Մարիա Զախարովա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Մարիա Վլադիմիրովնա Զախարովա
Захарова Мария Владимировна
Maria Zakharova 2017 (2).jpg
Ծնվել էդեկտեմբերի 24, 1975(1975-12-24) (43 տարեկան)
ԾննդավայրՄոսկվա, ԽՍՀՄ[1]
ՔաղաքացիությունFlag of Russia.svg Ռուսաստան
Մայրենի լեզուռուսերեն
Կրոնուղղափառ
ԿրթությունՄիջազգային հարաբերությունների Մոսկվայի պետական ինստիտուտ
Գիտական աստիճանպատմական գիտությունների թեկնածու
Մասնագիտությունդիվանագետ, լրագրող և քաղաքական գործիչ
Զբաղեցրած պաշտոններՏնօրեն Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության Տեղեկատվական եւ լրատվության վարչությունում
Քաղաքական կուսակցությունՄիասնական Ռուսաստան
Պարգևներ և
մրցանակներ
ՌԴ նախագահի պատվոգիր 100 կին և Բարեկամության շքանշան
Երեխաներաղջիկ (Մարիանա)
Կայքmariya-zaharova.ru
Maria Zakharova Վիքիպահեստում

Մարիա Վլադիմիրովնա Զախարովա (ռուս.՝ Мария Владимировна Захарова, դեկտեմբերի 24, 1975(1975-12-24), Մոսկվա, ԽՍՀՄ[1]), ռուս պետական և քաղաքական գործիչ, դիվանագետ, ունի արտակարգ և լիազոր դեսպանորդի դիվանագիտական աստիճան (2015)[2]:

2015 թվականի օգոստոսի 10-ից Զախարովան տնօրեն է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության Տեղեկատվության և լրատվության վարչությունում (նաև ՌԴ ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչ): Պատմական գիտությունների թեկնածու:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1975 թվականի հոկտեմբերի 24-ին: Ծնողները եղել են դիվանագետներ: Մանկությունը անցել է Պեկինում, որտեղ աշխատել են հայրը և մայրը: Հայրը՝ Վլադիմիր Յուրևիչ Զախարովը, մասնագիտությամբ արևելագետ է: Այժմ աշխատում է Տնտեսագիտության բարձրագույն դպրոցում:

1998 թվականին ավարտել է Մոսկվայի պետական համալսարանի Միջազգային հարաբերությունների և Ժուռնալիստիկայի ֆակուլտետը՝ արևելագետի և լրագրողի մասնագիտությամբ: Պրակտիկան անցել է Չինաստանում՝ Ռուսաստանի դեսպանատանը:

2003 թվականին պաշտպանել է թեկնածուական դիսերտացիա՝ «Նոր տարվա տոնակատարության ավանդական խորհրդանիշների ձևափոխումը ժամանակակից Չինաստանում» թեմայով:

1998 թվականից աշխատակցել է ՌԴ ԱԳՆ-ի «Դիվանագիտական տեղեկագիր» ամսագրի խմբագրմանը, ապա նաև ՌԴ ԱԳՆ-ի Տեղեկատվության եւ լրատվության վարչությունում:

2003-2005 թվականներին ղեկավարել է ՌԴ ԱԳՆ-ի Տեղեկատվության և լրատվության վարչությունը:

2005-2008 թվականներին եղել է Միավորված ազգերի կազմակերպությունում Ռուսաստանի Դաշնության մամուլի քարտուղարի մշտական ներկայացուցիչը:

2008-2011 թվականներին դարձյալ ղեկավարել է Տեղեկատվության և լրատվության վարչությունը:

2011-2015 թվականներին վերոնշյալ վարչությունում նշանակվել է ղեկավարի տեղակալ: Նրա պարտականությունների մեջ մտնում էին կազմակերպել և անցկացնել պաշտոնական ճեպազրույցներ Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունում, ինչպես նաև համակարգել ԱԳՆ-ի աշխատանքները սոցիալական ցանցերում, այդ թվում` Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի արտասահմանյան այցերը[3]:

Սերգեյ Լավրով, Ջենիֆեր Պսակի,
Մարիա Զախարովա և Ջոն Քերի.
Փարիզ, 2014 թվականի 13 հունվար

Մարիա Զախարովան հայտնի դարձավ հատկապես ռուսաստանյան պետական հեռուստաալիքի կողմից կազմակերպվող քաղաքական թոք-շոուներին մասնակցելով և սոցիալական ցանցերում քաղաքական հարցերը մեկնաբանելով: Ռուս դիվանագետների մեջ համարվում է ամենացիտվողը:

ՌԴ ԱԳՆ-ի պաշտոնական խոսնակն է: Հաճախ համեմատվում է Ջեն Պսակիի հետ (ԱՄՆ Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչը մինչև 2015 թվականի մարտի 31-ը): Հեռուսատահաղորդավար Վլադիմիր Սոլովյովը մի անգամ Զախարովային անվանել է «հակա-Պսակի»[4]

