Կավասակի (ճապ.՝ 川崎市), քաղաք Ճապոնիայում, Հոնսյու կղզում, Կանագավա պրեֆեկտուրայում։ Քաղաքի մակերեսը 142,70 կմ² է, բնակչությունը՝ 1 459 796 մարդ (2014 օգոստոսի դրությամբ)[3], բնակչության խտությունը՝ 10 229,82 մարդ/կմ²։
Քաղաքը տեղակայված է մայրաքաղաք Տոկիոյոից դեպի հարավ-արևմուտք և Յոկոհամայից դեպի հյուսիս-արևելք։ Ունի շատ զարգացած տնտեսություն։ Լավ զարգացած են ծանր արդյունաբերությունը և բարձրտեխնոլոգիական արտադրությունը։ Ճապոնիայի նավաշինության և նավանորոգման խոշորագույն կենտրոնն է։ Մետրոպոլիտեն չունի։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 280)։