Նահա (քաղաք, Ճապոնիա)
Բնակավայր | |||||
---|---|---|---|---|---|
ճապ.՝ 那覇市 | |||||
| |||||
![]() | |||||
Երկիր | ![]() | ||||
Հիմնադրված է | մայիսի 20, 1921 թ. | ||||
Մակերես | 39,98 կմ² | ||||
Բնակչություն | ▼316 048 մարդ (մարտի 1, 2021)[1] | ||||
Ժամային գոտի | UTC+9 | ||||
Փոստային ինդեքսներ | 900-8585 | ||||
Պաշտոնական կայք | city.naha.okinawa.jp(ճապոներեն) | ||||
| |||||
Նահա[2] (ճապ.՝ 那覇市 Նահա սի), Ճապոնիայի Օկինավա պրեֆեկտուրայի կենտրոնական քաղաք, վարչական կենտրոն և խոշորագույն քաղաք։ Տեղակայված է Օկինավա կղզու հարավային մասում՝ Արևելաչինական ծովի ափին։
Քաղաքի մակերեսը 39,24 կմ² է[3], բնակչությունը՝ 318 183 մարդ (2014 թվականի օգոստոսի 1)[4], բնակչության խտությունը 8108,64 մարդ/կմ² է։
Նահան Օկինավա պրեֆեկտուրայի քաղաքական, տնտեսական և մշակութային կենտրոնն է։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
14-19-րդ դարերում քաղաքի տարածքում գտնվում էր Ռյուկյու պետության մայրաքաղաք Սյուրի ամրոցը։ 1879 թվականին Ճապոնիան անեքսիայի ենթարկեց Ռյուկյուն՝ այն միացնելով Կոգոշիմա պրեֆեկտուրային։ Ավելի ուշ ձևավորվեց Օկինավա պրեֆեկտուրան։ 1921 թվականի մայիսի 20-ին Սյուրիի և նախկին թագավորության ևս չորս մունիցիպալիտետի հիման վրա ստեղծվեց Նահա քաղաքը, որը դարձավ նոր պրեֆեկտուրայի մայրաքաղաքը։
Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Օկինավայի ճակատամարտում քաղաքը գրեթե ամբողջությամբ ավերվել էր։ Խիստ վնասվել էր նաև քաղաքի պատմական մասը և Սյուրիի ամրոցը, որը ներառված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկում։
ԲՆակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]
2014 թվականի օգոստոսի 1-ի դրությամբ քաղաքի բնակչությունը 318 183 մարդ է, բնակչության խտությունը՝ 8108,64 մարդ/կմ²։ Աղյուսակում ներկայացված է բնակչության թվաքանակի փոփոխությունը 1980-2005 թվականների ընթացքում[5]։
1980 | 295 778 մարդ | ||||
1985 | 303 674 մարդ | ||||
1990 | 304 836 մարդ | ||||
1995 | 301 890 մարդ | ||||
2000 | 301 032 մարդ | ||||
2005 | 312 393 մարդ |
Կլիմա[խմբագրել | խմբագրել կոդը]
Նահայի կլիման մերձարևադարձային մուսոնային է (Cfa)՝ տաք և խոնավ ամառներում, մեղմ ձմեռներով։ Ցերեկային միջին ջերմաստիճանը հուլիսին (տարվա ամենաշոգ ամիսը) 31 °C է, իսկ գիշերայինը՝ 26 °C: Հունվար-փետրվար ամիսներին ցերեկային ջերմաստիճանը տատանվում է 19 °C-ի սահմաններում, իսկ գիշերային ջերմաստիճանը մոտ 14 °C է։ Քաղաքի յուրաքանչյուր քառակուսի մետրին տարեկան տեղում է ավելի քան 2 մետր անձրև, չափազանց հազվադեպ գրանցվում է ձյուն։
![]() | |||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Ամիս | հունվ | փետ | մարտ | ապր | մայ | հուն | հուլ | օգոս | սեպ | հոկ | նոյ | դեկ |
Տրանսպորտ[խմբագրել | խմբագրել կոդը]
Նահան Օկինավայի ամենակարևոր տրանսպորտային հանգույցն է։ Այստեղ են գտնվում միջազգային օդանավակայանը և նավահանգիստը, որը քաղաքը կապում է Ռյուկյու կղզեխմբի մյուս կղզիների և ամբողջ Ճապոնիայի հետ։ Ներքաղաքային տրանսպորտը ներկայացված է ավտոբուսային հաղորդակցությամբ և մոնորելսային ճանապարհով, որն ունի 15 կայան և քաղաքի հիմնական տրանսպորտային համակարգն է։
Քույր-քաղաքներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Նահան ունի հինգ քույր քաղաքներ, որոնցից երկուսը գտնվում են Ճապոնիայի այլ պրեֆեկտուրաներում․
Ֆուչժոու, Չինաստան (1981)
Հոնոլուլու, ԱՄՆ (1961)
Կավասակի, Կանգավա (1996)
Նիտինան, Միյաձակի (1969)
Սան-Վիսենտի, Բրազիլիա (1978)
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 沖縄県推計人口データ一覧(Excel形式)
- ↑ // Словарь географических названий зарубежных стран / отв. ред. А. М. Комков. — 3-е изд., перераб. и доп. — М. : Недра, 1986. — С. 331.
- ↑ Площадь указывается по данным сайта Geospatial Information Authority of Japan (яп.) с учётом изменений, опубликованных 1 октября 2011 года.
- ↑ 沖縄県の推計人口 (яп.). Администрация префектуры Окинава (29 августа 2014). — Население префектуры Окинава. Дата обращения 29 августа 2014.
- ↑ Численность указывается по данным переписей населения Японии 1980, 1985, 1990, 1995, 2000 и 2005 годов.
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
|