Jump to content

Կրակով (Հին քաղաք)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Կրակով (այլ կիրառումներ)
Կրակովի պատմական կենտրոն
Historic Centre of Kraków*
ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգություն

Երկիր Լեհաստան Լեհաստան
Տիպ Մշակութային
Չափանիշներ (iv)
Ցանկ ՅՈՒՆԵՍԿՕ֊ի ցանկ
Աշխարհամաս**
Ընդգրկման պատմություն
Ընդգրկում 1978  (2-րդ նստաշրջան)
Համար 29
Կրակով (Հին քաղաք) (Կրակով)##
Կրակով (Հին քաղաք) (Կրակով)
Կրակով (Հին քաղաք) (Լեհաստան)##
Կրակով (Հին քաղաք) (Լեհաստան)
* Անվանումը պաշտոնական անգլերեն ցանկում
** Երկրամասը ըստ ՅՈՒՆԵՍԿՕ-ի դասակարգման
Համաշխարհային ժառանգություն
Բարբական, Կրակով
Տեսարան Ս․ Մարիամ տաճարից դեպի Վավել ամրոց, Կրակով
Զբոսայգի, Կրակով

Կրակով, Հին քաղաքը Կրակովի կենտրոնական թաղամասն է[1]։ Այսօր այն Լեհաստանի ամենահայտնի հին թաղամասերից մեկն է և 1038 թվականին համարվել է Լեհաստանի քաղաքական կյանքի կենտրոնը այնքան ժամանակ, մինչև Լեհաստանի թագավոր Վաս Սիգիզմունդ III այն 1596 թվականին տեղափոխեց Վարշավա։ Այս միջնադարյան քաղաքը գտնվում է ՅՈՒՆԵՍԿՕ–ի համաշխարհային ժառանգության ցանկում որպես «Կրակովի պատմական կենտրոն»[2][3]։ Հին քաղաքը համարվում է նաև Լեհաստանի ազգային պատմական հուշարձաններից մեկը (լեհ.՝ Pomnik historii), որն ընտրվել է 1994 թվականի 16 սեպտեմբերիԼեհաստանի Ազգային ժառանգության խորհրդի կողմից։ Հին քաղաքը լեհերենով հայտնի է որպես լեհ.՝ Stare Miasto։ Այն քաղաքի վարչական շրջանի առաջին մասն է։ Միջնադարյան Կրակովը շրջապատված էր 1.9 մղոն երկարությամբ (3 կիլոմետր) պատնեշով իր 46 աշտարակներով և յոթ գլխավոր ելքերով։ Ամրությունները Հին քաղաքի շուրջ կառուցվել են երկու դարի ընթացքում[4]։ Ներկայիս Հին քաղաքը 13–րդ դարում համարվում էր առևտրականների քաղաք, հիմնվել է 1257 թվականին, թաթարների 1241 թվականի հարձակումից և քաղաքի կործանումից հետո[4]։ Թաղամասը իրենից ներկայացնում է կենտրոնում տեղակայված շուկան՝ լեհ.՝ Główny Rynok, որը համարվում է ամենամեծ միջնադարյան եվրոպական քաղաքային հրապարակը[5]։ Հրապարակի մոտակայքում կան բազմաթիվ պատմական տեսարժան վայրեր, ինչպիսիք են Սուրբ Մարիամի (Kościół Mariacki), Սուրբ Վոյցեհի, Սուրբ Վարվառայի տաճարները և այլ ազգային արժեք ներկայացնող կոթողներ։ Հրապարակի կենտրոնում՝ շրջապատված շենքերով (լեհ.՝ kamienice), Վերածննդի դարաշրջանի դահլիճն է լեհ.՝ Sukiennice (ներկայումս այստեղ բնակելի տներ են, հուշարձանների խանութներ, ռեստորաններ և կրպակներ) իր Ազգային պատկերասրահով։ Այն գտնվում Ռատուշի աշտարակի (լեհ.՝ Wieża ratuszowa ) արանքում։ Ամբողջ թաղամասը հավասարաչափ բաժանված է երկու մասի՝ Արքայական ճանապարհ և Լեհաստանի թագավորների հատած թագադրման երթուղին։ Երթուղին սկսվում է Սուրբ Ֆլորիեն եկեղեցու հյուսիսային թևից, հին քաղաքի պատերի միջնադարյան լեհ.՝ Kleparz արվարձանում, անցնում է Կրակովի Բարբականներով և մտնում է Ֆլորիան դարպասներից դեպի Հին քաղաք։ 19 դարում Հին քաղաքի կառույցների մեծամասնությունը ոչնչացվել է[4]։ Պատերը շրջապատող խրամը ժամանակի ընթացքում լցվել է և վերածվել կանաչ գոտու, որը հայտնի է որպես Պլանտի այգի լեհ.՝ Planty Park.։

Ծագումնաբանություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Կրակով անունը ավանդաբար ծագում է Կրեկուսից (Krak, Grakch)՝ Կրակովի լեգենդար հիմնադրի լեհ.՝ Lechitians դինաստիայից։ Լեհերենում Կրակովը լեհ.՝ Kraków Krak բառի արխայիկ ստացական բառաձևն է ևբառացիորեն նշանակում է Կրեկա (քաղաք)[6]։ Կրեկուս արքայազնի մասին առաջին անգամ հիշատակվում է 1190 թվականին, սակայն քաղաքը արդեն գոյություն ուներ 7–րդ դարում։

Կրակովի մասին առաջին հիշատակումը թվագրվում է 9–րդ դարի երկորոդ կեսին։ 10–րդ դարի վերջին քաղաքը ընդգրկվել է լեհական պետության կազմում Պիաստ դինաստիայի կառավարման օրոք։ Եպիսկոպոսության խորհրդարանի կողմից այն անվանվել է Կրակով և դարեր շարունակ համարվել լեհ թագավորների նստավայրը։ Հին Կրակովի պատմությունը այսօր գլխավոր կերպով ծավալվում է ներկայիս Հին քաղաքի շուրջ։ Առաջին հիշատակումը Կրակովի մասին պատմական փաստաթղթերում հիշատակվում է 966 թվականին։ Արաբ ճանապարհորդ Իբրայհիմ Իբն Յակուբը նկարագրում է այդ քաղաքը որպես հայտնի առևտրի կենտրոն, որը գտնվում էր չեխ իշխանի կառավարման ներքո։ Լեհ իշխան Մյեշկո I գրավել է այդ այդ տարածքները և միացրել իր կալվածքներին։ Կրակովը արագ զարգանում և հարստանում էր, իսկ 1000 թվականին Բոլեսլավ Քաջը Կրակովում հիմնեց եպիսկոպոսությունը։ Լեհաստանում հեթանոսների ապստամբությունը բերեց նրան, որ 1039 թվականին Կազիմիր I երկրի մայրաքաղաքը տեղափոխեց Կրակով։ 1241 թվականին մոնղոլների հարձակման ժամանակ Կրակովը ամբողջությամբ ավերվել է և 1257 թվականին կրկին վերակառուցվել։ Ժամանակակից Կրակովի միջուկը, նրա մշակութային և վարչական կենտրոնը համարվում է ՀԻն քաղաքը։ Շուրջ յոթ հազարամյակ այն պահպանել է իր միջնադարյան քաղաքային ապրելակերպը՝ թաղամասերի հավասար տեղակայվածությունը՝ կազմված միմյանց հետ հատվող փողոցներով, որոնք զուգահեռ կամ ուղղահայաց են կենտրոնական հրապարակի գլխավոր շուկային։ Կրակովում բոլոր փողոցները հավասար են իրենց նշանակությամբ, սակայն քաղաքի գլխավոր փողոցը պատմականորեն ներկայացուցչական և կարևոր դեր է ունեցել քաղաքի կյանքում։ Սկզբում այն եղել է առևտրի ճանապարհ, որով առևտրականների քարավանները Բալթիկ ծովից շարժվում էին դեպի Սև ծով։ Այդ ճանապարհով նաև հանդիսավոր կերպով քաղաք էին ներս մտնում թագավորները և դեսպանները իրենց շքախմբով՝ շարժվելով դեպի թագավորական ամրոցը Վավել բլրի վրա։ Այդ ճանապարհը Բարբականից մինչև Վավել ամրոց ստացել է «Թագավորական ճանապարհ» անվանումը (լեհ.՝ "Droga Królewska")[7]։ Գերտման Շադելը իր «Աշխարհի տարեգրության» մեջ՝ տպագրված Նյուրնբերգում 1493 թվականին, տալիս է Կրակովի գունագեղ նկարագրությունը, ինչպիսին տեսել էին այն XIII դարի վաճառականները․

