Զեմպախ
| municipality of Switzerland? | |||||
|---|---|---|---|---|---|
| Զեմպախ | |||||
| շվեյց. գերմ.՝ Sempach[1] | |||||
| |||||
| 47°7′58″N 8°11′37″E / 47.13278°N 8.19361°E | |||||
| Երկիր | |||||
| Համայնք | Sursee Constituency? | ||||
| Մակերես | 11,68 կմ², 8,91 կմ² | ||||
| ԲԾՄ | 513 մետր, 547 մետր | ||||
| Պաշտոնական լեզու | գերմաներենի շվեյցարական տարբերակ | ||||
| Բնակչություն | ▲4169 մարդ (դեկտեմբերի 31, 2018)[2] | ||||
| Հեռախոսային կոդ | 041 | ||||
| Փոստային դասիչ | 6204 | ||||
| Ավտոմոբիլային կոդ | LU | ||||
| Պաշտոնական կայք | sempach.ch(գերմ.) | ||||
|
| |||||
Զեմպախ (գերմ.՝ Sempach), քաղաք Շվեյցարիայի Լյուցեռն կանտոնի Զերզեե շրջանում։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]

Քաղաքի ներկայիս տարածքում պահպանվել են միջնադարյան բնակավայրի հետքեր, մասնավորապես՝ ժամացույցով աշտարակի ներքո պահպանված դարպասը, հին խրամուղու վրայի կամուրջը։ Նրանից դեպի հյուսիս-արևելք ոտքով մոտավորապես կես ժամվա հեռավորության վրա՝ բլուրների ստորոտին ընկած է 1336 թվականի հուլիսի 9-ին տեղի ունեցած Զեմպախի նշանավոր ճակատամարտի վայրը, որտեղ շվեյցարացիները ջախջախեցին ավստրիացիներին, և վերջիններիս հրամանատար Լեոպոլդ Երրորդն էլ զոհվեց։ Այդ ճակատամարտում է, որ լեգենդար սխրանք գործեց Առնոլդ Վինկելռիդցին՝ իր կյանքի գնով ճեղքելով ավստրիացիների կուռ մարտաշարքը և միջանցք բացելով շվեյցարացիների հարձակման համար։ Այդ վայրում ներկայումս բարձրանում են գեղեցիկ, պատկերազարդ Զորաց մատուռը (վերակառուցվել է 1886 թվականին) և Առնոլդ Վինկելռիդցու նորակերտ հուշարձանը։
Զեմպախի վճռորոշ ճակատամարտից մի քանի տարի անց՝ 1393 թվականին կնքվել է ութ դաշնակից կանտոնների՝ Acht Orte-ի և նրանց միացած Զոլուտուրն երկրամասի իշխանների այսպես ասած՝ Sempacherbrief-ը, որով դրվել է Շվեյցարիայի համադաշնություն կոչվող անկախ պետության հիմքը։ Զեմպախից մի քանի մղոն դեպի հյուսիս ընկած է Բերոմյունստեր խաղաղ գյուղակը՝ 10-12-րդ դարերում կառուցված վանական համալիրով, որտեղ իրականացվել է Շվեյցարիայի տարածքում առաջին գրքի տպագրությունը, և որտեղից տպագրիչ Գերինգը տպագրության գյուտը հասցրել է Ֆրանսիա։
Բնակավայրը հայտնի է նաև թռչունների իր նշանավոր դիտարանով, որի աշխատակիցները ոչ միայն օղակներ են անցկացնում թռչունների ոտքերին, այլև գիտակրթական եռանդուն գործունեություն են ծավալում։
Ժողովրդագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Քաղաքի բնակչության թվաքանակը ժամանակի ընթացքում կրել է հետևյալ փոփոխությունները[3]

Կլիմա
[խմբագրել | խմբագրել կոդը]Զեմպախում տարեկան միջին հաշվով 133.9 օրը անձրևային է։ Տեղումների տարեկան միջին քանակը հասնում է 1114 միլիմետրի։ Ամենաանձրևառատ ամիսները հունիսն ու մայիսն են՝ յուրաքանչյուրը՝ համապատասխանաբար 13,2 և 13,6 անձրևոտ օրերով։ Համեմատաբար չոր է հոկտեմբեր ամիսը[4]։
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Adolf Reinle: Die Kunstdenkmäler des Kantons Luzern. Band IV: Das Amt Sursee (= Kunstdenkmäler der Schweiz. Band 35). Hrsg. von der Gesellschaft für Schweizerische Kunstgeschichte GSK. Bern 1956, ISBN 978-3-906131-23-8.
- Judith Rickenbach: Zeitspuren. Kulturhistorische Wanderungen im Kanton Luzern. Hitzkirch 2001.
- Alfred Helfenstein: Namenbuch der Gemeinde Sempach. Eigenverlag 1965.
- Alfred Helfenstein: Hof- und Geschlechterbuch der Gemeinde Sempach. 1967.
- Alfred Helfenstein: Werken und Wirken zu Sempach der kleinen Stadt. Hrsg. vom Gewerbe- und Verkehrsverein Sempach.
- Alfred Helfenstein: Sempacher Schlachtfeier. (jährlich erschienene Festzeitung).
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Միջնադարյան դարպասը
- Զեմպախը 1654 թ. փորագրանկարում
- Արձան՝ միջնադարյան դարպասի մոտ
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ http://www.sempach.ch
- ↑ https://www.pxweb.bfs.admin.ch/pxweb/fr/px-x-0102020000_201/-/px-x-0102020000_201.px
- ↑ Swiss Federal Statistical Office STAT-TAB Bevölkerungsentwicklung nach institutionellen Gliederungen, 1850-2000 (գերմ.) accessed 27 April 2016
- ↑ «Temperature and Precipitation Average Values-Table, 1961-1990» (German, French, and Italian). Federal Office of Meteorology and Climatology - MeteoSwiss. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ հունիսի 27-ին. Վերցված է 2009 թ․ մայիսի 8-ին.
{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link), the weather station elevation is 510 meters above sea level.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- http://www.sempach.ch
- Statistical data is available from https://web.archive.org/web/20040823004448/http://www.lu.ch/download/fd/afs/pdf/jbkt/profile/gp_1102.pdf
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Զեմպախ» հոդվածին։ |
| ||||||||||
