Ուիլյամ Դոնալդ Համիլթոն
Ուիլյամ Դոնալդ Համիլթոն | |
---|---|
Ծնվել է | օգոստոսի 1, 1936[1] Կահիրե, Եգիպտոսի թագավորություն |
Մահացել է | մարտի 7, 2000[1] (63 տարեկան) Middlesex Hospital, Վեստմինստեր, Միացյալ Թագավորություն կամ Լոնդոն, Մեծ Լոնդոն[2] բնական մահով |
Գերեզման | Wytham |
Բնակության վայր(եր) | Միացյալ Թագավորություն |
Քաղաքացիություն | ![]() |
Դավանանք | աթեիզմ |
Մասնագիտություն | էվոլյուցիոնիստ, գենետիկ, կենդանաբան, հոգեբան և սոցիոկենսաբան |
Հաստատություն(ներ) | Միչիգանի համալսարան և Սան Պաուլուի համալսարան |
Գործունեության ոլորտ | կենսաբանություն և sociobiology? |
Անդամակցություն | Լոնդոնի թագավորական ընկերություն և Արվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա |
Ալմա մատեր | Լոնդոնի տնտեսության և քաղաքական գիտությունների դպրոց, Լոնդոնի համալսարանի քոլեջ, Սուրբ Ջոնի քոլեջ և Թոնբրիջ Սքուլ |
Գիտական աստիճան | պրոֆեսոր |
Տիրապետում է լեզուներին | անգլերեն |
Գիտական ղեկավար | John Hajnal? և Cedric Smith? |
Եղել է գիտական ղեկավար | Laurence D. Hurst? և Olivia Judson? |
Ազդվել է | Ռոնալդ Ֆիշեր |
Պարգևներ | |
Հայր | A. M. Hamilton? |
Ուիլյամ Դոնալդ Համիլթոն, (անգլ. William Donald Hamilton, օգոստոսի 1, 1936[1], Կահիրե, Եգիպտոսի թագավորություն - մարտի 7, 2000[1], Middlesex Hospital, Վեստմինստեր, Միացյալ Թագավորություն և Լոնդոն, Մեծ Լոնդոն[2]), բրիտանացի էվոլյուցիոն կենսաբան։
Համիլտոնը առավել հայտնի է դարձել իր տեսական աշխատանքով, որն ապահովում էր ազգակիցների ընտրության և ալտրուիզմի գենետիկական հիմնավորումը։ Նա համարվում է այդ ուղղության առաջին հիմնադիրներից մեկը, հետագայում Էդվարդ Օսբորն Ուիլսոնի աշխատանքների շնորհիվ դարձավ հայտնի որպես սոցիոլոգ-կենսաբան։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Համիլտոնը ծնվել է 1936 թվականին Կահիրեում, Եգիպտոսում։
Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Համիլտոնին աքսորում են էդինբուրգ։ Նա վաղ տարիքից հետաքրքրվում էր բնական պատմությամբ, և ազատ ժամանակն անցկացնում էր թիթեռներ և այլ միջատներ հավաքելով։ 1946 թվականին նա իր համար բացահայտեց Էդմունդ Ֆորդի «Թիթեռներ» գիրքը, որտեղ նա ծանոթացավ էվոլյուցիայի սկզբունքներին բնական հավաքածուի, գենետիկայի և պոպուլյացիայի միջոցով։
Տասներկու տարեկան հասակում նա ծանր վիրավորվում է՝ խաղալով հոր մոտ եղած պայթուցիկների հետ։ Եթե նրա մայրը բժիշկ չլիներ, այս պատահարը կարող էր սպանել նրան։ Կյանքը փրկելու համար նա ստիպված էր ենթարկվել կրծքային վիրահատության, բայց նրա աջ ձեռքի մատները պետք է անդամահատեին։
Համիլթոնն ընդունվեց Քեմբրիջի համալսարան։ Նա խորապես տպավորված էր Ռոնալդ Ֆիշերի «Բնական ընտրության գենետիկ տեսություն» (The Genetical Theory of Natural Selection) գրքից, բայց գիրքը չի ուսումնասիրվել Քեմբրիջում, քանի որ Ֆիշերը համարվում էր պարզապես վիճակագիր։ Այս գրքում Ֆիշերը ներկայացնում էր գենետիկ էվոլյուցիայի մաթեմատիկական հիմքերը։
1964-1977 թվականներին Համիլթոնը եղել է Լոնդոնի Կայսերական քոլեջի ասիստենտ։ Ինչպես նշում են ժամանակակիցները, Համիլթոնը փայլուն ուսուցիչներից չէր, և ուսանողները հաճախ բողոքում էին նրա դասախոսությունների անհասկանալիությունից[4].:
1978-1984 թվականներին Միչիգանի համալսարանի էվոլյուցիոն կենսաբանության պրոֆեսորի պաշտոնն զբաղեցնում։
1984 թվականին և մինչև ի մահ Օքսֆորդի համալսարանի Թագավորական հասարակության պրոֆեսոր-հետազոտող էր։
Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- 1988-Դարվինի շքանշան
- 1993-Կրաֆորդի մրցանակ
- 1993-Կիոտոյի մրցանակ
Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]
- Համիլտոնի կանոն
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Base biographique (ֆր.)
- ↑ 2,0 2,1 2,2 https://www.washingtonpost.com/archive/local/2000/03/12/biologist-william-d-hamilton-dies-at-63/e7c18de3-d8a5-4d3d-9e8f-6bd1ae7f3dab/
- ↑ https://docs.google.com/spreadsheets/d/1dsunM9ukGLgaW3HdG9cvJ_QKd7pWjGI0qi_fCb1ROD4/pubhtml?gid=216486814&single=true
- ↑ Segerstrale U. Nature's Oracle: The Life and Work of W.D. Hamilton. — Oxford: Oxford University Press, 2013. — С. 190.
- Օգոստոսի 1 ծնունդներ
- 1936 ծնունդներ
- Կահիրե քաղաքում ծնվածներ
- Մարտի 7 մահեր
- 2000 մահեր
- Միացյալ Թագավորությունում մահացածներ
- Լոնդոն քաղաքում մահացածներ
- Միացյալ Թագավորությունում թաղվածներ
- Լոնդոնի տնտեսագիտության և քաղաքական գիտությունների դպրոցի շրջանավարտներ
- Գիտնականներ այբբենական կարգով
- Անձինք այբբենական կարգով