Կրակովը շրջապատված է երկակի պատերով, բարձր աշտարակներով և ամրոցներով։ Քաղաքը ողողում են Ռուդավայի ջրերը։ Քաղաքում կան բազմաթիվ գեղեցիկ տներ և մեծ տաճարներ։
- Գերտման Շադել

Լեհաստանի «Ոսկե դարաշրջան»

[խմբագրել | խմբագրել կոդը]

15–16–րդ դարերը հայտնի են որպես Լեհաստանի Ոսկեդար[8]։ Լեհական Վերածննդի արվեստի և ճարտարապետության շատ աշխատանքներ ստեղծվել են այդ ժամանակաշրջանում, ինչպես նաև հին ժողովարանները Կրակովի հրեական թաղամասում[9]։ Կազիմիր IV կառավարության օրոք շատ նկարիչներ տեղափոխվում են Կրակով՝ ապրելու և աշխատելու։ 1572 թվականին Սիգիզմունդ II թագավորը՝ վերջինը Յագելոնների դինաստիայից, մահացավ անզավակ։ Լեհաստանի գահը անցնում է Ֆրանսիայի թագավոր Հենրիխ III և հետագայում այլ օտարազգի ղեկավարներին, որը նվազեցնում է Կրակովի կարևորությունը։ Քաղաքի վիճակը վատթարանում է շվեդների ներխուժման և այտուցային ժանտախտի պատճառով, որի հետևանքով քաղաքի 20,000 բնակիչներ մահանում են։ Իսկ 1596 թվականին Լեհաստանի վարչական մայրաքաղաքը Կրակովից տեղափախվում է Վարշավա[10]։

Ռենեսանսի ժամանակաշրջան

[խմբագրել | խմբագրել կոդը]
Յուլիուշ Սլովացկու անվ․ թատրոն

Հին քաղաքը զգալի զարգացում է ապրել Ռենեսանսի ժամանակաշրջանում։ Վավել տաճարը վերականգնվել է և ներառել իտալական Ռեննեսանսի ճարտարապետական առանձնահատկությունները։ Արդյունքում Կանոնիչնա փողոցը (լեհ.՝ ulica Kanonicza) դարձավ Հին քաղաքի անբաժանելի մասը։ Սակայն Սիգիզմունդ II թագավորի կառավարման օրոք Լեհաստանի քաղաքական կյանքը տեղափոխվեց Վարշավա։

Բարրոկոյի ժամանակաշրջան

[խմբագրել | խմբագրել կոդը]

Բարրոկոյի ժամանակաշրջանը ի հայտ է եկել 17–րդ դարի սկզբին։ Լեհաստանում Զիգմունդ III Վազա թագավորը համարվում էր արվեստի հովանավոր։ Նրա գլխավորությամբ ճարտարապետ Ջովանի Տրեվանոն, որն աշխատում էր Կրակովում, վերափոխել է Սուրբ Պետրոսի և Պոլայի տաճարը բարրոկոյի ոճով։ Այդ ժամանակաշրջանում Հին քաղաքը ավերվել է շվեդների արշավանքների ժամանակ։ 17–րդ դարի վերջում կառուցվել է Սուրբ Աննայի եկեղեցին։ 18-րդ դարի սկզբին որոշ ճարտարապետական կոթողներ իրենց ավարտին են հասցրել ճարտարապետներ Կացպեր Բաժանկան և Ֆրանցիշեկ Պլացիդին։ Բարրոկոյի ժամանակաշրջանի մշակույթը իր հետքն է թողել Հին քաղաքի վրա։ Գոթական եկեղեցիները վերափոխվել են Բարրոկոյի դարաշրջանի ոգով և հագեցած են նրա նրբագին քանդակներով և գեղանկարներով։

Օտարների տիրապետությունը

[խմբագրել | խմբագրել կոդը]

