Jump to content

Թիմ Բերներս-Լի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Թիմ Բերներս Լիից)
Թիմ Բերներս-Լի
անգլ.՝ Tim Berners-Lee
Ծնվել էհունիսի 8, 1955(1955-06-08)[1][2][3][…] (69 տարեկան)
Լոնդոն, Միացյալ Թագավորություն[3]
Բնակության վայր(եր)Կոնկորդ
Քաղաքացիություն Միացյալ Թագավորություն
Դավանանքունիտարական ունիվերսալություն[4][5]
Մասնագիտությունհամակարգչային գիտնական, ֆիզիկոս, ծրագրավորող, համալսարանի դասախոս, համացանցի մշակող, ճարտարագետ և գյուտարար
Հաստատություն(ներ)Համացանցի կոնսորցիում, School of Electronics and Computer Science, University of Southampton?[6][7], Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտ[8][7], Plessey, CERN, CERN և Բաց տվյալների ինստիտուտ[9]
Գործունեության ոլորտտեղեկատվական տեխնոլոգիա և ինֆորմատիկա
ԱնդամակցությունԱՄՆ-ի Գիտությունների ազգային ակադեմիա[10], Արվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա, Ճարտարագիտական ազգային ակադեմիա, Հաշվողական տեխնիկայի ասոցիացիա[11][12] և Լոնդոնի թագավորական ընկերություն[13]
Ալմա մատերԹագավորական քոլեջ (1976) և Էմանուել դպրոց (1973)
Գիտական աստիճանԲակալավր
Տիրապետում է լեզուներինանգլերեն
Պարգևներ
Բրիտանական կայսրութւան շքանշանի ասպետ-կոմանդոր[18] Բրիտանական Կայսրության շքանշանի սպա[37] Մարիայի երկրի խաչի առաջին կարգի շքանշան[30]

Prix Ars Electronica?

Ուոլաս Մաքդոնել մրցանակ

[14]

Eduard-Rhein Technology Award?

ՄակԱրթուրի կրթաթոշակ

Ճապոնիայի մրցանակ

Հազարամյակի տեխնոլոգիական մրցանակ

[15][16]

Կվադրիգա

Չարլզ Ստարկ Դրեյպերի մրցանակ

Էլիզաբեթ թագուհու մրցանակ ճարտարագիտության ոլորտում

[17]

Լոնդոնի թագավորական ընկերության անդամ

Նիլս Բորի մեդալ

Թագավորական մեդալ

Mountbatten Medal?

Տեխնիկական և գիտական հետազոտությունների Աստուրիայի արքայադստեր մրցանակ[19]

Համակարգչային տեխնիկայի պիոներ

Lord Lloyd of Kilgerran Award?

[20]

Մարկոնիի մրցանակ

Արվեստների թագավորական միության անդամ

Համացանցի փառքի սրահ

[21]

Մադրիդի ճարտարագիտական համալսարանի պատվավոր դոկտոր

honorary doctorate of Lancaster University?

Թյուրինգի մրցանակ

[22][23][24]

Obedience Award?

[25]

Համակարգչային պատմության թանգարանի համակրանք

Վաստակի շքանշան[26]

Լավլեյսի մեդալ

[27][28]

ACM ծրագրավորման մրցանակ

[29]

Ալբերտի մեդալ

honorary doctor of the Open University of Catalonia?

[31]

Paul Evan Peters Award?

OII Lifetime Achievement Award?

Մեծ Բրիտանիայի Արքայական ինժեներական ակադեմիայի անդամ

Fellow of the British Computer Society?

Ամերիկայի արվեստների և գիտությունների ակադեմիայի անդամ

Հարվարդի համալսարանի պատվավոր դոկտոր

[32]

Աքսել Շպրինգերի մրցանակ

[33]

Freedom of the City?

Յեյլի համալսարանի պատվավոր դոկտոր

[34]

Արդյունաբերության համար թագավորական դիզայներ

[35]

IEEE Koji Kobayashi Computers and Communications Award?

[36]

President's Medal?

[38]

Sir Frank Whittle Medal?

Բոդլիի մեդալ

[39]

Մաքսվելի մեդալ

[40]

Լիեժի համալսարանի պատվավոր դոկտոր

[41]

Dennis Gabor Medal and Prize?