2015 թվականի օգոստոսի 10-ին նշանակվում է Ռուսաստանի ԱԳՆ-ի Տեղեկատվության և լրատվության վարչության տնօրեն[5]: Զախարովան պատմության մեջ դարձավ առաջին կինը, ով զբաղեցրեց այս պաշտոնը[6]: Զախարովան շաբաթական մի քանի ճեպազրույցներ է ունենում լրագրողների հետ: Ինքը՝ Զախարովան, նշում է, որ ԱԳՆ-ն ժամանակի հետ համահունչ է քայլում և արտասահմանյան փորձն է հաշվի առնում։

Ենթադրվում է, որ աջակցում է «Միասնական Ռուսաստան» կուսակցությանը: Այդ մասին վկայում է նաև այն փաստը, որ 2016 թվականի մարտին դասախոսությամբ հանդես եկավ «Կանդիդատ ֆորում»ում, որն անց էր կացվում սույն կուսակցության կողմից` պետական դումայի ընտրություններից առաջ:

Տիրապետում է անգլերեն և չինարեն լեզուների: Ունի արտակարգ դեսպանորդ և լիազոր նախարարի երկրորդ կարգի դիվանագիտական ռանգ[7]: Ռուսաստանի արտաքին և պաշտպանական քաղաքականության խորհրդի անդամ:[8]: Գիտական աստիճանը` պատմական գիտությունների թեկնածու:

Քննադատություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարիա Զախարովան քննադատության է ենթարկվել Ազատություն ռադիոկայանի կողմից` անձնական-հրապարակախոսական ոճի համար, որը ստացավ ագրեսիվ անվանումը և համեմատվեց սովետական թերթերի հրատարակումների հետ:

Nuvola apps kview.png Արտաքին պատկերներ
Searchtool.svg Мария Захарова и Алексей Венедиктов, 2015 год

2015 թվականի դեկտեմբերի 30-ին ռուս դիվանագետի եթերը ընդհատվեց «Հատուկ կարծիք» հաղորդման ժամանակ` «Մոսկվայի ձայնը» ռադիոկայանում: Հաղորդման հյուրը լեհ լրագրող Վացլավ Ռադզիվինովիչն էր, որը, ձևաչափի համաձայն, պետք է տար սեփական գնահատականը օրվա գլխավոր նորությունների վերաբերյալ: Քննարկման ընթացքում տաղավարում հայտնվեց Զախարովան, որը հայտագրված չէր որպես ծրագրի մասնակից, բայց հրավիրված էր գլխավոր խմբագրի կողմից:[9][10].

2016-ի մարտից «Ведомости» թերթի թղթակից Միխայիլ Օվերչենկոն մարդկանց ուշադրությունը հրավիրեց դիվանագիտական մի միջադեպի` Մարիա Զախարովայի մասկացությամբ: Ռուս դիվանագետը հաշվել էր ԱՄՆ պետդեպարտամենտի ներկայացուցիչ Մարկ Տոներոմի կողմից ասված put up or shut up ֆրազը (նշանակում է կատարիր այն, ինչ ասել ես, կամ դադարիր այդ մասին խոսել) համարել է կոպիտ վիրավորանք Ռուսաստանի Դաշնության հասցեին:МИД России и трудности перевода «Ведомости», 01.03.2016</ref>. Ռուս քաղաքական մեկնաբան Օլեգ Կաշինը համարում էր, որ Զախարովայի խոսելաոճը զոռբայության հատուկ տարրեր ուներ և նշում էր, որ նման հեռոտորաբանությունը հատուկ չէ ԱԳՆ խոսնակին[11].

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամուսնացած է, ունի մեկ աղջիկ (Մարիանա):

Պարգևներ և մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Պատվոգիր Ռուսաստանի Դաշնության նախագահի կողմից (2013):
  • Պատվոգիր Մոսկվայի ժուռնալիստների միության կողմից:(2016)[12].

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 TASS — 1904.
  2. Указ Президента РФ от 22.12.2015 г. № 653
  3. Ярослав Шимов. «Вы услышите, что такое российские „Грады“» «Радио Свобода», 10.08.2015
  4. Դաշնության ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչ դարձավ «հակա-Պսակի» Մարիա Զախարովան: Քաղաքականություն: Ռուսաստան:Lenta.ru
  5. Մ. Վ. Զախարովան նշանակվել է Ռուսաստանի ԱԳՆ-ի Տեղեկատվական եւ լրատվության վարչության տնօրեն- Նորություններ- Ռուսաստանի Դաշնության Արտաքին գործերի նախարարություն
  6. Ռուսաստանի Դաշնության ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչ դարձավ «հակա-Պսակի» Մարիա Զախարովան
  7. «Указ Президента Российской Федерации от 22.12.2015 г. № 653»։ Президент России։ Վերցված է 2016-05-20 
  8. Члены совета — З | Совет по внешней и оборонной политике
  9. Эхо Москвы :: Суть событий: Алексей Венедиктов
  10. Официальный представитель МИД РФ едва не сорвала радиоэфир с выдворенным из России польским журналистом «Росбалт», 31.12.2015
  11. Кашин, Олег (2015-12-25)։ «Государство-хулиган. Почему теперь принято говорить на языке подворотни»։ Slon.ru 
  12. Лучшие представители СМИ получили награды на приеме Союза журналистов Москвы | Союз журналистов Москвы

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]