Դանիել Էլսբերգ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Դանիել Էլսբերգ
անգլ.՝ Daniel Ellsberg
Դիմանկար
Ծնվել էապրիլի 7, 1931(1931-04-07)[1][2][3]
ԾննդավայրՉիկագո, Իլինոյս
Մահացել էհունիսի 16, 2023(2023-06-16)[4] (92 տարեկան)
Մահվան վայրKensington, Կալիֆոռնիա
Քաղաքացիություն ԱՄՆ
ԿրթությունՀարվարդի համալսարան, Cranbrook Educational Community?, Հարվարդի քոլեջ և Cranbrook Schools?
Մասնագիտությունսպա, տնտեսագետ, գրող, հակապատերազմային ակտիվիստ, իրազեկիչ, intelligence analyst, քաղաքական ակտիվիստ, career soldier և հրապարակախոս
ԱշխատավայրՌԱՆԴ ընկերություն
ԱմուսինPatricia Marx Ellsberg? և Carol Cummings?
Պարգևներ և
մրցանակներ
ԵրեխաներRobert Ellsberg?, Mary Ellsberg? և Michael Ellsberg?
Կայքellsberg.net
 Daniel Ellsberg Վիքիպահեստում

Դանիել Էլսբերգ (անգլ.՝ Daniel Ellsberg, ապրիլի 7, 1931(1931-04-07)[1][2][3], Չիկագո, Իլինոյս - հունիսի 16, 2023(2023-06-16)[4], Kensington, Կալիֆոռնիա), ամերիկացի ռազմական վերլուծաբան և «RAND» կորպորացիայի աշխատակից, որը 1971 թվականին մամուլին է փոխանցել «Ամերիկա-վիետնամական հարաբերություններ․ 1945-1967 թվականների հետազոտություն» գաղտնի ժողովածուն, որը հետագայում հայտնի է եղել որպես «Պենտագոնի փաստաթղթեր»։ Դրանում պարունակվող տեղեկատվությունը բացահայտել է ԱՄՆ բարձրաստիճան ղեկավարության համար տհաճ տեղեկություններ Վիետնամի պատերազմի և դրա նախապատմության մասին։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է Չիկագոյում, հրեական ընտանիքում։ Նրա ծնվելուց առաջ ծնողները դարձել են քրիստոնեական գիտության հետևորդներ։ Մանուկ հասակում դաշնամուր նվագելու տաղանդ է ցուցաբերել։ Դանիելի մայրը՝ Ադել Էլսբերգը, ամեն կերպ խրախուսել է որդու երաժշտական զարգացումը, բայց տղան դադարել է նվագել այն բանից հետո, երբ մայրը մահացել է ավտովթարից, որը տեղի է ունեցել 1946 թվականին՝ ղեկին քնած Դանիելի հոր մեղքով[9]։

Ավագ դպրոցն ավարտելուց հետո Դանիել Էլսբերգը կրթաթոշակ է շահել Հարվարդի համալսարանում։ Նա ավարտել է այն 1952 թվականին գերազանցությամբ՝ տնտեսագիտության բակալավրի աստիճանով։ Վուդրո Վիլսոնի անվան կրթաթոշակով մեկ տարի շարունակ ուսումը շարունակել է Քեմբրիջի համալսարանում։

1954 թվականին զորակոչվել է բանակ, ծառայել ծովային հետևակում։ 1957 թվականին զորացրվել է ավագ լեյտենանտի կոչումով[10]։

1959 թվականին աշխատանքի է անցել «RAND» կորպորացիայում, որտեղ զբաղվել է միջուկային ռազմավարության հարցերով։ 1961 թվականին առաջինը նկարագրել է երկիմաստության էֆեկտը («Էլսբերգի պարադոքս»)։ 1962 թվականին որոշումների կայացման տեսության հետ կապված իր թեզի համար Հարվարդի համալսարանում արժանացել է փիլիսոփայության դոկտորի աստիճանի։

1964 թվականին Էլսբերգին ուղարկել են Հարավային Վիետնամ։ Այնտեղ նա զբաղեցրել է Սայգոնում ԱՄՆ դեսպանատան կապի ավագ սպայի պաշտոնը։ Էլսբերգը Վիետնամում անցկացրել է երկու տարի։

ԱՄՆ վերադառնալուց հետո Դանիել Էլսբերգը շարունակել է աշխատել «RAND’е»-ում։ 1967-1968 թվականներին նա մասնակցել է «Ամերիկա-վիետնամական հարաբերություններ․ 1945-1967 թվականների հետազոտության» վրա, որը պատվիրել է ԱՄՆ-ի պաշտպանության նախարար Ռոբերտ ՄաքՆամարան։ Հետազոտության վրա աշխատելու ընթացքում Էլսբերգի վերաբերմունքը Վիետնամի պատերազմին կտրուկ քննադատական է դարձել։ 1969 թվականից սկսել է մասնակցել հակապատերազմական հանրահավաքներին։ Միևնույն ժամանակ նա սկսել է պատճենել գաղտնի զեկույցը, ընդհանուր առմամբ հասցրել է պատճենել մոտ 7000 էջ[11]։ Էլսբերգը սկսել է փորձել զեկույցի պատճենները փոխանցել հակապատերազմական տրամադրված կոնգրեսականներին ու սենատորներին։ Երբ դա չի հաջողվել, նա դրանք հանձնել է «Նյու Յորք Թայմս» թերթին, որտեղ դրանք տպագրվել էին 1971 թվականի հունիսի 13-ին[12]։