[42]
և

ACM-ի անդամ

[12]
ՀայրՔոնվեյ Բերներս-Լի
ՄայրՄերի Լի Վուդս
Կայքw3.org/People/Berners-Lee/(անգլ.)
 Tim Berners-Lee Վիքիպահեստում

Թիմոթի Ջոն Բերներս-Լի (անգլ.՝ Sir Timothy John «Tim» Berners-Lee, հունիսի 8, 1955(1955-06-08)[1][2][3][…], Լոնդոն, Միացյալ Թագավորություն[3]), բրիտանացի գիտնական, URI-ի, URL-ի, HTTP-ի, HTML-ի գյուտարար, Համաշխարհային սարդոստայնի ստեղծող (Ռոբերտ Քայոյի հետ համատեղ) և Համաշխարհային սարդոստայնի կոնսորցիումի գործադիր տնօրեն։ Տեղեկատվական տեխնոլոգիաների (ՏՏ) ոլորտում հեղինակ է մի շարք այլ մշակումների, ինչպես նաև Համաշխարհային սարդոստայնի հիմնադրույթի (կոնցեպցիայի) հեղինակն է։ Ներկայումս համակարգչային գիտությունների պրոֆեսոր է Օքսֆորդի համալսարանում և Մասաչուսեթսի տեխպնոլոգիական ինստիտուտում[43][44]։ Տեղեկատվության համակարգի կառավարման վերաբերյալ իր առաջարկն արել է 1989 թվականի մարտ ամսին[45], այդ նույն տարվա նոյեմբերին իրականացրել առաջին հաջողված հաղորդակցումը հաճախորդի և հիպերտեքստային արձանագրության սերվերի միջև՝ համացանցի միջոցով[46][47][48][49][50]։

Բերներս-Լիի ղեկավարած World Wide Web կոնսորցիումի հսկողության ներքո է ընթանում համացանցի հետագա զարգացումը։ Նա Համաշխարհային սարդոստայնի հիմնադրամի հիմնադիրն է, գլխավոր հետազոտող է և 3Com-ի հիմնադիրների ղեկավար Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի համակարգչային գիտությունների և արհեստական ինտելեկտի լաբորատորիայում (CSAIL-ում)[51]։ Այդ նույն ինստիտուտում կոլեկտիվ ինտելեկտի կենտրոնի խորհրդատվական խորհրդի անդամ է, ինչպես նաև՝ վեբ-գիտության գծով հետազոտական նախաձեռնության տնօրեն[52] .[53][54]: 2011 թվականին նշանակվել է Ֆորդի հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ[55]։ Այս ամենից բացի, Բերներս-Լին հանդիսանում է Բաց տվյալների ինստիտուտի հիմնադիրն ու ղեկավարը։

Նորարարական իր աշխատանքների համար նա 2004 թվականին Եղիսաբեթ Երկրորդ թագուհու կողմից արժանացել է ասպետի տիտղոսի[56][57]։ 2009 թվականի ապրիլին ընտրվել է Ամերիկայի Միացյալ Նահանգների ազգային ակադեմիայի արտասահմանյան գործընկեր[58][59]։ «Թայմ» ամսագիրը նրան ընդգրկել է քսաներորդ դարի հարյուր ամենակարևոր անձանց ցանկի մեջ[60]։ Իր հայտնագործությունների համար Բերներս-Լին արժանացել է մի շարք պարգևների[61][61][62], այդ թվում՝ ինֆորմատիկայի բնագավառում բարձրագույնը համարվող Թյուրինգի 2016 թվականի մրցանակին։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Թիմ Բերներս Լին ծնվել է 1955 թվականի հունիսի 8-ին, Լոնդոնում (Անգլիա)։ Նրա ծնողները` Քոնուեյ Բերներս-Լին և Մերի Լի Վուդսը, եղել են մաթեմատիկոսներ, ովքեր աշխատել են առաջին լիովին էլեկտրոնացված «Մարկ I» համակարգչի ստեղծման վրա։ Սովորել է Օքսֆորդի համալսարանում։

1989 թվականին, երբ աշխատում էր CERN-ում, նա առաջարկում է մի նախագիծ, հայտնի որպես՝ Համաշխարհային սարդոստայն (անգլ. World Wide Web)։ Այն իր մեջ կիրառում էր հիպերտեքստային փաստաթղթեր, միմյանց հետ կապված հիպերհղումներով, որի միջոցով հնարավոր էր հեշտացնել տեղեկատվության որոնումը և համախմբումը։ Ի սկզբանե նախագիծը նախատեսված էր CERN-ի գիտնականների համար և օգտագործվում էր ներքին ցանցում։ Նախագծի իրականացման համար Թիմ Բերներսը, իր օգնականների հետ համատեղ, հորինել է՝ URIURL), HTTP հաղորդակարգը և HTML տեխնոլոգիան։ Այդ տեխնոլոգիան դարձել է ժամանակակից Համաշխարհային սարդոստայնի հիմքը։

