Եսի մարդը (դրամա)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ես մարդը
Ժանրդրամա
ՀեղինակԼևոն Շանթ
Բնագիր լեզուհայերեն
Գրվել է1901

Եսի մարդը, Լևոն Շանթի դրամաներից, որ նա գրել է 1901 թվականին։ Այս ստեղծագործության հիմքում հեղինակը դրել է հայրենասիրության ու եսասիրության բախումը։

Սյուժեն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սեդրակը, կիսատ թողնելով ուսումը Եվրոպայում, դավաճան Մուշեղին պատժելու նպատակով վերադառնում է Կ.Պոլիս, սակայն տատանվում է համաձայնություն տալ գաղտնի կազմակերպության՝ Սեդրակին գնդակահարելու որոշմանը։ երիտասարդ տարիքում Մուշեղը, որ սեդրակի հարևանն է եղել, տարվել է ժողովրդին ծառայելու գաղափարով։ Սեդրակն էլ ոգևորվել է Մուշեղի հայրենասիրական գործերով, սիրել է նրա քրոջ աղջկան։ Ժամանակի ընթացքում, սակայն, Մուշեղն ծառայության է անցել ոստիկանության շարքերում և մատնել է իր ընկերներին՝ այդ ամենն անելով սեփական անձի շահի համար։

Մուշեղը Սեդրակին է հանձնում վերջինիս գրած «վտանգավոր» բովանդակությամբ նամակները և խորհուրդ տալիս, որ զգույշ լինի։ Մուշեղի այս արարքն ազդում է Սեդրակի վրա, ով որոշում է Մուշեղին համոզել թողնել սխալ ուղին[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Լևոն Շանթ, Ընտիր երկեր, Երևան, 1968, էջ IX: