Լուիս Բարագան
| Լուիս Բարագան իսպ.՝ Luis Barragán | |
|---|---|
| Ի ծնե | իսպ.՝ Luis Ramiro Barragán Morfín |
| Ծնվել է | մարտի 9, 1902[1][2][3][…] |
| Ծննդավայր | Գվադալախարա, Մեքսիկայի Միացյալ Նահանգներ[4] |
| Մահացել է | նոյեմբերի 22, 1988[1][2][3][…] (86 տարեկան) |
| Վախճանի վայր | Մեխիկո, Մեքսիկայի Միացյալ Նահանգներ[5][4] |
| Ուշագրավ աշխատանքներ | Luis Barragán House and Studio? |
| Պարգևներ | |
| Անդամություն | Արգենտինայի գեղարվեստի ազգային ակադեմիա |
Լուիս Բարագան (Luis Barragán, մարտի 9, 1902[1][2][3][…], Գվադալախարա, Մեքսիկայի Միացյալ Նահանգներ[4] - նոյեմբերի 22, 1988[1][2][3][…], Մեխիկո, Մեքսիկայի Միացյալ Նահանգներ[5][4]), 20-րդ դարի մեքսիկացի ամենաազդեցիկ ճարտարապետը։ Սկզբնական շրջանում հարել է Լե Կորբյուզիեի ինտերնացիոնալ ոճին (նրան համարում էր իր ուսուցիչը), սակայն ավելի ուշ անցել է հարթ ձևերով բնորոշ մինիմալիզմին` պահպանելով ազգային ավանդույթները։ Օգտագործել է վառ գույներ, մեքսիկական ավանդական նյութեր, առատ ջուր և շատրվաններ, բնական կանաչ։ Ճարտարապետն իր ոճն անվանում էր «զգայական ճարտարապետություն»։ Մեխիկոյի իր առանձնատունը (1947) Համաշխարհային ժառանգության հուշարձան է։ Երկրորդ ճարտարապետն է, որ ստացել է Պրիցկերի ճարտարապետական մրցանակ։
Կյանքը
[խմբագրել | խմբագրել կոդը]Բարագանը ծնվել է Խալիսկո նահանգի Գվադալախարա քաղաքում։ 1923 թվականին ավարտել է Գվադալախարայի ինժեներական դպրոցը։ Շատ է ճանապարհորդել, եղել է Իսպանիայում և Ֆրանսիայում։ Ֆրանսիայում ծանոթացել է գրող, դիզայներ և նկարիչ Ֆերդինանդ Բաքի գործերին, որոնցից մեջբերումներ է արել ողջ կյանքի ընթացքում[8]։ Երկար ժամանակ Նյու Յորքում ապրելուց հետո 1931 թվականին նա կրկին մեկնել է Ֆրանսիա` այնտեղ ծանոթանալով մեքսիկացի բնանկարիչ Օրոսկոյի, ճարտարապետական ամսագրի խմբագիր Ֆրեդերիկ Կեյզլերի հետ։ Ֆրանսիայում Բարագանը հանդիպել է Լե Կորբյուզիեին, այցելել Ֆերդինանդ Բաքի հիմնած այգիներ։
Գվադալախարայում նրա նախագծով կառուցվել են տասնյակ առանձնատներ։ Այդ տներն իրար մոտ են` մեկը մյուսից մի քանի րոպե քայլելու հեռավորությամբ։
1945 թվականին Լուիս Բարագանն սկսում է աշխատել Մեխիկոյում բնակելի համալիրի նախագծի շուրջ։ 1947 թվականին նա կառուցում է սեփական առանձնատուն և ստուդիա։ 1957 թվականին նրա նախագծով կառուցվում են Torres de Satélite ինքնատիպ 7 շենքերը, որոնք աչքի են ընկնում իրենց բարակ, երկար ձևերով։ Այս նախագծի համար Բարագան 1957 թվականին ստացել է Պրիցկերի ճարտարապետական մրցանակ։ 1964 թվականին ճարտարապետ Խուան Մադալենոյի հետ նախագծել է Լոմաս Վերդես բնակելի թաղամասը։ Նույն թվականին նա Մեխիկոյում իրականացնրել է իր ամենահայտնի գործերից մեկը` San Cristóbal Estates նախագիծը։
Բարագանի իրականացրած նախագծերը հիմնականում գտնվում են Մեխիկոյում։
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Fuente de los Amantes
- Casa Gilardi
- Casa Gilardi
- Torres de Satélite
Լուիս Բարագանի տուն-ստուդիան
[խմբագրել | խմբագրել կոդը]Բարագանը իր ստուդիան է հիմնել Մեխիկոյում։ Ներկայումս այն թանգարան է, սակայն էքսկուրսիաներ կազմակերպվում են միայն նախօրոք ներկայացված հայտերով։ Տուն-ստուդիան կառուցվել է 1948 թվականին։ Այնտեղ է ճարտարապետն ապրել իր ողջ կյանքում։ Տունը լավագույնս ներկայացնում է Բարագանի ճարտարապետական ոճի էությունը։ 2004 թվականին տուն-ստուդիան Համաշխարհային ժառանգության հուշարձան է հռչակվել[9]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 3 4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- 1 2 3 4 Encyclopædia Britannica
- 1 2 3 4 Brockhaus Enzyklopädie (գերմ.) — F.A. Brockhaus, 1796.
- 1 2 3 4 https://casaluisbarragan.org/eng/en_index.html
- 1 2 Union List of Artist Names — 2018.
- ↑ https://www.pritzkerprize.com/laureates/1980
- ↑ Premio Nacional de Ciencias y Artes (իսպ.)
- ↑ Tim Street-Porter, Casa Mexicana Stewart, Tabori & Chang (1989) ISBN 1-55670-097-0
- ↑ "Casa Luis Barragán website". www.casaluisbarragan.org. Retrieved 2015
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լուիս Բարագան» հոդվածին։ |
| ||||||||||||||||
- Մարտի 9 ծնունդներ
- 1902 ծնունդներ
- Մեքսիկայում ծնվածներ
- Նոյեմբերի 22 մահեր
- 1988 մահեր
- Մեխիկո քաղաքում մահացածներ
- Անձինք այբբենական կարգով
- Ճարտարապետներ այբբենական կարգով
- Մեքսիկացի ճարտարապետներ
- Մոդեռնիստ ճարտարապետներ
- Արվեստի և գրականության ամերիկյան ակադեմիայի անդամներ
- Մեքսիկացի դիզայներներ
- Մեքսիկացի արվեստագետներ