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Tim Berners-Lee's publications
  • Tim Berners-Lee and the Development of the World Wide Web (Unlocking the Secrets of Science) (Mitchell Lane Publishers, 2001), 1-58415-096-3
  • Tim Berners-Lee: Inventor of the World Wide Web (Ferguson's Career Biographies), Melissa Stewart (Ferguson Publishing Company, 2001), 0-89434-367-X children's biography
  • How the Web was Born: The Story of the World Wide Web, Robert Cailliau, James Gillies, R. Cailliau (Oxford University Press, 2000), 0-19-286207-3
  • Weaving the Web: The Original Design and Ultimate Destiny of the World Wide Web by Its Inventor, Tim Berners-Lee, Mark Fischetti (Paw Prints, 2008)
  • "Man Who Invented the World Wide Web Gives it New Definition" Արխիվացված 2011-04-12 Wayback Machine, Compute Magazine, 11 February 2011
  • BBC2 Newsnight – Transcript of video interview of Berners-Lee on the read/write Web
  • Technology Review interview Արխիվացված 2011-11-28 Wayback Machine
  • Brooker, Katrina (2018 թ․ օգոստոս). «"I Was Devastated": Tim Berners-Lee, the Man Who Created the World Wide Web, Has Some Regrets». Vanity Fair.

