Իրազեկիչ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
ԱՄՆ գերագույն դաշնային իշխանության իրազեկիչի տեղեկատվական թռուցիկ

Իրազեկիչ, ինֆորմատոր[1] կամ ուիսլբլոուեր[2] (անգլ.՝ Whistleblower - «սուլող», բառացի «սուլիչ փչող»), ակտիվ քաղաքացի, որը հրապարակել է պետական մարմնում, հասարակական, մասնավոր կամ առևտրային կազմակերպությունում իրականացվող կամ ենթադրվող խարդախության կամ անօրինական գործունեության մասին[3]:

Իրազեկիչը տեղեկացնում են խախտումների մասին կամ կազմակերպության ներսում՝ կազմակերպության մյուս աշխատակիցներին կամ դրսում՝ տեսուչների, իրավապահ մարմինների, ԶԼՄ-ների կամ որևէ շահառուների խմբի։ Իրազեկիչը կարող է անձամբ նախաձեռնել հետաքննությունը կամ տեղեկատվությունը հանձնել միջնորդների, որոնք տեղեկատվությունը հանրայնացնելու հնարավորություն ունեն։

Որոշ երկրներում, ինչպես նաև ԱՄՆ-ում ընդհանուր իրավունքի qui tam հայեցակարգի շրջանակում, իրազեկիչը պետական միջոցները ոչ նպատակային օգտագործելու համար կարող է կազմակերպությանը դատի տալ, և հաջողության դեպքում հավակնել բռնագանձված գումարի մի մասին[4]։

Իրազեկումը բավականին տարածված է այնպիսի կարևոր ոլորտներում, ինչպիսիք են միջուկային էներգիան և առողջապահությունը։

Իրազեկիչին պետք չէ շփոթել լրտուի հետ[5]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Юридический перевод. Учебное пособие по переводу с английского языка на русский Издательство «Проспект», 2018
  2. Company Houghton Mifflin Harcourt Publishing։ «The American Heritage Dictionary entry: whistleblower»։ www.ahdictionary.com 
  3. Vandekerckhove Wim (2006)։ Whistleblowing and Organizational Social Responsibility : A Global Assessment.։ Ashgate 
  4. J. Randy Beck, The False Claims Act and the English Eradication of Qui Tam Legislation, 78 North Carolina Law Review 539 (March 2000).
  5. «informer»։ Merriam-Webster Dictionary։ Merriam-Webster։ Վերցված է 6 June 2016։ «2: one that informs against another; specifically : one who makes a practice especially for a financial reward of informing against others for violations of penal laws»