Jump to content

Վեբ ծրագրավորում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Վեբ ծրագրավորումը տեղեկատվական տեխնոլոգիաների ճյուղ է, որն զբաղվում է վեբ կայքերի և վեբ հավելվածների ստեղծմամբ։ Այն ներառում է ծրագրավորման լեզուների, ֆրեյմվորքների և տեխնոլոգիաների կիրառություն՝ ապահովելով ինտերակտիվ և դինամիկ վեբ լուծումներ։

Վեբ ծրագրավորում, Վեբ ծրագրավորումը ծրագրավորման մի բաժին է, որն զբաղվում է Համացանցում դինամիկ կայքերի ստեղծման և շահագործման աշխատանքով։ Այսինքն ապահովում է էջի տեսքը, ֆունկցիաները և որևէ իրավիճակից կախված` էջի թարմացումը։ Այս գործընթացը կազմակերպվում է Վեբ էջերի ծրագրավորողների կողմից` կիրառելով ծրագրային կոդեր և տեխնիկական միջոցներ։ Աշխատանքն ինքնին շատ բարդ է, պահանջում է մի քանի ծրագրավորման լեզուների իմացություն, տեխնիկական միջոցների կիրառման հմտություններ և տրամաբանություն։ Ծրագրավորման լեզուները նախատեսված են աշխատելու վեբ տեխնոլոգիաների հետ համատեղ:Այդ իմաստով էլ Վեբ ծրագրավորման լեզուներն առանձնացվում են երկու խմբերով` հաճախորդի սպասարկման և սերվերին միացնող լեզուներ։ Վեբ ծրագրավորման լեզուները այն լեզուներն են, որոնք հիմնականում ստեղծված են վեբ տեխնոլոգիաների աշխատանքը կազմակերպելու և ապահովելու նպատակով։

[խմբագրել | խմբագրել կոդը]
Print Screen Ինտերնետ-անիմացիաներ[1].
Հաճախորդների սպասարկման լեզուներ
[խմբագրել | խմբագրել կոդը]

Անվանումից էլ հասկանալի է, որ այս լեզուն աշխատում է հաճախորդի կամ օգտվողի միջավայրում, որն էլ ապահովում է բրաուզերը։ Սա այն հիմնական մտահոգությունն է, որն առաջանում է ծրագրի կոդը գրելիս. արդյոք հաճախորդի կողմից կիրառվող բրաուզերը կկարողանա ճիշտ արտածել ինֆորմացիան, այսինքն կկարդա տվյալ կոդը։ Այն դեպում, եթե օգտատերը արգելում է ծրագրային հաճախորդի աշխատանքը, ապա այն իրականացնել հնարավոր չէ, ինչքան էլ ցանկանա ծրագրավորողը։ Կարող է պատահել նաև այնպես, որ տարբեր զննարկիչներ կամ միևնույն զննարկիչի տարբեր տեսակներ միևնույն ծրագրային կոդը իրականացնեն տարբեր ձևերով:Մյուս կողմից էլ պետք է հաշվի առնել այն, որ ծրագրավորողը հույսը թողնում է զննարկիչի մեջ աշխատող սերվեր ծրագրերի վրա, այս դեպքում հարցում է արվում նրանց աշխատանքի մեխանիզմի մասին և պարզեցում կատարվում ծրագրային կոդի մեջ, որն էլ ազատում է հետագա աշխատանքների դժվարություններից ի հաշիվ այն ծրագրերի, որոնք իրականացվում են հաճախորդների սպասարկման համար։

Վեբ ծրագրավորումը Հայաստանում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայաստանում վեբ ծրագրավորումը վերջին տարիներին դարձել է տեխնոլոգիական զարգացման առանցքային ուղղություններից մեկը։ Տեղական շուկայում գործում են բազմաթիվ ընկերություններ, որոնք զբաղվում են վեբ հավելվածների, էլեկտրոնային առևտրի հարթակների, բիզնեսի ավտոմատացման գործիքների և այլ լուծումների մշակմամբ։

Հայաստանում վեբ ծրագրավորման ոլորտի զարգացմանը նպաստում են ինչպես անհատ ծրագրավորողները, այնպես էլ ընկերությունները, որոնք մասնագիտանում են ժամանակակից տեխնոլոգիաների կիրառման մեջ։ Նրանցից է CodeLines ընկերությունը, որը զբաղվում է վեբ ծրագրավորմամբ, UI/UX դիզայնով, ինչպես նաև ռեստորանային և էլեկտրոնային առևտրի ոլորտների համար թվային լուծումների ստեղծմամբ։

Տեղական թիմերը հաճախ ներգրավված են միջազգային նախագծերում, իսկ վեբ ծրագրավորումը դարձել է Հայաստանում հեռահար աշխատանքի և արտահոսքային (outsourcing) ծառայությունների կարևոր ուղղություն։

Սերվեր լեզուներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Եթե օգտվողը հարցում է կատարում որևէ էջի (գնում է այդ էջ հղումով կամ ներմուծում է այդ էջի հասցեն իր զննարկիչի որոնողական դաշտում), ապա այդ էջը նախ ենթարկվում է զննարկիչի հետազոտությանը, այսինքն` աշխատում են այն բոլոր ծրագրերը, որոնք կապված են այդ էջի հետ, հետո միայն  ֆայլի տեսքով բացվում է անհրաժեշտ էջը։ Այդ ֆայլը կարող է ունենալ հետևյալ ընդլայնումներից որևէ մեկը` HTML, PHP,node.JS, ASP, ASPX, Perl, SSI, XML, DHTML, XHTML: Ծրագրի աշխատանքն ամբողջովին կախված է զննարկիչից, որի մեջ էլ պետք է աշխատի տվյալ կայքը, նաև այն տարբերակից  (версия), որով աշխատում է։  Շատ կարևոր հանգամանք է նաև տվյալների բազայի հետ աշխատելու համար նախատեսված սերվեր լեզուների (Տվյալների բազայի ղեկավարման համակարգ`ՏԲՂՀ) օգտագործումը ծրագրավորման մեջ, որն էլ կարող է ցանկացած պահի պահանջվել։

Ժամանակագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ներկայացված են ժամանակագրական տվյալներ

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]