Նավի Պիլայ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Նավի Պիլայ
ՄԱԿ-ի իրավունքների հարցերով գերագույն հանձնակատար
1 սեպտեմբեր 2008 - 31 օգոստոս 2014
Նախորդող Լուիզա Արբուր
Հաջորդող Արքայազն Զեիդ բին Ռաադ
Միջազգային քրեական դատարանի դատավոր
11մարտ 2003 - 31 օգոստոս 2008
Ռուանդայի միջազգային քրեական տրիբունայի նախագահ
1999-2003
Նախորդող Լայթի Կամա
Հաջորդող Էրի Մյոս
Ռուանդայի միջազգային քրեական դատարան
1995-2003
Հարավային Աֆրիկայի Բարձրագույն դատարանի դատավոր
1995-1995
 
Կրթություն՝ Նատալի համալսարան և Հարվարդի իրավունքի դպրոց
Գիտական աստիճան՝ դոկտորի աստիճան[1]
Մասնագիտություն՝ դատավոր և փաստաբան
Ծննդյան օր սեպտեմբերի 23, 1941(1941-09-23)[2][3][4] (82 տարեկան)
Ծննդավայր Դուրբան, Նատալ, Հարավաֆրիկյան Միություն
Քաղաքացիություն  ՀԱՀ
 
Պարգևներ

Նավի Պիլայ (անգլ.՝ Navanethem "Navi" Pillay, սեպտեմբերի 23, 1941(1941-09-23)[2][3][4], Դուրբան, Նատալ, Հարավաֆրիկյան Միություն), հնդկական թամիլ ծագմամբ հարավաֆրիկացի փաստաբան, ով 2008-2014 թվականներին եղել է ՄԱԿմարդու իրավունքների հարցերով գերագույն հանձնակատարը։ Նավի Պիլայը եղել է Հարավային Աֆրիկայի Բարձրագույն դատարանի առաջին ոչ սպիտակամորթ կին դատավորը[5], ինչպես նաև Միջազգային քրեական դատարանի դատավոր և Ռուանդայի միջազգային քրեական տրիբունայի նախագահ։ Մարդու իրավունքների բարձրագույն հանձնակատարի քառամյա ժամկետը սկսվել է 2008 թվականի սեպտեմբերի 1-ին[6] և 2012 թվականին երկարացվել ևս երկու տարով[7]։ Բարձրագույն հանձնակատարի պաշտոնում 2014 թվականին նրան փոխարինել է Արքայազն Զեիդ բին Ռաադը։ 2015 թվականի ապրիլին Պիլայը դարձել է Ընդդեմ մահապատժի միջազգային հանձնաժողովի 16-րդ հանձնակատարը[8]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Պիլայը ծնվել է 1941 թվականին Հարավաֆրիկյան Միության Նատալ նահանգի Դուրբան քաղաքում[5]։ Թամիլ ծագմամբ հարավաֆրիկացի է։ Հայրը եղել է ավտոբուսի վարորդ[5]։ 1965 թվականին ամուսնացել է իրավաբան Գաբի Պիլայի հետ[9]։ Ունի երկու դուստր[10]։

Հնդկական համայնքի աջակցությամբ ու նվիրաբերություններով[11][12] 1963 թվականին ավարտել է Նատալի համալսարանը, 1965 թվականին նույն համալսարանից ստացել է իրավագիտության բակալավրի աստիճան[13]։ Այնուհետև սովորել է Հարվարդի իրավունքի դպրոցում, որտեղից 1982 թվականին ստացել է իրավունքի մագիստրոսի աստիճան և 1988 թվականին՝ իրավաբանական գիտությունների դոկտորի աստիճան[14][15]։

Իրավական կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

1967 թվականին Պիլայը դարձել է առաջին ոչ-սպիտակամորթ[14] կինը, որը Նատալ նահանգում բացել է իր սեփկան իրավական գործը[5]։ Պիլայն ասել է, որ ինքն այլընտրանք չուներ. «Ոչ մի իրավաբանական ընկերություն ինձ աշխատանքի չէր վերցնում, քանի որ, նրանք ասում էին, որ սպիտակամորթ հաճախորդները չեն կարող գունամոթ աշխատակցից ցուցումներ ստանալ»[11]։ Որպես ապարտհեյդ վարչակարգի տակ գտնվող ոչ սպիտակամորթ փաստաբան, նրան թույլ չտվեցին մտնել դատավորի պալատ[11]։

Հարավային Աֆրիկայում 28 տարի աշխատել է որպես փաստաբան և պաշտպանել է հակա-ապարտհեյդ շարժման ակտիվիտներին[16], օգնել է բացահայտելու խոշտանգումները[16] և քաղաքական բանտարկյալների վատ պայմանները[11]։ Երբ նրա ամուսինը ձերբակալվեց ապարտհեյդ օրենքների համաձայն, նա դատի տվեց ոստիկանությանը`ամուսնու նկատմամբ հարցաքննության անօրինական եղանակ կիրառելու համար[9]։ 1973 թվականին նա հաղթեց Ռոբբենայլենդի քաղբանտարկյալների, այդ թվում`Նելսոն Մանդելայի համար փաստաբան ունենալու դատը[12]։ Նավի Պիլայը Չարաշահումների դեմ ստեղծված խորհրդատվական հարթակի համահիմնադիրն է։ Նա ապաստան է տրամադրել ընտանեկան բռնության զոհերին։ Որպես Կանանց ազգային կոալիցիայի անդամ, նպաստել է, որ Հարավային Աֆրիկայի Սահմանադրության մեջ ներառվի հավասարության դրույթը, որով արգելում է ռասայի, կրոնի և սեռական կողմնորոշման խտրականությունը։ 1992 թվականին նա համահիմնադրել է Կանանց միջազգային իրավունքների Equality Now խումբը[17]։

1995 թվականին, Աֆրիկյան ազգային կոնգրեսի իշխանության գալուց մեկ տարի անց, Մանդելան Պիլային առաջադրեց որպես Հարավային Աֆրիկայի բարձրագույն դատարանի առաջին ոչ-սպիտակամորթ կին[5][11]։

Բարձր դատարանում նրա պաշտոնավարումը կարճ էր, քանի որ նա շուտով ընտրվեց ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի կողմից որպես Ռուանդայի միջազգային քրեական դատարանի (ICTR) դատավոր[11][18]։ Պաշտոնավարել է ութ տարի, այդ թվում`չորս տարի որպես նախագահ[18]։ Նա տրիբունալի առաջին չորս տարիներին միակ կին դատավորն էր[19]։ Ռուանդայի միջազգային քրեական դատարանում նրա պաշտոնավարումը հիշատակվում է Ժան-Պոլ Ակաեզուի դատավարության մեջ ունեցած դերի համար, որը հաստատեց, որ բռնաբարությունը և սեռական բռնությունը կարող են ցեղասպանության տարրեր լինել[15][19][20][21]։

2003 թվականի փետրվարին Պիլայն ընտրվել է Միջազգային քրեական դատարանի դատավորների առաջին կազմում և նշանակվել Վերաքննիչ դատարանի կազմում[18]։ Նա ընտրվել է վեց տարի ժամկետով, սակայն 2008 թվականի օգոստոսին հրաժարական է տվել՝ ՄԱԿ-ում պաշտոնը ստանձնելու համար[22]։

Մարդու իրավունքների հարցերով գերագույն հանձնակատար[խմբագրել | խմբագրել կոդը]

2008 թվականի հուլիսի 24-ին ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Քի Մունը Պիլային առաջադրել է Մարդու իրավունքների բարձրագույն հանձնակատար պաշտոնում՝ փոխարինելու Լուիզա Արբուրին։ Միացյալ Նահանգները, ըստ էության, ի սկզբանե դիմադրել է նրա նշանակմանը, աբորտի և այլ հարցերի վերաբերյալ նրա տեսակետների պատճառով, սակայն ի վերջո համաձանել է[16]: 2008 թվականի հուլիսի 28-ի հատուկ նիստում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան հաստատել է Պիլայի առաջադրումը կոնսենսուսով[23]։ Նավի Պիլայի քառամյա պաշտոնավարումը սկսվել է 2008 թվական սեպտեմբերի 1-ին[23]։ Պիլայը նշում է, որ բարձրագուն հանձնակատարը «զոհի ձայնն է ամենուր»[11]։ 2012 թվականին նրա պաշտոնավորւմը երկարաձգվել է ևս 2 տարով[24]։ Որպես բարձրագույն հանձնակատար՝ Պիլայը ստորագրել է «Ծնվել ազատ և հավասար» փաստաթուղթը, որը վերաբերում է անձի սեռական կողմնորոշմանը և գենդերային ինքնությանը[25]։

2014 թվականի հուլիսին կայացած մամլո ասուլիսում Պիլայն անդրադարձել է Էդվարդ Սնոուդենին որպես «մարդու իրավունքների պաշտպան» և ասել. «Այստեղ ես շատ կարևոր փաստարկներ եմ բերում, որոնք կարող են բարձրացվել նրա անունից, որպեսզի այդ քրեական գործերն արգելվեն»[26]։ 2014 թվականի օգոստոսին նա քննադատել է միջազգային հանրությանը կապված Սիրիայի քաղաքացիական պատերազմի հետ[27]։

Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

2003 թվականին Պիլայը ստացել է «Կանանց իրավունքների հարցերով» Գրուբեր մրցանակ։

Պատվավոր կոչումներ է ստացել

2009 թվականին Forbes-ը նրան աշխարհի ամենաազդեցիկ կանանց շարքում դասակարգել է 64-րդ տեղում[32]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Deutsche Nationalbibliothek Record #142611859 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  2. 2,0 2,1 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
  3. 3,0 3,1 Munzinger Personen (գերմ.)
  4. 4,0 4,1 Դավոս 2014 մասնակիցների ցանկ
  5. 5,0 5,1 5,2 5,3 5,4 Reuters (28 July 2008). "FACTBOX-South Africa's Pillay is new human rights chief". Retrieved on 30 July 2008.
  6. Navanethem Pillay confirmed as new High Commissioner for Human Rights
  7. Navanethem Pillay
  8. «Navanethem Pillay new ICDP Commissioner | International Commission against the Death Penalty». www.icomdp.org. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ մայիսի 29-ին. Վերցված է 2016 թ․ հունիսի 12-ին.
  9. 9,0 9,1 Interview with Vino Reddy (11 August 2002). Voices of Resistance. Retrieved on 30 July 2008.
  10. «Navanethem (Navi) Pillay, United Nations High Commissioner for Human Rights». un.org. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ օգոստոսի 10-ին. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 15-ին.
  11. 11,0 11,1 11,2 11,3 11,4 11,5 11,6 Jonah Fisher (28 July 2008). "Profile: New UN human rights chief". BBC News. Retrieved on 30 July 2008.
  12. 12,0 12,1 Maggie Farley (26 July 2008). "Human rights commissioner fought a long battle for her own rights". The Sydney Morning Herald. Retrieved on 30 July 2008.
  13. 13,0 13,1 Paul Walters (1 April 2005). Citation for honorary doctorate, Rhodes University Արխիվացված 26 Սեպտեմբեր 2006 Wayback Machine. Retrieved on 30 July 2008.
  14. 14,0 14,1 Human Sciences Research Council. Group: Democracy and Governance (2000). Women Marching Into the 21st Century: Wathint' Abafazi, Wathint' Imbokodo. Human Sciences Research Council. ISBN 9780796919663.
  15. 15,0 15,1 Emily Newburger (Spring 2006). "The bus driver's daughter". Harvard Law Bulletin. Retrieved on 30 July 2008.
  16. 16,0 16,1 16,2 Louis Charbonneau (28 July 2008). "U.N. assembly confirms S.African as human rights chief". Reuters. Retrieved on 20 April 2009.
  17. «Jordan Diplomat to Replace Navi Pillay in United Nations for Human Rights». NDTV. 2014 թ․ հունիսի 7. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 7-ին.
  18. 18,0 18,1 18,2 International Criminal Court. "Judge Navanethem Pillay Արխիվացված 9 Մայիս 2006 Wayback Machine". Retrieved on 30 July 2008.
  19. 19,0 19,1 Katy Glassborow (26 July 2006). "Apartheid Legacy Haunts ICC Appeals Judge Արխիվացված 2014-08-14 Wayback Machine". Institute for War and Peace Reporting. Retrieved on 30 July 2008.
  20. Bill Berkeley (11 October 1998). "Judgment Day". Washington Post Sunday Magazine, p. W10.
  21. International Criminal Tribunal for Rwanda (1999). Fourth annual report to the United Nations Արխիվացված 2014-01-03 Wayback Machine. Retrieved on 30 July 2008.
  22. International Criminal Court (30 July 2008). Resignation of Judge Navanethem Pillay Արխիվացված 9 Օգոստոս 2008 Wayback Machine. Retrieved on 30 July 2008.
  23. 23,0 23,1 Office of the United Nations High Commissioner for Human Rights (2008). "Navanethem Pillay confirmed as new High Commissioner for Human Rights". Retrieved on 30 July 2008.
  24. «High Commissioner». ohchr.org. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 15-ին.
  25. BORN FREE AND EQUAL – Sexual orientation and gender identity in international human rights law (2012)
  26. «UN's Pillay suggests Snowden should not face trial». Reuters. 2014 թ․ հուլիսի 16. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ օգոստոսի 8-ին. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 7-ին.
  27. «UN criticizes 'international paralysis' on Syrian civil war». Big News Network.com. 2014 թ․ օգոստոսի 22. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 22-ին.
  28. Durham University (15 May 2007). "Honorary degrees for remarkable achievement Արխիվացված 3 Հոկտեմբեր 2008 Wayback Machine." Retrieved on 30 July 2008.
  29. CUNY Newswire (25 May 2006). "CUNY Commencement 2006 Արխիվացված 28 Մարտ 2009 Wayback Machine". Retrieved on 30 July 2008.
  30. "Laudatio KU Leuven Արխիվացված 2014-09-16 Wayback Machine". Retrieved on 1 September 2014.
  31. "Mandeville Lecture Արխիվացված 2017-10-11 Wayback Machine". Retrieved on 9 June 2016.
  32. «The 100 Most Powerful Women». Forbes.com.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նավի Պիլայ» հոդվածին։