Jump to content

Քաղաքացի չորս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Citizenfourից)
Citizenfour
անգլ.՝ Citizenfour
ԵրկիրԱմերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ
Գերմանիա Գերմանիա
Միացյալ Թագավորություն Միացյալ Թագավորություն
Ժանրվավերագրական
ԹեմաԷդվարդ Սնոուդեն և global surveillance disclosures (2013–present)?
Թվական2014
ՊրեմիերաՀոկտեմբերի 10, 2014 (2014-10-10) (Նյու Յորքի կինոփառատոն)
Հոկտեմբերի 24, 2014 (2014-10-24) (ԱՄՆ)
Լեզուանգլերեն
գերմաներեն
պորտուգալերեն
ՌեժիսորԼաուրա Պոիտրաս
ՊրոդյուսերԼաուրա Պոիտրաս
Մատիլդե Բոնֆոյ
Դիրկ Վիլուցկի
Սցենարի հեղինակԼորա Պոյտրաս
ԴերակատարներԷդվարդ Սնոուդեն
Գլեն Գրինուալդ
Ուիլյամ Բինի
Յակոբ Ապելբաում
ՕպերատորՔրիստեն Ջոնսոն
Տրևոր Պագլեն
Լաուրա Պոիտրաս
Քեթի Սկոգին
ԵրաժշտությունNine Inch Nails
ՄոնտաժՄատիլդե Բոնֆոյ
Պատմվածքի վայրԲրազիլիա
Նկարահանման վայրԿոուլուն, Բեռլին, Բրյուսել, Հոնկոնգ, Լոնդոն, Ռիո դե Ժանեյրո, Մոսկվա և Embassy of Ecuador, London?
ԿինոընկերությունPraxis Films
Participant Media
HBO Films
Տևողություն114 րոպե
Շահույթ3 միլիոն $[1]
ՏեղայնացնողRadius-TWC
ՆախորդԵրդում
MPAA վարկանիշ
IMDbID 4044364
ԿինոՊոիսկID 843103
Պաշտոնական կայքէջ
Թրեյլերhttps://www.youtube.com/watch?v=XiGwAvd5mvM
 Citizenfour Վիքիպահեստում

«Քաղաքացի չորս» (անգլ.՝ Citizenfour), 2014 թվականին ռեժիսոր Լաուրա Պոիտրասի կողմից նկարահանված կենսագրական ֆիլմ։ Ֆիլմը պատմում է Էդվարդ Սնոուդենի և զանգվածային լրտեսության դեպքի բացահայտման մասին։ Նկարահանված է cinéma vérité ոճով[2]։ Ֆիլմի պրեմիերան կայացել է 2014 թվականի հոկտեմբերի 10-ին Նյու Յորքի կինոփառատոնի ժամանակ։ Օսկարի 87-րդ մրցանակաբաշխությանը «Citizenfour» ֆիլմը «Լավագույն վավերագրական լիամետրաժ ֆիլմ» անվանակարգում դարձել է հաղթող։

Այս ֆիլմը Էդվարդ Սնոուդենի մասին է, բայց ոչ նրա մասին։ Այն մարդկանց մասին է, ովքեր առաջ են գնում և ռիսկի ենթարկվում։
- Լաուրա Պոիտրաս[3]
Ֆիլմի թրեյլերը

2013 թվականի հունվարին ժուռնալիստ, կինոռեժիսոր, կինոպրոդյուսեր և կինոօպերատոր Լաուրա Պոիտրասը մի անծանոթից, ով իրեն կոչում էր Citizen Four[4], սկսեց ստանալ կոդավորված էլեկտրոնային նամակներ։ Նամակներում նա նշում էր, որ ինքը բարձրաստիճան պետական աշխատող է և տեղեկություններ և ապացույցներ ունի, որ ԱՄՆ-ի Ազգային պաշտպանության գործակալությունը (անգլ.՝ National Security Agency (NSA)) ցանցի օգնությամբ հետևում է աշխարհի միլիոնավոր մարդկանց[5]։ Հինգ ամիս անց՝ երկու այլ ժուռնալիստների՝ Գլեն Գրինուալդի և «The Guardian» պարբերականից Իվն Մաքասկիլի հետ[6], նա ուղևորվում է Հոնկոնգ` անծանոթի հետ առաջին հանդիպման համար։ Անծանոթը Էդվարդ Սնոուդենն էր։