19–րդ դարին ավստիրացի կայսր Ֆրանց I որոշեց լիկվիդացնել քաղաքի լքված ամրոցները։ Լիկվիդացիան իրականացվեց Վարշավայի Դքսության ժամանակահատվածում։ Պրոֆեսոր Ֆելիքս Ռադվանսկու ջանքերի շնորհիվ պահպանվել է ամրոցի պատի հյուսիսային մասը, Բարկաբանը, Ֆլորիենի դարպասները և երեք աշտարակներ։ Իսկ ոչնչացված կառույցնեի տեղում ստեղծվեց Պլանտի այգին։ Այդ ժամանակաշրջանում կառուցվել է Յուլիուշ սլովացկու թատրոնը՝ տեղակայված Սուրբ Հոգու հրապարակում։ Թատրոնը կառուցվել է հին հիվանդանոցի վայրում։ Շենքը կառուցված է Լեհաստանի էլեկտիկ արտարապետական ոճով։

Պատերազմի ժամանակաշրջան

[խմբագրել | խմբագրել կոդը]

1939 թվականի սեպտեմբերի 6 նացիստական զորքերը ներխուժում են Կրակով։ Քաղաքը դառնում է պետական կառավարման մայրաքաղաքը։ Սկսեցին հրեաների ճնշումները և կառուցվեց Պլաշով համակենտրոնացման ճամբարը։ Հին քաղաքը թալանվեց և գողացվեցին բազմաթիվ արվեստի գործեր։ Փակվեցին թանգարաններն ու դպրոցները, ձորբակալվեցին պրոֆեսորները։

1945 թվականի հունվարի 18 սովետական զորքերը մարշալ Իվան Կոնևի գլխավորությամբ ազատագրում են Կրակովը։

Հին քաղաքն այսօր

[խմբագրել | խմբագրել կոդը]
Կրակով, համայնապատկեր
Կրակով, համայնապատկեր

Դարեր շարունակ զարգանալով՝ Կրակովը ներառում է իր մեջ պատմական ճարտարապետության տարբեր ոճեր։ Կրակովի պատմական կենտրոնը, որը ներառում է իր մեջ Հին քաղաքը և Վավել ամրոցը, 1978 թվականին ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ–ի Պատմական ժառանգության վայրերի ցանկում։ Հին քաղաքը երկրի հին քաղաքների ամենավառ օրինակն է։ Դարեր շարունակ Կրակովը եղել է Լեհաստանի թագավորության մայրաքաղաքը մինչև Սիգիզմունդ III Վասա թագավորը 1596 թվականին այն տեղափոխում է Վարշավա։

Հին քաղաքի հատակագիծը

Այսօր Հին քաղաքը գրավում է զբոսաշրջիկկների ամբողջ աշխարհից։ Հին քաղաքի ճարտարապետությունը բազմաթիվ արհավիրքներ է ապրել, սակայն պահպանել է իր յուրօրինակ տեսքը։ Թաղամասը միշտ մարդաշատ է, հատկապես Առևտրի գլխավոր հրապարակում։ Տեսարժան վայրերը, ինչպիսիք են Ռատուշի աշտարակը, լեհ.՝ Sukiennice , հայտնի որպես գործվածքի շարքեր, հին վարձակալվող բնակարանները հիանալի խանութներով, ինչպես նաև Ադամ Միցկևիչի հուշարձանը։ Արծանի շուրջ գտնվելիս կարելի է լսել հեյնալ լեհ.՝ heynal , որը հնչում է Սուրբ Մարիամ եկեղեցու աշտարակից։ Քաղաքում կան նաև բազմաթիվ սրճարաններ, փաբեր և ակումբներ, որոնք տեղակայված են միջնադարյան կառուցների նկուղներում։ Հին քաղաքի ժամանցի ամենահայտնի վայրերն են՝ "Wierzynek" ռեստորանը և "Pod Jaszczurami" ակումբը։ Բազմաթիվ ներկայացումներ, համերգներ և ցուցահանդեսներ այստեղ են կազմակերպվում։ Օղակաբլիթները լեհ.՝ Obwarzanki, անկասկած, Կրակովի սիմվոլն են։ Ավանդական օղակաբլիթը պատվա է կակաչի սերմով։ Այսօր վաճառողները ներկայացնում են օղակաբլիթների լայն տեսականի, որոնք կարելի է ուտել զբոսնելով կամ կառքով շրջելով և հիանալով Հին Կրակովի ևս մեկ սիմվոլով՝ ավաղնիներով։ Հին քաղաքի հրապարակում կարելի է հանդիպել նաև բազմաթիվ երաժիշտների։

