinen lista[4] 15
Գերմանիա Media Control AG[5] 11
Իտալիա Italian Singles Chart[6] 3
Նիդերլանդներ Mega Single Top 100[7] 78
Իսպանիա AFYVE[8] 4
Շվեդիա Sverigetopplistan[9] 10
Շվեյցարիա Schweizer Hitparade[10] 47
Միացյալ Թագավորություն UK Singles Chart[11] 23
Ամերիկայի Միացյալ Նահանգներ Billboard Hot 100[12] 88

Լրացուցիչ փաստեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Սինգլի շապիկի ֆոնը նկարել է հնգամյա Էմմա Քորբեյնը[13]։
  • Ֆիլիպինյան Urbandubruen խումբը երգի քավեր-տարբերակն է ձայնագրել իր «The Apparition» ալբոմի սահմանափակ թողարկման համար։
  • Երգը հնչում է 1998 թվականի «Չուղարկե՞նք արդյոք․․․ սուրհանդակ» (ռուս.՝ «Не послать ли нам… гонца?») ռուսական ֆիլմում։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Home / Useless»(անգլ.) Discogs կայքում
  2. «Depeche Mode - artist videography» (անգլերեն). mvdbase.com. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ ապրիլի 8-ին. Վերցված է 2014 թ․ ապրիլի 5-ին.
  3. Ultratop.be — Depeche Mode — Home (նիդեր.). Ultratip. ULTRATOP & Hung Medien / hitparade.ch.
  4. Finnishcharts.com — Depeche Mode — Home. Finland’s Official List
  5. «Depeche Mode, Home» (գերմաներեն). charts.de. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ փետրվարի 19-ին. Վերցված է 2014 թ․ ապրիլի 23-ին.
  6. «HitParadeItalia - Top20 del 05 Luglio 1997» (իտալերեն). hitparadeitalia.it. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ մայիսի 6-ին. Վերցված է 2014 թ․ ապրիլի 23-ին.
  7. Dutchcharts.nl — Depeche Mode — Home (նիդեր.). Mega Single Top 100. Hung Medien / hitparade.ch.
  8. Salaverri, Fernando Sólo éxitos: año a año, 1959–2002. — 1st. — Spain: Fundación Autor-SGAE, 2005. — ISBN 84-8048-639-2
  9. Swedishcharts.com — Depeche Mode — Home. Singles Top 60. Hung Medien.
  10. Depeche Mode — Home swisscharts.com. Swiss Singles Chart. Hung Medien.
  11. Archive Chart UK Singles Chart. The Official Charts Company.
  12. Depeche Mode Album & Song Chart History Billboard Hot 100 for Depeche Mode.
  13. «Images for Depeche Mode - Home» (անգլերեն). Discogs. Վերցված է 2014 թ․ ապրիլի 26-ին. «Design – Anton Corbijn. Painting – Emma Corbijn (age 5)» (на третьем изображении снизу)

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]