Չորս օր հարցազրույցներից հետո` հունիսի 9-ին, Սնոուդենի ինքնությունը բացահայտվում է իր իսկ ցանկությամբ։ Քանի որ մեդիայի ներկայացուցիչները բացահայտում են իր սենյակի համարը, նա տեղափոխվում է Պոիտրասի սենյակ։ Ճնշումներ զգալով ԱՄՆ-ի կողմից՝ նա հանդիպում է փախստականների գործերով ՄԱԿ-ի գործակալության հետ։ Այնտեղ նա ստանում է փախստականի կարգավիճակ։ Երբ Պոիտրասը զգում է, որ իրեն հետևում են, նա լքում է Հոնկոնգը և մեկնում Բեռլին։

Հունիսի 21-ին ԱՄՆ կառավարությունը Հոնկոնգին պահանջում է իրեն հանձնել Սնոուդենին։ Սնոուդենը փորձում է փախչել Հոնկոնգից, սակայն նրա ամերիկյան անձնագիրը չեղյալ էր հայտարարվել, և նա այդպես էլ չի կարողանում գնալ Հավանա։ Նա մնում է Մոսկվայում` «Շերեմետևո» միջազգային օդանավակայանի շենգենյան գոտում։ 2013 թվականի օգոստոսի 1-ին Ռուսաստանի կառավարությունը Սնոուդենին մեկ տարի ժամկետով օթևան է շնորհում[7]։ Այդ ընթացքում Գրինուալդը վերադառնում է հայրենիք` Ռիո դե Ժանեյրո, և այնտեղ շարունակում բացահայտել ԱՄՆ-ի մութ գաղտնիքները։

Ֆիլմը վերջանում է նրանով, որ Գրինուալդը, Պոիտրասը և Սնոուդենը հանդիպում են այս անգամ Ռուսաստանում։

Քանի որ ֆիլմը վավերագրական է, ֆիլմում հայնտված անձինք խաղում են իրենք իրենց։

  • Էդվարդ Սնոուդեն
  • Գլեն Գրինուալդ
  • Ուիլյամ Բինի
  • Յակոբ Ապելբաում
  • Ջուլիան Ասանժ
  • Լաուրա Պոիտրաս
  • Ջերեմի Սկահիլ
  • Ռոբերտ Թիբո
  • Հարրի Պրեգերսոն
  • Մայքլ Դալի Հոկինս

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «Citizenfour (2014)». Box Office Mojo. Վերցված է 2015 թ․ փետրվարի 24-ին.
  2. Dave Nycczepir (2015 թ․ հունվարի 10), «NSA, Snowden documentary wins director new PSIFF award», The Desert Sun
  3. Յուջին Էռնանդես. Silent No More, Laura Poitras Talks About CITIZENFOUR (անգլ.) filmlinc.com կայքում, հոկտեմբերի 14, 2014
  4. Andy Greenberg (2014 թ․ հոկտեմբերի 13), These Are the Emails Snowden Sent to First Introduce His Epic NSA Leaks, Wired magazine
  5. Энди Гринберг. These Are the Emails Snowden Sent to First Introduce His Epic NSA Leaks (անգլ.) на сайте wired.com, 13 октября 2014
  6. Suzanna Andrews; Bryan Burrough; Sarah Ellison (2014 թ․ մայիս), The Snowden Saga: A Shadowland of Secrets and Light, Vanity Fair
  7. Chumley, Cheryl; Sherfinski, David. «Edward Snowden granted asylum in Russia, leaves airport». The Washington Times. The Washington Times. Վերցված է 2015 թ․ ապրիլի 21-ին.
  8. «Гражданин четыре» - информация о релизах (անգլ.) imdb.com կայքում
  9. Александра Сулим. Фильм "Citizenfour: Правда Сноудена" выходит на российские экраны (ռուս.) на сайте vesti.ru, 9 июля 2015

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Քաղաքացի չորս» հոդվածին։