Տեսարժան վայրերը

[խմբագրել | խմբագրել կոդը]
Բարբական, Կրակով

Հին քաղաքը հայտնի է իր տեսարժան վայրերով՝ հին քաղաքային դարպասները, Բարբականը, Ֆլորիանի դարպասը և այլն։ Քաղաքային ամրոցների կառուցումը սկսվել է 1279-1288 թվականներին։ Մի քանի դարերի ընթացքում՝ XIII–XVIII, քաղաքային պատը իր քառասունյոթ աշտարակներով դարձավ հզոր պաշտպանական օղակ։ XV դարի ընթացքում գլխավոր պատերի առջև կառուցվեցին ավելի ցածրերը, որոնք ձևավորում էին պաշտպանիչ պատ՝ լեհ.՝ bulverk , որոնք պաշտպանում են մուտքը դեպի հիմնական ամրակառույցը։ Ժամանակի ընթացքում երկու պատերի արանքում աճեցին գեղեցիկ այգիներ։ Խրամը շրջապատում էր քաղաքը բոլոր կողմերից, և քաղաք հասնել հնարավոր էր միայն կառուցված կամուրջների միջոցով, որոնցից մեր օրերում պահպանվել է միայն մեկը՝ Ֆլորիանի դարպասը[7]։ Բարականը, որը պահպանվել է Ֆլորիանի դարպասների մոտ, արդարացիորեն համարում են Լեհաստանի գոթական ճարտարապետության ամենաարժեքավոր հուշարձանը։ Այն կառուցվել է 1498-1499 թվականներին լեհ թագավոր Յան Օլբրախտի օրոք, որը Կոզմինյան անտառի ճակատամարտից հետո սպասում էր Մոլդովական իշխանապետության Ստեֆան Մեծի հարձակմանը Կրակովի վրա։

Ճարտարապետական հուշարձաններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Օղաբլիթ վաճառողը Հին Կրակովում

Կրակովի Հին քաղաքը ունի հարուստ պատմական ճարտարապետական հարստություն՝ իր Բարրոկոյի, Վերածննդի և գոթական կառույցներով[11]։

Թանգարաններ և թատրոններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հին քաղաքի հետաքրքիր վայրերից են համարվում Կրակովի Ազգային թանգարանը,լեհ.՝ Wyspiański թանգարանը, լեհ.՝ Czartoryski թանգարանը, ինչպես նաև Կրակովի Պատմական թանգարանը իր բաժիններով․ բարբական, Ռատուշի աշտարակը, հնագիտական թանգարանը և այլն։ ՀԻն քաղաքում տեղակայված են նաև Հին թատրոնը և ամենահայնտի Յուլիուշ Սլովացկու անվան թատրոնը։

ՀԻն քաղաքի կաթոլիկ տաճարներն են՝ Սուրբ Անդրեյի, Սուրբ Աննայի, Սուրբ Վարվառայի եկեղեցիները, Սուրբ Յոհան բապտիստի և Յոհան Ավետարանականի եկեղեցիները և այլն։

Հուշարձաններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հին քաղաքը հարուստ է մի շարք բրոնզյա արձաններով և մարմարե հուշարձաններով։ Ամենահայնտնին համարվում է Ադամ Միցկևիչի հուշարձանը, որը տեղադրված է Գլխավոր Առևտրի հրապարակում Սուրբ Մարիամ եկեղեցու հարևանությամբ։ Այն կանգնեցվել է Ադամ Մացկևվիչի հարյուրամյակի կապակցությամբ։ Բանաստեղծը շրջապատված է չորս արձաններով, որոնք խորհրդանշում են՝ հայրենիքը, գիտությունը, պոեզիան, հայրենասիրությունը և արիությունը։ Հուշարձանը նախագծվել է Թեոդոր Ռիգերի կողմից և ներկայացվել Հռոմում[12]։ Հանրաճանաչ հուշարձանների շարքին են պատկանում Յոզեֆ Զալեսկու հուշարձանը՝ կառուցված Պիուս Վելոնսկու կողմից 1886 թվականին, Պլանտի այգում կանգնեցված Յագիելո և Յադվիգա հուշարձանը, Լիլի Վենեդայի հուշարձանը և այլն։

