Համացանցի կոնսորցիում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է W3Cից)
Համացանցի կոնսորցիում
Изображение логотипа
Տեսակստանդարտավորման կազմակերպություն, ընկերություն և ակադեմիական հրատարակիչ
Հիմնադրված էհոկտեմբերի 1, 1994[1]
ՀիմնադիրԹիմ Բերներս Լի
ՎայրՔեմբրիջ, ԱՄՆ[2]
Երկիր ԱՄՆ
Արդյունաբերությունհամաշխարհային սարդոստայն
Աշխատողների թիվ45 մարդ (2023)[3]
Դուստր ընկերություններImproving Web Advertising Business Group?, WebAssembly? և Schema.org?
Կայքw3.org(անգլ.)
 W3C Վիքիպահեստում

Համացանցի կոնսորցիում (անգլ.՝ World Wide Web Consortium, W3C), ընկերություն, որը մշակում և իրականացնում է համացանցի տեխնոլոգիական չափորոշիչները։ Կոնսորցիումը ղեկավարում է ինֆորմացիոն տեխնոլոգիաների բնագավառում բազում աշխատանքների հեղինակ սէր Թիմ Բերներս Լին։

Նպատակ և խնդիրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

W3C-ը համացանցի համար մշակում է մեկ միասնական սկզբունքներ և չափորոշիչներ (անգլ.՝ W3C Recommendations), որոնք հետագայում օգտագործում են ծրագրեր և սարքավորումներ արտադրողները։ Այս պարագայում, համապատասխանելիություն է առաջանում ծրագրային արտադրանքների և տարբեր ընկերությունների սարքավորումների միջև, որը համացանցը դարձնում է ավելի ժամանակակից, ճկուն և հարմարավետ[4]։

W3C-ի առաքելություն «Ամբողջությամբ բացահայտել համացանցի պոտենցիալը, հաղորդակարգերի ստեղծման ուղիները և սկզբունքները՝ երաշխավորելով ցանցի երկարաժամկետ զարգացումը»[4]։

Չափորոշիչների առանձնահատկություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

W3C-ի յուրաքանչյուր չափորոշիչ անցնում է 5 հիմնական փուլ․

  • Դասակարգման նախագիծ (անգլ.՝ Draft);
  • Աշխատանքային նախագիծ (անգլ.՝ Working Draft);
  • Վերջին կանչ (անգլ.՝ Last Call);
  • Հնարավոր առաջարկություն (անգլ.՝ Candidate Recommendation);
  • Առաջարկվող չափորոշիչ (անգլ.՝ Proposed Recommendation);

և միայն հետո պաշտոնական դառնում է «W3C-ի չափորոշիչ»։

Չափորոշիչները կարողեն են ժամանակ առ ժամանակ թարմացվել։ Չափորոշիչի հետ հրապարակվում է նաև նամակ, որտեղ նշված է լինում սխալները և անճշտությունները (անգլ.՝ errata)։ Երբ հավաքվում է հայտնաբերված սխալների բավարար քանակ, թողարկվում է նոր, շտկված և վերամշակված տարբերակ (անգլ.՝ edition

Օգտագործողների հարմարավետության համար կոնսորցիումը ստեղծել է հատուկ համակարգչային ծրագիր - ստուգիչ, որոնք հասանելի են համացանցում և կարող են մի քանի վայրկյանում ստուգել փաստաթղթերի համապաասխանելիությունը W3C-ի չափորոշիչներին։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կոնսորցիումը ստեղծվել է 1994 թվականին որպես խորհրդատվական մարմին։ Համաշխարհային խոշորագույն ընկերություններն իրենց արտադրանքների և նոր տեխնոլոգիաների համապատասխանելիությունն ապահովելու հարցում պայմանավորվեցին W3C-ի հետ։

Կոնսորցիումի առաջին մեծ հաջողությունը դարձավ 1996 թվականին HTML լեզվի չափորոշիչների հստակեցումը։ Խնդիրն այն էր, որ 1990-ական թվականների ծրագրային ապահովման խոշորագույն արտադրողներ մտադիր էին թողարկել HTML լեզվի անհատական տարբերակները։ Իհարկե, դա քաոս կառաջացներ համացանցում և արդյունքում տարբերություններ կլիներ տարբեր ընկերությունների վեբ էջերի ցուցադրման միջև։ Մի ընկերության վեբ դիտարկիչը չէր կարողանա ցուցադրել մեկ այլ ընկերության պատրաստած վեբ էջը։ Եվ հենց W3C-ի շնորհիվ թողարկվեց HTML-ի մեկ միասնական թեգեր, ատրբուտներ և չափորոշիչներ։ Չնայած ամբողջությամբ հնարավոր չեղավ ապահովել HTML-ի բոլոր թեգերի և ատրիբուտների համապատասխանելիությունը։

Հեռանկարներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այդ պահից համաշխարհային կոնսորցիումն ահռելի աշխատանք է կատարել՝ 10 տարում թողարկելով 110 չափորոշիչ։ Կոնսորցիումի անդամների թիվն անցնում է 350-ից՝ աշխարհի 28 երկրից։ W3C-ի չափորոշիչների վրա հիմնված են համացանցի հազարավոր ծրագրեր և միլիոնավոր ֆայլեր։

Համացանցի հետագա զարգացումը կոնսորցիումը կապում է իմաստաբանական ցանցի հայեցակարգերի հետ։

W3C-ի հաստատած չափորոշիչներ[խմբագրել | խմբագրել կոդը]

W3C-ի ստեղծած ծրագրեր և հավելվածներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Համացանցի կոնսորցիում» հոդվածին։