Քաղաքացի չորս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox cinema.png
Citizenfour
Citizenfour
Citizenfour.jpg
Երկիր Ամերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ
Գերմանիա Գերմանիա
Մեծ Բրիտանիա Մեծ Բրիտանիա
Ժանր վավերագրական
Թեմա Էդվարդ Սնոուդեն և global surveillance disclosures (2013–present)
Թվական 2014
Պրեմիերա Հոկտեմբերի 10, 2014 (2014-10-10) (Նյու Յորքի կինոփառատոն)
Հոկտեմբերի 24, 2014 (2014-10-24) (ԱՄՆ)
Լեզու անգլերեն
գերմաներեն
պորտուգալերեն
Ռեժիսոր Լաուրա Պոիտրաս
Պրոդյուսեր Լաուրա Պոիտրաս
Մատիլդե Բոնֆոյ
Դիրկ Վիլուցկի
Սցենարի հեղինակ Laura Poitras
Դերակատարներ Էդվարդ Սնոուդեն
Գլեն Գրինուալդ
Ուիլյամ Բինի
Յակոբ Ապելբաում
Օպերատոր Քրիստեն Ջոնսոն
Տրևոր Պագլեն
Լաուրա Պոիտրաս
Քեթի Սկոգին
Երաժշտություն Nine Inch Nails
Մոնտաժ Մատիլդե Բոնֆոյ
Նկարահանման վայր Kowloon, Բեռլին, Բրյուսել, Հոնկոնգ, Լոնդոն, Ռիո դե Ժանեյրո, Մոսկվա և Embassy of Ecuador, London
Կինոընկերություն Praxis Films
Participant Media
HBO Films
Տևողություն 114 րոպե
Շահույթ 3 միլիոն $[1]
Տեղայնացնող Radius-TWC
Նախորդ Երդում
MPAA վարկանիշ RATED R.svg
IMDb ID 4044364
ԿինոՊոիսկ ID 843103
Պաշտոնական կայքէջ
Թրեյլեր https://www.youtube.com/watch?v=XiGwAvd5mvM
Citizenfour Վիքիպահեստում

«Քաղաքացի չորս» (անգլ.՝ Citizenfour), 2014 թվականին ռեժիսոր Լաուրա Պոիտրասի կողմից նկարահանված կենսագրական ֆիլմ։ Ֆիլմը պատմում է Էդվարդ Սնոուդենի և զանգվածային լրտեսության դեպքի բացահայտման մասին։ Նկարահանված է cinéma vérité ոճով[2]: Ֆիլմի պրեմիերան կայացել է 2014 թվականի հոկտեմբերի 10-ին Նյու Յորքի կինոփառատոնի ժամանակ։ Օսկարի 87-րդ մրցանակաբաշխությանը «Citizenfour» ֆիլմը «Լավագույն վավերագրական լիամետրաժ ֆիլմ» անվանակարգում դարձել է հաղթող։

Aquote1.png Այս ֆիլմը Էդվարդ Սնոուդենի մասին է, բայց ոչ նրա մասին: Այն մարդկանց մասին է, ովքեր առաջ են գնում և ռիսկի ենթարկվում:
- Լաուրա Պոիտրաս[3]
Aquote2.png


Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմի թրեյլերը

2013 թվականի հունվարին ժուռնալիստ, կինոռեժիսոր, կինոպրոդյուսեր և կինոօպերատոր Լաուրա Պոիտրասը մի անծանոթից, ով իրեն կոչում էր Citizen Four[4], սկսեց ստանալ կոդավորված էլեկտրոնային նամակներ։ Նամակներում նա նշում էր, որ ինքը բարձրաստիճան պետական աշխատող է և տեղեկություններ և ապացույցներ ունի, որ ԱՄՆ-ի Ազգային պաշտպանության գործակալությունը (անգլ.՝ National Security Agency (NSA)) ցանցի օգնությամբ հետևում է աշխարհի միլիոնավոր մարդկանց[5]: Հինգ ամիս անց՝ երկու այլ ժուռնալիստների՝ Գլեն Գրինուալդի և «The Guardian» պարբերականից Իվն Մաքասկիլի հետ[6], նա ուղևորվում է Հոնկոնգ` անծանոթի հետ առաջին հանդիպման համար: Անծանոթը Էդվարդ Սնոուդենն էր:

Չորս օր հարցազրույցներից հետո` հունիսի 9-ին, Սնոուդենի ինքնությունը բացահայտվում է իր իսկ ցանկությամբ։ Քանի որ մեդիայի ներկայացուցիչները բացահայտում են իր սենյակի համարը, նա տեղափոխվում է Պոիտրասի սենյակ։ Ճնշումներ զգալով ԱՄՆ-ի կողմից՝ նա հանդիպում է փախստականների գործերով ՄԱԿ-ի գործակալության հետ։ Այնտեղ նա ստանում է փախստականի կարգավիճակ։ Երբ Պոիտրասը զգում է, որ իրեն հետևում են, նա լքում է Հոնկոնգը և մեկնում Բեռլին:

Հունիսի 21-ին ԱՄՆ կառավարությունը Հոնկոնգին պահանջում է իրեն հանձնել Սնոուդենին։ Սնոուդենը փորձում է փախչել Հոնկոնգից, սակայն նրա ամերիկյան անձնագիրը չեղյալ էր հայտարարվել, և նա այդպես էլ չի կարողանում գնալ Հավանա: Նա մնում է Մոսկվայում` «Շերեմետևո» միջազգային օդանավակայանի շենգենյան գոտում: 2013 թվականի օգոստոսի 1-ին Ռուսաստանի կառավարությունը Սնոուդենին մեկ տարի ժամկետով օթևան է շնորհում[7]: Այդ ընթացքում Գրինուալդը վերադառնում է հայրենիք` Ռիո դե Ժանեյրո, և այնտեղ շարունակում բացահայտել ԱՄՆ-ի մութ գաղտնիքները։

Ֆիլմը վերջանում է նրանով, որ Գրինուալդը, Պոիտրասը և Սնոուդենը հանդիպում են այս անգամ Ռուսաստանում։

Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]

Քանի որ ֆիլմը վավերագրական է, ֆիլմում հայնտված անձինք խաղում են իրենք իրենց:

  • Էդվարդ Սնոուդեն
  • Գլեն Գրինուալդ
  • Ուիլյամ Բինի
  • Յակոբ Ապելբաում
  • Ջուլիան Ասանժ
  • Լաուրա Պոիտրաս
  • Ջերեմի Սկահիլ
  • Ռոբերտ Թիբո
  • Հարրի Պրեգերսոն
  • Մայքլ Դալի Հոկինս

Պրեմիերաներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Citizenfour (2014)»։ Box Office Mojo։ Վերցված է փետրվարի 24, 2015 
  2. Dave Nycczepir (հունվարի 10, 2015), «NSA, Snowden documentary wins director new PSIFF award», The Desert Sun, http://www.desertsun.com/story/life/entertainment/movies/film-festival/2015/01/10/snowden-documentary-wins-director-new-psiff-award/21543201/ 
  3. Յուջին Հերնանդես. Silent No More, Laura Poitras Talks About CITIZENFOUR (անգլ.) filmlinc.com կայքում, հոկտեմբերի 14, 2014
  4. Andy Greenberg (հոկտեմբերի 13, 2014), These Are the Emails Snowden Sent to First Introduce His Epic NSA Leaks, Wired magazine, http://www.wired.com/2014/10/snowdens-first-emails-to-poitras/ 
  5. Энди Гринберг. These Are the Emails Snowden Sent to First Introduce His Epic NSA Leaks (անգլ.) на сайте wired.com, 13 октября 2014
  6. Suzanna Andrews; Bryan Burrough; Sarah Ellison (May 2014), The Snowden Saga: A Shadowland of Secrets and Light, Vanity Fair, http://www.vanityfair.com/politics/2014/05/edward-snowden-politics-interview 
  7. Chumley Cheryl, Sherfinski David։ «Edward Snowden granted asylum in Russia, leaves airport»։ The Washington Times։ The Washington Times։ Վերցված է ապրիլի 21, 2015 
  8. «Гражданин четыре» - информация о релизах (անգլ.) imdb.com կայքում
  9. Александра Сулим. Фильм "Citizenfour: Правда Сноудена" выходит на российские экраны (ռուս.) на сайте vesti.ru, 9 июля 2015

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]