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 http://www.w3.org/People/Berners-Lee/Longer.html
  2. 2,0 2,1 Internet Movie Database — 1990.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
  4. http://www.telegraph.co.uk/technology/news/8528304/Internet-pioneer-Sir-Tim-Berners-Lee-casts-a-web-of-intrigue-with-his-love-life.html
  5. Tim Berners-Lee: Inventor of the World Wide Web — 2009. — P. 83.
  6. http://www.ecs.soton.ac.uk/people/timbl
  7. 7,0 7,1 dblp computer science bibliography — 1993.
  8. https://www.csail.mit.edu/user/769
  9. https://theodi.org/team/timbl
  10. Notable Names Database — 2002.
  11. ACM Digital LibraryACM.
  12. 12,0 12,1 https://www.acm.org/media-center/2024/january/fellows-2023
  13. https://royalsociety.org/people/timothy-berners-lee-11074
  14. https://www.computer.org/volunteering/awards/mcdowell
  15. https://www.nytimes.com/2004/06/14/business/pioneer-who-kept-the-web-free-honored-with-a-technology-prize.html
  16. https://taf.fi/millennium-technology-prize/winner-2004/
  17. http://qeprize.org/internet-and-web-pioneers-win-qeprize/
  18. The London Gazette 57155 (բրիտ․ անգլ.) — Iss. 57155. — P. S24.
  19. https://www.fpa.es/es/premios-princesa-de-asturias/premiados/2002-lawrence-roberts-robert-kahn-vinton-cerf-y-tim-berners-lee.html
  20. https://www.internethalloffame.org/official-biography-tim-berners-lee/
  21. http://internethalloffame.org/inductees/year/2012
  22. https://awards.acm.org/about/2016-turing
  23. https://amturing.acm.org/award_winners/berners-lee_8087960.cfm
  24. https://awards.acm.org/award_winners/berners-lee_8087960#140
  25. https://www.defectivebydesign.org/tim-berners-lee-receives-obedience-award
  26. Web inventor gets Queen's honour (բրիտ․ անգլ.)BBC, 2007.
  27. Richards J. BCS honours inventor of the web and computer imaging pioneer: Tim Berners-Lee, inventor of the World Wide Web and director of the World Wide Web Consortium, is to be awarded the BCS Lovelace Medal in recognition of his contribution to the development of IT.TechTarget, 2006. — ISSN 0010-4787
  28. https://www.bcs.org/more/awards-and-competitions/lovelace-medal/
  29. https://awards.acm.org/award_winners/berners-lee_8087960#149
  30. https://president.ee/et/teenetemargid/teenetemarkide-kavalerid/30333-timothy-john-berners-lee
  31. http://www.uoc.edu/hc/berners-lee/cat/index.html
  32. https://www.harvard.edu/on-campus/commencement/honorary-degrees
  33. http://axel-springer-award.com/archiv/2017-2-2/
  34. Yale awards 12 honorary degrees at 2014 graduation // Yale Daily BulletinYale University, 2014.
  35. https://web.archive.org/web/20210109231326/https://www.thersa.org/about/royal-designers-for-industry/current-royal-designers-for-industry
  36. https://www.ieee.org/content/dam/ieee-org/ieee/web/org/about/awards/recipients/kobayashi-rl.pdf
  37. The London Gazette (բրիտ․ անգլ.) — 1997. — Iss. 54794. — P. B25. — ISBN 978-0-11-664794-8
  38. https://www.iop.org/about/awards/presidents-medal-recipients
  39. https://www.bodleian.ox.ac.uk/about/libraries/bodley-medal
  40. https://www.ieee.org/content/dam/ieee-org/ieee/web/org/about/awards/recipients/maxwell-rl.pdf
  41. https://www.uliege.be/cms/c_9266244/fr/docteurs-honoris-causa-sur-proposition-des-autorites-de-l-uliege
  42. https://www.iop.org/about/awards/silver-subject-medals/dennis-gabor-medal-and-prize-recipients
  43. «Sir Tim Berners-Lee joins Oxford's Department of Computer Science». University of Oxford.
  44. «Tim Berners-Lee | MIT CSAIL». www.csail.mit.edu (անգլերեն).
  45. «info.cern.ch – Tim Berners-Lee's proposal». Info.cern.ch. Վերցված է 2011 թ․ դեկտեմբերի 21-ին.
  46. Tim Berners Lee's own reference. The exact date is unknown.
  47. Berners-Lee, Tim; Mark Fischetti (1999). Weaving the Web: The Original Design and Ultimate Destiny of the World Wide Web by its inventor. Britain: Orion Business. ISBN 978-0-7528-2090-3.
  48. Berners-Lee, T. (2010). «Long Live the Web». Scientific American. 303 (6): 80–85. doi:10.1038/scientificamerican1210-80. PMID 21141362.
  49. Shadbolt, N.; Berners-Lee, T. (2008). «Web science emerges». Scientific American. 299 (4): 76–81. doi:10.1038/scientificamerican1008-76. PMID 18847088.
  50. Berners-Lee, T.; Hall, W.; Hendler, J.; Shadbolt, N.; Weitzner, D. (2006). «Computer Science: Enhanced: Creating a Science of the Web». Science. 313 (5788): 769–771. doi:10.1126/science.1126902. PMID 16902115.
  51. «Draper Prize». Massachusetts Institute of Technology. Վերցված է 2008 թ․ մայիսի 25-ին.
  52. «People». The Web Science Research Initiative. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ հունիսի 28-ին. Վերցված է 2011 թ․ հունվարի 17-ին.
  53. «MIT Center for Collective Intelligence (homepage)». Cci.mit.edu. Վերցված է 2010 թ․ օգոստոսի 15-ին.
  54. «MIT Center for Collective Intelligence (people)». Cci.mit.edu. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ հունիսի 11-ին. Վերցված է 2010 թ․ օգոստոսի 15-ին.
  55. Bratt, Steve (2011 թ․ սեպտեմբերի 29). «Sir Tim Berners-Lee Named to the Ford Foundation Board». World Wide Foundation. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 22-ին.
  56. «Web's inventor gets a knighthood». BBC News. 2003 թ․ դեկտեմբերի 31. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 10-ին.
  57. «Creator of the web turns knight». BBC News. 2004 թ․ հուլիսի 16. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 10-ին.
  58. «Timothy Berners-Lee Elected to National Academy of Sciences». Dr. Dobb's Journal. Վերցված է 2009 թ․ հունիսի 9-ին.
  59. «72 New Members Chosen By Academy» (Press release). United States National Academy of Sciences. 2009 թ․ ապրիլի 28. Վերցված է 2011 թ․ հունվարի 17-ին.
  60. Quittner, Joshua (1999 թ․ մարտի 29). «Tim Berners Lee—Time 100 People of the Century». Time Magazine. Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ օգոստոսի 15-ին. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 8-ին. «He wove the World Wide Web and created a mass medium for the 21st century. The World Wide Web is Berners-Lee's alone. He designed it. He loosed it on the world. And he more than anyone else has fought to keep it open, nonproprietary and free»
  61. 61,0 61,1 Friar, Karen (2012 թ․ հուլիսի 28). «Sir Tim Berners-Lee stars in Olympics opening ceremony». ZDNet. Վերցված է 2012 թ․ հուլիսի 28-ին.
  62. Berners-Lee, Tim (2012 թ․ հուլիսի 27). «This is for everyone». Twitter. Վերցված է 2012 թ․ հուլիսի 28-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Թիմ Բերներս-Լի» հոդվածին։