Նորալեզու

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Օվկիանիայի տիրակալը, որի պատկերը փակցված է ամենուր «Մեծ Եղբայրը տեսնում է քեզ» մակագրությամբ

Նորալեզու, նյուսպիք (անգլ.՝ Newspeak), Ջորջ Օրուելի «1984» վեպի հորինված լեզուն։ Այն կառավարվող լեզու է, որը ստեղծվել է ամբողջատիրական պետություն Օկեանիայի կողմից՝ մտքի ազատությունը և ռեժիմի համար վնաս ներկայացնող համոզմունքները՝ ազատությունը, ինքնաարտահայտումը, անհատականությունը և խաղաղությունը սահմանափակելու համար։ Կուսակցության կառույցի դեմ ձևավորված ցանկացած միտք դասակարգվում է որպես «մտքի հանցագործություն»։

Նորալեզուն նկարագրվում է «1984»-ի գլուխ 4-ում և 5-ում, ինչպես նաև գրքի հավելվածում։ Լեզուն ունի անգլերենի նույն քերականական կառուցվածքը, բայց ավելի սահմանափակ է և ունի անընդհատ փոխվող բառապաշար։ Ցանկացած հոմանիշ կամ հականիշ և մյուս անցանկալի հասկացությունները ոչնչացվում են։ Բոլորի նպատակը, բացի պրոլներից՝ աշխատավոր դասակարգից, խոսել այս լեզվով մինչև 2050 թվականը, քանի որ «հին լեզուն»՝ անգլերենը, դեռ օգտագործվում էր նորալեզվով հաղորդակցվելիս։

Օրուելը նորալեզուն հորինել է պարզ անգլերենի հիման վրա, որը նա առաջ էր քաշել 1942-1944 թվականներին և ապա մերժել իր «Քաղաքականությունը և անգլերենը» էսսեում[1]։ Այս հոդվածում Օրուելը ցավում է իր ժամանակում օգտագործվող վատ անգլերենի համար, մեջբերելով մեռած փոխաբերություններ, ցուցադրական ոճով և հռետորական անիմաստ բառերով, որը ըստ նրա առաջ է բերում աղավաղված մտքեր և դատողություններ։ Էսսեի վերջում Օրուելը փաստում է. «Ես ասել եմ նախկինում, որ մեր լեզվի անկումը հնարավոր է բուժել։ Նրանք, ովքեր մերժում են սա, պետք է փաստեն, եթե իհարկե կարողանում են, որ լեզուն միայն արտացոլում է առկա հասարակակական պայմանները, և մենք չենք կարող ազդել դրա զարգացմանը՝ նորոգելով բառերն ու կառույցները»։

Նորալեզվի շատ կառույցներ ստեղծվել են ռուսերենի վանկային համառոտագրությունների հիման վրա և ուղղակի առնչվում են ԽՍՀՄ կառավարությանն ու հասարակությանը, (ինչպես օրինակ՝ պոլիտբյուրոն, կոմինտերնը, կոլխոզը և կոմսոմոլը) որոնցից շատերն իրենց արտացոլումն են գտել այլ կոմունիստական պետությունների լեզուներում։

Հիմնական սկզբունքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վերացնել հոմանիշներն ու հականիշները[խմբագրել | խմբագրել կոդը]

Նորալեզուն ցանկանում է վերացնել լեզվից իմաստի նշույլները՝ թողնելով միայն պարզ հասկացությունները՝ հաճույքն ու ցավը, ուրախությունն ու տխրությունը և այլն, որոնք ամրապնդում են պետության ամբողջատիրական համակարգը։ Նորալեզվի արմատները ծառայում են ինչպես գոյականներ, այնպես էլ բայեր՝ սրանով ավելի նվազացնելով բառերի քանակը։ Նորալեզուն նաև պետք է խոսվի ստակատո ռիթմերով՝ այնպիսի վանկերով, որոնք հեշտ են արտահայտվում։ Սա խոսքը դարձնում է ավելի ավտոմատ, անգիտակացական՝ բացառելով մտքերի հավանականությունը։

Միաժամանակ, վերացվում են նաև բացասական իմաստով բառերը, այսպես՝ «վատը» դառնում է «ոչ լավ»։ Հարաբերական և գերադրական իմաստով բառերը նույնպես պարզեցվում են։ Ածականները կազմվում են բառարմատին «-ful», իսկ մակբայերը՝ «-wise» վերջածանց ավելացնելով։

Կառավարել միտքը[խմբագրել | խմբագրել կոդը]

Ըստ Օրուելի՝ նորալեզվի նպատակը բոլոր տեսակի մտքերի բացառումն է և անհավանական դարձնելը։ Բառապաշարը կառուցված է այնպես, որ հնարավոր դառնա արտահայտել Կուսակցության անդամի ցանկությունները, միաժամանակ բացառելով մյուս այլ իմաստները և այդ իմաստների արտահայտումը անուղղակի ձևերով։ Սա հիմնականում իրականացվել է բառերի վերացմամբ կամ իմաստների ձևափոխությամբ[2]։ Այն գաղափարը, ըստ որի լեզուն ազդում է աշխարհայացքի վրա անվանվում է լեզվաբանական հարաբերականություն։

Օրինակ՝ «ազատ» բառը դեռ գոյություն է ունեցել նորալեզվում, բայց օգտագործվել է միայն ինչ-որ բանի սեփականությունից ազատվելը նկարագրելու համար՝ «մոլախոտերից ազատ դաշտ», «շունը վզափոկից ազատ»։ Այն չէր կարող օգտագործվել «ազատ ընտրություն» կամ «ազատ կամք» արտահայտելու համար, քանի որ այդ հասկացությունները գոյություն չեն ունեցել[2]։

Նորալեզվի առալությունն այն էր, որ այն թույլ էր տալիս պահպանել Կուսակցության գաղտնիքները, բացառելով քաղաքական գործողությունները և խրախուսելով քաղաքական «ճիշտ» տերմինների օգտագործումը[3]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Orwell, George (1949). Nineteen Eighty-Four. Secker and Warburg. ISBN 978-0-452-28423-4.
  2. 2,0 2,1 «The Principles of Newspeak». newspeakdictionary.com. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ փետրվարի 17-ին. Վերցված է 2013 թ․ մարտի 20-ին.
  3. «Pros and Cons of Censorship». buzzle.com. 2012 թ․ հուլիսի 12. Վերցված է 2013 թ․ մարտի 20-ին.

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]