Դանիել Էլսբերգը ձերբակալվել է և դատի է տրվել։ Նրան սպառնում էր մինչև 115 տարվա ազատազրկում, սակայն ապացույցների հավաքման մեթոդները, որոնք ակնհայտորեն խախտում են մարդու իրավունքները (հեռախոսի գաղտնալսում, ապօրինի խուզարկություններ և այլն), հրահրել են հանրային աջակցության լայն շարժում։ Դանիել Էլսբերգն արդարացվել է։

Դատավարությունը դադարեցնելուց և «RAND»-ից հեռացնելուց հետո Դանիել Էլսբերգը դասախոսություններ է կարդացել։ 2002 թվականին թողարկել է «A Memoir of Vietnam and the Pentagon Papers» հուշագրությունը[13]։ Իրաքյան պատերազմի սկսվելուց հետո Էլսբերգը կրկին սկսել է զբաղվել հակապատերազմական գործունեությամբ և նույնիսկ ձերբակալվել հանրահավաքներից մեկի ժամանակ, որը տեղի է ունեցել Ջորջ Բուշի ռանչոյից ոչ հեռու[14]։ 2009 թվականին Էլսբերգի կյանքի մասին նկարահանվել է «Ամերիկայի ամենավտանգավոր մարդը. Դանիել Էլսբերգը և Պենտագոնի փաստաթղթերը» վավերագրական ֆիլմը, որն առաջադրվել է «Օսկար» կինոմրցանակի «Լավագույն վավերագրական լիամետրաժ ֆիլմ» անվանակարգում[15]։

Դանիել Էլսբերգն ակտիվորեն հանդես է եկել Ջուլիան Ասանժի և «ՎիքիԼիքս» կայքի գործունեության օգտին[16][17]։

Գաղտնի հավաքածուն («Պենտագոնի թղթերը») ամբողջությամբ գաղտնազերծվել է արտահոսքից 40 տարի անց՝ 2011 թվականին[18][19]։

2017 թվականին թողարկվել է ռեժիսոր Սթիվեն Սփիլբերգի «Գաղտնի դոսյե» գեղարվեստական ֆիլմը, որը պատմել է «The New York Times»-ի և «The Washington Post»-ի լրագրողների աշխատանքի մասին այն օրերին, երբ նրանք հրապարակել են Պենտագոնի փաստաթղթերից ստացված նյութերի մի մասը, և երբ Դանիել Էլսբերգը դոսյեն փոխանցել է «RAND»-ի իր նախկին գործընկերոջը՝ «The Washington Post»-ի թղթակցին։

Մահացել է 2023 թվականի հունիսի 16-ին Կալիֆոռնիայի Քենսինգթոն քաղաքում գտնվող իր տանը[20]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Ray M. Encyclopædia Britannica
  2. 2,0 2,1 Discogs — 2000.
  3. 3,0 3,1 Munzinger Personen (գերմ.)
  4. 4,0 4,1 4,2 Daniel Ellsberg, who leaked the Pentagon Papers, dies at 92Washington Post.
  5. Ellsberg proposes Pulitzer prize for sources — 2004.
  6. 'Source' wins journalism career award // San Francisco ChronicleSan Francisco: Hearst Communications, 2004. — ISSN 1932-8672; 2574-5921
  7. 2018 – Daniel Ellsberg(untranslated).
  8. https://www.linkedin.com/pulse/whistleblower-summit-film-festival-hosts-tribute-daniel-mccray/
  9. «The devil and Daniel Ellsberg: From archetype to anachronism. - Wild Man: The Life and Times of Daniel Ellsberg - book review» (անգլերեն). findarticles.com. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հուլիսի 17-ին. Վերցված է 2011 թ․ հունվարի 29-ին.
  10. «Daniel Ellsberg Biography» (անգլերեն). bookrags.com. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 14-ին. Վերցված է 2011 թ․ հունվարի 29-ին.
  11. «Биография на официальном сайте» (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հունվարի 16-ին. Վերցված է 2011 թ․ հունվարի 29-ին.
  12. «Portrait: Daniel Ellsberg» (անգլերեն). buzzle.com. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ օգոստոսի 29-ին. Վերցված է 2011 թ․ հունվարի 29-ին.
  13. «Информация о книге «A Memoir of Vietnam and the Pentagon Papers»» (անգլերեն). us.penguingroup.com. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ ապրիլի 18-ին. Վերցված է 2011 թ․ հունվարի 29-ին.
  14. «Antiwar Protesters Arrested Near Bush Ranch» (անգլերեն). The Washington Post. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 3-ին. Վերցված է 2011 թ․ հունվարի 29-ին.
  15. «82-я церемония вручения кинопремии «Оскар»» (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հունվարի 27-ին. Վերցված է 2011 թ․ հունվարի 29-ին.
  16. «Фрагмент интервью Д. Эллсберга» (անգլերեն). colbertnation.com. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հունվարի 12-ին. Վերցված է 2011 թ․ հունվարի 29-ին.
  17. «Дэниел Эллсберг: «Нам нужно больше разоблачителей»» (ռուսերեն). Новости@mail.ru. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ դեկտեմբերի 28-ին. Վերցված է 2011 թ․ հունվարի 29-ին.
  18. Pentagon Papers released in full on 40th anniversary of leak, June 13th, 2011
  19. В США опубликуют рассекреченные документы о войне во Вьетнаме // Вести.ру, 13.06.2011
  20. Smith, Harrison (2023 թ․ հունիսի 16). «Daniel Ellsberg, who leaked the Pentagon Papers, dies at 92». Washington Post. Վերցված է 2023 թ․ հունիսի 16-ին.