Verax

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox cinema.png
Verax
անգլ.՝ Verax
Verax.jpg
ԵրկիրՀոնկոնգ
Ժանրքաղաքական թրիլեր
Թվական2013
Լեզուանգլերեն
ՌեժիսորJeff Floro?, Edwin Lee?, Shawn Tse? և Marcus Tsui?
Պատմվածքի վայրՀոնկոնգ
Տևողություն5 րոպե

Verax (լատ., ռուս.՝ ճշմարտությունն ասող, ճշմարտախոս), 2013 թվականի հինգրոպեանոց կարճամետրաժ ֆիլմ, որը պատմում է Էդվարդ Սնոուդենի և այն բացահայտումների մասին, որ նա արել է Հոնկոնգում գտնվելու ժամանակ[1]։ Ֆիլմը ստեղծվել է Հոնկոնգի սիրողական ռեժիսորների կողմից և տեղադրվել է նրանց YouTube-ի ալիքում 2013 թվականի հունիսին[2]։

Ֆիլմն իր անվանումը ստացել է verax մականունից, որը վերցրել էր Սնոուդենը լրագրողների հետ շփման և բացահայտումներ կատարելու ժամանակ[3][4]։

Ֆիլմը ստեղծվել է Ավստրալիայի, Կանադայի, Իռլանդիայի և ԱՄՆ-ի բնակիչների կողմից։ Չորս ռեժիսորներ և պրոդյուսերներ են հանդես եկել՝ Ջեֆ Ֆլորոուն (անգլ. Jeff Floro), Էդվին Լին (անգլ. Edwin Lee, չինարեն ավանդ. 李健恩, հեշտ. 李健恩 , պինին: Lǐ Jiànēn, պալլ.: Լի Ցզյանէն), Շոն Սեն (չինարեն ավանդ. 謝兆龍, հեշտ. 谢兆龙 , պինին: Xiè Zhàolóng, պալլ.: Սե Չժաոլուն)և Մարկուս Ցույը (չինարեն ավանդ. 崔正傑, հեշտ. 崔正杰 , պինին: Cuī Zhèngjié, պալլ.: Ցույ Չժենցզե):

Հեղինակների խոսքով՝ այս ֆիլմը առաջինն է Սնոուդենի մասին պատմող ֆիլմերից[5]։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմը բաղկացած է չորս մասերից։ Առաջինում ԿՀՎ-ի աշխատակիցները քննարկում են Սնոուդենի գործը[5]։ Երկրորդ մասում հայտնվում է լրագրողը, որը Սնոուդենի հետ նամակագրական կապի մեջ է գտնվում[5]։ Երրորդ մասում հոնկոնգյան ոստիկանները և ՉԺՀ Պետական անվտանգության նախարարության աշխատակիցները քննարկում են իրավիճակը և փորձում են գտնել Էդվարդ Սնոուդենին[3][5]։ Չորրորդ մասում մամուլի ներկայացուցիչների առաջ հայտնվում է ինքը՝ Սնոուդենը[6]։ Ֆիլմի վերջում ցուցադրված են վավերագրական դրվագներ Սնոուդենի՝ The Guardian թերթի լրագրողին տված հարցազրույցից։ Ավարտական ենթագրերը տեղեկացնում են, որ Սնոուդենը լքել է Հոնկոնգը հունիսի 23-ին։ Ֆիլմում հատուկ ուշադրություն է դարձված Հոնկոնգի Mira հյուրանոցին, որտեղ է բնակվել Սնոուդենը, ինչպես նաև Ռուբիկի խորանարդին, որը, «Ֆրանս Պրեսս» գործակալության տվյալներով, Սնոուդենը օգտագործել է այն The Guardian-ի լրագրողի հետ հանդիպման ժամանակ։ Նախագծի ռեժիսորներից մեկը հակիրճ բնաութագրել է ֆիլմը որպես «րոպեական նկարահանում»։

Նկարահանումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմը նկարահանվել է երեք-չորս օրվա ընթացքում։ Նկարահանման ժամանակ Սնոուդենը գտնվել է ՀոնկոնգումФ[7]: Ֆիլմի արտադրության ավարտին Սնոուդենը մեկնել է Ռուսաստան։ Որոշ դրվագներ նկարահանվել են Mira Hotel-ում, մի մասն էլ՝ վարձակալված գրասենյակային տարածքներում։

Ֆիլմի բյուջեն կազմել է մոտավորապես 5000 հոնկոնգյան դոլար (գրեթե 640 դոլար)։ Ֆիլմի ստեղծողների խոսքերով՝ նրանց առջև դրված չի եղել շահույթ ստանալու առաջադրանք։

Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմի դերասանական կազմը բաղկացած է ոչ պրոֆեսիոնալ դերասաններից՝ չորս ռեժիսորների ընկերներից։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Ցանցում է հայտնվել Էդվարդ Սնոուդենի մասին պատմող կարճամետրաժ ֆիլմը»։ ՌԻԱ Նովոստի։ 2013-06-29։ Վերցված է 2013-08-07 
  2. «Hong Kong amateur filmmakers produce world’s first Edward Snowden film». South China Morning Post (Hong Kong). Agence France-Presse. 30 June 2013.(անգլ.)
  3. 3,0 3,1 Napolitano, Dean (28 June 2013). Lights, Camera, Leaks! Watch Edward Snowden: The Movie." The Wall Street Journal blog.(անգլ.)
  4. Օլգա Կիրիլովա (11.07.2013)։ «Ռուսաստանի Դաշնության Պաշտպանության դաշնային ծառայությունը կտպագրի գաղտնի նյութերը մեքենայի վրա; Էդվարդ Սնոուդենի սկանդալային բացահայտումներից հետո ծառայությունը տպագրական մեքենաներ է գնում»։ "Коммерсантъ-Online"։ Վերցված է 2013-08-09։ «Էդվարդ Սնոուդենին ... Հաղորդագրության մեջ նա իրեն անվանել է Verax (լատ,՝ անկեղծ)։» 
  5. 5,0 5,1 5,2 5,3 «Համացանցում հրապարակվել է Էդվարդ Սնոուդենի մասին կարճամետրաժ ֆիլմ»։ Գոլոս Ռոսիի։ 2013-06-29։ Վերցված է 2013-08-07 
  6. Frater, Patrick. «Snowden YouTube Film Delivers Digital SnapshotVariety. 1 July 2013.(անգլ.)
  7. Keegan, Rebecca (28 June 2013). «Edward Snowden insta-movie hits YouTube». Los Angeles Times.(անգլ.)

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]