Ադամ Մացկևիչի հուշարձանը

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հուշարձանը գտնվում է Առևտրի գլխավոր հրապարակում՝ նվիրված լեհ բանաստեղծին։ Հուշարձանը կանգնեցվել է 1898 թվականի հունիսի 16։ Այն նախագծել է քանդակագործ Թեոդոր Ռինգերը։ Հուշարձանի արժեքը կազմում էր 164 հազար լեհական զլոտի[13]։ 1940 թվականի օգոստոսի 17 հուշարձանը ոչնչացվել է գերմանական զինված ուժերի կողմից։ Պատերազմից հետո հուշարձանը հավաքվել է մասերից, որոնք 1946 թվականին գտնվել էին Համբուրգ քաղաքի աղբակույտերում։ Վերականգնված հուշարձանի բացումը տեղի է ունեցել 1955 թվականի նոյեմբերի 26՝ Ադամ Մացկևիչի հարյուրամյակին նվիրված։

Թադեուշ Կոստյուշկոյի հուշարձանը

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հուշարձանը գտնվում է Վլադիսլավ IV բաստիոնի և Վավել ամրոցի արևմտյան հատվածի շրջակայքում։ Հուշարձանը ստեղծվել է 1900 թվականին քանդակագործներ Լեոնարդ Մարկոնիի և Անտոն Պոպելի նախագծով։ Այն կառուցված է բրոնզից։ Ավստրիայի ղեկավարությունը չէր թույլատրել հուշարձանի տեղադրումը, այդ իսկ պատճառով այն երկար ժամանակ Պոդգուժի գործարանային պահեստում։ Եվ միայն 1921 թվականին հուշարձանը տեղադրվում է ներկայիս վայրում[14]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Ինգրիդ Գուստավսոն, 2008, Let's Go: Eastern Europe
  2. ՅՈՒՆԵՍԿՕ–ի համաշխարհային ժառանգության կենտրոն, սեպտեմբեր 2010, Properties inscribed on the World Heritage list, Poland.
  3. 2nd session of the Committee ՅՈՒՆԵՍԿՕ–ի համաշխարհային ժառանգության կոմիտե, Վաշինգտոն, 5–8 սեպտեմբեր 1978
  4. 4,0 4,1 4,2 Էնդրյու Բիտտի, Stare Miasto, the Old Town, Krakow
  5. Rick Steves' Europe Through the Back Door(չաշխատող հղում). Supplementary:"the biggest square in medieval Europe."
  6. (Լեհերեն) Maria Curie-Skłodowska University, Lublin. Historical forum, «Krak or Krakus?». Վերցված է 2007 թ․ հունիսի 10-ին.
  7. 7,0 7,1 Վարվառա Սավիցկայա, Աշխարհի քաղաքներն ու թանգարանները, 1975 թվական
  8. Նորման Դեվիս Norman Davies, God's Playground, vol.1, chapter 5. Google Books. 2005. ISBN 978-0-19-925339-5. Վերցված է 2010 թ․ նոյեմբերի 9-ին.
  9. Մայքլ Ջ․ Միկոշ, Michael J. Mikoś, Polish Renaissance Literature: An Anthology. Ed. Michael J. Mikoś. Columbus, Ohio/Bloomington, Indiana: Slavica Publishers. 1995. ISBN 978-0-89357-257-0 First chapters online Արխիվացված 2007-09-27 Wayback Machine, վերցված է 25 սեպտեմբեր 2007
  10. «Jagiellonian University ranking among world universities».
  11. Jeffrey Zuehlke, «Poland in Pictures». էջ 72. Վերցված է 2007 թ․ սեպտեմբերի 15-ին.
  12. History of Adam Mickiewicz Monument, 2009
  13. Մարեկ Ժուկով–Կարչևսկի, Կրակովի հին հուշարձանները, Ադամ Միցկևիչի հուշարձանը, «Կրակովի ձայնը», 13 III 1991 թ., էջ 51 (13363)
  14. Կրակովի հանրագիտարան, Անտոնի Հենրիկ Ստաչովսկի, ISBN 83-01-13325-2

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կրակով (Հին քաղաք)» հոդվածին։